Լիսաբոնի գիտությունների ակադեմիա
Լիսաբոնի գիտությունների ակադեմիա | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | գիտությունների ակադեմիա և լեզվի կարգավորող |
Երկիր | ![]() |
Հապավում | ACL |
Կարգախոս | Nisi utile est quod facimus stulta est gloria |
Հիմնադրված | 1779 թվականի դեկտեմբերի 24 |
Գլխադասային գրասենյակ | Լիսաբոն, Պորտուգալիա |
Վերադաս կազմակերպություն | Government of Portugal? |
Հիմնադիր | Մարիա I (Պորտուգալիայի թագուհի) |
Պարգևներ | |
Կայք | acad-ciencias.pt |
Լիսաբոնի գիտությունների ակադեմիա (պորտ.՝ Academia das Ciências de Lisboa), բարձրագույն գիտական հաստատություն Պորտուգալիայում, որի գլխավոր նպատակը գիտական հետազոտությունների աջակցությունը և պորտուգալական մշակույթի տարածումը։
Ակադեմիայի ղեկավար մարմինը հանդիսանում է ադմինիստրատիվ խորհուրդը, որի նախագահը Ադրիանո Ժոզե Ալվեշ Մորեյրան է, իսկ գլխավոր քարտուղարը` Անտոնիու Դիաշ Ֆարինիան։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիսաբոնի գիտությունների ակադեմիան հիմնադրվել է Լուսավորության դարաշրջանում` Մարիա Առաջինի գահակալության ժամանակ` 1779 թվականի դեկտեմբերի 24-ին որպես «գիտությունների արքայական ակադեմիա» (պորտ.՝ Academia Real das Ciências)[1]: Ակադեմիայի առաջին նախագահը եղել է Ջոաո Կառլոս դե Բրագանսան, երկրորդը` դուքս Լաֆոենսը, իսկ ակադեմիայի առաջին քարտուղարը` Ժոզե Կորեյա դե Սերան[2][3][4]։
Ի սկզբանե ակադեմիան բաղկացած էր 3 բաժնից` ճշգրիտ գիտությունների, բնական գիտությունների և գեղարվեստի։ 1851 թվականին առաջին երկու բաժինները միացան, և ակադեմիան բաղկացած էր երկու բաժնից` բնական և հումանիտար գիտությունների[5]։
Իր պատմության ընթացքում ակադեմիայի պաշտոնական տեղակայումը եղել է 6 վայրերում։ Այժմ ակադեմիան գտնվում է Լիսաբոնում` Հիսուսի վանքում` Բայրու-Ալթուի ստորի հատվածում։
1910 թվականի հեղափոխությունից հետո ակադեմիան վերանվանվեց Լիսաբոնի գիտությունների ակադեմիա[6]։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակադեմիայի յուրաքանչյուր մաս ունի իր ենթակառուցվածքների շարքը, որոնցում կան 30 ակադեմիկոսներ և 60 անդամ-օգնականներ, ինչպես նաև օտարերկրացի անդամներև ակադեմիայի պատվավոր անդամներ։
Բնական և ճշգրիտ գիտությունների բաժին[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաժնի նախագահը հանդիսանում է Լիսաբոնի գիտությունների ակադեմիայի ադմինիստրատիվ խորհրդի փոխնախագահ Էդուարդո Ռոմանո դե Արանտեշ Օլիվեյրան, բաժնի փոխնախագահը Արմանդո Պոմբեյրոն է, քարտուղարը` Բրիտալդո Ռոդրիգեշը, քարտուղարի փոխարինողը` Մարիա Մանուելա Շավեշը։
Բաժինն ներառում է հետևյալ մասերը`
- Մաթեմատիկա
- Ֆիզիկա
- Քիմիա
- Երկրաբանություն և տիեզերագիտություն
- Կենսաբանություն
- Բժշկություն
- Ինժեներական գիտություններ
Հումանիտար գիտությունների բաժին[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիսաբոնի գիտությունների ակադեմիայի ադմինիստրատիվ խորհրդի նախագահ Ադրիանո Մորեյրան հհանդիսանում է նաև բաժնի նախագահը, իսկ փոխնախագահը Արթուր Անելմոն է, բաժնի քարտուղարը` Անտոնիու Դիաշ Ֆարինիան, քարտուղարի փոխարինողը` Ժուստինո Մենդեշ դե Ալմեյրան։
Բաժինն ներառում է հետևյալ մասերը.
- Գրականություն և գրականագիտություն
- Բանասիրություն և լեզվաբանություն
- Փիլիսոփայություն, հոգեբանություն և մանկավարժություն
- Պատմություն և աշխարհագրություն
- Իրավաբանություն և քաղաքագիտություն
- Տնտեսագիտություն և ֆինանսներ
- Սոցիոլոգիա և այլ սոցիալական և հումանիտար գիտություններ
Ակադեմիայի ինստիտուտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակադեմիան ունի երկու հիմանական ինստիտուտներ
- Բարձրագույն հետազոտությունների ինստիտուտ (պորտ.՝ Instituto de Altos Estudos), տնօրեն` Ադրիանո Մորեյրա, հետազոտությոններ է կատարում բնական և հումանիտար գիտությունների բնագավառներում
- Պորտուգալերենի լեզվաբանության ինստիտուտ (պորտ.՝ Instituto de Lexicologia e Lexicografia da Língua Portuguesa), տնօրեն` Արթուր Անսելմո, աշխատանքներ է տանում պորտուգալերենի պահպանման և տարածման բնագավառում։ Ինստիտուտի կողմից կատարված աշխատանքներից է ժամանակակից պորտուգալերենի բառարանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Memorias da Academia Real das Sciencias de Lisboa)
- ↑ Medina 2004, էջեր. 446-447 .
- ↑ Ribeiro 1871-1914, էջեր. 37-61
- ↑ Academia das Ciências de Lisboa, Infopédia (Em linha). Porto: Porto Editora, 2003-2014. (Consult. 2014-03-15).
- ↑ Convento de Nossa Senhora de Jesus da Ordem Terceira de São Francisco / Academia das Ciências de Lisboa
- ↑ Academia das Ciências de Lisboa no sítio do Camões: Instituto da Cooperação e da Língua
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- REIS, Fernando. «Academia das Ciências de Lisboa», in Ciência em Portugal: Personagens e Episódios. Lisboa, Camões, Instituto da Cooperação e da Língua.
- «Academia das Ciências de Lisboa», in Infopédia. Porto: Porto Editora, 2003-2013.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական վեբ կայք (պորտ.)
|