Քարաբերդ (նախկին անվանումը՝ Սարմսախլու), գյուղ ՀայաստանիԼոռու մարզի Փամբակ համայնքի կազմում՝ մարզկենտրոն Վանաձորից մոտ 4 կմ հյուսիս։ Գյուղը տեղակայված է ծովի մակարդակից 1675 մ բարձրության վրա։ Վերանվանվել է Քարաբերդ1946 թվականի ապրիլի 4-ին[2]։
Գյուղը, կառուցված 1820-1840-ական թվականներին, գտնվում է մարզկենտրոնից 15 կմ հեռավորության վրա՝ Վանաձոր-Ալավերդի միջպետական մայրուղու ձախ կողմում 5 կմ հեռավորության վրա[3]։ Համայնքը իր վարչական տարածքով սահմանակից է Վահագնի, Փամբակ, Գուգարք համայնքների վարչական տարածքներին և Լեռնային զինվորական ուսումնական տեղամասին։ Համայնքից ոչ հեռու գտնվում է Փամբակ կայարանը՝ 5կմ։ Աշխարհագրական դիրքը լեռնային է, գտնվում է ծովի մակարդակից 1550-1655 մ բարձրության վրա[3]։
Գյուղում են գտնվում Ժամ կոչվող եկեղեցին (18-րդ դար) և Խաչի բացատ մատուռը։
Ըստ Հայաստանի 2011 թվականին մարդահամարի արդյունքների՝ Քարաբերդի մշտական բնակչությունը կազմել է 107, առկա բնակչությունը՝ 121 մարդ[1]։ 1831 թվականից ի վեր բնակիչները հայեր են[4]։ Բնակչությունն զբաղվում է այգեգործությամբ, անասնապահությամբ և երկրագործությամբ։
Քարաբերդի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].