Jump to content

Ազնվաձոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազնվաձոր (այլ կիրառումներ)
Գյուղ
Ազնվաձոր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
ՀամայնքՓամբակ (համայնք) | Փամբակ համայնք[1]
Այլ անվանումներԻբրահիմլի, Խանջաղազ, Խանջղազ, Խանջուղազ, Գյոզալդարա
Մակերես14.56 կմ²
ԲԾՄ1675 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն380[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունազնվաձորցի
Ժամային գոտիUTC+4
Ազնվաձոր (Հայաստան)##
Ազնվաձոր (Հայաստան)
Ազնվաձոր (Լոռու մարզ)##
Ազնվաձոր (Լոռու մարզ)

Ազնվաձոր, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Փամբակ համայնքում[1]։

Վանաձոր քաղաքից հեռու է մոտ 3 կմ հյուսիս-արևելք։ Ազնվաձոր է վերանվանվել 1991 թ. ապրիլի 3-ին[3]։

Գյուղը գտնվում է Բազումի լեռնաշղթայի հարավային լանջերին՝ ծովի մակարդակից 1675 մ բարձրության վրա։

Կլիման բարեխառն լեռնային է, տևական, ցուրտ ձմեռներով։ Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Տարեկան թափվում են 600-700 մմ մթնոլորտային տեղումներ։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններն են, կան նաև անտառներ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ազնվաձորի մշտական բնակչությունը կազմել է 380, առկա բնակչությունը՝ 348 մարդ[2]։ Նախկինում բնակեցված է եղել ադրբեջանցիներով, որոնք 1988-1989 թթ հայ-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման արդյունքում տեղափոխվել են Ադրբեջանի Հանրապետություն։

Ազնվաձորի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 33 393 706 822 624 1041 1091 706[4] 473 380[2]

Գյուղատնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (32 հա), խոտհարքերը (96 հա)։ Պետական հողերը օգտագործվում են որպես արոտավայրեր՝ կազմելով 157 հա, կան նաև պտղատու այգիներ և վարելահողեր՝ համապատասխանաբար զբաղեցնելով 7 և 31 հա։ Գյուղի մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, կեռաս), մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ։ Զբաղվում են նաև խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։

Հասարակական կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի դպրոց՝ Ազնվաձորի միջնակարգ դպրոց, գրադարան, բուժկետ և կապի հանգույց։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Տեղեկություններ Փամբակ համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 11․07․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 8» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 10-ին.
  4. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 542 — 916 էջ։