Տելեգրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տելեգրամ
Telegram logo.svg
Telegram Android screenshot (v 3.3, English).png
Տեսակ մեսենջեր և ազատ ծրագրային ապահովում
Հեղինակ Նիկոլայ Դուրով և Պավել Դուրով
Գրված է՝ C++
Ինտեսֆեյս Qt
ՕՀ Windows Phone, iOS, Անդրոիդ, Վինդոուզ, Քրոմ ՕՀ, Mac OS, Լինուքս և ՕԷս Տաս
Առկա է անգլերեն, իսպաներեն, գերմաներեն, հոլանդերեն, իտալերեն, արաբերեն, պորտուգալերեն, կորեերեն, ռուսերեն, ֆրանսերեն և ուկրաիներեն
Լույս տեսավ՝ օգոստոսի 14, 2013
Վերջին կայուն տարբերակ 1.4.3 (հոկտեմբերի 13, 2018)[1], 1.4.3 (հոկտեմբերի 13, 2018)[2], 1.4.3 (հոկտեմբերի 13, 2018)[2], 4.5.0 (հոկտեմբերի 19, 2018)[3], 4.9.1 (օգոստոսի 28, 2018)[4], 5.0.12 (հոկտեմբերի 18, 2018)[5] և 3.4.0[6]
Արտոնագիր GPLv3 և ոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր
Կայք telegram.org
Աղբյուր կոդ github.com/telegramdesktop/tdesktop
Telegram Messenger Վիքիպահեստում

Տելեգրամ, անվճար բազմահարթակ մեսենջեր սմարթֆոնների և այլ սարքերի համար, որը թույլ է տալիս փոխանակվել տարբեր ձևաչափերի տեքստային նամակներով և մեդիա ֆայլերով[7]: Օգտագործվում է անձնական սերվերային մասը՝ գաղտնի աղբյուրով, որը աշխատում է ԱՄՆ-ի և Գերմանիայի մի քանի ընկերությունների արտադրամիավորներով, որոնց ֆինանսավորում է Պավել Դուրովը[8][9]՝ մոտ 12 միլիոն ամերիկայն դոլարի չափով ամեն տարի[10], և մի քանի բաց աղբյուրներով հաճախորդների, այդ թվում GNU GPL-ի արտոնագրությամբ:

Ակտիվ օգտատերերի քանակը ծառայությունում 2018 թվականի մարտի տվյալներով կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ[11][12], իսկ ամենօրյա ուղարկված հաղորդագրությունները հասել են 15 միլիարդի[13]: 2017 թվականի օգոստոսին Պ. Դուրովը իր Telegram-ալիքում հայտարարել է, որ ամենօրյա նոր օգտատերերի քանակը կազմում է ավելի քան 600 հազար[14]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագիրը ստեղծվել է Պավել Դուրովի կողմից, ով նաև ստեղծել է ՎԿ սոցիալական ցանցը: Նյու Յորք Թայմս ամսագրի հետ ունեցած իր հարցազրույցում Պավելը պատմել է[15], որ ծրագրի սկզբնական միտքը իր մոտ ծագել է դեռևս 2011 թվականին, երբ նրա դուռը եկան հատուկջոկատայինները: Երբ վերջիններս հեռացան, Դուրովը միանգամից գրում է իր եղբորը՝ Նիկոլային: Այդ ժամանակ էլ նա հասկանում է, որ նա չունի եղբոր հետ հաղորդակցվելու անվտանգ միջոց: Ծրագիրը ստեղծվել է թվային նամակագրության MTProto տեխնոլոգիայով, որը նախապատրաստել է Պավելի եղբայրը՝ Նիկոլայը[7][16]: Ինքը «Թելեգրամը» ի սկզբանե եղել է գիտափորձ, որը պատկանում էր Պավելի Digital Fortress ընկերությանը՝ MTProto ծրագիրը բարձր բեռնման դեպքում փորձարկելու նպատակով[16]:

2013 թվականի օգոստոսի 14-ին ներկայացվել է Տելեգրամի առաջին հաճախորդը՝ iOS հարթակի սարքերի համար[16]:

2013 թվականի օգոստոսի 22-ին Durov’s Android Challenge մրցույթի մասնակիցներից մեկը գրել և ներբեռնել է բաց մուտքով առաջին ծրագիրը Անդրոիդ օպերացիոն համակարգի համար՝ Տելեգրամի հետ համատեղ (օգտագործում է նույն MTProto արձանագրությունը)[17]:

Հոկտեմբերին բացել են ծրագրի վեբ-կայքը և ներկայացվել է Տելեգրամի պաշտոնական տարբերակը Անդրոիդի համար բաց աղբյուրով (GPL2)[18][19]: Ծրագրի նախորդ տարբերակը հասանելի է «Unofficial Telegram S» անվանումով[20]:

2013 թվականի նոյեմբերի 7-ին հայտնվել են ծրագրի կողմնակի հաճախորդները՝ Windows և OS X-ը՝ սահմանափակ գործունեությամբ: Ինչպես նաև մշակվել է հաճախորդի վեբ-տարբերակի հայեցակարգը[21]:

Նոյեմբերին ծրագիրը ուներ, «TJournal» ամսագրի տվյալներով, մոտ 1 միլիոն ներբեռնում[22]:

2014 թվականի հունվարին թողարկվել է Webogram ոչ պաշտոնական վեբ-տարբերակը[23]՝ ՎԿ սոցիալական ցանցի նախկին ծրագրավորող՝ Իգոր Ժուկովի կողմից:

2014 թվականի հուլիսի 21-ին App Store-ում հայտնվել է Telegram HD ծրագրիը iPhone-ների և iPad-ների համար, որոնք ներբեռնել է Telegram Messenger LLP ընկերությունը[24]:

Նոր ծրագրիը ստացել է նոր տարբերակ Apple iPad-ի համար, կատարելագործել է տեսանյութի և լուսանկարների բարձր թույլատրությունը, ավելացրել է անիմացիոն պատկերներ ուղարկելու հնարավորությունը՝ gif ձևաչափով[25]: Մեսսենջերի պաշտոնական կայք էջում, որպես iOS -ի հաճախորդ նշված է հենց այդ ծրագրիը:

2014 թվականի հոկտեմբերի 15-ին Տելեգրամում ավելացվել է ծածկանունների հնարավորությունը, որոնց շնորհիվ հնարավոր է կապվել օգտատերի հետ, եթե նույնիսկ չգիտես նրա հեռախոսահամարը, ինչպես նաև թողարկվել է վեբ-հաճախորդը[26]:

2015 թվականի հունվարի 2-ից Տելեգրամում ավելացվել են ստիկերներ: Ի սկզբանե ծրագրում եղել են ընդամենը 14 ստիկեր, բայց յուրաքանչյուր օգտատեր կարող է փոփոխել դրանք կամ ավելացնել իր սեփականները: Ի տարբերություն մի շարք այլ ծրագրերի, Telegram-ում ստիկերները ամբողջովին անվճար են[27]:

2016 թվականի փետրվարին Տելեգրամի ստեղծողներից մեկը՝ Պավել Դուրովը հայտնել է, որ մեսսենջերից օգտվում է ավելի քան 100 միլիոն մարդ, այն ժամանակ, երբ ծրագրով ուղարկում են ավելի քան 15 միլիարդ հաղորդագրություն ամեն օր: Դեռ 2015 թվականի սեպտեմբերին ուղարկել է 12 միլիարդ հաղորդագրություն վերջին օրը[28]:

2016 թվականի ապրիլին հայտնի է դարձել, որ 2015 թվականի մայիսին Google կորպորացիան քննարկել է մեսսենջերի գնելու հնարավորությունը ավելի քան 1 միլիարդ ամերիկյան դոլլարով[29][30]:

2016 թվականի մայիսին հայտնվել է ուղարկած հաղորդագրությունները խմբագրելու հնարավորությունը: Փոփոխությունները կարելի է անել ուղարկելու պահից սկսած երկու օրվա ընթացքում: Այդ դեպքում հաղորդագրությունում հայտնվում է հատուկ նշան[31]:

2016 թվականի նոյեմբերի 22-ին ծրագրավորողների կողմից թողարկվել է Telegraph ծրագիրը, որը իրենից ներկայացնում է բլոգ-հարթակ՝ անվճար հրատարակչական գործիք, որը հնարավորություն է տալիս ստեղծել հրատարակումներ, ակնարկներ, ներբեռնել լուսանկարներ և այլն: Telegraph-ը բլոգ-հարթակի, մեսսենջերի և պլատիշերի (ինչպես Medium-ը) հիբրիդ է՝ պատկերային տախտակի անանուն հայեցակարգող: Ծրագիրը պատկանում է Պավել Դուրնովին՝ «ՎԿ» սոցիալական ցանցի հեղինակին:

2017 թվականի հունվարի 3-ին ծրագրավորողներից մեկը ավելացրել է ուղարկված հաղորդագրությունները ջնջնելու հնարավորություն[32]: Ջնջելուց հետո հաղորդագրությունը ուղարկողը չի կարող տեսնել ջնջված հաղորդագրությունը:

2017 թվականի մարտին Վ. Դ. Սոլովեյը անանուն հղումով հայնտել է, որ ռուսական հատուկջոկատայինների համար հասանել է դարձել օգտատերերի հաղորդագրությունները և երեք տարիների արխիվը: Պավել Դուրովը այդ հայտարարությունը անվանել է սուտ[33]:

2017 թվականի մայիսի 15-ին հայտնի է դարձել այն մասին, որ Տելեգրամի աշխտասեղանային տարբերակը ստացել է զանգեր կատարելու հնարավորություն[34]:

2017 թվականի մայիսի 16-ին Տելեգրամի ադմինիստրացիան հայտարարել է, որ չի պատրաստվում տեղեկություն տրամադրել ռուսական պետական մարմիններին[35]:

2017 թվականի մայիսի 19-ին iOS-ի համար Telegram-ի նոր թարմացումով հեռացվել են կառուցված խաղերը HTML5-ից: Մեսսենջերի հիմնադիրի՝ Պավել Դուրովի խոսքերով՝ App Store-ի ներկայացուցիչները չեն հաստատել մեսսենջերի նոր տարբերակի հրատարակումը խաղերով՝ սպառնալով ջնջել ծրագրիը խանութից[36]:

2017 թվականի հունիսի 28-ին Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունը բռնի կերպով ծրագիրը ներառել է «Կոմունիկատորներ ռեեստր»-ում[37]:

Տեխնոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեսսենջերի համար ստեղծվել է MTProto արձանագրությունը, որը հնարավորություն է տալիս օգտագորշել կոդավորման մի քանի արձանագրություններ: Իրավազորման և իսկությունը ստուգելու դեպքում օգտագործվում են RSA-2048, DH-2048 ալգորիթմները կոդավորման համար[38], հաղորդագրության ուղարկումից հետո արձանագրությունը կայքում կոդավորվում է AES բանալիով, որը հայտնի է հաճախորդին և սերվերին: Ինչպես նաև կիրառվում է SHA-1 և MD5 հեշ ֆունկցիայի գաղտնագրությունը:

2013 թվականի հոկտեմբերի 8-ից մեսսենջերում հայտնվել է «գաղտնի» զրուցարանի (Secret Chats) ռեժիմը: Այդ ռեժիմը կոդավորում է իրականացնում, որի շնորհիվ միայն ուղարկողն ու ստացողը ունեն ընդհանուր բանալի (end-to-end կոդավորում), AES-256 ֆունկցիայի օգտագործումով IGE (անգլ.՝ Infinite Garble Extension) ռեժիմում՝ ուղարկվող հաղորդագրությունների համար[39]: Ի տարբերություն սովորական ռեժիմից, գաղտնի զրուցարաններում հաղորդագրություները չեն գաղտնազերծվում սերվերի կողմից, հաղորդագրությունների պատմությունը պահպանվում է միայն այն երկու սարքերում, որոնցում ստեղծվել է զրուցարանը:

Ֆայլերը փոխանակելուց կարելի է թե՛ ուղարկել ֆայլեր սարքից, թե՛ փնտրել մեդիա ֆայլեր համացանցից, այն դեպքում, եթե օգտագործվում է iOS կամ Android համակարգերը հեռախոսների համար: Փոխանցվող ֆայլերի չափը սահմանափակ է՝ 1,5 ԳԲ[7]: Ծրագիրը օգտագործում է վերսկսման համակարգը կապի անջատումից հետո[16]:

Առկա է բազմամարդ զրուցարաններ ստեղծելու հնարավորություն, անդամների թիվը կարող է հասնել մինչև 200-ի[40], 2015 թվականի նոյեմբերից սկսած՝ սուպեր խմբեր մինչև 1000 անդամ[41][42][43], 2016 թվականի մարտի 14-ից՝ սուպեր խմբեր մինչև 5000 անդամ[44]: 2017 թվականի հունիսի 30-ից սուպեր խմբերի անդամների թիվը հասել է մինչև 10000 անդամի[45]:

Նաև ծրագիրը հնարավորություն է տալիս փոխել տեքստի ձևաչափը, դարձնելով այն՝ թավատառ, շեղատառ և "ծրագրավորողների" տառատեսակով: Բացի այդ հատուկ բոտի օգնությամբ կարելի է ստուգել ուղղագրությունը[46]:

Բոտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատուկ API ծրագրի օգնությամբ ծրագրավորողները կարող են ստեղծել «բոտերի», հատուկ հաշիվներ, որոնք կառավարվում են ծրագրի կողմից[47][48]: Սովորական բոտերը պատասխանում են հատուկ հրամաններին անձնական և խմբակային զրուցարաններում, նաև նրանք կարող են փնտրել համացանցում կամ կատարել այլ հանձնարարություններ, օգտագործվում է ժամանցի կամ բիզնեսի նպատակով:

2015 թվականի սեպտեմբերին Պավել Դուրովը հայտնել է, որ շուտով կհայտնվեն մոնետիզացման և բոտերում գովազդի տեղեկայաման հնարավորություններ[49][50]:

2017 թվականի մայիսի 18-ին բոտերի համար ստեղծղվել է վճարովի API[51]: Որպեսզի օգտատերերը կարողանան փորձարկել այդ ֆունկցիան, Telegram-ի խմբի կողմից ստեղծվել է փորձնական բոտ, որը առաջարկում է գնել «Ժամանակի մեքենա» (օգտատերերից գումար չի գանձվել):

Խոցելիություններ գտնելու մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի դեկտեմբերին Պավել Դուրովը մրցույթ է հայտարարել մինչև 2014 թվականի մարտի 1-ը Telegram-ի պաշտպանությունը «ջարդելու» համար 200 հազար դոլար ֆոնդով[52]: Մրցույթի պահանջը կայանում էր նրանում, որ պետք է վերծանվեր Պավելի և նրա եղբոր՝ Նիկոլայի անձնական նամակագրությունը «գաղտնի զրուցարանի» միջոցով[52], օգտագործելով կոդավորված տվյալները, որոնցո փոխանակվել են ծրագիրը և սերվերը: Իրենց հաղորդագրություններում, ուղարկված ամեն օր, պարունակվել են էլեկտրոնային փոստի գաղտնի հասցե, որի վերծանումը թույլ կտար ստանալ մրցանակը[53]:

Այդպիսի «հակերային հարձակման համար» պետք են հարձակման մոդելներ, հարձակում ծածկագրի վրա, համարվում է ամենաթույլ և, նույն պահին, ամենադժվարը և անհարմարը կրիպտո վերլուծության համար: Գոյություն ունեն չափազանց թույլ ֆունկցիաներ, որոնք կարող են կայուն լինել տվյալ մոդելում, բայց խոցելի այլ մոդելների համար: Սովորաբար նոր կրիպտո վերլուծության հետածոտությունների ժամանակ օգտագործվում է հարցակման ավելի թույլ մոդելներ, որոնցում հարձակվողին կարող է հայտնի լինել տեքստը մինչ կոդավորումը, հնարավորություն է տրված կոդավորման ուղարկել յուրաքանչյուր տեքստ կամ տվյալները փոփոխելու հնարավորություն, որոնք ուղարկվում են ցանցով: Այդ կերպ, այն դեպքում, եթե մրցույթը ոչ ոք չհաղթի, դա չի հաստատի արձանագրության կրիպտո վերլուծական անվտանգությունը[54][55]:

2013 թվականի դեկտեմբերի 23-ին, մրցույթի սկզբից ընդամենը մի քանի օր անց, «Խաբրախաբրա» օգտատերը, չհամարվելով ծածկագիտության մասնագետ, հայտնաբերել է խոցելիություն, որը կայանում էր նրանում, որ հաճախորդը ստացել է բանալիների արտադրման DH (մնացորդների դաշտը որոշելու հաստատուններ) պարամետրերը սերվերից, առանց ստուգելու, որի շնորհիվ MTProto սերվերը կարողացավ փոխանցել անկոռեկտ պարամետրեր, որոնք չէին ապահովում կրիպտո վերլուծական ամրությունը, և գաղտնի անցկացնել MITM հարձակում գաղտնի զրուցարանի վրա[56][57][58]: Քանի որ նրան չի հաջողվում կարդալ նամակագրությունը, շահումի չափը կազմել է միայն 100 հազար դոլար[58][59]: Դրանից հետո հաճախորդը թարմացվել է, ավելացվել է պարամետրերի ստուգում, որոնք ստացվում են սերվերից՝ նման հարձակման հավանականության փոքրացման նպատակով:

2014 թվականի նոյեմբերին կազմակերպվել է նոր երեք ամիս տևող մրցույթ, որտեղ հարձակման մոդելը ընդլայնվել է, հարձակվողին հնարավորություն է տրվել ներկայանալ որպես MTProto-ի սերվեր՝ փոփոխելով ուղարկվող տվյալները[60][61]: Մրցույթի կանոններով պետք է ջարդեն «գաղտնի զրուցարանը», միևնույն ժամանակ զրուցարանի անդամները անցկացնում են բանալիների ստուգում, որը համաձայնեցրել են զրուցարանը բացելուց՝ անկախ կապուղիներով:

Հետազոտող Moxie Marlinspike-ի խոսքերով՝ նմանատիպ մրցույթները չեն կարող ապացուցել կոդավորման անվտանգությունը և միայն մոլորեցնում են[62][63][64][65]: Հաղթողների բացակայությունը չի նշանակում, որ ապրանքը անվտանգ է, նմանատիպ շատ մրցույթներ հիմնականում անազնիվ են, վերլուծությունը չի հսկվում և անցկացվում է պատահական մարդկանց կողմից, իսկ շահումը հիմնականում շատ քիչ են, որպեսզի արդարեցնեն մի քանի իրավազոր կրիպտո վերլուծողների երկարատև աշխատանքը[62]:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտատերերի հաշիվները կապվում են հեռախոսահամարների հետ, որը համարվում է Telegram-ի ամենանշանակալի փաստարկներից մեկը քննադատության համար, քանի որ այն չի ապահովում լիարժեք անանունությունը շփման ժամանակ: Սերվիսում գրանցման և նոր սարքերի հետագա թույլտվությունները ստուգվում է հեռախոսահամարով՝ SMS-հաղորդագրությունով կամ հեռախոսազանգով կոդ է ուղարկվում (մի քանի օպերացիոն համակարգերում կանգնեցվում է ծրագրի կողմից)[7]:

WhatsApp-ի հիմնադիր Յան Կումը նշել է Cossa.ru-ի համար մեկնաբանությունում[66], որ նրա մտքերը իրականացվել են նրա ծրագրում, և օգտագործվում են Telegram-ում[67][68]:

Telegram-ի սերվերները չեն պահպանում գաղտնի զրուցարանների հաղորդագրությունները, բայց պահպանում են հասարակ զրուցարանների պատմությունը և օգտվողների հասցեագրի պարունակությունը քանի դեռ օգտագործվում է սերվիսը և անգործության ընթացքում՝ նշված հաշվի կարգավորումներում (մեկ ամսից մինչև մեկ տարի): Մեսսենջերում օգտագործված կոդավորումը չի ապահովում PFS-ը բոլոր դեպքերում[69][70][71]:

Telegram-ի պաշտոնական հաճախորդները անրհաժեշտության դեպքում ակտիվորեն բոլոր կոնտակտներին ուղարկում են մետատվյալներ ծրագրի բացման և փակման մասին, միևնույն ժամանակ այդ մետատվյալներին կարող են բաժանորդագրվել յուրաքանչյուր օգտատեր, եթե ցանկանում է[72]: Նման նամակները անջատելու համար պետք է փոխոխվեն հաշվի կարգավորումներում[73]:

Նաև բազմիցս անվստահություն են արտահայտել MTProto արձանագրության անվտանգության համար[74][75][76][77][78]:

Հաղորդագրություն կա, որ մեսսենջերից կարող են օգտվել տարբեր ահաբեկչական խմբեր հաղորդակցման համար, ինչպես նաև պրոպագանդայի համար[79][80][81]: Մանսավորապես, Իրաքի և Լևանտի իսլամական պետության ահաբեկչական խմբավորումը օգտագործել է Telegram-ը իրենց պահանջները տարածելու համար, ավելի քան 14 հազար բաժանորդի և ավելի քան 30 ալիքով՝ տարբեր լեզուներով: Միայն թե Telegram-ի խումբը ակտիվորեն զբաղվում է նման ալիքների փնտրտուքներով և հետագա արգելափակումներով[82][83]:

Գրաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Telegram-ը ընտրողաբար կիրառել է գրաքննություն: Մասնավորապես, որոշ ժամանակ մեսսենջերը օգտագործվել է Իրանում պոռնոգրաֆիայի և քաղաքականության մասին ծաղրական մեկնաբանություններ տարածելու համար: Telegram-ի ղեկավարությունը սահմանափակել է մի քանի բոտերի գործունեությունը և արգելել է որոշ լուսանկարների և ստիկերների հավաքածուների օգտագործումը՝ Իրանի կառավարության պահանջով[84]: Միևնույն ժամանակ Telegram-ի զրուցարանները չեն ենթարկվել գրաքննության[85]: 2015 թվականի հոկտեմբերին Դուրովը հայտնել է, որ Telegram Messenger LLP ընկերությունը հրաժարվել է օգնել Իրանին քաղաքացիներին հետևելու գործում[86] և գրաքննությունում, որի պատճառով ծրագրի աշխատանքը ժամանակավորապես արգելափակվել էր[87]:

Մեսսենջերը արգելափակվել է Չինաստանի կառավարության մի քանի շրջաններում, որտեղ այն կարող էր օգտագործվել հակակառավարական ցույցերի համակարգման համար[83]:

Կոնֆլիկտ Ռոսկոմնադզորի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսի 23-ին Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Ժարովը հրապարակավ դիմեց Պավել Դուրովին պահանջով, որպեսզի տրամադրի տեղեկություն ընկերության մասին, Telegram մեսսենջերը հետագայում Ինֆորմացիա տարածող ռեեստրում գրանցելու համար: Դուրովը հրաժարվում է կատարել նրանց պահանջը, որին ի պատասխան ստացել է Ռուսաստանի տարածքում մեսսենջերը արգելափակելու զգուշացում[88]: Ինչպես պնդում է Telegram-ի ստեղծողը, Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայության գործողությունները համարվում են ևս մեկ հանրային հետաքրքրության դիվերսիա: Իր ՎԿ անձնական էջում Դուրովը նշել է իր մեսսենջերի քաղաքական չեզոքությունը, ի տարբերություն ԱՄՆ-ի կառավարության կողմից վերահսկվող WhatsApp-ի և Facebook Messenger-ի: Այնուամենայնիվ, կառավարությունում ակնարկել են Դուրովի չեզոք վերաբերմունքի մասին ահաբեկիչների հանդեպ, որոնք, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության պաշտոնական հայտարարությամբ՝ օգտագործել են Telegram-ը Սանկտ Պետերբուրգի մետրոյի պայթյունները նակապատրաստելուց[89]: Այդ ամենի հետ կապված Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունը Պավել Դուրովից պահանջել է տրամադրել բանալինները գաղտնազերծման համար, որպեսզի նամակագրությունների շնորհիվ կարողանան բացահայտել պոտենցիալ ահաբեկիչներին:

2017 թվականի հունիսի 26-ին Պավել Դուրովը հայտնել է, որ Telegram-ը չի համարվում միակ հնարավոր միջոցը ահաբեկչություններ կազմակերպելու համար, և այդ նպատակի համար կարելի է սահմանափակվել մեկանգամյա օգտագործման հեռախոսներով: Մեսսենջերի ստեղծողը նաև նշել է, որ գերատեսչության կողմից պահանջվող նամակագրությունների վերծանումը պահանջվող հակասում է ՌԴ Սահմանադրությանը և ոչ մի կերպ չի կարող պաշտպանել աշխարհը ահաբեկչություններից, քանի որ վտանգի է ենթարկում Telegram-ի միլիոնավոր օգտատերերին[90]: Ավելի ուշ, Համացանցի զարգացման համալսարանի կառավարության ներկայացուցիչ՝ Գերման Կլիմենկոն Պավել Դուրովի դիրքը անվանել է «ծաղրանք»: Կրեմլում տեղեկացրել են այլ մեսսենջերների օգտագործման մասին, Ռուսաստանում Telegram-ի արգելափակման դեպքում՝ հրաժարվելով մեկնաբանել կոնֆլիկտային իրավիճակը Դուրովի և Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայության միջև[91]:

թվականի հունիսի 27-ին Ալեքսանդր Ժարովը բացատրել է, որ Դուրովին ուղված գործակալության առաջնահերթ պահանջները ոչ մի դեպքում չեն առաջարկում տրամադրել մուտք օգտատերերի անձնական նամակագրություններում: Շուտով Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունում արձանագրել են Telegram-ի մասին կեղծ տեղեկությունների ստացում տվյալների հետ միասին համացանցի պատահական օգտատերերի կողմից: Հունիսի 28-ին Պավել Դուրովը համաձայնվել է տրամադրել գերատեսչությանը բնագրային տվյալներ, տեղեկացնելով, որ անհրաժեշտ ամբողջ տեղեկությունը ազատ է: Միայն թե Telegram-ի ստեղծողը հստակեցրել է, որ չի ընդունի ինչ-որ այլ լրացուցիչ պարտավորություններ Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից: Նույն օրը մեսսենջերը բռնի կերպով ընդգրկվել է Ինֆորմացիա տարածող ռեեստրում 90-РР համարի ներքո:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Release 1.4.3 — 2018.
  2. 2,0 2,1 https://github.com/telegramdesktop/tdesktop/releases/tag/v1.4.3
  3. https://itunes.apple.com/app/telegram/id747648890
  4. https://telegram.org/dl/android
  5. https://telegram.org/dl/ios
  6. https://www.microsoft.com/en-us/store/p/telegram-messenger/9wzdncrdzhs0
  7. 7,0 7,1 7,2 7,3 Telegram: новый мессенджер от Павла Дурова // Slon.ru, Юрий Болотов, Aug 23, 2013
  8. Сергей Лютых (6 апреля 2015)։ «Телеграмм нашего времени»։ Лента.ру։ Վերցված է 2015-04-12։ «… сейчас Telegram Дуров поддерживает из своего кармана.» 
  9. «Pavel Durov, …, supplied Telegram with a generous donation through his Digital Fortress fund, so we have quite enough money for the time being.»
  10. «Как Павел Дуров заработает на бесплатном Telegram»։ ДП։ 2015-09-22։ Վերցված է 2015-11-16։ «содержание мессенджера обходится ему в $12 млн ежегодно» 
  11. 200,000,000 Monthly Active Users
  12. Տելեգրամի լսարանը հասել է 200 միլիոնի
  13. 15 Billion Telegrams Delivered Daily
  14. https://t.me/durov
  15. «Once Celebrated in Russia, the Programmer Pavel Durov Chooses Exile»։ Նյու Յորք Թայմս։ 02 դեկտեմբեր 2014 
  16. 16,0 16,1 16,2 16,3 Американская компания Павла Дурова запустила мессенджер для смартфонов Telegram. Этот проект никак не связан со «В контакте» // Роман Дорохов, Vedomosti.ru, 15.08.2013
  17. Telegram теперь на Android (на самом деле нет) // Slon.ru, 2013-08-22
  18. «Мессенджер Павла Дурова шифрует переписку так, что её не могут прочитать спецслужбы»։ Ведомости։ 24.10.2013։ Վերցված է 2013-10-29 
  19. «В Telegram появилась функция самоуничтожения сообщений»։ 2013-10-22։ Վերցված է 2013-10-29 
  20. «Unofficial Telegram S на Google Play» 
  21. Вадим Елистратов (7 ноября 2013)։ «Вышли тестовые версии клиентов Telegram под Mac OS X и Windows»։ Վերցված է 2013-11-12 
  22. «WhatsApp Lost to Telegram in Uzbekistan»։ RBTH։ November 19, 2013։ Վերցված է 2013-11-23 
  23. Webogram
  24. Дуров сменил юридическое лицо Telegram и запустил новое приложение для iOS // vc.ru, июль 2014
  25. «Дуров сменил название своего мессенджера Telegram»։ Лента։ 18:47, 22 июля 2014 
  26. #Telegram now has an official web client! And it supports our new usernames. // Twitter-канал Telegram
  27. Кто есть кто на стикерах Telegram
  28. Число пользователей Telegram превысило 100 миллионов человек | РИА Новости
  29. Google оценила Telegram в $1 млрд :: Технологии и медиа :: РБК
  30. http://secretmag.ru/news/2016/04/27/pavel-durov-vstretilsya-s-ceo-google/
  31. Ъ-Новости — В Telegram появилась возможность редактировать сообщения
  32. «Unsend Messages, Network Usage, and More»։ Telegram։ Վերցված է 2017-06-25 
  33. «Дуров назвал уткой утверждения о доступе спецслужб РФ к переписке в Telegram»։ Վերցված է 2017-03-07 
  34. Telegram запустил звонки в десктопной версии // Коммерсантъ. — 2017-05-15.
  35. Telegram отказался предоставлять информацию российским госорганам // Коммерсантъ. — 2017-05-16.
  36. Telegram убрала встроенные игры из последней версии приложения для iOS // Коммерсантъ. — 2017-05-22.
  37. Telegram внесли в реестр Роскомнадзора
  38. «Авторизация пользователя в API» 
  39. «Защищённые чаты, шифрование end-to-end»։ документация по протоколу MTProto։ Сайт конкурса по созданию клиента для Android 
  40. Telegram. Бесплатный мессенджер от создателя ВКонтакте // ComputerBuild, Оксана Тарасова, 15 августа, 2013
  41. Admins, Supergroups and More / Telegram blog, November 25, 2015(անգլ.)
  42. KIRSTY STYLES (2015-11-26)։ «Raver? Protester? Telegram now lets you pull together Supergroups of up to 1,000 people» (անգլերեն)։ The Next Web։ Վերցված է 2015-12-07 
  43. DAVID MURPHY (NOVEMBER 26, 2015)։ «Telegram Messaging App Adds Admins, 1K+ User Supergroups» (անգլերեն)։ PCMag։ Վերցված է 2015-12-07 
  44. The Telegram Team (March 14, 2016)։ «Supergroups 2.0» 
  45. «Supergroups 10,000: Admin Tools & More»։ Telegram։ Վերցված է 2017-07-12 
  46. Евгений, автор каналов и любитель Telegram։ «Шрифты в Телеграмме: как изменить и писать красивым шрифтом» (ru-RU)։ telegramzy.ru։ Վերցված է 2017-06-15 
  47. The Telegram Team (24.06.2015)։ «Telegram Bot Platform»։ Telegram 
  48. «Bots: An introduction for developers»։ core.telegram.org։ Վերցված է 2016-11-01 
  49. vc.ru (15 сентября 2015)։ «Каталог ботов Telegram и возможность их монетизации» 
  50. vc.ru (21 сентября 2015)։ «Павел Дуров анонсировал появление платных сервисов от сторонних разработчиков в Telegram» 
  51. «Payments for Bots»։ Telegram։ Վերցված է 2017-07-12 
  52. 52,0 52,1 Павел Дуров объявил конкурс на взлом Telegram: приз — $200 тысяч // Slon.ru, 19 декабря 2013
  53. Султан Сулейманов (19 декабря 2013)։ «Павел Дуров запустил конкурс на расшифровку его переписки в Telegram»։ TJournal 
  54. Telegram’s Cryptanalysis Contest // Crypto Fails, Showcasing bad cryptography, Dec 19th, 2013: «Telegram’s contest does not give the adversary enough power. … If nobody wins the contest, it does not mean Telegram is secure. It means Telegram might be secure within the constraints of the contest. However, there are extremely weak systems that can survive a Telegram-style contest»
  55. A Crypto Challenge For The Telegram Developers, Moxie Marlinspike, Dec 19, 2013: « Telegram’s (no MITM perspective, no known plaintext, no chosen plaintext, no chosen ciphertext, no tampering, no replay access, etc)»; перевод
  56. Telegram, AKA «Stand back, we have Math PhDs!» // unhandledexpression, 2013-12-17
  57. Telegram: goto fail (twice), Feb 23 2014
  58. 58,0 58,1 В Telegram обнаружена уязвимость: вознаграждение за находку — $100 тысяч // Slon.ru
  59. «Павла Дурова «развели» на 100 тысяч долларов (уязвимость в Telegram)» (ռուսերեն)։ Хакер։ 23.12.2013։ Վերցված է 2013-12-23 
  60. «$300,000 for Cracking Telegram Encryption» (անգլերեն)։ TELEGRAM։ November 4, 2014։ Վերցված է 2014-12-29 
  61. «Telegram Cracking Contest Description» (անգլերեն)։ TELEGRAM։ November 4, 2014։ Վերցված է 2014-12-29 
  62. 62,0 62,1 Crypto-Gram Newsletter: The Fallacy of Cracking Contests // Bruce Schneier, December 15, 1998: «The logic goes something like this: We offered a prize to break the target, and no one did. This means that the target is secure. It doesn’t.»
  63. Marlinspike Moxie (19 December 2013)։ «A Crypto Challenge for the Telegram Developers»։ Thought Crime։ Վերցված է 2 March 2014 
  64. Wauters Robin (19 December 2013)։ «Cracking contest: first one who breaks Telegram gets $200,000 in bitcoins (but really, nobody wins)»։ Tech.eu։ Վերցված է 2 March 2014 
  65. Hornby Taylor (19 December 2013)։ «Telegram's Cryptanalysis Contest»։ Crypto Fails։ Վերցված է 24 October 2015 
  66. Александр Лашков (14 августа 2013)։ «Telegram Messenger — первый проект американской компании Павла Дурова (UPD: + комментарий основателя WhatsAPP)»։ CoSSA։ Վերցված է 2013-11-23 
  67. «Высокие отношения. Основатель WhatsApp обвинил Павла Дурова в плагиате при создании мессенджера Telegram»։ «Expert Online»։ 15 авг 2013։ Վերցված է 2013-11-23 
  68. «Основатель WhatsApp обвинил Дурова в плагиате»։ Forbes.ru։ 15.08.2013։ Վերցված է 2013-11-23 
  69. D Vukovic, Z Djuric, D Gligoroski, CryptoCloak application-main idea, an overview and improvement proposal — 2014(անգլ.)
  70. Lucky Onwuzurike, Emiliano De Cristofaro, Experimental Analysis of Popular Smartphone Apps Offering Anonymity, Ephemerality, and End-to-End Encryption, arXiv:1510.04083 [cs.CR], 15 Oct 2015(անգլ.) «Telegram: …also provides users with an option to engage in a „secret chat“, which provides E2EE and optional ephemerality. … Account information, along with all messages, media, contacts stored at Telegram servers are deleted after 6 months of login inactivity.»
  71. Telegram FAQ. Q: How does account self-destruction work?(անգլ.) «If you stop using Telegram and do not log in for at least six months, your account will be deleted along with all messages, media, contacts and every other piece of data you store in the Telegram cloud.»
  72. МАРИЯ НЕФЁДОВА (2015-12-01)։ «МЕССЕНДЖЕР TELEGRAM СЛИВАЕТ МЕТАДАННЫЕ ВСЕМ ЖЕЛАЮЩИМ»։ ХАКЕР։ Վերցված է 2015-12-07  (по материалам Stalking anyone on Telegram, Ola Flisbäck)
  73. KIRSTY STYLES (2015-11-30)։ «Telegram’s privacy flaw on Android is real – but there’s a workaround» (անգլերեն)։ The Next Web։ Վերցված է 2015-12-07։ «"On Telegram you can control precisely who has access to your online and last seen status (see Settings — Privacy & Security — Last seen)."» 
  74. Aarhus University, {jakjak,orlandi}@cs.au.dk։ «On the CCA (in)security of MTProto Jakob Jakobsen and Claudio Orlandi» 
  75. Géal (2013-12-17)։ «Telegram, AKA “Stand back, we have Math PhDs!”»։ Unhandled expression։ Վերցված է 2016-11-28 
  76. «Telegram's Cryptanalysis Contest»։ Crypto Fails։ Վերցված է 2016-11-28 
  77. Jakob Bjerre։ «A practical cryptanalis of the Telegram messaging protocol» 
  78. «Moxie Marlinspike >> Blog >> A Crypto Challenge For The Telegram Developers»։ moxie.org։ Վերցված է 2016-11-28 
  79. «Павел Дуров: «Не верю, что Facebook в России станет популярнее «ВКонтакте»»։ 22 сентября 2015։ Վերցված է 2015-11-16։ «использование в Telegram сразу нескольких протоколов шифрования привлекает террористов из ИГИЛ, которые пользуются мессенджером для общения между собой. «Наше право на приватность важнее, чем страх перед терроризмом, — заявил Дуров. - ... Я не думаю, что мы принимаем участие в их деятельности, и мы не должны чувствовать за это вину. ..."» 
  80. Мессенджер Дурова вновь использовали террористы // Lenta.ru, 4 октября 2015
  81. Дуров рассказал о своем отношении к использованию Telegram террористами ИГ // Lenta.ru, 22 сентября 2015
  82. Пропаганда ИГИЛ достигла вершин по качеству и эффективности / Взгляд, 12 ноября 2015 «Telegram и WhatsApp на сегодняшний день — стартовый набор для домашнего террориста. Все основные новости и обсуждения происходят именно там. … Telegram — новостной канал „Исламского государства“ достиг отметки в 14 000 подписчиков»
  83. 83,0 83,1 Накликали беду. Как исламисты через соцсети обсуждали и координировали теракты в Париже // Lenta.ru, 2015-11-15 «Сейчас в Telegram более 30 каналов джихадистов, посредством которых транслируются сообщения», «Администрация Telegram никаких шагов для борьбы с террористами не предпринимает: в официальном FAQ мессенджера сообщается, что администрация удаляет противоправный публичный контент, к которому почему-то относятся наборы стикеров и боты, но никак не экстремистские видео, фото и аудиоподкасты. Впрочем, руководство сервиса всё же уделяет особое внимание ботам ИГ»
  84. Alimardani Mahsa (28 August 2015)։ «Is Telegram's Compliance with Iran Compromising the Digital Security of Its Users?»։ Global Voices Online։ Վերցված է 30 August 2015 
  85. «Telegram FAQ»։ Telegram։ Վերցված է 14 September 2015 
  86. Durov, Pavel (20 October 2015 11:53 AM)։ «Дуров об Иране»։ Twitter (անգլերեն)։ Վերցված է 20 October 2015։ «Iranian officials want to use @telegram to spy on their citizens. We can not and will not help them with that.» 
  87. Durov, Pavel (20 October 2015 12:26 PM)։ «Дуров об Иране»։ Twitter (անգլերեն)։ Վերցված է 20 October 2015։ «Iranian ministry of ICT demanded that @telegram provided them with spying and censorship tools. We ignored the demand, they blocked us.» 
  88. Роскомнадзор пригрозил Дурову блокировкой Telegram
  89. ФСБ: при подготовке теракта в метро Петербурга использовался Telegram
  90. «Создатель Telegram обвинил главу Роскомнадзора в некомпетентности» (ռուսերեն)։ runews24.ru։ Վերցված է 2017-06-26 
  91. В Кремле перейдут на другой мессенджер


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]