Հայաստանի պետական սահման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի պետական սահման, գիծ և այդ գծով անցնող ուղղաձիգ հարթություն, որը սահմանում է Հայաստանի պետական տարածքը (ցամաք, ջուր, ընդերք և օդային տարածություն)։ Սահմանից ներս ընկած տարածքի ղեկավարումը բաժին է ընկած Հայաստանի Հանրապետությանը։

Ցամաքային սահմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանը սահմանակից է ՄԱԿ-ի անդամ 4 պետությունների և դեռևս միջազգայնորեն չճանաչված Արցախի Հանրապետությանը։ Բացառությամբ ԼՂՀ հետ սահմանի՝ մնացած սահմանները կարելի է հատել՝ դրա համար նախատեսված հատուկ հսկիչ անցագրային կետերով։


Հայաստանի պետական սահմանին մոտ գտնվող Անի քաղաքի ավերակները
Հայաստանի պետական սահմանին մոտ գտնվող Անի քաղաքի ավերակները


Սահմանների պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի պետական սահմանի պահպանությունը իրականացնում են Հայաստանի սահմանապահ ուժերը, ինչպես նաև ռուսական զորքերը։ Ցամաքային բոլոր սահմանները համարվում են հսկելի։ Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանները պահպանում են ռուս զինվորականները՝ համագործակցելով հայկական զիված ուժերի հետ։ Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմանը հսկում են հայ սահմանապահները և զինվորները։

Սահմանների երկարությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետություն
(ժամ սլաքի ուղղությամբ)
Սահմանի երկարություն (կմ)
Թուրքիա 280
Ադրբեջան 930
Իրան 42
Վրաստան 196
Ընդամենը 1448[1]

Հեռավորությունը համաշխարհային օվկիանոսից[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային օվկիանոս
Ամենակարճ հեռավորությունը (կմ)
Մինչ Սև ծով 163
Մինչ Կասպից ծով 193
Մինչ Միջերկրական ծով 750
Մինչ Պարսից ծոց 1000

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Книга-Программа по опустыниванию в Армении, 2002