Jump to content

Պյոտր Կապիցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պյոտր Կապիցա
ռուս.՝ Пётр Капица
Պ. Լ. Կապիցա, 1964 թ.
Ծնվել էհունիսի 26 (հուլիսի 8), 1894[1][2]
Կրոնշտադտ, Պետերգոֆյան գավառ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[3][4]
Մահացել էապրիլի 8, 1984(1984-04-08)[2][5][6][…] (89 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[7]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունֆիզիկոս, գյուտարար և պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան, Քեմբրիջի համալսարան, Ֆիզիկական խնդիրների ինստիտուտ[8], Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ, Մոսկվայի պետական համալսարան, A.V. Shubnikov Institute of Crystallography? և Ա. Ֆ. Իոֆեի անվան ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտ
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Լեհական գիտությունների ակադեմիա[9], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Տիեզերագնացության միջազգային ակադեմիա, Գիտության պատմության միջազգային ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Թագավորական Դանիական գիտությունների ակադեմիա, Նյու Յորքի գիտությունների ակադեմիա, Իռլանդիայի թագավորական ակադեմիա և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն
Ալմա մատերԹրինիթի քոլեջ, Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուտ և Քեմբրիջի համալսարան
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն և ռուսերեն[2][10]
Գիտական ղեկավարԱբրամ Իոֆֆե և Էռնեստ Ռեզերֆորդ
Եղել է գիտական ղեկավարԴևիդ Շյոմբերգ և Մարկ Ազբել
Հայտնի աշակերտներԱլեքսանդր Շալնիկով և Նիկոլայ Ալեքսեևսկի
Պարգևներ
Ամուսին(ներ)Աննա Կռիլովա
Երեխա(ներ)Անդրեյ Կապիցա և Սերգեյ Կապիցա
ՀայրԼեոնիդ Կապիցա
ՄայրՕլգա Կապիցա
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Pyotr Kapitsa Վիքիպահեստում

Պյոտր Լեոնիդովիչ Կապիցա (ռուս.՝ Пётр Леонидович Капица, հունիսի 26 (հուլիսի 8), 1894[1][2], Կրոնշտադտ, Պետերգոֆյան գավառ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[3][4] - ապրիլի 8, 1984(1984-04-08)[2][5][6][…], Մոսկվա, ԽՍՀՄ[7]), խորհրդային ֆիզիկոս, ակադեմիկոս (1939), ԽՍՀՄ ԳԱ Նախագահության անդամ (1957 թվականից)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալիստական աշխատանքի հերոս (1945)։ Ավարտել է Պետրոգրադի պոլիտեխնիկական ինստիտուտը (1918

  • 1921 թվականին գիտական գործուղման է մեկնել Մեծ Բրիտանիա։
  • 1924-1932 թթ. եղել է Կավենդիշի լաբորատորիայի տնօրենի տեղակալը,
  • 1930-1934 թթ.՝ Քեմբրիջի Մոնդի անվան լաբորատորիայի տնօրեն։
  • 1935-1946 թթ. և 1955 թվականին՝ ԽՍՀՄ ԳԱ ֆիզիկական խնդիրների իր հիմնադրած ինստիտուտի տնօրենը։

Հետազոտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականին Սեմյոնովի հետ առաջարկել է ատոմային փնջերում ատոմների մագնիսական մոմենտների որոշման մեթոդ։ 1924 թվականին առաջարկել է գերհզոր մագնիսական դաշտերի ստացման իմպուլսային մեթոդը և ստեղծել մի տեղակայանք, որի օգնությամբ ուսումնասիրել է (1928) ուժեղ մագնիսական դաշտերում մի շարք մետաղների էլեկտրական դիմադրության գծային կախումը դաշտի լարվածությունից (Կապիցայի օրենք

1934 թվականին նախագծել է ադիաբադ մեթոդով մեծ քանակությամբ հելիում հեղուկացնելու տեղակայանք։ 1939 թվականին մշակել է օդի հեղուկացման տուրբոդետանդերային նոր մեթոդ և կառուցել մեծ քանակությամբ հեղուկ թթվածնի ստացման հզոր տեղակայանք։

Հետազոտել է հեղուկ հելիումի հատկությունները և 1938 թ. հայտնագործել գերհոսունության երևույթը։ 1950-1955 թթ. մշակել է նոր տիպի գերբարձրհաճախային գեներատորներ (պլանոտրոն և նիգոտրոն) և հայտնաբերել, որ բարձրհաճախային պարպման դեպքում խիտ գազերում գոյանում է կայուն պլազմային թելիկ, որում էլեկտրոնների ենթադրելի ջերմաստիճանը 105-106 K է։ Այդ աշխատանքը (հրապարակվել է 1969-ին) հետազոտությունների նոր ուղղություն է բացել կառավարվող ջերմամիջուկային սինթեզի իրականացման բնագավառում։

Կապիցան Լոնդոնի թագավորական ընկերության (1929), ԱՄՆ-ի ազգային ԳԱ (1946), Դանիայի թագավորական ԳԱ (1946), Շվեդիայի թագավորական ԳԱ (1966) և մի շարք այլ երկրների ակադեմիաների և գիտական ընկերությունների անդամ է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Kojevnikov A. Pyotr Leonidovich Kapitsa - SOVIET PHYSICIST — 2018.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bibliothèque nationale de France Petr Leonidovič Kapica (1894-1984) (ֆր.) — 2011.
  3. 3,0 3,1 3,2 This Month in Physics History - January 1938: Discovery of SuperfluidityAPS, 2006.
  4. 4,0 4,1 4,2 Papers of Piotr Leonidovich Kapitza
  5. 5,0 5,1 5,2 Cambridge University - EDUCATIONAL INSTITUTION — 2002.
  6. 6,0 6,1 6,2 Born in 1894 — 2002.
  7. 7,0 7,1 7,2 Yudina A. Prominent Russians: Pyotr KapitsaRT.
  8. Гельтман Д. В. История неполучения заслуженной учёной степени: Документы о попытке присуждения Н.В. Тимофееву-Ресовскому учёной степени доктора биологических наук без защиты диссертации в 1957 г., The Story of Non-awarding of the Deserved Degree: Documents on the Attempt to Award a Doctor of Science Degree in Biology without Defense of a Thesis to N.V. Timofeyeff-Resovskii in 1957 (ռուս.) // Историко-биологические исследования — 2018. — Т. 10, вып. 3. — С. 89—108. — ISSN 2076-8176; 2500-1221doi:10.24411/2076-8176-2018-11968
  9. http://czlonkowie.pan.pl/czlonkowie/sites/WynikiWyszukiwania.html?s=KAPICA,%20Piotr%20L.%20
  10. CONOR.Sl
  11. The Nobel Prize in Physics 1978 // nobelprize.orgNobel Foundation.
  12. The Nobel Prize amounts // nobelprize.orgNobel Foundation.
  13. Большая золотая медаль РАН имени М.В.ЛомоносоваRAS.
  14. https://www.iop.org/about/awards/silver-subject-medals/ernest-rutherford-medal-and-prize-recipients
  15. Le général de Gaulle à la séance solennelle de rentrée de l'Université de Paris (ֆր.) / J. FenoglioParis: Société éditrice du Monde, 1945. — P. 4. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Կապիցա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Կապիցա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 265