Պոլ Դիրակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Պոլ Դիրակ
անգլ.՝ Paul Dirac
Dirac 4.jpg
Ծնվել է օգոստոսի 8, 1902(1902-08-08)[1][2][3][4][5]
Բրիստոլ, Avon, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6][5]
Մահացել է հոկտեմբերի 20, 1984(1984-10-20)[1][2][3][4][5] (82 տարեկանում)
Թալահասի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[7][5]
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[8]
Flag of Switzerland.svg Շվեյցարիա
Դավանանք Դեիզմ
Մասնագիտություն մաթեմատիկոս, ֆիզիկոս տեսաբան, պրոֆեսոր, ֆիզիկոս, գիտնական, ակադեմիկոս, դաստիարակ և ուսուցիչ
Հաստատություն(ներ) Մայամիի համալսարան[5], Ֆլորիդայի պետական համալսարան[5] և Քեմբրիջի համալսարան[5]
Գործունեության ոլորտ Տեսական ֆիզիկա[5]
Պաշտոն(ներ) Մաթեմատիկայի Լուկասյան պրոֆեսոր[5]
Անդամակցություն Լոնդոնի թագավորական ընկերություն[5], Լեոպոլդինա, Պապական գիտությունների ակադեմիա[9], ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[10] և Թուրինի Գիտությունների Ակադեմիա
Ալմա մատեր Բրիստոլի համալսարան[5], Քեմբրիջի համալսարան[5] և Սուրբ Ջոնի քոլեջ[5]
Գիտական աստիճան փիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներին անգլերեն[11][5]
Գիտական ղեկավար Ռալֆ Ֆլաուեր
Եղել է գիտական ղեկավար Հոմի Ջեհանգիր Բաբա
Հայտնի աշակերտներ Ռոբերտ Օպենհեյմեր
Պարգևներ ֆիզիկայի Նոբելյան մրցանակ[12][13][5] Լոնդոնի թագավորական ընկերության անդամ[5] Կոպլիի մեդալ Թագավորական մեդալ Մաքս Պլանկի անվան մեդալ Հելմհոլցի մեդալ J. Robert Oppenheimer Memorial Prize և Բեյքերյան լեկցիա
Ամուսին(ներ) Մարգիտ Դիրակ[5]
Հայր Q12346131?
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
Paul Dirac Վիքիպահեստում

Պոլ Ադրիեն Մորիս Դիրակ (անգլ.՝ Paul Adrien Maurice Dirac, օգոստոսի 8, 1902(1902-08-08)[1][2][3][4][5], Բրիստոլ, Avon, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[6][5] - հոկտեմբերի 20, 1984(1984-10-20)[1][2][3][4][5], Թալահասի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[7][5]), անգլիացի ֆիզիկոս, տեսաբան, քվանտային մեխանիկայի հիմնադիրներից։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1930 թ.)։ Մի շարք երկրների ակադեմիաների և գիտական ընկերությունների, այդ թվում նաև ՍՍՀՄ ԳԱ 1931 թվականից արտասահմանյան անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիրակ Պոլ Ադրիեն Մորիսը ծնվել է 1902 թ. օգոստոսի 8-ին Բրիստոլ քաղաքում։ Սովորել է Բրիստոլի, ապա Քեմբրիջի համալսարաններում ավարտել է 1924 թվականին։ 1932 թվականից Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր։ Դիրակը կառուցել է քվանտային մեխանիկայի, այսպես կոչված, ձևափոխությունների տեսությունը 1926-1927 թթ., մշակել է ճառագայթման քվանտային տեսության հիմունքները։ Էնրիկո Ֆերմիի հետ մեծ ավանդ է ներդրել քվանտային վիճակագրության բնագավառում (Ֆերմի-Դիրակի վիճակագրություն), մասնավորապես պարզել բաշխման վիճակագրական բնույթի և ալիքային ֆունկցիայի սիմետրիայի հատկությունների կապը 1925 թվականին։ 1928 թվականին ստեղծել է էլեկտրոնի շարժման ռելյատիվիստական տեսությունը, որը հնարավորություն տվեց բացատրել մի շարք ֆիզիկական երևույթներ և կանխատեսել պոզիտրոնի գոյությունը։ Դաշտի քվանտային տեսության տարբեր բնագավառներին են նվիրված նաև Դիրակի մի շարք ուրիշ աշխատանքներ, նա առաջինն է կիրառել երկրորդային քվանտացման մեթոդը 1927 թվականին, որը հետագայում լայն տարածում գտավ տեսական ֆիզիկայում։ Դիրակը Էրվին Շրյոդինգերի հետ 1933 թ. արժանացել է Նոբելյան մրցանակի՝ քվանտային մեխանիկայի վերաբերյալ աշխատությունների և էլեկտրոնային տեսության զարգացման համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Paul Adrien Maurice Dirac — 1834.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 5,19 5,20 5,21 5,22 5,23 P.A.M.Dirac Biography // biography
  6. 6,0 6,1 6,2 Дирак Поль Адриен Морис // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  7. 7,0 7,1 7,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118679775 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  8. LIBRIS — 2012.
  9. http://www.pas.va/content/accademia/en/academicians/deceased/dirac.html
  10. NNDB — 2002.
  11. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  12. http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/1933/
  13. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 409 CC-BY-SA-icon-80x15.png