Լերմոնտովո (Հայաստան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Lermontovo, Armenia.jpg
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռի
Հիմնադրված է1844 թ.
ԲԾՄ1825 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն933[1] մարդ (2004)
Ժամային գոտիUTC+4
##Լերմոնտովո (Հայաստան) (Հայաստան)
Red pog.png

Լերմոնտովո, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանում՝ ծովի մակարդակից 1825 մ բարձրության վրա, Աղստև գետի ձախ կողմում։ Գտնվում է մարզկենտրոն Վանաձորից մոտ 11 կմ հարավ-արևմուտք։

Մայրամուտը Լերմոնտովո գյուղում

Գյուղը, որն ի սկզբանե կոչվել է Վոսկրեսենովկա, հիմնվել է 1840 թվականին Ցարական Ռուսաստանի Սարատովի և Տամբովի նահանգներից տեղափոխված ռուսների կողմից։ Լերմոնտովո է վերանվանվել 1941 թվականի հուլիսի 5-ին։ Աքսորված ընտանիքները հիմնավորվել են այստեղ, և այժմ կազմում են բնակչության 80%-ը։ Համայնքում ապրում են նաև հայեր՝ 15% և եզդիներ՝ 5%։ Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս Լերմոնտովոն իրենից ներկայացնում է բավականին զարգացած համայնք՝ 2001 թվականին սոցիալական ներդրումների ծրագրով անց է կացվել ջրագիծ, 2006 թվականին գյուղը գազաֆիկացվել է, 2010 թվականին լուծվել է համայնքի փողոցների լուսավորության հարցը։ Համայնքում գուրծում է Մշակույթի կենտրոնը, որտեղ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, գործում է նաև գրադարան։ Գյուղում առկա է միջնակարգ դպրոցը՝ որտեղ կան հայկական և ռուսական դասարաններ։ Դպրոցը հիմնովին վերանորոգվել է պետական բյուջեի միջոցներով։ 2011 թվականինի սկզբից կազմակերպվել է գյուղի աղբահանման հարցը, տեղադրվել են ծածկականգառներ։ Առաջիկա պլաններում է գյուղամիջյան ճանապարհների կապիտալ վերանորոգումը, մանկական խաղահրապարակի և մանկապարտեզի նոր մասնաշենքի կառուցումը։

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Լերմոնտովոյի մշտական բնակչությունը կազմել է 912, առկա բնակչությունը` 791 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1873 724 մարդ [3]
1897 587 մարդ [3]
1926 836 մարդ [3]
1939 1120 մարդ [3]
1959 1222 մարդ [3]
1970 1297 մարդ [3]
1979 1149 մարդ [3]
1989 1439 մարդ [4]
2001 914 մարդ [3]
2011 912 մարդ [5]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]