Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Artículo bueno-blue.svg Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգերից և ուղեցույցներից մեկն է, որի նպատակն է օգնել Վիքիպեդիայի համայնքին գործելու համաձայնեցված կերպով՝ ըստ քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների։ Ուստի կարևոր է էջում փոփոխություն անելուց առաջ խորհրդակցել քննարկման էջում կամ Խորհրդարանում։
↱ ՎՊ:ՈՉԱՊ

Վիքիպեդիա նախագծի առաքելությունն ազատ բովանդակության ստեղծումը և տարածումն է։ Դա նշանակում է, որ հանրագիտարանի նյութերը կարող է օգտագործել ցանկացած անձ, ցանկացած եղանակով և նպատակով։ Սա վերաբերում է նաև պատկերներին։ Վիքիպահեստ նախագծում, այժմ ավելի քան 13 միլիոն ազատ նիշքեր կան, որոնք կարող են օգտագործվել թե՛ հայերեն և մյուս լեզուներով հանրագիտարաններում, թե՛ դրանցից դուրս։

Սակայն որոշ դեպքերում հոդվածի համար անհրաժեշտ է պատկեր, իսկ պատկերի ազատ տարբերակը չկա։ Դա նկատի ունենալով, Հայերեն Վիքիպեդիան որոշել է թույլատրել ոչ ազատ պատկերների խիստ սահմանափակ օգտագործումը։


Nuvola apps korganizer.png

Սահմանում


Ի՞նչ է նշանակում «ոչ ազատ պատկեր».

  • Ձեր ստեղծած լուսանկարը, որտեղ պատկերված առարկան պաշտպանված է հեղինակային իրավունքով։ Դա կարող է լինել քանդակ, հուշարձան, ճարտարապետական կառույց, ձայնասկավառակի և տեսասկավառակի շապիկ, գրքի կազմ, համակարգչային ծրագրի և կայքի նկար (սքրինշոթ)։
  • Ուրիշի ստեղծած լուսանկարը, եթե հեղինակը այն չի հրապարակել ազատ արտոնագրի (օրինակ Քրիեյթիվ Քոմմոնս) ներքո։


Nuvola filesystems desktop.png

Իրավական հիմնավորում


Հայերեն Վիքիպեդիայում ոչ ազատ պատկերների սահմանափակ օգտագործումը հիմնված է Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի վրա, որտեղ սահմանված են այն դեպքերը, երբ այդ օգտագործումն դա թույլատրելի է։ Այլ եղանակով կամ այլ պարագայում դրանց օգտագործումը հեղինակային իրավունքերի, հետևաբար օրենքի խախտում է։ Ուստի Հայերեն Վիքիպեդիայի ադմինիստրատորները պարտավոր են անմիջապես ջնջել այն պատկերները, որոնց օգտագործումը այս կանոնակարգով թույլատրված չէ կամ թույլատրված լինելը բավարար չափով ապացուցված չէ։



Nuvola apps indeximg.png

Ինչպիսի՞ պատկերներ կարելի է օգտագործել[խմբագրել կոդը]


Հայերեն Վիքիպեդիայում կարելի է բեռնել հետևյալ ոչ ազատ պատկերները.

  • Այցելության համար բաց վայրերում գտնվող[1] ստեղծագործությունների (օր՝ ճարտարապետական հուշարձանի, գեղանկարի) լուսանկարները, եթե այդ լուսանկարը ստեղծել եք ինքներդ։[2]
  • Նույն ստեղծագործությունների կամ այլ առարկաների լուսանկարները, եթե լուսանկարը ստեղծել է ուրիշը և եթե լուսանկարի ստեղծումից հետո նշված ստեղծագործությունը կամ առարկան էական փոփոխման է ենթարկվել (օրինակ՝ եթե շենք է, քանդվել է կամ ձևափոխվել է)։[3]
  • Ֆիլմերի, երաժշտական ալբոմների և համակարգչային խաղերի շապիկները։
  • Գրքերի, ձեռնարկների և պարբերականների կազմերը։
  • Համակարգչային ծրագրերի և կայքերի էկրանակադրեր (սքրինշոթներ), խուսափելով գովազդային հատվածներից, պահպանելով հեղինակային և առևտրային իրավունքները։
  • Մահացած մարդկանց լուսանկարները։


Nuvola apps klipper.png

Օգտագործման պայմաններ[խմբագրել կոդը]


Նշված պատկերները բեռնել կարելի է միայն, եթե դրանք համապատասխանում են ստորև բերված բոլոր պահանջներին։

1. Ազատ նյութը առկա չէ։ Ոչ ազատ պատկերը կարող է օգտագործվել միայն այն ժամանակ, երբ (ա) ազատ պատկեր կամ դրան փոխարինող այլ պատկեր չկա, (բ) չի կարող հայտնվել մոտ ժամանակում, (գ) անհնար է այլևս լուսանկարել այդ առարկան կամ մարդուն։
  • Օրինակ 1. Հայտնի գրողի լուսանկարը ոչ մի տեղ ազատ արտոնագրի ներքո առկա չէ։ Սակայն մասնակիցը, սկզբունքորեն կարող է գնալ և լուսանկարել գրողին։ Ուստի ոչ ազատ տարբերակ օգտագործելը թույլատրելի չէ։ Նույնիսկ այն դեպքում, երբ գրողը ապրում է մասնակցից շատ հեռու։
  • Օրինակ 2. Հայտնի գրողը մահացել է, հնարավոր չէ գնալ և լուսանկարել նրան։ Երկար փնտրելուց հետո մասնակիցը համոզվեց, որ լուսանկարի ազատ տարբերակ ոչ մի տեղ առկա չէ։ Այս դեպում ոչ ազատ պատկերի օգտագործումը թույլատրելի է։
2. Ունի կարևոր նշանակություն հոդվածի համար։ Ոչ ազատ նյութի օգտագործումը պետք է կարևոր կրթական և տեղեկատվական նշանակություն ունենա։ Նկարը բեռնողից պահանջվում է հիմնավորել ոչ ազատ պատկերի օգտագործման կարևորությունը։ Եթե պատկերը միայն հավելյալ պատկերազարդման դեր է կատարելու, ապա դրա օգտագործումը Վիքիպեդիայում չի թույլատրվում։
3. Չի վնասում հեղինակի կոմերցիոն շահերին։ Ոչ ազատ նյութի օգտագործումը չպետք է նվազեցնի ստեղծագործության առևտրային արժեքը և խանգարի նրան ձեռք բերելուն կամ այլ կերպ վնասի հեղինակի կոմերցիոն շահերին։
4. ա Նվազագույն չափ։ Ոչ ազատ պատկերը պետք է ունենա նվազագուն չափ։ Եթե բավարար է միայն պատկերի մի մասի օգտագործումը, ապա պետք է կտրել ու բեռնել միայն այդքանը։ Չափը նվազագույնը լինի։
4. բ Փոքր թույլտվություն։ Ոչ ազատ պատկերներ պետք է բեռնել հնարավորինս փոքր թույլտվությամբ (առավելագույնը 600px): Բարձր թույլատվությամբ պատկերներ օգտագործելը չի թույլատրվում։
4. գ Սահմանափակ օգտագործում։ Ոչ ազատ պատկերը օգտագործել կարելի է միայն մեկ հոդվածում։ Մեկ հոդվածում կարելի է օգտագործել միայն մեկ ոչ ազատ պատկեր։ Ավազարկղերում և սևագրության էջերում պատկերները կարող են լինել մեկ ամսից ոչ ավել։ Չեն կարող օգտագործվել մասնակցի էջում, կաղապարներում, կատեգորիաներում։
Ոչ ազատ նյութի օգտագործումը պատկերասրահներում և ցուցակներում[4] նույնպես արգելված է։
5. Ստուգելու հնարավորություն։ Ոչ ազատ նյութը պետք է օրինական կերպով հրապարակված լինի։
6. Ամբողջական տվյալներ։ Ոչ ազատ նիշքի էջում պետք է տեղադրված լինի {{Ոչ ազատ պատկեր}} կաղապարը, որի մեջ պետք լրացված լինեն կաղապարի բոլոր 7 դաշտերը (նկարագրությունը հաջորդիվ)


Red copyright.svg

Օգտագործման հիմնավորում


Ոչ ազատ պատկերի օգտագործումը հիմնավորելու համար հարկավոր է բեռնման էջում տեղադրել Ոչ ազատ պատկեր/օգտագործման հիմնավորում կաղապարը և լրացնել այն (կաղապարի օրինակն ու լրացնելու պայմաննները կաղապարի էջում բերված են)։ Միաժամանակ կհայտնվի նաև ոչ ազատ պատկերի կաղապարը։

Տես նաև[խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ և նշումներ

  1. Այսինքն մասնավոր հավաքածուի մաս կազմող և/կամ դեռևս չհրապարակված ստեղծագործության լուսանկարը չի կարելի բեռնել։
  2. Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենքը, Գլուխ 2, Հոդված 25. Այցելության համար բաց վայրերում տեղադրված ստեղծագործության օգտագործումը
  3. Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին ՀՀ օրենքը, Գլուխ 2, Հոդված 22. Ստեղծագործության ազատ օգտագործումը
  4. Պատկերասրահ և ցուցակ ասելով հասկանում ենք նիշքերի հավաքածո, փոքր բացատրական տեքստով, անկախ նրանից ձեռքով է հավաքված, թե <gallery> վիքի տեգով։