Հանս Բետե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանս Բետե
գերմ.՝ Hans Albrecht Bethe
Ծնվել էհուլիսի 2, 1906(1906-07-02)[1][2][3][…]
Ստրասբուրգ, Էլզաս-Լոթարինգիա, Գերմանական կայսրություն[4]
Մահացել էմարտի 6, 2005(2005-03-06)[1][2][3][…] (98 տարեկան)
Իթակա, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն Գերմանական ռայխ և  ԱՄՆ
Ազգությունհրեա
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Թյուբինգենի համալսարան[2], Կոռնելի համալսարան[2] և Մանհեթթենյան նախագիծ[2]
Գործունեության ոլորտաստղաֆիզիկա
Պաշտոն(ներ)նախագահ
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[5], Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[6], Ամերիկյան աստղագիտական միություն[6] և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[6]
Ալմա մատերԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան (1928)[2], Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան (1926)[2], Քեմբրիջի համալսարան (1930)[2], Հռոմի Սապիենզա համալսարան (1931)[2] և Goethe-Gymnasium?
Գիտական աստիճանդոկտորի աստիճան (1928)
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][7][8] և գերմաներեն[7]
Գիտական ղեկավարԱռնոլդ Զոմմերֆելդ
Եղել է գիտական ղեկավարՌոբերտ Մարշակ[9], Ջեֆրի Գոլդսթոուն[9], Ջ. Ջ. Սակուրաի[9], Ֆրենսիս Լոու[9], Ջոն Նեգելե[9], Միշել Բարանջեր[9], Րոման Ջակիվ[9], Դեյվիդ Ջեյմս Թաուլես[9], Ջոն Լ. Գամել կրտսեր[9], Հարոլդ Սոլ Զապոլսկի[9], David Breed Beard?[9], Mark S Nelkin?[9], Walter McAfee?[10], Benjamin D. Day?[11] և Ronald F. Peierls?
Պարգևներ
Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան

Նիլս Բորի միջազգային ոսկե մեդալ

ֆիզիկայի Նոբելյան մրցանակ[12][13]

Մաքս Պլանկի անվան մեդալ

[2]

Մ. Վ. Լոմոնոսովի անվան մեծ ոսկե մեդալ

[14]

Ռամֆորդի մրցանակ

[15]

Հենրի Դրեյպերի մեդալ

Ֆրանկլինի մեդալ

Քեթրին Բրյուսի մեդալ

Էստրեդի մեդալ

[16]

Օսկար Կլեյնի հաշատակի դասախոսություն

[17]

Էդինգտոնի մեդալ

Ազգային գիտական մեդալ

Լեո Սիլարդի լեկցիաների մրցանակ

Ալբերտ Այնշտայնի խաղաղության մրցանակ

Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամ

Բեյքերյան լեկցիա

Էնրիկո Ֆերմի պարգև[2]

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամ

[2]

ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ

[2]
և

Բեյկերյան մեդալ

Ամուսին(ներ)Rose Ewald?[18]
ՀայրԱլբրեխտ Բետե
Ստորագրություն
Изображение автографа
 Hans Bethe Վիքիպահեստում

Հանս Ալբրեխտ Բետե (գերմ.՝ Hans Albrecht Bethe [ˈhans ˈalbʁɛçt ˈbeːtə], հուլիսի 2, 1906(1906-07-02)[1][2][3][…], Ստրասբուրգ, Էլզաս-Լոթարինգիա, Գերմանական կայսրություն[4] - մարտի 6, 2005(2005-03-06)[1][2][3][…], Իթակա, Նյու Յորք, ԱՄՆ)[19], գերմանացի միջուկային ֆիզիկոս, նաև ունի բացառիկ ներդրումներ աստղաֆիզիկայում, քվանտային էլեկտրադինամիկայում և պինդ մարմնի ֆիզիկայում, 1967 թվականին «Միջուկային ռեակցիաների տեսության բնագավառում իր ներդրումների, հատկապես աստղում առաջացող էներգիային առնչվող հայտնագործությունների համար» ստացել է ֆիզիկայի նոբելյան մրցանակ։ Կարիերայի մեծ մասը անցկացրել է Կորնելի համալսարանում[20]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գլխավորում էր Լոս Ալամոս Լաբորատորիայում նախագծվող միջուկային զենքի նախագծման տեսական բաժինը։ Ունեցել է առանցքային դեր ռադիոակտիվ տարրի կրիտիկական զանգվածը հաշվարկման և ներպայթման մեթոդի, որը օգտագործվեց «տրտոլ» և «գերմարդ» զենքերում, ստեղծման գործում։ Պատերազմից հետո Բետեն ունեցել է առանցքային դեր ջրածնային զենքի ստեղծման նախագծում, չնայած նրան, որ նա ի սկզբանե միացել էր նախագծին՝ նախագծի անհնարությունը ապացուցելու հույսով։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բետեն ծնվել է Ստրասբուրգում, որն այն ժամանակ Գերմանիայի կազմում էր, 1906 թվականի հուլիսի 3-ին։ Աննա (օրիորդական անունը՝ Կյուն) և Ալբրեխտ Բետեի, ով Ստրասբուրգի համալսարանում ֆիզիոլոգիայի պրիվատ-դոցենտ էր, միակ երեխան[21]։ Մայրը (Ստրասբուրգի համալսարանի պրոֆեսորներից մեկի աղջիկը) հրեա էր[22], նա հոր նման բողոքական է դաստիարակվել[23]։ Չնայած կրոնական անցյալին[24], հետագա կյանքում կրոնասեր չէր և իրեն համարում էր աթեիստ[25]։

Հանս Բետեն ծնողների հետ 12 տարեկանում

1912 թվականին Բետեի հայրը նշանակվում է Քիլի համալսարանում Ֆիզիոլոգիայի ինստիտուտի պրոֆեսոր և տնօրեն, և ընտանիքի հետ տեղափոխվում ինստիտուտում տնօրենի տուն։ Նա սկզբում 8 հոգանոց խմբի հետ մասնավոր սովորում էր պրոֆեսիոնալ ուսուցչի մոտ[26]։ Ընտանիքը 1915 թվականին կրկին տեղափոխվում է, երբ հայրը դառնում է Մայնի Ֆրանկֆուրտի համալսարանում Ֆիզիոլոգիայի ինստիտուտի ղեկավար[23]։

Բետեն հաճախել է Մայնի Ֆրանկֆուրտի Գյոթե-գիմնազիան (Գերմանիա)։ Կրթությունը կիսատ է մնացել 1916 թվականին, երբ ախտորոշվել է տուբերկուլոզ և տեղափոխվել է Բադ Կրոյցնախ բուժվելու։ 1917 թվականին տեղական ռեալշուլե ((Realschule (գերմաներեն՝ [ʁeˈaːlʃuːlə])), միջնակարգ դպրոցի տեսակ Գերմանիայում, Շվեյցարիայում, Լիխտենշտեյնում և Էստոնիայում։ Եղել է նաև Խորվաթիայում (realna gimnazija), Ավստրիայում, Դանիայում և Նորվեգիայում (realskole), Շվեդիայում (realskola), Հունգարիայում (reáliskola), Սլովակիայում (realka) և Ռուսական Կայսրությունում (реальное училище)) հաճախելու համար բավականաչափ կազդուրվել էր, իսկ հաջորդ տարի տեղափոխվում է Օդենվալդշուլե (մասնավոր, համատեղ, գիշերօթիկ դպրոց)[27]։ Միջնակարգ կրթության վերջին երեք տարիներին՝ 1922-1924 թվականներին, վերադառնում է Գյոթե-գիմնազիա[28]։

Հանձնելով աբիտուրիենտը՝ 1924 թվականին ընդունվում է Ֆրանկֆուրտի համալսարան։ Որոշում է մասնագիտանալ քիմիայի բնագավառում։ Ֆիզիկայի ուսուցումը թույլ էր, չնայած Ֆրանկֆուրտում կային ականավոր մաթեմատիկոսներ, ինչպես օրինակ՝ Կարլ Լուդվիգ Սիգելը և Օտտո Սասը, Բետեն չի հավանում իրենց մոտեցումները, որոնք ներկայացնում էին մաթեմատիկան առանց հղում անելու այլ գիտություններին[29]։ Բետեն հասկանում է, որ նա վատ փորձարար է, որը փչացրել է իր լաբորատորիան վերարկուն՝ ծծմբական թթու թափելով վրան, իսկ բարձրագույն ֆիզիկան, որը դասավանդում էր Վալտեր Գերլախը, ավելի էր հետաքրքրում նրան։[29][30]։ 1925 թվականին Գերլախին փոխարինում է Կառլ Մայսները, որը Բետեյին խորհուրդ է տալիս տեղափոխվել տեսական ֆիզիկայի ավելի լավ դպրոց ունեցող համալսարան, մասնավորապես՝ Մյունխենի համալսարան, որտեղ նա կարող է սովորել Առնոլդ Զոմմերֆելդի մոտ[31][32]։

1926 թվականի ապրիլին Բետեն ընդունվում է Մյունխենի համալսարան, որտեղ Զոմմերֆիլդը նրան վերցնում է որպես ուսանող՝ Մայսների առաջարկով[33]։ Բետեն Զոմմերֆիլդի մոտ ուսումնասիրում է ֆիզիկայի դիֆերենցիալ հավասարումներ։ Քանի որ Զոմմերֆիլդն անվանի գիտնական էր, նա հաճախ ստանում է գիտական հետազոտությունների կրկնօրինակներ, որոնք նա պահում էր ամենշաբաթյա երեկոյան սեմինարներին քննարկելու համար։ Երբ Բետեն ժամանեց, Զոմմերֆիլդը նոր էր ստացել Էրվին Շրյոդինգերի ալիքային մեխանիկայի մասին աշխատությունները[34]։

Փիլիսոփայության դոկտորի թեզի համար Զոմմերֆիլդը Բետեյին առաջարկում է ուսումնասիրել բյուրեղներում էլեկտրոնների դիֆրակցիան։ Որպես սկիզբ՝ Զոմմերֆիլդն առաջարկում է բյուրեղներում ռենտգենակառուցվածքային վերլուծության վերաբերյալ Պաուլ Էվալդի 1914 թվականի աշխատությունը։ Բետեն հետագայում նշել է, որ ավելի մեծ ճշգրտության ձգտելու պատճառով իր հաշվարկներն անտեղի բարդ են դարձել[35]։ Վոլֆգանգ Պաուլիի հետ առաջին հանդիպման ժամանակ Պաուլին նրան ասել է՝ «Քո մասին Զոմմերֆիլդի հեքիաթներից հետո ես քեզանից շատ ավելին է սպասում, քան քո թեզը»[36], Բետեն հետագայում ասել է՝ «Ես ենթադրեցի, որ դա հաճոյախոսություն է»[36]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Бете Ханс Альбрехт (ռուս.) / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. http://www.ras.ru/win/db/show_per.asp?P=.id-49402.ln-ru.dl-.pr-inf.uk-12
  6. 6,0 6,1 6,2 Notable Names Database — 2002.
  7. 7,0 7,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  8. CONOR.Sl
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 Mathematics Genealogy Project — 1997.
  10. Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  11. https://www.gf.org/fellows/all-fellows/benjamin-d-day/
  12. http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/1967/
  13. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  14. http://www.ras.ru/win/db/award_dsc.asp?P=id-1.ln-ru
  15. https://www.amacad.org/rumford-prize-recipients
  16. https://www.aapt.org/programs/awards/oersted.cfm
  17. http://www.okc.albanova.se/research/memorial-lecture/earlier-lectures
  18. https://ecommons.cornell.edu/handle/1813/30506
  19. Lee, S.; Brown, G. E. (2007). «Hans Albrecht Bethe. 2 July 1906 -- 6 March 2005: Elected ForMemRS 1957». Biographical Memoirs of Fellows of the Royal Society. 53: 1. doi:10.1098/rsbm.2007.0018.
  20. Available at www.JamesKeckCollectedWorks.org [1] are the class notes taken by one of his students at Cornell from the graduate courses on Nuclear Physics and on Applications of Quantum Mechanics he taught in the spring of 1947.
  21. Bernstein, 1980, էջ 7
  22. Bernstein, 1980, էջ 8
  23. 23,0 23,1 Schweber, 2012, էջեր 32–34
  24. «Interview with Hans Bethe by Charles Weiner at Cornell University». American Institute of Physics. 1967 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 25-ին. «When asked by Charles Weiner if there was religion in his home, Bethe replied: "No. My father was, I think, slightly religious. I was taught to pray in the evening before going to bed, and I attended the Protestant religious instruction, which was given in the schools in Germany. I was also confirmed, and the instruction which I got in this connection got religion out of my system completely. It was never very strong before, and the confirmation had the consequence that I just didn't believe."»
  25. Brian, 2001, էջ 117
  26. Schweber, 2012, էջեր 30–31
  27. Schweber, 2012, էջեր 36–40
  28. Schweber, 2012, էջ 45
  29. 29,0 29,1 Bernstein, 1980, էջեր 11–12
  30. Schweber, 2012, էջեր 70–73
  31. Bernstein, 1980, էջ 13
  32. Schweber, 2012, էջ 93
  33. Schweber, 2012, էջեր 118–119
  34. Bernstein, 1980, էջեր 15–16
  35. Bernstein, 1980, էջեր 20–21
  36. 36,0 36,1 Schweber, 2012, էջ 142

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Բետե» հոդվածին։