Սերգեյ Ղազարյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգեյ Ղազարյան
Ծնվել էմայիսի 23, 1973(1973-05-23) (50 տարեկան)
ԿրթությունՄիջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Սերգեյ Վալերիի Ղազարյան (մայիսի 23, 1973(1973-05-23)), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Ղազարյանը ծնվել է 1979 թվականի մայիսի 23-ին Ստեփանակերտ քաղաքում։ 1996 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը։ 1996-1998 թվականներին սովորել է Արցախի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 2003 թվականին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ 2002-2003 թվականներին ընդունվել և ավարտել է Ռուսաստանի կառավարությանն առընթեր ֆինանսական ակադեմիայի ֆինանսական մենեջմենթի ֆակուլտետը։

2007-2008 թվականներին աշխատել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության քաղաքական վարչությունում, միաժամանակ դասախոսել Արցախի պետական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում։ 2008-2009 թվականներին եղել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար։ 2009 թվականի օգոստոսից հոկտեմբերը եղել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության վերլուծության և քաղաքական պլանավորման բաժնի առաջին քարտուղար։

2009-2010 թվականներին եղել է Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ։

2010 թվականի մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում թիվ 2 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[2]։

2010 թվականի հունիսի 10-ին ընտրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

2016 թվականից Ռուսաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության տնտեսական հարցերով խորհրդական է[3]։

2020 թվականից Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ է[4][5][6][7]։

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար է[8][9][10][11][12]։

Անկուսակցական է։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ղազարյան Սերգեյ Վալերիի». www.nankr.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
  2. «23 մայիսի 2010թ. | ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
  3. LLC, Helix Consulting. «Սերգեյ Վալերիի Ղազարյան - Նախարարություններ - Կառավարություն - Արցախի Հանրապետության կառավարություն». gov.nkr.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
  4. LLC, Helix Consulting. «Սերգեյ Ղազարյանը նշանակվել է Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
  5. LLC, Helix Consulting. «Սերգեյ Ղազարյանը նշանակվել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
  6. «Սերգեյ Ղազարյանը նշանակվել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ». armenpress.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
  7. «Սերգեյ Ղազարյանը` ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ». www.aravot.am. 22.08.2023.
  8. LLC, Helix Consulting. «Քաղաքացիների ընդունելության ժամանակացույց - Քաղաքացիների ընդունելություն - Արցախի Հանրապետության կառավարություն». gov.nkr.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
  9. LLC, Helix Consulting. «Նախարարություններ - Կառավարություն - Արցախի Հանրապետության կառավարություն». gov.nkr.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
  10. «ԱրՊՀ խորհուրդ». www.asu.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
  11. LLC, Helix Consulting. «Քաղաքացիների ընդունելության ժամանակացույց - Քաղաքացիների ընդունելություն - Արցախի Հանրապետության կառավարություն». www.nkrgov.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
  12. «Սերգեյ Ղազարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար | NKR». www.nkr.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]