Jump to content

Կամո Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամո Վարդանյան
մարտի 18, 1966(1966-03-18) (58 տարեկան) -
ԾննդավայրԼՂԻՄ Մարտունու շրջան գյուղ Նորշեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Արցախ
Կոչումգեներալ-մայոր
ՊաշտոնԱՀ ՊԲ հրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ, Արցախա-ադրբեջանական սահմանային պատերազմ (2016) և 44-օրյա պատերազմ
ԿրթությունՌուսաստանի Դաշնության զինված ուժերի համազորային ակադեմիա (2006) և ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա (2019)
Պարգևներ
Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1–ին աստիճանի շքանշան Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան
«Վարդան Մամիկոնյան» շքանշան Արիության մեդալ և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ

Կամո Բահատուրի Վարդանյան (ծնվել է 1966 թվականի մարտի 18-ին, ԼՂԻՄ, Մարտունու շրջան, գյուղ Նորշեն) Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1966 թվականի մարտի 18-ին, ԼՂԻՄ Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղում[1]։ Միջնակարգ կրթությունն ստացել է տեղի դպրոցում։ Ծառայել է Խորհրդային բանակում՝ Մոնղոլիայում, որից հետո ընդունվել է Գանձակի գյուղատնտեսական ինստիտուտը, ապա 1988 թվականին ուսումը շարունակել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում։ Ուսման տարիներին ներգրավվել է ազգային-ազատագրական պայքարին, որի պատճառով չի հասցրել հանձնել ավարտական քննությունները։ 1988-92 թվականներին անդամագրվել է Մարտունու կամավորական ջոկատին ու մասնակցել Աղդամի, Մարտակերտի, Քելբաջարի, Կուբաթլուի, Ֆիզուլիի ազատագրական մարտերին։

1992 թվականին արցախյան բանակի կազմավորման հետ՝ մտավ պաշտպանության բանակի շարքերը՝ ստանձնելով դասակի հրամանատարի պաշտոնը։

1994 թվականին դարձավ գումարտակի հրամանատարի տեղակալ, 1997 թվականից՝ զորամասի հրամանատարի տեղակալ, 1999 թվականին՝ զորամասի հրամանատար։ 2004-2006 թվականներին սովորել է ՌԴ պաշտպանության նախարարության Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում։

2006 թվականին նշանակվել է ՊԲ Ն Դիվիզիայի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ, ապա 2007 թվականին՝ դիվիզիայի հրամանատար։

2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ ակտիվ մասնակցություն է ունեցել Ասկերանի, ապա՝ Մատաղիսի և Արցախի ամբողջ հյուսիսային թևի պաշտպանությանը։ Այդ մարտերի ընթացքում է զոհվել նրա վարորդ Դավիթ Գասպարյանը[2]։

2012-2017 թվականներին զբաղեցրել է Արցախի ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնը։

2017 թվականին ընդունվել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան, որն ավարտել է գերազանց առաջադիմությամբ։

2020 թվականի հունվարի 22-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ[3]։

2020 թվականի մարտի 19-ին Բակո Սահակյանի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ։

2021 թվականի սեպտեմբերի 11-ին նշանակվել է ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար[4]։

Զինվորական կոչումներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինվորական կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1993 թվական - Ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի կողմից՝ «Լեյտենանտ»
  • 1993 թվական - ՊԲ հրամանատարի կողմից՝ «Ավագ լեյտենանտ»
  • 1995 թվական - ԼՂՀ ՊՆ կողմից՝ «Կապիտան»
  • 1997 թվական - ԼՂՀ ՊՆ կողմից՝ «Մայոր»
  • 2001 թվական - ՀՀ ՊՆ կողմից՝ «Փոխգնդապետ»
  • 2005 թվական - ՀՀ ՊՆ կողմից՝ «Գնդապետ»
  • 2011 թվականի մայիսի 5-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կողմից ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչումը[5]։
  • 1995 թվական - ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճան շքանշան
  • 2000 թվական - ՀՀ Նախագահ (ՆՀ) «Արիության» մեդալ
  • 2006 թվական - Արցախի Ազատամարտիկների Միություն «Հայրենյաց պաշտպան»
  • 2007 թվական - ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալ
  • 2007 թվական - ՀՀ նախագահ (ՆՀ) «Վարդան Մամիկոնյան» շքանշան
  • 2008 թվական - ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ
  • 2010 թվական - ՀՀ Հատուկ գնդի վետերաններ ՀԿ «Հատուկ գունդ» շքանշան
  • 2011 թվական - ՀՀ ՊՆ «ՀՀ ԶՈՒ 20 տարի» հոբելյանական մեդալ
  • 2012 թվական - ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության համար» 2-րդ աստիճանի մեդալ
  • 2012 թվական - ՀՀ ԵԿՄ « Հայաստան 5-րդ Բրիգադ» հուշամեդալ, ՀՀ ԵԿՄ «5-րդ Բրիգադ 20 տարի» հոբելյանական մեդալ
  • 2013 թվական - ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալ
  • 2014 թվական - ՀՀ նախագահ (ՆՀ) «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-ին աստիճանի մեդալ
  • 2014 թվական - ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության» 4-րդ աստիճանի մեդալ
  • 2015 թվական - ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ
  • 2016 թվական - ՀՀ գլխավոր դատախազ «Համագործակցության ամրապնդման» մեդալ
  • 2017 թվական - ԼՂՀ Նախագահ «Արիության» մեդալ
  • 2017 թվական - Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոս «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/618». hy.wikisource.org.
  2. Աբրահամյան, Արմինե (2017). Ապրիլը՝ ապրել չթողեց. Ստեփանակերտ: Դիզակ պլյուս.
  3. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԿԱՄՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». president.am. 2020 թ. հունվարի 22 Երևան ՆՀ-4-Ա.
  4. «Կամո Վարդանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար». hetq.am. 19:47, 11 սպտ 2021.
  5. «Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր». www.president.nkr.am.