Ջոկո Վիդոդո
Ջոկո Վիդոդո Joko Widodo | ||||
![]() | ||||
| ||||
---|---|---|---|---|
հոկտեմբերի 20, 2014 | ||||
Նախորդող | Սուսիլո Բամբանգ Յուդոյիոնո | |||
| ||||
հոկտեմբերի 15, 2012 - հունիսի 2, 2006 | ||||
Նախորդող | Ֆաուզ Բովո | |||
Հաջորդող | Բասուկի Չախայա Պուրնամա | |||
Կուսակցություն՝ | Indonesian Democratic Party – Struggle? | |||
Կրթություն՝ | State Senior High School 6 Surakarta? և Գադջահ Մադա համալսարան | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, ձեռնարկատեր, ճարտարագետ և international forum participant | |||
Ազգություն | Յավանցի | |||
Դավանանք | Իսլամ | |||
Ծննդյան օր | հունիսի 21, 1961 (61 տարեկան) | |||
Ծննդավայր | Սուրակարտա | |||
Դինաստիա | Joko Widodo's family? | |||
Քաղաքացիություն | ![]() | |||
Ի ծնե անուն | ինդոն.՝ Mulyono | |||
Հայր | Widjiatno Notomihardjo? | |||
Մայր | Sudjiatmi? | |||
Ամուսին | Iriana?[1] | |||
Զավակներ | Gibran Rakabuming Raka?, Kahiyang Ayu? և Kaesang Pangarep? | |||
Կայք՝ | presidenri.go.id | |||
Ինքնագիր | ![]() | |||
Պարգևներ | ||||
Ջոկո Վիդոդո (ինդո.՝ Joko Widodo, հունիսի 21, 1961[2][3][4][…], Սուրակարտա, Central Java, Ինդոնեզիա[2][5]), ինդոնեզացի քաղաքական-պետական գործիչ, Ինդոնեզիայի նախագահը 2014 թվականի հոկտեմբերի 20-ից։ Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի նախկին քաղաքապետ (2006-2012 թվականներ)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոկո Վիդոդոն ծնվել է 1961 թվականի հունիսի 21-ին՝ Ինդոնեզիայի Կենտրոնական Յավա մարզի Սուրակարտա քաղաքում՝ ատաղձագործի ընտանիքում[6]։ Քանի որ նրա ընտանիքն ապրել է չքավորության մեջ, Ջոկո Վիդոդոն ստիպված է եղել մանուկ հասակից աշխատել, որպես բանվոր՝ ընտանիքի ապրուստը հոգալու համար։ 1985 թվականին Ջոկո Վիդոդոն ավարտել է Գաջա Մադայի համալսարանը՝ ստանալով անտառային ինժեների մասնագիտություն։ Ավարտելուց հետո անցել է աշխատանքի պետական փայտամշակման ընկերությունում։ Ավելի ուշ սկսել է իր սեփական բիզնեսը նույն դաշտում։ Արդեն 2000-ական թվականներին Ջոկո Վիդոդամ ղեկավարում էր փայտի և կահույքի հսկա ընկերությունը[6]։
Սուրակարտայի քաղաքապետ[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականին՝ նա ընտրվել է Սուրակարտայի քաղաքապետ[7]։ Նրա քաղաքապետության տարիներին Սուրակարտայում իրականացվել է լայնամասշտաբ վարչական և սոցիալ-տնտեսական բարեփոխումներ։ Ջոկո Վիդոդոյի ղեկավարության օրոք առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Սուրակարտան դարձնել հզոր մշակութային քաղաք։ Նշանակալից գործողություններ են իրականացվել քաղաքի զբոսայգիներն ավելի բարեկարգ դարձնելու համար։ Ջոկո Վիդոդոն խրախուսել է հասարակության գործունեության մեջ ներգրավված բազմաթիվ ընկերություններին։ Իրականացված բարեփոխումները բարձրացրել են քաղաքի հեղինակությունը ոչ միայն Ինդոնեզիայում՝ այլև Տարածաշրջանում։ 2006 թվականին Սուրակարտան անդամագրվել է քաղաքների ժառանգության համաշխարհային կազմակերպությանը։
Ջակարտայի քաղաքապետ[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականին Ինդոնեզիայի Մայրաքաղաք Ջակարտայի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ՝ Ինդոնեզիայի Դեմոկրատական Կուսակցությունը առաջադրեց Ջոկո Վիդոտոյի և Բասուկի Չահայա Պուրմանի թեկնածությունը, համապատասխանաբար քաղաքապետի և փոխքաղաքապետի համար։ Քանի որ թեկնածուներից ոչ մեկը չստացավ ձայների բացարձակ մեծամասնություն՝ այդ իսկ պատճառով էլ նշանակվեց երկրորդ փուլ։ Երկրորդ փուլ անցան Ջոկո Վիդոդոն և Ֆաուզի Բովոն։ Երկրորդ Փուլում Ջոկո Վիդոդոն տարավ համոզիչ հաղթանակ և դարձավ Ջակարտայի քաղաքապետ[8]։
Ինդոնեզիայի նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի հուլիսի 9-ին Ինդոնեզիայում տեղի ունեցան նախագահական ընտրություններ։ Ընտրություններին ընդառաջ Ջոկո Վիդոդոն առաջադրեց իր և Յուսուֆ Կալայի թեկնածությունը համապատասխանաբար, որպես նախագահ և փոխնախահագ[9]։ Որպես հակառակորդ՝ իր թեկնածությունը առաջադրեց Պրաբովո Սուբինատոն։ Ընտրություններում հաղթեց Ջոկո Վիդոդոն` ստանալով 70.997.833 ձայն կամ որ նույնն է 53.15 %[10]: Երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ 2014 թվականի հոկտեմբերի 20-ին[11]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.merdeka.com/iriana/profil/
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.britannica.com/EBchecked/topic/1908209/Joko-Widodo
- ↑ http://www.solopos.com/2014/06/21/jokowi-ulang-tahun-bulan-dan-tahun-lahir-jokowi-mirip-soekarno-dan-soeharto-pertanda-apa-514578
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 https://indonesiatatler.com/tatler-list/500list/joko-widodo
- ↑ 6,0 6,1 Ջոկո Վիդոդոյի կենսագրությունը
- ↑ Ջոկո Վիդոդոն Սուրակարտայի քաղաքապետ
- ↑ Ջոկո Վիդոդոն Ջակաարտայի քաղաքապետ
- ↑ 2014 նախագահական ընտրություններ
- ↑ Ջոկո Վիդոդոյի հաղթանակը
- ↑ Ջոկո Վիդոդոյի երդմնակալության արարողություն
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|