Դոնալդ Տուսկ
Դոնալդ Ֆրանցիշեկ Տուսկ (ապրիլի 22, 1957[2][3], Գդանսկ, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[4], լեհ.՝ Donald Franciszek Tusk), լեհ քաղաքական գործիչ։ Լեհաստանի 14-րդ վարչապետը։ Ղեկավարել է Լեհաստանի կառավարությունը 2007 թվականի նոյեմբերի 16-ից, մինչև 2014 թվականի սեպտեմբերի 22-ը։ 2014 թվականի դեկտեմբերի 1-ից Եվրոպայի Խորհրդի նախագահն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դոնալդ Տուսկը ծնվել է 1957 թվականի ապրիլի 22-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքում[5]: Դոնալդ Տուսկի հայրը՝ ավագ Դոնալդ Տուսկը (1930-1972) եղել է ատաղծագործ։ Մայրը՝ Եվա Տուսկը եղել է բույժքույր (1934-2009)։ Դոնալդ Տուսկը ավարտել է Գդանսկի հումանիտար համալսարանի պատմության ֆակուլտետը։
Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1997 թվականին Դոնալդ Տուսկը դարձավ Լեհաստանի Սեբատոր՝ Ազատության Միություն կուսակցության կազմում[6]: 2001 թվականից եղել է «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության հիմնադիրներից մեկը[5]: 2003 թվականին դարձել է «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության ղեկավար[7]: 2005 թվականին Լեհաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ գլխավորել է «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունը («Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունը ստացել է 36,33% քվե և շարունակել մնալ ընդդիմադիր)։
Նախագահական ընտրություններ (2005 թվական)[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականին մասնակցել է նախագահական ընտրություններին և իշխանության կողմից առաջադրված թեկնածու Լեհ Կաչինսկու հետ անցել երկրորդ փուլ։ Երկրորդ փուլում ստանալով 46% ձայն՝ չի ընտրվել Լեհաստանի նախագահ[8]:
Լեհաստանի վարչապետ[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում իր ղեկավարած «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության տարած հաղթանակի արդյունքում (41,50%) 2007 թվականի նոյեմբերի 16-ին դարձել է Լեհաստանի վարչապետ[9]:
Նախագահական ընտրություններ (2010 թվական)[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականին Դոնալդ Տուսկը չմասնակցեց նախագահական ընտրություններին, սակայն նրա ղեկավարած «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունը որպես նախագահի թեկնածու առաջադրեց Բրոնիսլավ Կոմորովսկուն, ով դարձավ Լեհաստանի նախագահ[10]:
Խորհրդարանական ընտրություններ (2011 թվական)[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Դոնալդ Տուսկի ղեկավարած «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունը գրավեց առաջին տեղը՝ ստանալով 39.11% ձայն։ Ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունը Սեյմում ստացավ 206 մանդատ, ինչի շնորհիվ կուսակցությունը մեծամասնություն կազմեց։
Եվրոպական Խորհրդի նախագահ[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի օգոստոսի 31-ին Դոնալդ Տուսկը ընտրվեց Եվրոպական Խորհրդի (Եվրախորհուրդ) նախագահ[11]: 2014 թվականի սեպտեմբերին Դոնալդ Տուսկը հրաժարվեց Լեհաստանի Վարչապետի Պաշտոնից, որի արդյունքում էլ Լեհաստանի վարչապետ դարձավ Եվա Կոպաչը։ Դոնալդ Տուսկը Եվրոպական Խորհրդի (Եվրախորհուրդ) նախագահ է դարձել 2014 թվականի դեկտեմբերի 1-ին[12]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Sensacyjne, ciche, tradycyjne - polityczne śluby ostatnich lat
- ↑ 2,0 2,1 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #122488547 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 Դոնալդ Տուսկի Կենսագրություն
- ↑ Դոնալդ Տուսկը Լեհաստանի Սեբատոր
- ↑ Դոնալդ Տուսկը «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության ղեկավար
- ↑ Դոնալդ Տուսկը նախագահական ընտրունների թեկնածու
- ↑ Դոնալդ Տուսկը Լեհաստանի Վարչապետ
- ↑ Դոնալդ Տուսկի առաջադրած թեկնածու Բրոնիսլավ Կոմորովսկին Լեհաստանի նախագահ
- ↑ Դոնալդ Տուսկը ընտրվեց Եվոխորհրդի նախագահ
- ↑ Դոնալդ Տուսկը Եվրախորհրդի Նախագահ
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դոնալդ Տուսկ կատեգորիայում։ |