Շիրակամուտ
Գյուղ | |||
---|---|---|---|
Շիրակամուտ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Համայնք | Սպիտակ (համայնք) | Սպիտակ համայնք[1] | ||
ԲԾՄ | 1650 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 1821[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Շիրակամուտ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Սպիտակ համայնքում[1]։
Մարզկենտրոն Վանաձորից հեռու է 26 կմ հյուսիս-արևմուտք։
Գյուղը հիմնադրվել է 1829 թվականին ներկայիս վայրում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը տեղակայված է Փամբակ գետի ձախ ափին՝ ծովի մակերևույթից 1650 մետր բարձրության վրա։ Այն գտնվում է Լոռու մարզում, նախկին Սպիտակի շրջանի վարչական տարածքում` Փամբակ գետի վերին հովտում։ Սահմանակցում է Գեղասար, Կաթնաջուր, Մեծ Պարնի, Գոգարան գյուղերին։ Այստեղով են անցնում Վանաձոր-Գյումրի խճուղային ճանապարհը և երկաթգիծ Նալբանդ կայարանով[3]։
1988 թվականի երկրաշարժը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը գտնվում է ուժեղ սեյսմիկ գոտում և հաճախակի են լինում երկրաշարժները։ Հիշարժան են 1926 թվականի և 1988 թվականի երկրաշարժերը։ Վերջինիս էպիկենտրոնը եղել է Շիրակամուտ-Նալբանդ գյուղը, որտեղ զոհվել է 313 մարդ, ավերվել են բազմաթիվ տներ[4]։
Պատմամշակութային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում և շրջակայքում պահպանվել են բնակատեղի, դամբարանադաշտ (մ.թ.ա. 3-րդ հազարամյակ) և Չիչխանավանքը (7-րդ դար)։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Շիրակամուտի մշտական բնակչությունը կազմել է 1821, առկա բնակչությունը՝ 1608 մարդ[2]։ 1831 թվականից ի վեր բնակիչները հայեր են[5]։
Շիրակամուտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[6].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 1993 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 161 | 619[5] | 1030 | 1545 | 1854 | 2118 | 2531 | 2408 | 1872 | 2628 | 2310 | 1821[2] |
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարվա եղանակներից մեղմ է աշունը, ձմեռը երբեմն խստաշունչ է, գարունը սովորաբար ուշացած է գալիս, իսկ ամառը տաք է, հաճախակի քամիներով։ Տարեկան տեղումները քիչ է, իսկ վերջին տարիներին նկատվում է, որ ձյուն քիչ է գալիս։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հողագործության բնագավառում բնակիչները հիմնականում զբաղվում են կարտոֆիլի, կաղամբի, առանձին բանջարաբոստանային մշակաբույսերի, ցորենի, գարու, առվույտի, կորնգանի, միամյա խոտաբույսերի արտադրությամբ։ Անասնապահությամբ զբաղվում է ազգաբնակչության շուրջ 50-55%-ը։ Առանձին տնտեսություններ զբաղվում են մեղվապահությամբ։
Հասարակական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ունի 1 միջնակարգ դպրոց։ Գյուղն ունի նաև ութամյա և երաժշտական դպրոցներ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Սպիտակ համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 02․07․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Հակոբյան, Սամվել; Հակոբյան, Արտեմ (2015). Հայաստանի Հանրապետության պատմական հանրագիտարան. Երևան: Հեղինակային հրատարակություն. էջեր 500–501.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 131
- ↑ 5,0 5,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 159» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 26-ին.
|