Ադրբեջանի ներխուժում Արցախ (2023)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ-ադրբեջանական պատերազմ Արցախում
Հայ-ադրբեջանական հակամարտություն

Թվական սեպտեմբերի 19, 2023 - սեպտեմբերի 20, 2023
Վայր Արցախ Արցախ
Արդյունք Կապիտուլացիոն համաձայնագրի կնքում և Ադրբեջանի հաղթանակ,
Արցախի Հանրապետության բնակչության էթնիկ զտումներ,
Արցախի Հանրապետության լուծարում
Տարածքային
փոփոխություններ
Արցախի Հանրապետության բնակավայրերի, ռազմական հենակետերի, ավտոճանապարհների կորուստ
Հակառակորդներ
Արցախ Արցախի Հանրապետություն
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակ
Ադրբեջան Ադրբեջան Ադրբեջանի Հանրապետություն
Ադրբեջանի զինված ուժերի զինանշան Ադրբեջանի Հանրապետության զինված ուժեր

Աջակցություն

Ռուսաստան Ռուսաստանի Դաշնություն
Ռուսաստանի զինված ուժերի զինանշան Արցախում ռուսական խաղաղապահ անձնակազմ
Հրամանատարներ
Արցախ Սամվել Շահրամանյան
(Արցախի նախագահ)
Արցախ Կամո Վարդանյան (Արցախի ՊԲ հրամանատար)
Ադրբեջան Իլհամ Ալիև
(Ադրբեջանի նախագահ)
Ադրբեջան Զաքիր Հասանով
(ԱՀ ՊՆ նախարար)

Աջակցություն

Ռուսաստան Վլադիմիր Պուտին
(Ռուսաստանի նախագահ) Ռուսաստան Կիրիլ Կուլակով
(Արցախում ռուսական զորակազմի հրամանատար)
Ռազմական կորուստներ
Հայկական աղբյուրներ՝
  • Զոհեր և վիրավորներ[2] խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում՝ երեխաներ[3]
Հայկական աղբյուրներ՝

Ադրբեջանական պնդումներ՝

  • Ըստ պաշտոնական Բաքվի՝ 198 զոհ, որից՝ 186-ը ՊՆ զինծառայողներ, 12-ը՝ ՆԳՆ-ից, մեկը՝ քաղաքացիական անձ, ինքնությունը չպարզված 11 անձ[4]։
    Ըստ պաշտոնական Բաքվի՝ վիրավորում է ստացել 511 զինվորական, 1 քաղաքացիական անձ[4]։
  • 2 վիրավոր[5]

Ադրբեջանի ներխուժում Արցախի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից մեկնարկված լայնամասշտաբ ռազմական ագրեսիա[6] ընդդեմ Արցախի Հանրապետության, որը սկսվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին[7][8] ժամը 13-00-ի սահմաններում[9][10][11][12][13][14][15][16] և ուղեկցվել հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացվող էթնիկ զտումներով[17]։ Հարձակումը սկսվել է զանգվածային հրթիռա-հրետակոծությամբ[9][10][12][14][15][18][19][20][21][22], ապա օգտագործվել է անօդաչու թռչող սարքեր[8][15][23], որին զուգահեռ առաջնագծի միջդիրքային հատվածում ընթանում են ինտենսիվ մարտեր[15]։ Իբրև թե առաջնահերթ թիրախներ են ընտրվել տարբեր ռազմական օբյեկտները[16][23], որոնց ուղղությամբ, տարբեր միջոցներով, զինատեսակներով կրակ է բացել[2][20][22]։ Ստեփանակերտում հայտարարվում է օդային տագնապ[2][21][24]։ Հրետակոծովում են մայրաքաղաք Ստեփանակերտը[25], այլ քաղաքներն ու գյուղերը[6][7][10][11][12][13][14][15][16]։ Մարտական գործողություններ են սկսվում շփման գծի ողջ երկայնքով[23]։ Արցախի պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում ճակատի տարբեր ուղղություններում, մի շարք հատվածներում ինտենսիվ կրակով կասեցվել է ադրբեջանական բանակի մխրճումը[15][26]։ Ադրբեջանական կողմը տարբեր վայրերում թիրախավորում է կապի ամբողջական համակարգը[23]։ Բացի ռազմական օբյեկտներից, հրետանու, անօդաչու թռչող սարքերի, և որոշակի հրթիռային համակարգերի միջոցով թիրախավորվում են նաև քաղաքացիական տարբեր օբյեկտներ[23]։ Ադրբեջանական զինված ուժերը շփման գծի ողջ երկայնքով իրականացնելով հրթիռահրետանային նախապատրաստություն փորձում է առաջանալ Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակի պաշտպանության խորքը[27]։ Հայկական զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն[27]։ Հայկական կողմում կան վիրավորներ[2]։

Հարձակմանը նախորդել է Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից կեղծ տեղեկատվության տարածում ականապատման և դիվերսիոն գործողությունների մասին[16]։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածում այն մասին, որ Արցախի Հանրապետության տարածքում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում սկսում է տեղային բնույթի «հակաահաբեկչական միջոցառումներ՝ սահմանադրական կարգի վերականգնման նպատակով»[16][28][29][30]։ Ձեռնարկված միջոցառումների մասին, ըստ ադրբեջանական կողմի հարղորդագրության, տեղեկացվել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, ինչպես նաև համատեղ գործող՝ ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը»[7][16][29]։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է ադրբեջանական կողմից իրազեկված լինելու փաստը[26][29]։

Արցախի Հանրապետության իշխանությունները հայտարարում են, որ Ադրբեջանը ցանկանում է Արցախում իրականացնի հայերի էթնիկ զտումներ և վարում է ցեղասպան քաղաքականություն[31]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի շրջափակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի վերաբերյալ իրազեկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպտեմբերի 19[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Վիետնամի մայրաքաղաք Հանոյում անցկացված Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 9-րդ գլոբալ համաժողովին մասնակցած 179 երկրների թվում եղել է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության անդամ Հասմիկ Հակոբյանը, ով խորհրդարանականներին է ներկայացրել Արցախում առկա իրավիճակը․ «Լեռնային Ղարաբաղում ընթացող հակամարտության մասին, որտեղ բնակչությունը զրկված է կրթության հիմնարար իրավունքից։ COVID-19-ից հետո ավելի ու ավելի դժվար է դարձել կրթությունը պատկերացնել առանց թվային տեխնոլոգիաների ինտեգրման։ Ցավոք, իրադրությունն ավելի է սրվում Ղարաբաղում բնակվող 20․000 սովորողների համար, որտեղ նրանց հասանելիությունն այս կարևոր թվային ռեսուրսներին սահմանափակված է Ադրբեջանի կողմից։ Ցավով եմ հայտնում այն մտահոգող փաստը, որ 2022 թվականի դեկտեմբերից սկսած արդեն 9 երկար ամիսներ Ադրբեջանը շրջափակման է ենթարկել 120․000 էթնիկ հայերի՝ զրկելով նրանց կենսական անհրաժեշտության սնունդից, առաջին անհրաժեշտության դեղորայքից և վառելիքից։ Ավելին՝ այդ մարդիկ դիմանում են գազի, էլեկտրաէներգիայի և ինտերնետ ծառայությունների պարբերական ընդհատումներին։ Այս իրավիճակը ոչ միայն կրթության իրավունքի լուրջ խախտում է, այլ նաև խաթարում է կայուն զարգացման և մշակութային բազմազանության սկզբունքները»[32]։

Բերձորի միջանցք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանական ապօրինի անցակետը Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում՝ Բերձորի միջանցքում, տեսարան Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղից։ Ապօրինի անցակետը տեղադրվել է 2023 թվականի ապրիլի 23-ին։

Սեպտեմբերի 17[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն լրագրողների հետ հանդիպմանը հայտնում է, որ Ադրբեջանը պատրաստ է կազմակերպել Ակնա-Ստեփանակերտ և Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհների զուգահեռ օգտագործումը դեպի Արցախ ապրանքների առաքման համար, որը սակայն պետք է համապատասխանի Ադրբեջանի օրենսդրության պահանջներին[33]։

Սեպտեմբերի 18[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Բերձորի միջանցքով և Ակնայի ճանապարհով ալյուր և բժշկական կարևոր պարագաներ է հասցրնում՝ Արցախում կարիքի մեջ գտնվող անձանց[34]։

Սեպտեմբերի 19[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 7 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ[35]։ Արցախի ԱՆ-ից հայտնում են, որ նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 6 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են Հայաստան բուժում ստանալու համար[35]։ Ստեփանակերտում գտնվող «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 28 երեխա, 6-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում[35]։ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 67 հիվանդ, 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում[35]։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը անդրադառնալով դիտարկմանը, որ թեև Բերձորի միջանցքով և Ակնայով Արցախ է հասել հումանիտար բեռ, սակայն Ադրբեջանը թույլ չի տալիս Բերձորի միջանցքի լիակատար վերագործարկումը։ Դեսպանը կարևորել է բնակչությանը մարդասիրական աջակցության տրամադրման համաձայնությունը, դրա իրականացումը, որին աջակցում է Եվրամիությունը[34]։ Մարագոսը հավելել, որ ինքը Հայաստանում է՝ աջակցելու Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերություններին և Հայաստանի կառավարության բոլոր ջանքերին, երբ խոսքը քննարկումների, բարեփոխումների գործընթացի մասին է՝ ապահովելով, որ ամբողջ տարածաշրջանն ապրի խաղաղության մեջ[34]։

Նախորդող իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարձակման նախապատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանական կողմը իրականացնում է բանակային տեղաշարժեր և տարբեր զինատեսակների կուտակումներ, որոնք ուղեկցվում են ինտեսիվ տեղեկատվական-քարոզչական աշխատանքներով՝ հող նախապատրաստելով Արցախի դեմ լայնածավալ ագրեսիայի համար[36]։

Սեպտեմբերի 17[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հաղորդում են, որ ժամը 18։ 20-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը Մարտակերտի շրջանում խախտել են հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23-2 կայանք[36]։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր, ում կյանքին վտանգ չի սպառնում[36]։ Միջադեպի մասին հաղորդվում է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը[36]։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածում այն մասին, թե իբր Պաշտպանական բանակի զտորաբաժանումները ժամը 17։ 45-ի սահմաններում կրակ են բացել Մարտակերտի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ[36]։ Արցախի Հանրապետության Պաշտպանական բանակի մամուլի ծառայությունը Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը համարում է ապատեղեկատվություն և սեփական ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման դեպքը հիմնավորելու փորձ[36]։

Սեպտեմբերի 18[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր պաշտպանության բանակի ստորաբաժանումները սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23։ 15-ի սահմաններում փորձել են Ասկերանի շրջանում կատարել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբրև թե խափանվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է[37]։

Սեպտեմբերի 19[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը հայտնում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 11։ 10-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը կիրառելով ականանետ, խախտում են հրադադարը Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում[38]։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան[5][38]։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածում, համաձայն որի իբր սեպտեմբերի 19-ին ժամը 11։ 45-ի սահմաններում Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ստորաբաժանումները Ասկերանի շրջանում խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով ականանետեր ու հրաձգային զենք, ինչի հետևանքով վիրավորում են ստացել ադրբեջանական զինված ուժերի 2 զինծառայողներ, որը սակայն Պաշտպանության բանակը որակում է ամբողջովին սուտ և իրականությանը չհամապատասխանող[5]։ Պաշտպանության բանակը վերհիշեցնում է, որ ադրբեջանական կողմն է նշված ուղղությամբ խախտել հրադադարը[5]։

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշում է, որ «Ադրբեջանն առավոտվանից ակտիվ տեղեկատվական գրոհ է սկսել Արցախի նկատմամբ՝ մեկ մեղադրելով քաղաքացիական ավիացիայի վրա ՌԷՊ միջոցներով ազդելու, մեկ էլ՝ ահաբեկչություն իրականացնելու մեջ։ Վերջին դեպքի հետ կապված նշվում է, թե իբր հայկական դիվերսիոն խումբը ականապատել է ադրբեջանական ճանապարհը, որի հետևանքով Ադրբեջանը 4 կորուստ է ունեցել։ Իրականությունը սակայն այն է, որ Ադրբեջանն իր ագրեսիվ գործողությունները «հիմնավորելու» համար նախ փորձում է Արցախը ներկայացնել որպես ագրեսոր, ահաբեկչական երկիր, ապա գործողություններ ծավալել սահմանագծի այս կամ այն ուղղությամբ»[39]։

Ադրբեջանական կողմը ապատեղեկատվություն է տարածում, որ իբր թե արցախյան կողմը ականապատել և դիվերսիոն գործողություններ է իրականացրել[16], հրետակոծության ենթարկել ադրբեջանական դիրքերը[28]։ Ադրբեջանական կողմը հայտնում է ականների պայթյունների հետևանքով զոհված ադրբեջանցիների մասին[40]։ Որոշ ժամանակ անց նրանք տարածում են տեղեկատվություն, որ սկսել են այսպես կոչված «հակաահաբեկչական գործողություն»[28]։

Հարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպտեմբերի 19[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը հաղորդում է, որ ժամը 13։ 00֊ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ[9][10][12][13][14]՝ Պաշտպանության բանակի դիրքերին, կարևորագույն օբյեկտներին, որից հետո սկսել է Պաշտպանության բանակի պաշտպանությունը ճեղքելու փորձեր ձեռնարկել[41][42]։

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը գրում է․ «Մեզ մոտ զանգվածային հրետակոծություն է սկսվել»[18][19][21]։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հաղորդում է, որ գնդակոծում են Ստեփանակերտը․ «Պատերազմ է։ Երեխեքս դպրոցում են։ Մոտ կես ժամ է՝ կրակում են։ Գնդակոծում են։ Կապ չկա, չենք կարողանում կապի դուրս գալ։ Բոլորը երեխեքին կորցրել ենք, ավտոմեքենաներ չկան, որ գնանք վերցնենք դպրոցից»[19]։ Ավելի վաղ գնդակոծության մասին հաղորդել էր նաև Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը[19]։

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է, որ «Ադրբեջանը կեղծ ահաբեկչական մեղադրանքը հնչեցնելով Արցախի հասցեին, այս պահին տարբեր ռազմական օբյեկտների ուղղությամբ, տարբեր միջոցներով, զինատեսակներով կրակ է բացել։ Առաջնահերթ թիրախներ են ընտրվել, որոնք այս պահին կրակի տակ են։ Այս պահին հստակ չի, թե քաղաքացիական օբյեկտները ևս թիրախավորվո՞ւմ են, թե՞ ոչ, բայց հարվածները շարունակվում են»[20]։

ժամը 13։ 40-ի դրությամբ Ստեփանակերտում օդային տագնապ է հայտարարված[21]։ Քաղաքում լսվում են հրետանու ձայներ, սակայն հայտնի չէ, թե որ ուղղությամբ են կրակոցները[21]։

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության խոսնակ Հունան Թադևոսյանը հայտնում է, որ Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշաններն են միացել․ «Կրակոցները միանգամից սկսվեց։ Էս պահին էլ չեն դադարում կրակոցները, օդային տագնապի ազդանշաններն են միացել։ Դեռ էս պահին էլ հստակ տեղյակ չենք, թե որ կողմերի վրա են խփում»[24]։

Ստեփանակերտում բնակվող լուսանկարիչ Մարութ Վանյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է տեղադրել ու գրում է․ «Ստեփանակերտի տան իմ պատուհանից ծուխ եմ տեսնում դիմացի բլուրի վրա։ Ավտոմատի կրակոցներ մոտիկ, դրոնի ձայն եմ լսում.... Հրետանին արդեն մոտ քառասուն րոպե ԱՆԴԱԴԱՐ կրակում է։ ՇԱՏ ՄՈՏԻԿ ԼՍՈՒՄ ԵՄ»[43]։

Ամերիկացի վերլուծաբան Միքայել Հորովիցը հայտնում է, որ ադրբեջանական կողմն օգտագործում է կամիկաձե դրոններ (ենթադրաբար՝ իսրայելական Harop)[44]:

Հայաստանի Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրում է, որ Արցախի պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում ճակատի տարբեր ուղղություններում, մի շարք հատվածներում ինտենսիվ կրակով կասեցվել է թշնամու մխրճումը[26]։

«Մայր Հայաստան» դաշինքի համակարգող Անդրանիկ Թևանյանը հաղորդում է, որ Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ուղղությամբ որոշակի հարձակումներ կան[2]։

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածում է, որ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր[8]։

Արտակ Բեգլարյանը հաղորդում է, որ ադրբեջանական կողմը կապի ամբողջական համակարգն է թիրախավորել տարբեր վայերում, և չկան կապի բավարար միջոցներ[23]։ Բացի ռազմական օբյեկտներից, հրետանու, անօդաչու թչռող սարքերի, և որոշակի հրթիռային համակարգերի միջոցով թիրախավորվում են նաև քաղաքացիական տարբեր օբյեկտներ[23]։

Ադրբեջանական զինված ուժերը շփման գծի ողջ երկայնքով իրականացնելով հրթիռահրետանային նախապատրաստություն փորձում է առաջանալ Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակի պաշտպանության խորքը[27]։ Հայկական զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն[27]։

Համաձայն Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության՝ ժամը 19։ 40-ի դրությամբ մարտերը շարունակվում են շփման գծի ամբողջ երկայնքով։ Ադրբեջանի զինված ուժերի կողմից կիրառվում են հրթիռային և հրետանային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա[45]։

Հարակից իրադարձություններ Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպտեմբերի 19[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունը Հայաստանի սահմաններին հարաբերականորեն կայուն է[10]։

Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածում, ըստ որի ադրբեջանական պաշտոնական հաղորդագրություններում և ԶԼՄ-ներում շարունակում է տեղ գտնել այն կեղծ պնդումը, համաձայն որի Լեռնային Ղարաբաղում առկա են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա և անձնակազմ[12]։ Նույն կեղծիքը հերքում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը[16]։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ։ Նիստի օրակարգում քննարկվում են Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները[46]։

Ռուսաստանի Դաշնության պարտավորությունները և գործողությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիկր Պուտինի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ ստորագրած համաձայնագրով Արցախի Հանրապետության իշխանությունների վերահսկողությանը մնացած տարածքներում տեղակայվել են Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումներ խաղաղապահական առաքելությամբ, որոնց պարտավորություններից է թույլ չտան ռազմական գործողություններ և պահպանել խաղաղությունը[47]։

Այնուամենայնիվ, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսած պատերազմական գործողությունների մեկնարկից հետո Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան նույն օրը մոտավորապես ժամը 14։ 00-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ «Ռուսաստանն այս պահին շփումների մեջ է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հարցով, այդ թվում ադրբեջանական կողմի հետ»[48]։ Զախարովան նաև ասել է հետևյալը․ «Ստեղծված իրավիճակում ուս խաղաղապահ զորակազմը շարունակում է իրականացնել իր առաջադրանքները։ Մենք ելնում ենք նրանից, որ բոլոր կողմերն անվերապահորեն կապահովեն մեր խաղաղապահների անվտանգությունը»[49]։

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի անգործության և պարտավորությունների չկատարելու մասին է հայտարարել Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը՝ կոչ անելով նաև ռուսական կողմին պատերազմը կանգնեցնելու քայլեր ձեռնարկել[50]։

Արցախում ռուսական խաղաղապահների գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ «ռուսական խաղաղապահ զորակազմը չի կատարել խնդիրը Լեռնային Ղարաբաղում»[51]։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը մշտական շփման մեջ է արցախահայերի ներկայացուցիչների և ադրբեջանական իշխանությունների հետ՝ կրակը դադարեցնելու և հիշատակված բարձրամակարդակ եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը վերադառնալու նպատակով[52]։

Ռուսաստանի հակահայկական քարոզչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպտեմբերի 19[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե «արդյոք Բաքուն Ղարաբաղի տարածքում այսպես կոչված հակաահաբեկչական միջոցառումների անցկացման մասին տեղեկացրել է Մոսկվային, և ինչպես այդ միջոցառումները կանդրադառնան տարածաշրջանում Ռուսաստանի խաղաղապահ ջանքերի վրա», պատասխանել է, որ «այժմ շփումներ են ընթանում, այդ թվում՝ ադրբեջանական կողմի հետ։ Ես կարծում եմ, որ մոտ ժամանակներս տեղի ունեցած շփումների արդյունքում համապատասխան հայտարարություն կարվի արտաքին գործերի նախարարության գծով։ Ինչ վերաբերում է ծանուցմանը, մենք այդ տեղեկությունը ստանում ենք ադրբեջանական կողմից»[53]։ Ճեպազրույցի ժամանակ Մարիա Զախարովան հայտարարել է․ «Ռուսաստանը Թուրքիայից պաշտոնական դիմում չի ստացել Ղարաբաղի հարցով քառակողմ հանդիպում կազմակերպելու վերաբերյալ։ Մենք այդ կապակցությամբ ԶԼՄ-ներում նյութեր ենք տեսել, սակայն թուրքական կողմի պաշտոնական դիմում չենք ստացել։ Մենք սերտ երկխոսություն ենք պահպանում Անկարայի հետ միջազգային օրակարգի տարբեր ասպեկտների, այդ թվում՝ Հարավային Կովկասում իրավիճակի և 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակներում համատեղ աշխատանքի պարամետրերի շուրջ»[54]։ Պատասխանելով հարցին, թե ինչպես են Ռուսաստանի ԱԳՆ-ում գնահատում Հայաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ «ռուսական խաղաղապահ զորակազմը չի կատարել խնդիրը Լեռնային Ղարաբաղում», Մարիա Զախարովան պատասխանել է, որ «Մենք գիտենք՝ ինչ է պետք անել իրավիճակը կարգավորելու համար»։ Նա պարզաբանել է, որ պետք է կատարել այն ամենը, ինչի մասին պայմանավորվել են, չհրահրել իրավիճակը, աշխատել այն հանդարտեցնելու և կարգավորելու ուղղությամբ, պատասխանատու լինել ստանձնած պարտավորությունները կատարելու առումով[51]։ Ըստ նրա՝ այդ մասին խոսում են բոլորը, ովքեր բանակցային գործընթացին մասնակցում են որպես միջնորդ ռուսական կողմից[51]։ Խոսել է նաև Երևանից հնչած տարբեր հայտարարությունների մասին․ «Օրինակ՝ նույն Հայաստանի վարչապետը 2020 թվականի հոկտեմբերի 7-ին հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղը չի կարող և երբեք չի լինի Ադրբեջանի կազմում»։ Իսկ հիմա նա այլ բան է հայտարարում»[51]։

Մարիա Զախարովան Տելեգրամի իր ալիքում գրում է․ «ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվում այն մասին, թե, իբր, ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահներին «նախապես» զգուշացրել է Լեռնային Ղարաբաղում այսօրվա «հակաահաբեկչական գործողության» մասին։ Դա չի համապատասխանում իրականությանը։ Տեղեկությունը ռուսական զորախմբին է հասցվել ռազմական գործողությունների սկսվելուց րոպեներ առաջ»[29]։

Թուրքիայի հակահայկական քարոզչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպտեմբերի 19[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի և Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի միջև տեղի է ունենում հեռախոսազրույց[1]։ Զաքիր Հասանովը տեղեկացնում է գործընկերոջը այսպես կոչված տեղական բնույթի «հակաահաբեկչական միջոցառումների մասին, որոնք իրականացվում են Ադրբեջանի կողմից «Ղարաբաղի շրջանում»[1]։ Յաշար Գյուլերն էլ նշել է, որ այսօր Թուրքիան, ինչպես և միշտ, Ադրբեջանի կողքին է[1]։

Հայ ազգաբնակչության Էթնիկ զտումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայթյուն Ստեփանակերտի բենզինի պահեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կողմերի կորուստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական կողմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հ/հ Լուսանկար Անուն, ազգանուն, հայրանուն Ծննդյան օրը Ծննդավայրը Մահվան օրը Մահվան վայրը Մասնակցության ձևը Զբաղեցրած պաշտոնը և կոչումը Պարգևներ Այլ նշումներ
1 Աբաղյան Վիտալի Արմիկի 1981 Մեծ Թաղեր, Հադրութի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
20.09.2023 Սոս («Լուսնյակ» տեղանք), Մարտունու շրջան, Արցախ
Արցախի դրոշը
պայմանագրային Քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից։ Զոհվել է «Լուսնյակ» կոչվող տեղանքում։
2 Ադամյան Բաբկեն Վալերիի 1984 Ճարտար, Մարտունու շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Ճարտար («Կոհակ» բարձունք), Մարտունու շրջան, Արցախ
Արցախի դրոշը
սպայական կազմ սպայական կազմ 2005-ից ծառայել է Արցախի ՊԲ-ում, եղել է ուսումնական մասի տեխնիկ, ապա` դասակի հրամանատար։ Մասնակցել է 44-օրյա պատերազմին։
3 Ադամյան Էդվարդ Համբարձումի 1996 Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
սպայական կազմ Արցախի ԱԱԾ ենթասպա Քառօրյա և 44-օրյա («Եղնիկներ») պատերազմների մասնակից։
4 Ադամյան Նիկոլայ Աշոտի 1997 Արցախ
Արցախի դրոշը
27.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
շարքային Ծանր վիրավորվել է, ութ օր անց, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել։
5 Ազիզյան Արմեն Շահենի 1967 Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Ճարտար, Մարտունու շրջան, Արցախ
Արցախի դրոշը
աշխարհազորային ենթասպա Զոհվել է դիպուկահարի կրակոցից[55]։
6 Աթաբեկյան Արմո Արտաշի 1964 Մարտակերտ, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Մարտակերտ, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
աշխարհազորային Արցախյան ազատամարտի մասնակից։ Զոհվել է Մարտակերտի դիրքերում։
7 Աթայան Սերգեյ Նելսոնի 1992 Մարտակերտ, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Մարտակերտ, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
աշխարհազորային Զոհվել է սեպտեմբերի 19-ին` Մարտակերտից դեպի Նոր Կարմիրավան տանող ճանապարհին։
8 Ալթունյան Սուրեն Արթուրի 2004 Մեծ Թաղեր, Հադրութի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Ասկերան, Ասկերանի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
ժամկետային կրտսեր սերժանտ Զոհվել է Դ-20 հրետանային մարտկոցի կրակային դիրքում։
9 Ահարոնյան Ռաման Ռոմայի 1987 Վանք, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Խաչենի կամուրջ, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
աշխարհազորային կրտսեր սերժանտ Մասնակցել է քառօրյա և 44-օրյա պատերազմներին։ Զոհվել է Խաչենի կամրջի մոտ։
10 Աղամալյան Սամվել Վալերիկի 1979 Ճարտար, Մարտունու շրջան, Արցախ
Արցախի դրոշը
20.09.2023 Սոս («Լուսնյակ» տեղանք), Մարտունու շրջան, Արցախ
Արցախի դրոշը
պայմանագրային Մասնակցել է քառօրյա և 44-օրյա պատերազմներին։ Զոհվել է «Լուսնյակ» կոչվող տեղանքում։
11 Աղասյան Արայիկ Մարտիկի 1975 Առաջաձոր, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Խաչենի կամուրջ, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
պայմանագրային Մասնակցել է քառօրյա և 44-օրյա պատերազմներին։ Զոհվել է Խաչենի կամրջի մոտ։
12 Աղասյան ժորա Բորիկի 1985 Առաջաձոր, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Կիչան, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
պայմանագրային վաշտի հրամանատար Մասնակցել է քառօրյա և 44-օրյա պատերազմներին։ Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի դիրքերում։
13 Աղավելյան Արայիկ Արթուրի 1985 Կոլխոզաշեն, Մարտունու շրջան, Արցախ
Արցախի դրոշը
20.09.2023 «Թողլայիր», Մարտունու շրջան, Արցախ
Արցախի դրոշը
պայմանագրային հրետանային մարտկոցի հրանոթի նշանառու Մասնակցել է քառօրյա և 44-օրյա պատերազմներին։ Զոհվել է «Թողլայիր» կոչվող մարտական դիրքում։
14 Այվազյան Անդրեյ Արթուրի 1995 Շահմասուր, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Նոր Ղազանչի, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
պայմանագրային Քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից։ Զոհվել է Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի «706» մարտական դիրքում։
15 Այվազյան Ռուսլան Լենուրի 28.10.1978 Մարտակերտ, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Մարտակերտ, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
աշխարհազորային Մասնակցել է քառօրյա և 44-օրյա պատերազմներին։ Զոհվել է Մարտակերտի «720» մարտական դիրքում։
16 Անանյան Լեռնիկ Գագիկի 1989 Մեծշեն, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
20.09.2023 Տոնաշեն, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
պայմանագրային սերժանտ Զոհվել է Մարտակերտի «Եղնիկներ» տեղանքում։
17 Անտոնյան Գոռ Սոսի 20.07.2002 Մարտակերտ, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
20.09.2023 Մարտակերտ («Պուշկին Յալը»), Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
ենթասպայական կազմ Արցախի ԱԱԾ, ենթասպա 2021-2023 թվականներին ծառայել է ՊԲ-ում, 2023-ից` Արցախի ԱԱԾ-ում` որպես ենթասպա։ Զոհվել է սեպտեմբերի 20-ին Մարտակերտի «Պուշկին յալ» կոչվող դիրքերում՝ լուսադեմին[56]։
18 Անդրեասյան Վալերի Բարմենի 1971 Առաջաձոր, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Խաչենի կամուրջ, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
աշխարհազորային Մասնակցել է Արցախյան ազատամարտին, որում զոհվել են նրա երկու եղբայրները։ Զոհվել է Խաչենի կամրջի պաշտպանության մարտերում։
19 Առաքելյան Արմեն Ներիկի 1987 Առաջաձոր, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
20.09.2023 Մաղավուզ, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
պայմանագրային շարքային «Արիության» մեդալ Մասնակցել է քառօրյա (Թալիշ) և 44-օրյա պատերազմներին (Մատաղիս, Հաթերք)։ Զոհվել է ավիահարվածից` Դ-30 հրետանային մարտկոցի կրակային դիրքում։
20 Առաքելյան Իշխան Թարխանի 1983 Վերին Հոռաթաղ, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Ճանկաթաղ, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
աշխարհազորային Մասնակցել է քառօրյա և 44-օրյա պատերազմներին։ Զոհվել է Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի դիրքերում։
21 Առաքելյան Ստեփան 1984 Վերին Հոռաթաղ, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Գետավան, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
պայմանագրային սերժանտ Զոհվել է Մարտակերտի շրջանի Գետավան գյուղում։
22 Առստամյան Արսեն Էռնեստի 2004 Ասկերան, Ասկերանի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Ասկերան, Ասկերանի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
ժամկետային հրետանավոր Զոհվել է Ասկերանի մոտակայքում` վիրավոր ընկերոջն օգնելիս։
23 Առստամյան Նվեր Բարմիկի 2004 Ճարտար, Մարտունու շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Ճարտար («Կոհակ» բարձունք), Մարտունու շրջան, Արցախ
Արցախի դրոշը
պայմանագրային Մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Զոհվել է Մարտունու «Կոհակ» բարձունքում։
24 Առուստամյան Արմեն անհայտ Սարուշեն, Ասկերանի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
20.09.2023 Սարուշեն, Ասկերանի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
25 Ավանեսյան Գևորգ Գենիկի 1979 Քյուրաթաղ, Հադրութի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Խալիփալու, Շուշիի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
Քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից։
26 Ավանեսյան Նվեր Արարատի 1987 Ստեփանակերտ, Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Շուշիի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
սպայական կազմ ավագ լեյտենանտ Հայրը` Արարատ Յուրիի Ավանեսյանը, զոհվել է Արցախյան ազատամարտում` 1994 թվականին։ 2005-2023 թվականներին ծառայել է Արցախի ՊԲ-ում։ Մասնակցել է քառօրյա և 44-օրյա պատերազմներին, Հադրութի շրջանում վիրավորվել է։ Զոհվել է Շուշիի շրջանի 35-րդ դիրքում։
27 Ավանեսյան Վալերիկ Գրիշայի 1992 Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Հաթերք, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
Զոհվել է ավիահարվածից։
28 Ավանեսյան Վլադիմիր Արամայիսի 1977 Վարդաձոր, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Կաշենի հանքավայր, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
աշխարհազորային Մասնակցել է քառօրյա պատերազմին։ Զոհվել է Կաշենի հանքի դիրքերում։
29 Ավանեսյան Տիգրան Կարենի 15.05.1996 Ասկերան, Ասկերանի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
20.09.2023 Մարտակերտ («Պուշկին Յալը»), Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
ԱՀ ԱԱԾ հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Քառօրյա պատերազմի մասնակից[57]։
30 Ավետիսյան Ռոբերտ անհայտ Սարուշեն, Ասկերանի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09/20.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
31 Ավետիսյան Ռոման Խաչիկի 1987 Արցախ
Արցախի դրոշը
19.09/20.09.2023 Մռավ, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
պայմանագրային նռնականերտորդ, ավագ սերժանտ Մասնակցել է քառօրյա և 44-օրյա պատերազմներին։ Զոհվել է Մռավի լեռներում։
32 Ավետիսյան Տիգրան Արսենի 2002 Ստեփանակերտ, Արցախ
Արցախի դրոշը
19.09/20.09.2023 Վանք, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
Մասնակցել է 44-օրյա պատերազմին, Հադրութում վիրավորվել։ 2022 թվականից պայմանագրային զինծառայող է եղել։ Զոհվել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղի դիրքերում։
33 Ավշարյան Արսեն անհայտ Սարուշեն, Ասկերանի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09/20.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
34 Արզումանյան Արթուր Բորիկի 1986 Առաջաձոր, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Խաչենի կամուրջ, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
աշխարհազորային Մասնակցել է քառօրյա և 44-օրյա պատերազմներին։ Զոհվել է Խաչենի կամրջի մոտ։
35 Բաբայան Արմեն Վալերիի անհայտ Արցախ
Արցախի դրոշը
19.09/20.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
36 Բալայան Գրիգորի Էդիսոնի 1999 Ճարտար, Մարտունու շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09/20.09.2023 Ճարտար («Սյուն Գյունե» տեղամաս), Մարտունու շրջան, Արցախ
Արցախի դրոշը
պայմանագրային գնդացրորդ, շարքային 44֊օրյա պատերազմի մասնակից։ Զոհվել է «Սյուն Գյունե» կոչվող տեղամասում։
37 Բաղդասարյան Արտյոմ Արկադիի 1976 Շուշի, Շուշիի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
պայմանագրային Մասնակցել է Շուշիի ազատագրմանը, Քառօրյա (Թալիշում) և 44-օրյա (Մատաղիսում) պատերազմներին։
38 Բաղդասարյան Գոռ Սամվելի 1993 Մարտունի, Մարտունու շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Ճարտար («Կոհակ» բարձունք), Արցախ
Արցախի դրոշը
աշխարհազորային Մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Զոհվել է Մարտունու «Կոհակ» կոչվող բարձունքում` դիպուկահարի կրակոցից։
39 Բաղդասարյան Մելսիկ Արսենի 1957 Վանք, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Վանք, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
պահեստազորային Մասնակցել է Արցախյան ազատամարտին, Քառօրյա և 44-օրյա պատերազմներին։
40 Բաղդասարյան Վրեժ Ալեքսանդրի 1976 Ավետարանոց, Ասկերանի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
աշխարհազորային Քառօրյա և 44֊օրյա պատերազմների մասնակից։
41 Բաղիրյան Կամո 1986 Արցախ
Արցախի դրոշը
20.09.2023 Հաթերք, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
սպայական կազմ ավագ լեյտենանտ Քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից։ Զոհվել է մարտական դիրքում։
42 Բաղմանյան Մխիթար Էդուարդի 1979 Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
43 Բաղմանյան Ներսես Բարմենի 1973 Ջրաբերդ, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
20.09.2023 Մարտակերտ, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
ենթասպայական կազմ ՊԲ ավագ ենթասպա Մասնակցել է Արցախյան ազատամարտին և 44-օրյա պատերազմին, պաշտպանել հայրենի Մարտակերտը։ Զոհվել է Մարտակերտը պաշտպանելիս։
44 Բաղմանյան Վարդան Ռաֆայելի 2002 Վաղուհաս, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
45 Բաղրամյան Բաղդան Սարմենի 2000 Վանք, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
46 Բաղրամյան Երեմ Բորիկի 1991 Հարությունագոմեր, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09/20.09.2023 Չարեքտար, Շահումյանի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
աշխարհազորային 44-օրյա պատերազմի մասնակից, զոհվել է ականանտետի կրակից։
47 Բարսեղյան Էդուարդ Յուրիկի 1971 Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ 19.09.2023 Կոլխոզաշեն, Շուշիի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
աշխարհազորային 1991 թվականին հաստատվել է Արցախի Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում, մասնակցել Արցախյան ազատամարտին։ Զոհվել է Կոլխոզաշենի պաշտպանության մարտերում։
48 Բարսեղյան Սերգեյ Թամերլանի 1979 Ստեփանակերտ, Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Շուշի, Շուշիի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
աշխարհազորային Զոհվել է Շուշիին մերձակա դիրքում։
49 Բեկնազարյան Օնիկ Արտեմի 1962 Վաղուհաս, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
20.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
աշխարհազորային Զոհվել է մարտական դիրքում։
50 Գաբրիելյան Աբել անհայտ Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
աշխարհազորային
51 Գաբրիելյան Գառնիկ Արտավազդի 1968 Մաճկալաշեն, Մարտունու շրջան, Արցախ
Արցախի դրոշը
20.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
աշխարհազորային «Մարտական ծառայություն» մեդալ Մասնակցել է Արցախյան ազատամարտին։
52 Գաբրիելյան Նվեր Հրաչյայի 1988 Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
53 Գաբրիելյան Սամվել Ռաֆիկի 1984 Վարդաձոր, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Ճանկաթաղ, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
աշխարհազորային Մասնակցել է քառօրյա և 44-օրյա պատերազմներին։ 2023 թվականի սեպտեմբերի 15-ից աշխարհազորային մարտական հերթապահության է եղել։ Զոհվել է Ճանկաթաղի դիրքերում։
54 Գասպարյան Արմեն անհայտ Սարուշեն, Ասկերանի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09/20.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
55 Գասպարյան Վալերի անհայտ Սարուշեն, Ասկերանի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09/20.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
56 Գասպարյան Վրեժ 1997 Սարուշեն, Ասկերանի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Սարուշեն, Ասկերանի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
աշխարհազորային Քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից։
57 Գարախանյան Ալեքսանդր Կարենի 2002 Հադրութ, Հադրութի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Ճանկաթաղ, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
Արցախի ԱԱԾ զինծառայող 44-օրյա պատերազմի մասնակից։ Զոհվել է մարտական դիրքում։
58 Գրիգորյան Մարատ Մուրադի 1988 Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
59 Գրիգորյան Շաբո անհայտ Սարուշեն, Ասկերանի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09/20.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
60 Գրիգորյան Սևակ Գարիկի 1981 Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
61 Գևորգյան Կառլեն Սիմոնի 11.09.1988 Գյումրի, Շիրակի մարզ, Հայաստան, Հայաստանի դրոշը 19.09.2023 Մարտակերտ, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
Զոհվել է Մարտակերտի պաշտպանության ժամանակ[58]։
62 Գևորգյան Սասուն Ալեքսեյի 1980 Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
63 Դադալյան Վաչագան Վալերայի 20.07.1998 Մարտունի, Մարտունու շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Սոս («Լուսնյակ» տեղանք), Մարտունու շրջան, Արցախ
Արցախի դրոշը
պայմանագրային ավագ սերժանտ, դասակի հրամանատար Քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից։
64 Դադամյան Վարդան Լևոնի 1987 Ճարտար, Մարտունու շրջան, Արցախ
Արցախի դրոշը
20.09.2023 Ճարտար («Կոհակ» բարձունք), Մարտունու շրջան, Արցախ
Արցախի դրոշը
պայմանագրային 44-օրյա պատերազմի մասնակից։ Զոհվել է Ճարտարի դիրքերը պաշտպանելիս` «Կոհակի» մատույցներում։
65 Դադայան Մհեր Լեռնիկի 1991 Ճարտար, Մարտունու շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Ճարտար, Մարտունու շրջան, Արցախ
Արցախի դրոշը
պայմանագրային Քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից։ Զոհվել է Ճարտար քաղաքի դիրքերում։
66 Դանիելյան Զորի Ալբերտի 1986 Ստեփանակերտ, Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Ճարտար, Մարտունու շրջան, Արցախ
Արցախի դրոշը
պայմանագրային ՊԲ հակատանկային հաշվարկի հրամանատար Քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից[59]։
67 Դանիելյան Էդուարդ 2002 Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
68 Եսայան Գուրգեն Էդուրադի 1985 Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
69 Զաքարյան Ամրամ Աշոտի 1982 Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
70 Զաքարյան Մարատ Արթուրի 1987 Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
71 Թովմասյան Սամվել Արթուրի 1992 Թաղավարդ, Մարտունու շրջան, Արցախ
Արցախի դրոշը
20.09.2023 Սոս («Լուսնյակ» տեղանք), Մարտունու շրջան, Արցախ
Արցախի դրոշը
պայմանագրային Քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից[60]։
72 Թումանյան Հրաչյա Լիպարիտի 1973 Բերդ, Տավուշի մարզ, Հայաստան
Հայաստանի դրոշը
19.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
73 Թևանյան Դավիթ 1995 Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
74 Ժելեզնյակ Ռոբիկ Օլեգի 1998 Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
75 Իսրայելյան Անդրեյ անհայտ Սարուշեն, Ասկերանի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09/20.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
76 Իսրայելյան Արամ Միքայելի 1999 Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Մարտակերտ, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
77 Իսրայելյան Արտակ Կարոյի 1987 Սարուշեն, Ասկերանի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Սարուշեն, Ասկերանի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
աշխարհազորային Արցախյան ազատամարտին մասնակցած Կամո Իսրայելյանի որդին, 44-օրյա պատերազմի մասնակից։
78 Իսրայելյան Գոռ Մասիսի 1994 Սարուշեն, Ասկերանի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
22.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
Ծանր վիրավորում է ստացել սեպտեմբերի 20-ին` Ստեփանակերտում, մահացել է սեպտեմբերի 22-ին։
79 Իսրայելյան Վարդան անհայտ Սարուշեն, Ասկերանի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09/20.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
80 Խաչատրյան Լևոն Գագիկի 1995 Արցախ
Արցախի դրոշը
19.09/20.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
81 Խաչատրյան Ռազմիկ Վլադիմիրի 2000 Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
82 Կարապետյան Գրիգորի Արկադիի 1991 Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
83 Կաֆյան Գեղամ Յուրիկի 1975 Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
84 Կիրակոսյան Պողոս անհայտ Ավան, Արագածոտնի մարզ, Հայաստան, Հայաստանի դրոշը 20.09.2023 Խնապատ, Ասկերանի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
սպայական կազմ № զորամասի գումրատակի շտաբի պետ, մայոր Քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից։ Զոհվել է դիրքում` արկի հարվածից։
85 Հակոբյան Գագիկ Արսենի 1984 Արցախ
Արցախի դրոշը
20.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
86 Հակոբյան Յուրա Գուրգենի 1984 Արցախ
Արցախի դրոշը
20.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
87 Հակոբջանյան Ռոման Սարույի 1975 Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
88 Հայրապետյան Գրիգորի 2000 Հաթերք, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
20.09.2023 Հաթերք, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
աշխարհազորային Զոհվել է Հաթերքի պաշտպանության համար մղվող մարտում։
89 Հայրապետյան Վանիկ Ռուբիկի 1984 Ճարտար, Մարտունու շրջան, Արցախ
Արցախի դրոշը
20.09.2023 Ճարտար, Մարտունու շրջան, Արցախ
Արցախի դրոշը
սպայական կազմ ավագ լեյտենանտ 44-օրյա պատերազմի մասնակից։ Զոհվել է Ճարտարի դիրքերը պաշտպանելիս։
90 Հայրիյան Աբրահամ Արկադիի 1981 Արցախ
Արցախի դրոշը
19.09/20.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
91 Հայրիյան Լավրենտ Կարենի 1997 Մարտակերտ, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
20.09.2023 «Եղնիկներ», Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
Մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Զոհվել է «Եղնիկների» դիրքերում։
92 Հարությունյան Անդրանիկ Կարենի 1994 Արցախ
Արցախի դրոշը
20.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
93 Հարությունյան Արմեն Գեորգիի 1970 Մաճկալաշեն, Մարտունու շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Սոս («Լուսնյակ» տեղանք), Մարտունու շրջան, Արցախ
Արցախի դրոշը
«Մարտական ծառայություն» մեդալ Քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից։
94 Հարությունյան Գարեգին անհայտ Արցախ
Արցախի դրոշը
19.09/20.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
95 Հարությունյան Ռաֆայել 1990 Սարուշեն, Ասկերանի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Նոր Կարմիրավան, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
ԱՀ ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն Քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից[61]։
96 Հարությունյան Սամվել 2003 Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
97 Հարությունյան Փայլակ Սերգեյի 1993 Արցախ
Արցախի դրոշը
20.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
98 Հովսեփյան Անդրանիկ Արկադիայի 1993 Հաթերք, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
պայմանագրային Մասնակցել է 44-օրյա պատերազմին։
99 Ղազարյան Գեղամ անհայտ Սարուշեն, Ասկերանի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09/20.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
100 Ղուկասյան Սոս Մուշեղի 1999 Ճարտար, Մարտունու շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Ամարասի վանք, Մարտունու շրջան, Արցախ
Արցախի դրոշը
սպայական կազմ լեյտենանտ Արիության մեդալ Սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ 44-օրյա պատերազմի մասնակից։ Զոհվել է Ամարասի մատույցներում՝ փրկելով իր 5 մարտական ընկերների կյանքը։
101 Մազուլյան Սերոբ Մարատի 1997 Արցախ
Արցախի դրոշը
20.09.2023 Վանք, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
Զոհվել է Վանք գյուղի պաշտպանական դիրքում։
102 Մաթևոսյան Արայիկ Գագիկի անհայտ անհայտ ենթ․՝ 19.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
պայմանագրային 44-օրյա պատերազմի մասնակից[62]։
103 Մաթևոսյան Հրայր Սերոբի 1971 Կոլխոզաշեն, Մարտունու շրջան, Արցախ
Արցախի դրոշը
20.09.2023 Մսմնա, Մարտունու շրջան, Արցախ
Արցախի դրոշը
աշխարհազորային Զոհվել է Շոշկավանք վանական համալիրի մոտ։
104 Մամունց Վահե Սարուխանի 04.04.2001 Մարտակերտ, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Մարտակերտ («Պուշկին Յալը»), Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
պայմանագրային Արցախի ԱԱԾ 44-օրյա պատերազմի մասնակից։ 2022 թվականից ծառայում էր Արցախի ԱԱԾ-ում։ Զոհվել է Մարտակերտի «Պուշկեն յալ» կոչվող բարձունքում։
105 Մանուկյան Միքայել Պավելի 1988 Զարդախաչ, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
20.09.2023 Հաթերք, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
աշխարհազորային գնդացրորդ Կամավոր մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Հայրը` Պավելը զոհվել է 1993-ին` Արցախյան ազատամարտում։ Զոհվել է դիրքերում` զինակից ընկերոջն օգնություն ցուցաբերելիս։
106 Մարտիրոսյան Կարեն Էրիկի 1999 անհայտ 20.09.2023 Հաթերք, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
պայմանագրային սերժանտ Քառօրյա մարտերի և 44-օրյա պատերազմի («Եղնիկներ») մասնակից։ Զոհվել է մարտական դիրքում` թշնամու ավիահարվածից։
107 Միքայելյան Գենադի Քաջիկի 1981 անհայտ 19.09/20.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
44-օրյա պատերազմի մասնակից։ Զոհվել է մարտական դիրքում՝ ռմբակոծությունից։
108 Միքայելյան Մասիս Սամվելի 20.02.2000 Ջրակուս, Հադրութի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Ստեփանակերտ, Արցախ
Արցախի դրոշը
Որպես կամավորական` մասնակցել է 44-օրյա պատերազմին, ապա Պաշտպանական բանակում անցել պայմանագրային զինծառայության։ Զոհվել է Ստեփանակերտի մատույցներում։
109 Միրզաբեկյան Վահագ Ռոբերտի 1997 Վերին Հոռաթաղ, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
պայմանագրային սերժանտ 2018-2020 թվականներին ծառայել է Արցախի ոստիկանությունում, 2020-2023 թվականներին եղել է ՊԲ պայմանագրային զինծառայող։ Մասնակցել է 44-օրյա պատերազմին։
110 Մկրտչյան Մարտիրոս Մերուժանի 1997 Գառնի, Կոտայքի մարզ, Հայաստան, Հայաստանի դրոշը 19.09/20.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
սպայական կազմ 44-օրյա պատերազմի մասնակից։
111 Մովսեսյան Մհեր Ռազմիկի 1977 Առաքել, Հադրութի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Նարեշտար, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
սպայական կազմ Արցախյան ազատամարտի, քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից։ Զոհվել է Նարեշտար գյուղի դիրքերում։
112 Մուսայելյան Խոսրով Ալեքսեյի 29.06.1971 Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ 20.09.2023 Հաթերք, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
Ավագ որդին` Վալերին, զոհվել է 44-օրյա պատերազմում։ Մասնակցել է քառօրյա և 44-օրյա պատերազմներին։ Զոհվել է Հաթերքի մարտական դիրքերում։ Հուղարկավորվել է Ստեփանակերտի զինվորական պանթեոնում։
113 Նազարյան Ֆուրման Հակոբի 1978 Նոր Հայկաջուր, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Մարտակերտ, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
աշխարհազորային 1996-1999 թվականներին ծառայել է Արցախի պաշտպանական բանակում։ Մարտակերտի պաշտպանական մարտերում։
114 Չալյան Առնոդիկ Արամի 1955 Հերհեր, Մարտունու շրջան, Արցախ
Արցախի դրոշը
20.09.2023 Մարտունի, Մարտունու շրջան, Արցախ
Արցախի դրոշը
աշխարհազորային Զոհվել է արկի պայթյունից։
115 Պողոսյան Նելսոն Համոյի 1977 Բերդաշեն, Մարտունու շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Ճարտար («Կոհակ» բարձունք), Մարտունու շրջան, Արցախ
Արցախի դրոշը
1994-ին անցել է զինծառայության, մինչև 1999-ը Իվանյանի տանկային զորամասում ծառայել որպես սերժանտ։ Մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Զոհվել է «Կոհակ» բարձունքում։ Հայրը` Համո Պողոսյանը զոհվել է 1992-ին` Արցախյան ազատամարտում։
116 Ջավադյան Ղարիբ Սերժիկի 1984 Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Չարեքտար, Շահումյանի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
սպայական կազմ ավագ լեյտենանտ 44-օրյա պատերազմի մասնակից։ Զոհվել է դիպուկահարի կրակոցից։
117 Սաղյան (կամ՝ Սաղիյան) Ազնավուր 1989 Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Մարտունի, Մարտունու շրջան, Արցախ
Արցախի դրոշը
Մարտունու քաղաքապետ (2022-2023), 44-օրյա պատերազմի մասնակից։ Զոհվել է հրետակոծությունից՝ քաղաքի ինքնապաշտպանությունը կազմակերկելիս։
118 Սարգսյան Դավիթ Հենրիկի անհայտ ենթ․ Հարությունագոմեր, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
ժամկետային Սամվել Սարգսյանի հայրը։
119 Սարգսյան Էդվարդ Սևակի 2004 Հերհեր, Մարտունու շրջան, Արցախ
Արցախի դրոշը
20.09.2023 Ղազախալի տեղամաս, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
ժամկետային-պայմանագրային հետախույզ-դիպուկահար, շարքային Զոհվել է Ղազախալի կոչվող տեղամասում[63]։
120 Սարգսյան Սամվել Դավիթի անհայտ ենթ․ Հարությունագոմեր, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
ժամկետային Դավիթ Սարգսյանի որդին։
121 Սարգսյան Վարդան Արմավիրի 1998 Արցախ
Արցախի դրոշը
20.09.2023 Հաթերք, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
պայմանագրային շարքային «Արիության» մեդալ Քառօրյա մարտերի (Մարտունի) և 44-օրյա պատերազմի (Մատաղիս, «Եղնիկներ») մասնակից։ Զոհվել է մարտական դիրքում` թշնամու ավիահարվածից։
122 Սարգսյան Վիտալի Գենադիի 1995 Կաղարծի, Մարտունու շրջան, Արցախ
Արցախի դրոշը
20.09.2023 Հացի, Մարտունու շրջան, Արցախ
Արցախի դրոշը
պայմանագրային ավագ սերժանտ Մասնակցել է քառօրյա և 44-օրյա պատերազմներին։
123 Սարիբեկյան Վահրամ Ֆեդրիկի 1972 Վերին Գետաշեն, Գեղարքունիքի մարզ, Հայաստան
Հայաստանի դրոշը
19.09.2023 Մարտունի, Մարտունու շրջան, Արցախ
Արցախի դրոշը
Մասնակցել է Արցախյան ազատամարտին, նաև 44-օրյա պատերազմին։ Զոհվել է Մարտունի քաղաքի պաշտպանության մարտերում` անօդաչուի հարվածից։
124 Սիմոնյան Վիտալի Բորիսի 1981 Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Հաթերք, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
պայմանագրային Կամավոր մասնակցել է Քառօրյա և 44֊օրյա պատերազմներին։ Զոհվել է մարտական դիրքում[64]։
125 Ստեփանյան Արսեն 2004 Մարտակերտ, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
ժամկետային Սամվել Ստեփանյանի եղբայրը[65]։
126 Ստեփանյան Սամվել անհայտ Մարտակերտ, Մարտակերտի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
20.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
ժամկետային Արսեն Ստեփանյանի եղբայրը[65]։
127 Ցականյան Սարգիս Մեխակի անհայտ անհայտ 19.09.2023 Արցախ
Արցախի դրոշը
2014 թվականի հունիսի 29-ին ադրբեջանցի դիվերսանտներ՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի կողմից առևանգված և սպանված 17-ամյա Սմբատ Ցականյանի եղբայրը։
128 Փարամազյան Արաբո Արարատի 1997 Մուշկապատ, Մարտունու շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Ճարտար («Կոհակ» բարձունք), Մարտունու շրջան, Արցախ
Արցախի դրոշը
պայմանագրային Պայմանագրային զինծառայող (2019-2023), Քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից։ Զոհվել է «Կոհակ» բարձունքը պաշտպանելիս։
129 Օհանջանյան Յուրի Վարուժանի 2004 Տումի, Հադրութի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
19.09.2023 Ասկերան, Ասկերանի շրջան, Արցախ
Արցախի դրոշը
ժամկետային շարքային Ադրբեջանական ագրեսիայի ժամանակ ոչնչացրել է մի քանի թիրախ։ Զոհվել է Դ֊20 հրետանային մարտկոցի կրակային դիրքում` ընկերոջն օգնության շտապելիս։

Ադրբեջանական կողմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց սեպտեմբերի 19-ին սկսված ռազմական գործողությունների հետևանքով իր կրած կորուստների թվաքանակը։ Ըստ հայտարարության՝ Ադրբեջանը պաշտոնապես ընդունել է, որ ունի 192 զոհ, որից՝ 180-ը ՊՆ զինծառայողներ, 12-ը՝ ՆԳՆ-ից, մեկը՝ քաղաքացիական անձ, ինքնությունը չպարզված 11 անձ[66]։ Վիրավորում է ստացել 511 ադրբեջանցի զինվորական, 1 քաղաքացիական անձ[66]։

Ավելի ուշ Ադրբեջանի իշխանությունները հայտնել են, որ պատերազմի հետևանքով զոհվել է 198 ադրբեջանցի, որոնցից 186-ը ադրբեջանզի զինծառայողներ[4]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակամարտող կողմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արցախ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյան
    • «Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի Արցախը և միանա իր քաղաքացիների պաշտպանությանը։ Մենք բոլորս պետք է պաշտպանենք մեր հայրենիքը»[67]։
    • «Ադրբեջանական զինուժը հրետակոծում է Ստեփանակերտը. 120 հազար խաղաղ բնակչության, այդ թվում՝ 30 հազար երեխաների կյանքը հենց հիմա վտանգի տակ է։ Այս իրավիճակում Հայաստանի իշխանությունը պետք է ճանաչի Արցախը և պաշտպանի իր քաղաքացիներին։ Ողջ հայկական աշխարհը պետք է Արցախի ու արցախահայության կողքին լինի։ Աշխարհը չպետք է թույլ տա երկրորդ Հայոց ցեղասպանության կրկնություն»[25]։
  • Արցախ Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյան․ «Ալիևի ցեղասպան ռեժիմը տևական սովից հետո սկսեց արցախցիների ցեղասպանության արյունալի փուլը։ Սրանք են ձեր իրավունքների ու անվտանգության երաշխիքները, Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ»[68]։
  • «Ադրբեջանական կողմը կապի ամբողջական համակարգն է թիրախավորել տարբեր վայերում, չկան կապի բավարար միջոցներ։ Միանշանակ լայնածավալ պատերազմ է։ Մարտական գործողություններ են շփման գծի ողջ երկայնքով։ Եվ՛ ռազմական, և՛ քաղաքացիական տարբեր օբյեկտներ թիրախավորվել են հրետանիով, անօդաչու թչռող սարքերով, որոշակի հրթիռային համակարգերով»[23]։
  • Արցախ Հայաստանում Արցախի ներկայացուցչություն. «Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ներկա պահին հրետակոծովում են մայրաքաղաք Ստեփանակերտը, այլ քաղաքներն ու գյուղերը»[7]։
  • Արցախ Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյան. «Վերջին շրջանում ամենօրյա ռեժիմով Ադրբեջանական կողմը իրականացրել է բանակային տեղաշարժեր և տարբեր զինատեսակների կուտակումներ, որոնք ուղեկցվել են ինտեսիվ տեղեկատվական-քարոզչական աշխատանքներով՝ հող նախապատրաստելով Արցախի դեմ լայնածավալ ագրեսիայի համար։ Արցախյան կողմը շարունակաբար բոլոր դերակատարներին նախազգուշացրել է 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի կողմից աննախադեպ ռազմական ուժի կուտակումների անհերքելի փաստի և հնարավոր սադրանքների մասին, այդ թվում՝ լայնամասշտաբ ռազմական գործողությունների կանխման ակնկալիքով։ Ինչպես տեղյակ եք՝ վերջին 24 ժամվա ընթացքում ադրբեջանական կողմը ապատեղեկատվություն է տարածել, որ իբր թե արցախյան կողմը դիվերսիոն գործողություններ է իրականացրել, հրետակոծության ենթարկել ադրբեջանական դիրքերը։ Իսկ քիչ անց նրանք տարածել են տեղեկատվություն, որ սկսել են այսպես կոչված «հակաահաբեկչական գործողություն», ինչը վկայում է նրա մասին, որ այս բոլոր քայլերը նախապես ծրագրավորված են եղել։ Սա լրիվությամբ տեղավորվում է վերջին ամիսների ընթացքում հայկական կողմի՝ Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների մասին հաղորդումներին։ Այժմ մենք ականատեսն ենք, թե ինչպես է Ադրբեջանը իր ցեղասպան քաղաքականության իրականացման գործում անցնում խաղաղ բնակչության ֆիզիկական բնաջնջմանը և քաղաքացիական օբյեկտները ոչնչացնելու գործողություններին։ Միջազգային դերակատարներին բազմիցս հայտնել ենք, որ կոչերով անհնար է զսպել Ադրբեջանի նման ռազմատենչ և հանցավոր կեցվածքը։ Մենք պահանջում ենք, որ միջազգային հանրությունը շատ կարճ ժամանակահատվածում գործուն քայլեր ձեռնարկի՝ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար»[28]։
  • Արցախ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան. «Ադրբեջանը լայնածավալ հարձակում է նախաձեռնել Արցախի/Լեռնային Ղարաբաղի դեմ. թիրախավորվում է նաև քաղաքացիական բնակավայրերի շրջակայքը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սա ցեղասպանություն է, ուրիշ ոչինչ։ Իսկ միջնորդները մեզ իրավունք ու անվտանգություն են խոստանում Ադրբեջանի կազմում»[13]։
  • Արցախ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն. «Միջազգային դերակատարների կողմից Արցախում շրջափակման վերացման ու ցեղասպանության կանխման ձախողումը Ադրբեջանին կանաչ լույս է տվել՝ շրջափակված Արցախում 120 հազար մարդու դեմ ռազմական հարձակում սկսելու համար»[14]։

Ադրբեջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան
    • «Ադրբեջանը հայտարարել է Արցախում «լոկալ օպերացիայի» իրականացման մասին, իսկ թե դա որքանով է լոկալ` այս պահին նման տպավորություն չունեմ։ Ադրբեջանը նաև հայտարարել է Արցախի ռազմական օբյեկտները թիրախավորելու մասին, սակայն կիրառվող հրետանային-հրթիռային համակարգերը լուրջ սպառնալիք են նաև խաղաղ բնակավայրերի ու օբյեկտների համար, դեռ չեմ խոսում այն մասին, որ որպես կանոն, նախկինում այդ «հիմնավորման» տակ նաև խաղաղ բնակչությանն են թիրախավորում։ Դեռևս անհայտ է, թե ինչով են զբաղված միջազգային հիմնական դերակատարները, իսկ ՀՀ իշխանությունն իր դիրքորոշումն ու կեցվածք ավելի վաղ էր արտահայտել` փախուստ իր առաքելությունից ու պարտականություններից»[22]։
    • «Ռուսաստանի Դաշնությունը, ով ռազմական ներկայություն ունի Արցախում պետք է հստակ ու առարկայական գործողություններ իրականացնի` պատերազմը կանգնեցնելու և Ադրբեջանին բանակցությունների սեղան վերադարձնելու համար։ ՌԴ-ն դեռ չի արձագանքել պաշտոնական Բաքվի այն պնդումներին, որ օպերացիայից առաջ տեղեկացրել են նաև ռուս խաղաղապահներին»[26]։
    • «ԱԹՍ-ների, հրթիռա-հրետանայի հարվածներին զուգահեռ առաջնագծի միջդիրքային հատվածում ինտենսիվ մարտեր են։ Ադրբեջանը նախ տարբեր միջոցներից հարվածներ է հասցնում ՊԲ մարտական դիրքերին, ապա փորձում գրոհել։ Մեր զինծառայողներն անձնազոհ գործողությունների միջոցով փորձում են կասեցնել թշնամու գրոհները»[15]։
  • Հայաստան «Մայր Հայաստան» դաշինքի համակարգող Անդրանիկ Թևանյան․ «Իմ տեղեկություններով՝ Արցախում ունենք վիրավոր, ռմբակոծում են ՊԲ դիրքերին և Ստեփանակերտի հարակից շրջաններին։ Ստեփանակերտում հայտարարված է օդային տագնապ։ ՊԲ դիրքերին են հարվածում, իմ ինֆորմացիայով՝ մերոնք էլ են պատասխանում։ Դրմբոնի ուղղությամբ որոշակի հարձակումներ կան։ Եթե լայնամասշտաբ պատերազմ է սկսվելու, ապա Նիկոլ Փաշինյանը ցանկացած պարագայում չի կարող պատերազմը ղեկավարել, որովհետև նա մեկ անգամ մեզ տարել է պարտության, նա պետք է վռնդվի։ Փաստացի, օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն Էրդողանի հետ հեռախոսազրույց ունեցավ, որի արդյունքում ծնվեց այսպես կոչված՝ 2+2 կամ 3+1 ֆորմատը, համաձայն որի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները պետք է քննարկվեն Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան տիրույթում։ Սա նշանակում էր նախ Իրանին դուրս բերել այս տարածաշրջանային զարգացումներից, և երկրորդը՝ ի վնաս Հայաստանի և Արցախի՝ վերանայել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որը մեր երազանքների հայտարարությունը չէր, բայց որոշակի բալանսավորում էր ենթադրում. Այժմ դրա դեմ են աշխատում։ Փաստացի, Փաշինյանը համաձայնել է Էրդողանի ու Ադրբեջանի պահանջներին և աշխատում է Հայաստանի ու Արցախի դեմ։ Ինչու հենց այսօր տեղի ունցավ այդ հարձակումը»[2]։
  • Հայաստան Հայաստանի ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյան․ «Արցախում պատերազմ է սկսվել. Նախկին ու ներկա զինվորականնե՛ր, գեներալնե՛ր, հրամանատարնե՛ր, ասելիք ու անելիք չունե՞ք։ Կազմակերպե՛ք համազգային մոբիլիզացիա, առաջնորդե՛ք մեզ։ Քաղաքական նախկիննե՛ր ու ներկանե՛ր, պահն օրհասական է, միգուցե շարժվե՞ք տեղներիցդ»[69]։
  • Հայաստան ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան․ «Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան Ստեփանակերտի և այլ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ձևախեղում է մարդու իրավունքների պաշտպանության ժամանակակից համակարգի հիմքում ընկած բոլոր արժեքները»[6]։
  • Հայաստան «Ապրելու երկիր» կուսակցություն․ «Արդեն մի քանի ժամ է՝ ադրբեջանական զորքերը ռմբակոծում են Արցախի գրեթե ամբողջ տարածքը, այդ թվում, մայրաքաղաք Ստեփանակերտը. Ակնհայտ է, որ Ադրբեջանի նպատակը Արցախի ամբողջական հայաթափումն է՝ ցեղասպանության գնով։ Մենք Արցախի մեր հայրենակիցների կողքին ենք։ Պահանջում ենք Հայաստանի կառավարությունից անհապաղ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և ռազմական աջակցություն ցուցաբերել Արցախին։ Պահանջում ենք միջազգային հանրությունից, առաջին հերթին Ռուսաստանի Դաշնությունից, անհապաղ միջոցներ ձեռնարկել դադարեցնելու Արցախի բնակչության նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը»[11]։
  • Հայաստան Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարություն. «Ինչպես նախորդիվ, այնպես էլ այժմ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրություններում և ԶԼՄ-ներում շարունակում է տեղ գտնել այն կեղծ պնդումը, համաձայն որի Լեռնային Ղարաբաղում առկա են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ռազմական տեխնիկա և անձնակազմ։ ՀՀ ՊՆ-ն բազմիցս, այժմ ևս հայտարարում է, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի»[12]։
  • Հայաստան Հատուկ հանձնարարություններով Հայաստանի դեսպան Էդմոն Մարուքյան. «Օրեր առաջ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Յուրի Քիմը՝ պետքարտուղարի եվրոպական հարցերով օգնականի պաշտոնակատարը, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի Լեռնային Ղարաբաղից հայերի էթնիկ զտման որևէ փորձ։ Այժմ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա և ռազմական գործողություն է սկսել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ։ Այժմ ԱՄՆ-ի հերթն է՝ որոշելու, թե ինչ միջոցներ կձեռնարկվեն թակարդում հայտնված և սոված մարդկանց վրա ագրեսիան և ռազմական հարձակումը կասեցնելու համար։ Բնականաբար, Ադրբեջանը կատարում է ևս մեկ ռազմական հանցագործություն՝ էթնիկ զտումներից բացի՝ սպանելով խաղաղ և անպաշտպան մարդկանց։ Այս ամենը պետք է դատապարտվի և դադարեցվի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»[70]։
  • Հայաստան ՀՀ արտաքին գործերի նախարարություն. «Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սանձազերծել է հերթական լայնածավալ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ՝ նպատակ ունենալով ավարտին հասցնել էթնիկ զտումների իր քաղաքականությունը։ Առաջնորդվելով անպատժելիության զգացումով՝ Ադրբեջանը բացահայտորեն ստանձնել է ագրեսիայի պատասխանատվությունը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում սկսում է «հակաահաբեկչական միջոցառումներ», որի վերաբերյալ, ըստ ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության, տեղեկացվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, ինչպես նաև ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը։ Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը, որը ճիշտ երեք տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերին ԼՂ դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ուժի կիրառման շարունակությունն է։ «Ռազմական օբյեկտների ոչնչացման» սին պատրվակով Ադրբեջանի կողմից հրետակոծության են ենթարկվում քաղաքացիական բնակավայրեր, Ստեփանակերտ քաղաքը, այլ քաղաքներ ու գյուղեր։ Հայկական կողմը բազմիցս ահազանգել է, որ ԼՂ դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունները, ռազմատենչ անթաքույց հռետորաբանությունը, ԼՂ բնակչությանը «ահաբեկիչներ» որակելու բացարձակապես կեղծ և դատապարտելի քարոզչությունը հետապնդում է մի նպատակ՝ ուժի կիրառման միջոցով ԼՂ-ի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկել, զրկել իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու ու արարելու իրավունքից։ Նույն նպատակն են հետապնդել 2020 թվականի դեկտեմբերից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը եւ ԼՂ լիակատար շրջափակումը։ Հարձակմանը նախորդել է այդ թվում Ադրբեջանի ԱԳՆ կողմից կեղծ տեղեկատվության տարածում ականապատման և դիվերսիոն գործողությունների մասին, ինչը վկայում է հարձակման պլանավորման և տեղեկատվական դաշտի ապահովման մասին։ Կրկին հայտարարում ենք, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված չեն Հայաստանի Հանրապետության զինված ուժեր և ռազմական տեխնիկա, ականապատման և դիվերսիոն գործողությունների մասին բոլոր լուրերը կեղծ են և շինծու։ Կոչ միջազգային գործընկերներին, միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար առաջնային պարտավորություն ունեցող ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամներին, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա ԼՂ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմին՝ ձեռնարկել հստակ և աներկբա քայլեր Ադրբեջանի ագրեսիային վերջ դնելու նպատակով»[16]։
  • Հայաստան ՀՀ արդարադատության նախիկ նախարար Գևորգ Դանիելյան. «Արցախը հրետակոծվում է՝ իբր Ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու և ահաբեկչության դեմ պայքարելու միջոց։ Արցախի զինուժը դիմակայում է։ Այս ամենը վաղուց սպասելի էր, իսկ զորքը Հայաստանի սահմաններին կուտակելը թելադրված էր որևէ օգնություն բացառելու հաշվարկով։ Արցախի անկախությունը ճանաչելու կոչերն արդեն անիմաստ են։ Այս պահին միակ իրավաքաղաքական ուղին համարում եմ Արցախի օրինական իշխանությունների կողմից, որպես միջազգային իրավունքի սուբյեկտի, անմիջապես ՄԱԿ-ին դիմելը և, ընդհանրապես՝ միջազգային հարաբերություններում լիարժեք անմիջական և առարկայական բանակցություններ վարելը։ Միջազգային հանրության համար Արցախը դեռևս չճանաչված պետություն է, ուստի այդ կարգավիճակով չի կարող հանդես գալ, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, սակայն որպես ազգային ազատագրական շարժում, անկախ ճանաչված լինելու հենքից, միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ է և իրավասու է հանդես գալ այդ կարգավիճակով։ Արցախի իշխանություններին կոչ եմ անում չհապաղել և միջազգային դիմումներում ընդգծել, որ որևէ այլ պետություն, առանց իրենց համաձայնության, իրավասու չէ իրենց անունից որոշումներ կայացնել»[71]։

Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստան Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա․ «Տեղեկություններ են ստացվում ադրբեջանական զինված ուժերի կողմից գործողությունների, ինչպես հայտարարում է Բաքուն՝ հակաահաբեկչական գործողություններ տարածաշրջանում և տեղի հայկական զինված կազմավորումների պատասխան գործողություններ սկսելու մասին։ Ռուսական կողմը կոչ է անում հակամարտող կողմերին դադարեցնել արյունահեղությունը, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ քաղաքական-դիվանագիտական կարգավորման ուղի։ Բոլոր քայլերը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման համար գրված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների համալիրում, որոնք ընդունվել են 2020-2022 թվականներին։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը մշտական շփման մեջ է արցախահայերի ներկայացուցիչների և ադրբեջանական իշխանությունների հետ՝ կրակը դադարեցնելու և հիշատակված բարձրամակարդակ եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը վերադառնալու նպատակով»[52]։

Թուրքիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիա Ադրբեջանի սկսած պատերազմի վերաբերյալ հայտարարություն է տարածել Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը, որտեղ մասնավորապես, ասվում է․ «Ոչ մի հիմնավորում չի կարող արդարացնել նման միակողմանի գործողությունները, որոնք սպառնում են հազարավոր քաղաքացիական անձանց, որոնք արդեն տուժել են ամիսներ շարունակ ապօրինի շրջափակումներից և հակասում են միջազգային հանրության ջանքերին՝ հասնելու բանակցային լուծման։ Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել իր հարձակումը և վերադառնալ միջազգային իրավունքի պահանջներին։ Բաքուն Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության ճակատագրի համար պատասխանատվությունը կրելու է միանձնյա։ Ֆրանսիան կոչ է անում շտապ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ։ Փարիզը սերտորեն համագործակցում է իր եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ՝ այս անընդունելի հարձակմանը վճռական պատասխան ապահովելու համար՝ հաշվի առնելով այն ռիսկերը, որ այն ներկայացնում է տարածաշրջանային անվտանգության համար»[72]։

Ավստրիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիա Ադրբեջանի սկսած պատերազմի վերաբերյալ X սոցիալական ցանցում գրառում է կատարել Ավստրիայի Արտաքին գործերի նախարարությունը, որտեղ մասնավորապես, ասվում է․ «Ծայրաստիճան մտահոգված ենք Հարավային Կովկասում հարձակման կապակցությամբ։ Կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ցանկացած ռազմական գործողություն։ Անհրաժեշտ է դե-էսկալացիա»[73]

Միջազգային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրամիություն Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար․ «Ողբերգական հաղորդումներ այսօրվա ականների պայթյունների հետևանքով ադրբեջանցիների զոհերի մասին։ Սակայն շարունակվող ռազմական գործողությունները միայն կվատթարացնեն իրավիճակը։ Բաքվի և Ղարաբաղի հայության միջև իրական երկխոսության ապահովման համար անհապաղ հրադադարի հրատապ անհրաժեշտությունը խաղաղ գոյակցության հասնելու միակ միջոցն է»[40][74]։
  • Եվրամիություն Ադրբեջանի սկսած պատերազմական գործողությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Նա հայտարարել է․ «Ադրբեջանի ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն՝ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև իրական երկխոսություն ապահովելու համար»[75]։

Կրոնական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ Առաքելական եկեղեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին․ «Խոր անհանգստությամբ տեղեկացանք, որ Ադրբեջանը «հակաահաբեկչական գործողության» իրականացման կեղծ պատճառաբանություններով ռազմական լայնածավալ գորժողություններ է սկսել Արցախի նկատմամբ, հրետակոծությունների ենթարկելով Արցախի խաղաղ բնակավայրերը, թիրախավորելով մայրաքաղաք Ստեփանակերտը։ Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հերթական թշնամական այս գործողությունը և կոչ անում միջազգային բոլոր կառույցներին զսպել Ադրբեջանի իշխանություններին և համարժեքորեն արձագանքել Ադրբեջանի ցեղասպան գործողություններին»[76]։

Այլ հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի լրագրող Նիլ Հաուեր․ «Ադրբեջանը նոր պատերազմ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղում։ Բազմաթիվ տեսանյութերում պատկերված է Ստեփանակերտի հրետակոծությունը»[44]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարները հեռախոսով քննարկել են իրադարձություններն Արցախում». news.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Իմ տեղեկություններով՝ ունենք վիրավոր, ռմբակոծում են ՊԲ դիրքերին եւ Ստեփանակերտի հարակից շրջաններին․ Անդրանիկ Թեւանյան». news.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.
  3. «Բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան խաղաղ բնակչության շրջանում» հոդված hraparak.am կայքում, (արխիվացված 19․09․2023 թվականին)։
  4. 4,0 4,1 4,2 «Ադրբեջանը Արցախի դեմ սեփական ագրեսիայի հետևանքով 198 կորուստ ունի» հոդված factor.am կայքում, (արխիվացված 29․09․2023 թվականին)։
  5. 5,0 5,1 5,2 5,3 ««Ամբողջովին սուտ է». ՊԲ-ն հերքում է ադրբեջանցի երկու զինծառայողի վիրավորվելու մասին լուրը». news.am. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 1-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Ադրբեջանի ԶՈՒ ագրեսիվ վարքագիծն իրական վտանգ է ներկայացնում քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքի համար․ ՀՀ ՄԻՊ». news.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 22-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ. ՀՀ-ում ԱՀ ներկայացուցչություն». news.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Ադրբեջանն օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր. Տեսանյութեր մի հրապարակեք. շտաբ». news.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 22-ին.
  9. 9,0 9,1 9,2 «Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ. ՊԲ». news.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 «14:00-ի դրությամբ Հայաստանի սահմանների հարաբերականորեն կայուն է. Հայաստանի ՊՆ». news.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.
  11. 11,0 11,1 11,2 «Պահանջում ենք միջազգային հանրությունից, առաջին հերթին ՌԴ-ից, անհապաղ միջոցներ ձեռնարկել. «Ապրելու երկիր»». news.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 22-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 «ՀՀ ՊՆ-ն բազմիցս, այժմ ևս հայտարարում է, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղում բանակ չունի. ՀՀ ՊՆ». news.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 «Սա ցեղասպանություն է, իսկ միջնորդները մեզ իրավունք ու անվտանգություն են խոստանում Ադրբեջանի կազմում. Արցախի ՄԻՊ». news.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 «Միջազգային ակտորների կողմից Արցախում շրջափակման վերացման ձախողումը Բաքվին կանաչ լույս է տվել հարձակում սկսելու. ԱՀ ԱԳՆ». news.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 15,6 «ԱԹՍ-ների, հրթիռա-հրետանայի հարվածներին զուգահեռ առաջնագծի միջդիրքային հատվածում ինտենսիվ մարտեր են. Աբրահամյան». news.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 16,6 16,7 16,8 «Ձեռնարկել հստակ եւ աներկբա քայլեր Ադրբեջանի ագրեսիային վերջ դնելու նպատակով. ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը». news.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
  17. «Էթնիկ զտումներ Լեռնային Ղարաբաղում՝ ԵՄ-ի հավանությամբ. «Եվրոպացիներն հանուն Արցախի» նախաձեռնության նամակը Շառլ Միշելին». armenpress.am. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 14-ին.
  18. 18,0 18,1 «Մեզ մոտ զանգվածային հրետակոծություն է սկսվել. Ռուբեն Վարդանյան». news.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.
  19. 19,0 19,1 19,2 19,3 «Կես ժամ է՝ Ստեփանակերտի վրա գնդակոծում են, բոլորս երեխեքին կորցրել ենք. Մետաքսե Հակոբյան». news.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.
  20. 20,0 20,1 20,2 «Այս պահին Ադրբեջանը Արցախում տարբեր ռազմական օբյեկտների ուղղությամբ կրակ է բացել. Տիգրան Աբրահամյան». news.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 «Ստեփանակերտում հրետանու ձայներ են լսվում, հայտնի չէ, թե որ ուղղությամբ են կրակոցները». news.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.
  22. 22,0 22,1 22,2 «Ադրբեջանը հայտարարել է Արցախում «լոկալ օպերացիայի» մասին. տպավորություն չունեմ, թե լոկալ է. Տիգրան Աբրահամյան». news.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.
  23. 23,0 23,1 23,2 23,3 23,4 23,5 23,6 23,7 «Ադրբեջանական կողմը կապի ամբողջական համակարգն է թիրախավորել տարբեր վայերում, չկան կապի բավարար միջոցներ. Բեգլարյան». news.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
  24. 24,0 24,1 «Կրակոցները չեն դադարում. Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշաններն են միացել. Հունան Թադեւոսյան». news.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.
  25. 25,0 25,1 «120 000 խաղաղ բնակչության կյանքը վտանգի տակ է. Աշխարհը չպետք է թույլ տա 2-րդ Հայոց ցեղասպանության կրկնություն.Վարդանյան». news.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.
  26. 26,0 26,1 26,2 26,3 «Արցախի ՊԲ-ն ծանր մարտեր է մղում, մի շարք հատվածներում կասեցվել է թշնամու մխրճումը. Տիգրան Աբրահամյան». news.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.
  27. 27,0 27,1 27,2 27,3 «Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձում է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը. ՊԲ». news.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
  28. 28,0 28,1 28,2 28,3 «Կոչերով անհնար է զսպել Ադրբեջանի նման ռազմատենչ եւ հանցավոր կեցվածքը. Արցախի ԱԳ նախարարի արձագանքը». news.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.
  29. 29,0 29,1 29,2 29,3 «Զախարովա․ Բաքուն ԼՂ-ում ռազմական գործողությունների սկսվելուց րոպեներ առաջ է զգուշացրել ռուսական զորախմբին». news.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
  30. «Բաքուն հայտնում է Արցախում իբր «հակաահաբեկչական գործողությունների» մասին». hraparak.am. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 14-ին.
  31. «Ադրբեջանի գործողությունները ոչ այլ ինչ են, քան էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականություն». hraparak.am. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 14-ին.
  32. «Վիետնամում անցկացվող գլոբալ համաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամը ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը». news.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.
  33. «Բաքուն պատրաստ է կազմակերպել Աղդամի և Լաչինի ճանապարհների զուգահեռ օգտագործումը». news.am. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 1-ին.
  34. 34,0 34,1 34,2 «Շարունակում ենք հետևել իրավիճակին՝ ի շահ այս տարածաշրջանում խաղաղության. ԵՄ դեսպան Մարագոս». news.am. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 1-ին.
  35. 35,0 35,1 35,2 35,3 «7 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստան». news.am. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 1-ին.
  36. 36,0 36,1 36,2 36,3 36,4 36,5 «Կոչերով անհնար է զսպել Ադրբեջանի նման ռազմատենչ եւ հանցավոր կեցվածքը. Արցախի ԱԳ նախարարի արձագանքը». news.am. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 1-ին.
  37. «ՊԲ ստորաբաժանումներն Ասկերանի շրջանում ամրաշինական աշխատանքներ չեն կատարել. Արցախի ՊՆ». news.am. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 1-ին.
  38. 38,0 38,1 «Ադրբեջանի զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով ականանետ. Արցախի ՊԲ». news.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.
  39. «Իրադրությունն Արցախում, ընդհանուր առմամբ, լարված է. չի բացառվում, որ Ադրբեջանը ագրեսիվ քայլերի կգնա. Տիգրան Աբրահամյան». news.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.
  40. 40,0 40,1 «Անհապաղ հրադադար պետք է լինի. Տոյվո Կլաարը` Ադրբեջանի և Ղարաբաղի միջև երկխոսության մասին». news.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 22-ին.
  41. «Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձում է առաջանալ Արցախի ՊԲ պաշտպանության խորքը». hraparak.am. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 14-ին.
  42. «Ադրբեջանական զինուժը փորձում է առաջանալ ԱՀ ՊԲ պաշտպանության խորքը՝ շփման գծի ողջ երկայնքով իրականացնելով հրթիռահրետանային նախապատրաստություն. ԱՀ ՊՆ». aravot.am. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 14-ին.
  43. «Ավտոմատի կրակոցները մոտիկ են, դրոնի ձայն եմ լսում. Անընդհատ կրակում են. Մարութ Վանյան». news.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.
  44. 44,0 44,1 «Նիլ Հաուեր. Ադրբեջանը նոր պատերազմ է սանձազերծել Լեռնային Ղարաբաղում». news.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.
  45. «Ադրբեջանական ԶՈՒ կողմից կիրառվում է հրետանային ու հրթիռային միջոցներ․ Արցախի ՊԲ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ՈՒ ՀՐԹԻՌԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ․ ԱՐՑԱԽԻ ՊԲ» հոդված hraparak.am կայքում, (արխիվացված 19․09․2023 թվականին)։
  46. «Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ». news.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
  47. "Заявление Президента Азербайджанской Республики, Премьер-министра Республики Армения и Президента Российской Федерации", официальном сайте Президента России, (արխիվացված 12․12․2021թ․)(ռուս.)
  48. «Ռուսաստանի ԱԳՆ-ն շփումների մեջ է ադրբեջանական կողմի հետ. Զախարովա» մասին» հոդված aravot.am կայքում, (արխիվացված 19․09․2023 թվականին)։
  49. «Ելնում ենք նրանից, որ մեր խաղաղապահների անվտանգությունն անվերապահորեն կապահովվի․ Զախարովա» մասին» հոդված aravot.am կայքում, (արխիվացված 19․09․2023 թվականին)։
  50. «ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում միջազգային գործընկերներին, այդ թվում՝ ՌԴ խաղաղապահ զորակազմին ձեռնարկել հստակ և աներկբա քայլեր Ադրբեջանի ագրեսիային վերջ դնելու նպատակով» մասին» հոդված aravot.am կայքում, (արխիվացված 19․09․2023 թվականին)։
  51. 51,0 51,1 51,2 51,3 «Զախարովա․ Մենք գիտենք՝ ինչ է պետք անել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար». news.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 22-ին.
  52. 52,0 52,1 «ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ անհանգստացած է Արցախում իրավիճակի կտրուկ սրացմամբ». news.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
  53. «ՌԴ ԱԳՆ․ այժմ շփումներ են ընթանում, այդ թվում՝ ադրբեջանական կողմի հետ». news.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.
  54. «Ռուսաստանը Ղարաբաղի հարցով Թուրքիայից պաշտոնական դիմում չի ստացել․ Զախարովա». news.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.
  55. «Արմեն Ազիզյան. զոհվել է սեպտեմբերի 19-ին` թշնամու դիպուկահարի կրակոցից». livenews.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 21-ին.
  56. ««Գոռի մասին պատմելու շատ բան կա։ Ամեն տեղ առաջինն էր ու լավագույնը, բայց երբեք իր արածի համար չէր պարծենում»». aravot.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 21-ին.
  57. «Որ Արցախը մնար». hhtert.am. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 9-ին.
  58. «Արևմտյան Հայաստանի զավակները․Կառլեն Սիմոնի Գևորգյան». westernarmeniatv.com. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 26-ին.
  59. ««Կլուբի դուռ, պատուհան ջարդեցին, դագաղներ սարքեցին, տարան Ճարտար»․արցախցի զինվորականի այրու հուշերից». forrights.am. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 19-ին.
  60. «Սամվել Թովմասյան․ զոհվել է սեպտեմբերի 20-ին՝ «Լուսնյակ» կոչվող բարձունքում». livenews.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 22-ին.
  61. «Վերջին մարտը Արցախի համար». hetq.am. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 26-ին.
  62. «Ընկերս զոհվեց․․․հերոսի վերջն անմահությունն է, սգալ չկա․․․». news.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
  63. «Էդվարդ Սարգսյան․ զոհվել է սեպտեմբերի 20-ին`Մարտակերտի շրջանի Ղազախալի կոչվող տեղամասում». livenews.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 22-ին.
  64. «Վիտալի Սիմոնյան․ զոհվել է սեպտեմբերի 19-ին՝ Հաթերքի դիրքերում». livenews.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 22-ին.
  65. 65,0 65,1 «Երկու որդիների կորստից հետո Ալլան Եռաբլուրին մոտ է ուզում ապրել». hetq.am. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 14-ին.
  66. 66,0 66,1 «Ադրբեջանը հրապարակել է սեպտեմբերի 19-ի հարձակման հետևանքով զոհերի թիվը» հոդված tert.am կայքում, (արխիվացված 27․09․2023 թվականին)։
  67. «ՀՀ ղեկավարությունը պետք է ճանաչի Արցախը և միանա իր քաղաքացիների պաշտպանությանը. Ռուբեն Վարդանյան». news.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.
  68. «Ալիևի ցեղասպան ռեժիմը տեւական սովից հետո սկսեց արցախցիների ցեղասպանության արյունալի փուլը. Արտակ Բեգլայան». news.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.
  69. «Քաղաքական նախկիննե՛ր ու ներկանե՛ր, պահն օրհասական է, միգուցե շարժվե՞ք տեղներիցդ. Դավիթ Անանյան». news.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.
  70. «Մարուքյանը ԱՄՆ-ին հիշեցրել է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ թույլ չտալու մասին հայտարարությունները». news.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին.
  71. «Այս պահին միակ իրավաքաղաքական ուղին Արցախի օրինական իշխանությունների կողմից անմիջապես ՄԱԿ-ին դիմելն է. Գևորգ Դանիելյան». news.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
  72. «Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանի նոր ագրեսիան․ ՄԱԿ-ի ԱԽ նիստ է հրավիրում» հոդված aravot.am կայքում, [ (արխիվացված 19․09․2023 թվականին)
  73. «Ավստրիան Ադրբեջանին ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ է անում» հոդված 168.am կայքում, (արխիվացված 19․09․2023 թվականին)։
  74. «Ողբերգական տեղեկություններ ենք ստացել այսօր ականների պայթյուններից ադրբեջանցի զոհերի վերաբերյալ. Տոյվո Կլաար». aravot.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 22-ին.
  75. «Ադրբեջանի գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն․ Շառլ Միշել» հոդված aravot.am կայքում, (արխիվացված 19․09․2023 թվականին)։
  76. «Կոչ ենք անում միջազգային բոլոր կառույցներին համարժեքորեն արձագանքել Ադրբեջանի ցեղասպան գործողություններին. Մայր Աթոռ». news.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]