«Նաիրա Զոհրաբյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://նախագահ.հայ/ +https://www.president.am/)
չNo edit summary
Պիտակ՝ 2017 source edit
Տող 7. Տող 7.
|վախճանի օր =
|վախճանի օր =
|վախճանի վայրը =
|վախճանի վայրը =
| ամուսին = [[Սամվել Մկրտչյան]]
| ամուսին = [[Սամվել Մկրտչյան (թարգմանիչ)|Սամվել Մկրտչյան]]
|երեխաներ =
|երեխաներ =
}}
}}

07:47, 3 Հուլիսի 2019-ի տարբերակ

Նաիրա Վահանի Զոհրաբյան
Ծնվել էմայիսի 8, 1965(1965-05-08) (59 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինՍամվել Մկրտչյան
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխարինող, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունԲարգավաճ Հայաստան
Պարգևներ և
մրցանակներ
Մխիթար Գոշի մեդալ

Նաիրա Վահանի Զոհրաբյան (մայիսի 8, 1965(1965-05-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, հասարակական-քաղաքական գործիչ, 2007 թվականից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, 2009թ.-ից ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է։ 2015 թ. մարտի 5-ից մինչև 2017 թ. փետրվարի 10-ը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ։

Կրթություն

  • 1982 թ. — գերազանցությամբ ավարտել է Երևանի թիվ 21 միջնակարգ դպրոցը
  • 1982—1987 — սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտության բաժինը։
  • Ավարտել է միջազգային ժուռնալիստիկայի երկամյա դասընթացներ։
  • Մասնագիտական վերապատրաստում է անցել է Մոսկվայի Թատերական Արվեստի պետական ինստիտուտում, Մոսկվայի Կինոյի միութենական պետական ինստիտուտում, Մոսկվայի առաջատար թատրոններում։

Աշխատանքային գործունեությունը

Քաղաքական գործունեությունը

  • 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։
  • 19.06.2007-08.06.2009 թթ. - Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
  • 16.06.2008-15.09.2009 թթ. - 2008 թվականի մարտի 1-2 Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի անդամ։
  • 2009 թ. հունիսի 8-ին ընտրվել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[1]։
  • 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակով։
  • 2012 թ. մայիսի 31-ին վերընտրվել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[2]։
  • 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար։
  • 2015 թ. մարտի 5-ին ընտրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ։
  • 2017թ. մայիսի 18-ին ընտրվել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
  • 2018թ․ դեկտեմբերի 9-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր ԲՀԿ վարկանիշային ցուցակով Սյունիքի մարզից։

Ստեղծագործական գործունեությունը

Տեղական և արտերկրի մշակութային պարբերականներում հրապարակված թատերագիտական բազմաթիվ աշխատությունների հեղինակ է։

Անձնական կյանք

Զոհրաբյանը հայտնի թարգմանիչ Սամվել Մկրտչյանի այրին է, ունի մեկ դուստր։

Պարգևներ և կոչումներ

Նախորդող
Ավետ Ադոնց
ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Նաիրա Զոհրաբյան

25 հունիսի 2009 -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է
Նախորդող
Արամ Սաֆարյան
ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար
Նաիրա Զոհրաբյան

31 մայիսի 2012 - 19 մարտի 2015
Հաջորդող
Վահե Էնֆիաջյան
Նախորդող
Գագիկ Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ
Նաիրա Զոհրաբյան

5 մարտի 2015 -
Հաջորդող
Գագիկ Ծառուկյան
Նախորդող
Գագիկ Ծառուկյան
ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար
Նաիրա Զոհրաբյան

19 մարտի 2015 -10 փետրվարի 2017
Հաջորդող
Գագիկ Ծառուկյան

Ծանոթագրություններ