Կնյազ Հասանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կնյազ Հասանով
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր
2017 ապրիլի 2 - 2019 հունվարի 14
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 2019 հունվարի 14-ից
 
Կրթություն՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1969)
Մասնագիտություն՝ գյուղատնտես
Ծննդյան օր հունվարի 17, 1945(1945-01-17)[1] (79 տարեկան)
Ծննդավայր Կոտայքի մարզ, Հայաստան[1]
Հայր Համիդ Հասանով
Զավակներ երկու զավակ[2]

Կնյազ Համիդի Հասանով (քրդ.՝ Knyaz Hasanov, հունվարի 17, 1945(1945-01-17)[1], Կոտայքի մարզ, Հայաստան[1]), Հայաստանի քրդական համայնքի ղեկավար[3], «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ[2], ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր: Անկուսակցական է, «Իմ քայլը» խմբակցության անդամ:

Կենսագրություն

Ծնվել է 1945 թվականի հունվարի 17-ին Աստղաբերդ գյուղում, Հայկական ԽՍՀ (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզում)[2]:

1996 թվականից «Քուրդիստան» կոմիտեի անդամ է, փոխնախագահն է: 2000 թվականից ՀՀ նախագահի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների համակարգող խորհրդի անդամ է: 2007 թվականից Հայաստանի քրդական համայնքի բոլոր կազմակերպությունների համատեղ աշխատանքը համակարգող «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահն է[2]:

Կրթություն

1964-1969 թվականներին սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը: 1966-1968 թվականներին սովորել է ՀԿԿ Երևանի քաղկոմին կից Մարքսիզմ-Լենինիզմի համալսարանի քաղաքատնտեսության ֆակուլտետում[2]:

Աշխատանքային գործունեություն

1969 թվականի փետրվարի 2-ից աշխատել է Աբովյանի շրջանային խորհրդի գործկոմի հողաշինարար: 1970 թվականի դեկտեմբերից՝ շրջսովետի գործկոմի պլանային հանձնաժողովի նախագահ: 1973-1997 թվականներին եղել է Աբովյանի կինոմիավորման տնօրեն: 1997-2014 թվականներին «Կոտայքի շրջկինոցանց» ՍՊԸ-ի տնօրեն[2]:

2017 թվականի ապրիլի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 6-րդ գումարման պատգամավոր[4]: ՀՀ ԱԺ 6-րդ գումարման Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է[4]: Անկուսակցական է, ՀՀԿ խմբակցության անդամ[4]: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր «Իմ քայլը » դաշինքից։

Պարգևներ

Պարգևատրվել է՝ ՀՀ նախագահի շնորհակալագրով, Հլկեմ կենտկոմի պատվոգրով, Համամիութենական կինոմատոգրաֆիստների միության մեդալներով և պատվոգրերով[4]:

Ընտանիք

Ամուսնացած է, ունի երկու զավակ[2]:

Տես նաև

Ծանոթագրություններ