ԶՈւ 23-2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԶՈւ 23-2
ռուս.՝ ЗУ-23-2
Տեսակզենքի մոդել
Ենթատեսակզենիթային թնդանոթ
Երկիր ԽՍՀՄ[1]
Ծառայության ընդունման տարի1960
ՍտեղծողՍարքաշինության կոնստրուկտորական բյուրո
Փամփուշտի տեսակ23×152mm? և 23 mm HE/I?[1]

ԶՈւ 23-2 (ռուս.՝ ЗУ-23-2, 23 մմ տրամաչափի զենիթային կայանք - ռուս.՝ Зенитная установка калибра 23 мм, ГРАУ ինդեքս՝ 2А13), Խորհրդային 23 մմ զուգակցված զենիթային կայանք, որը բաղկացած է երկու ավիահրանոթից, հրետասայլից, ЗАП-23 նշանոցից, անվավոր հարթակից և T-3 վերգետնյա նշանոցից։ ԶՈՒ-23-2 կայանքը ԽՍՀՄ Զինված ուժերի կողմից ընդունվել է 1960 թվականի մարտի 22-ին[2]։ Կրակի արագությունը՝ րոպեում 2000 կրակոց։ Կայանքի զանգվածը՝ 950 կգ։ Արկի զանգվածը՝ 190 գրամ։ Կրակելու հեռվություն՝ 1,5 կմ բարձրություն, 2,5 կմ հեռահարություն։ Հաշվարկը՝ հինգ մարդ։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2А13 23 միլիմետրանոց զենիթային կայանքը (ԶՈւ) հիմնականում նախատեսված է եղել ցածր թռչող սարքերի դեմ պայքարելու համար (մինչև շարժական զենիթահրթիռային համակարգի հայտնվելը) ԽՍՀՄ Զինված ուժերի ցամաքային զորքերի կազմավորումներով, ավելի ուշ այն սկսվել է կիրառվել հրաձիգներին (հետևակ, մոտոհետևակ), դաշտային ամրություններին, ավտոմոբիլային, զրահապատ ու տանկային տեխնիկաներին և սպառազինությանը խոցելու համար։ «ԶՈւ 23-2»-ը խոցելիս ապահովում է տեսողական տեսանելի օդային և ցամաքային (մակերեսային) թիրախների, ինչպես նաև հակառակորդի անձնակազմի ոչնչացումը գոտում մինչև 2500 մ հեռավորության վրա և մինչև 1500 մ բարձրության վրա։

«ԶՈւ 23» զենիթային կայանքը հիմնականում օգտագործվում է հետևակի, ավիացիայի և թեթևազրահ զրահատեխնիկայի դեմ, թեև հայտնի են նաև տանկերի դեմ դրա հաջող կիրառման դեպքեր։ Օրինակ՝ 2015-2018 թվականներին Նիգերիական պատերազմի ժամանակ զինյալները, օգտագործելով ջիպերի վրա տեղադրված «ԶՈւ-23»-ները, ոչնչացրել են կառավարական բանակի «Vickers» տանկերը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Hogg I. V. Twentieth-Century ArtilleryFriedman/Fairfax Publishers, 2000. — P. 104. — ISBN 978-1-58663-299-1
  2. О. Желтоножко. ЗУ-23 ДЛИННАЯ РУКА РОССИЙСКОГО СОЛДАТА : [рус.] : [арх. 13 Հունիսի 2013] // БТВ. — 2002. — Вып. 1.
  3. «Top 5 Most Powerful Weapons of the Nigerian Military». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.