Քննարկում:Ադրբեջանի ներխուժում Արցախ (2023)

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոդվածի անվան վերաբերյալ[խմբագրել կոդը]

Այս հոդվածի վերնագիրը չի կարող լինել «Ստեփանակերտի ռմբակոծում» թեկուզ մի պարզ պատճառով, որ այդ պատերազմի սահմանները միայն Ստեփանակերտով չեն սահմանափակվում, այլ ընդգրկում են արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքը, ինչպես նաև բազմաթիվ այլ բնակավայրեր։--Գարդմանահայ (քննարկում) 13:07, 19 Սեպտեմբերի 2023 (UTC)[reply]

խոսքը հոդվածի անվան մասին չէ, երկու հոդվածն էլ նույն նյութի մասին են։ Նյութերը պետք է միացնել մեկ՝ ավելի շուտ ստեղծված հոդվածում, հետո կարող եք անվանափոխել։--ԲեքոՔննարկում 13:21, 19 Սեպտեմբերի 2023 (UTC)[reply]
Beko, մի կողմ դնենք անվանափոխություն։ Հետ շրջելիս պետք է ուշադիր լինել թե արդյո՞ք ավելորդ ջնջումներ չեն արվում։ Տվյալ դեպքում մի ամբողջ պարբերություն ջնջվել է։ Այնպես որ կոչ եմ անում ուշադիր լինել նման հարցերում։ Իսկ հոդվածների միացումը /բովանդակության տեղափոխումը/ կարող եմ ինքս էլ անել, եթե հարցը 8 րոպեի մեջ է։--Գարդմանահայ (քննարկում) 13:27, 19 Սեպտեմբերի 2023 (UTC)[reply]
Խնդրում եմ կոչեր չանել, այլ հետևել կանոնակարգին, և ավելի վաղ ստեղծված հովածը ջնջման չներկայացնել։, այլ այնտեղ ավելացնել այս հոդվածի տեքստը։--ԲեքոՔննարկում 13:34, 19 Սեպտեմբերի 2023 (UTC)[reply]
Beko, որպես բազմամյա ադմինիստրատոր, ենթադրելի է, որ հետշրջման ժամանակ պետք է կաղապարը վերականգնելուց բացի չջնջել նաև մի ամբողջ պարբերություն իր աղբյուրներով։ Կոչը դրան էր վերաբերվում։ Եթե կոչեր ընդունելուց ինչ-որ պատճառով ընկճվում կամ բացասական ես ընդունում, ապա կարող եմ գրել խնդրում եմ ուշադիր եղիր։ Խնդրում եմ ուշադիր կարդալ։ Բայց երկու դեպքում էլ ես որևէ բացասական բան չեմ գրել զրուցակցիս։ --Գարդմանահայ (քննարկում) 13:43, 19 Սեպտեմբերի 2023 (UTC)[reply]
Beko, եթե ավելի հստակ խոսենք, ապա նույն թեման ներկայացնող հոդվածներ չեն։ Մեկը այս պահի դրությամբ ճիշտ վերնագրով ու թեման բազմակողմանի լուսաբանող բովանդակությամբ հոդված է, իսկ մյուսը տվյալ պատերազմի մի դրվագ ներկայացնող հոդված համապատասխան վերնագրով։ Ուստի միացմանը այս պահին դեմ եմ, եթե չներկայացվեն առավել հիմնավոր պատճառներ։ Իսկ եթե ներկայացվում է որ նույն թեմայի վերաբերյալ է հոդվածները, ապա ինչի՞ պետք է ճիշտ վերնագրով ու ճիշտ բովանդակությամբ հյոդվածը միացվի սխալ վերնագրով ու այդ վերնագրից բխող կիսատ բովանդակությամբ հոդվածին ինչ է թե վերջինը 8 րոպե շուտ է գրվել։ Ինձ համար իրականում մեկ է որին է միացվում, կարևորը հոդվածը լինի, բայց եթե խոսք է բացվել, ապա պետք է ճիշտը անել հիմնավոր կերպով։--Գարդմանահայ (քննարկում) 13:32, 19 Սեպտեմբերի 2023 (UTC)[reply]
Երկու հոդվածներն էլ վերաբերում են այսօր սկսած գործողություննեերին, բնականաբար նույն դեպքերի մասին է։ Ութ րոպեե, թե մեկ րոպեն էական չեն, այն հոդվածն է շուտ գրվեել, հետևաբար դա պեետք է մնա միացնելուց հետո։--ԲեքոՔննարկում 13:37, 19 Սեպտեմբերի 2023 (UTC)[reply]
Ոչ, նույն գործողությունների մասին չեն՝ չնայած վերաբերում են/առնչվում են նույն թեմային։ Մի դեպքում հոդվածի վերնագիրը «Ստեփանակերտի ռմբակոծում (2023)» է, իսկ բովանդակությունը հետրևյալը՝ «Ստեփանակերտի ռմբակոծում, Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ռմբակոծություններ[1], որը սկսվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ժամը 13:00-ից սկսած[2]: Ռմբակոծության արդյունքում Ստեփանակերտում բացակայել է կապի բավարար միջոցներ[3]: Ռմբակոծության հետևանքով կան վնասվածք ստացած երեխաներ[4]:»։ Մյուս դեպքում վերնագիրը «Հայ-ադրբեջանական պատերազմ (2023)» է, իսկ բովանդակութունը հետևյալը՝ «2023 թվականի սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը արցախյան հատվածի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սկսել են հրթիռահրետանային հարվածներ հասցնել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի դիրքերին, կարևորագույն օբյեկտներին, որից հետո սկսել է փորձեր ձեռնարկել ճեղքել Պաշտպանության բանակի պաշտպանությունը[4][5]»։ Այստեղ հստակ երևում է, որ նույն գործողությունների մասին չէ խոսքը։ Ասեմ ավելին, Ստեփանակերտի ռմբակոծում (2023) անունով հոդվածը այս պահին առնվազն պետք է ջնջվի, քանի որ այն չունի առանձին հանրագիտարանային նշանակություն, քանզի ընդգծված կերպով չի առանձնանում ընդհանրական գործողություններից։--Գարդմանահայ (քննարկում) 13:55, 19 Սեպտեմբերի 2023 (UTC)[reply]

Արդեն 10 օր է ձուլման կաղապարը դրված է։ Ես ներկայացրել եմ, թե ինչի՞ չպետք է այս հոդվածը ձուլել առաջարկվող հոդվածի հետ։ Նաև ներկայացրել եմ, որ «օրենքին» հղում անելով ձուլելը սխալ է, քանի որ իրավիճակը չի համապատասխանում «օրենքի» պահանջին։ Ասածներիս հակառակ այլ հիմնավորումներ չեն ներկայացվել։--Գարդմանահայ (քննարկում) 08:21, 29 Սեպտեմբերի 2023 (UTC)[reply]

Առաջարկում եմ իրար չմիացնել հոդվածները ու երկուսն էլ թողնել, որպես առանձին հոդվածներ։ Ստեփանակերտի ռմբակոծում (2023) հոդվածում կարելի է ավելի մանրամասն ներկայացնել այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները, իսկ մյուս հոդվածում՝ ներկայացնել ընդհանուր առմամբ տեղի ունեցող զարգացումները։ Atheist Armenian (քննարկում) 14:22, 19 Սեպտեմբերի 2023 (UTC)[reply]

Համամիտ եմ։ Ստեփանակերտի ռմբակոծում (2023) հոդվածը առանձին տեսքով կարող է մնալ։ Ձուլումը պարտադիր չէ։ Ավետիսյան91 (քննարկում) 06:37, 22 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]