Պայթյուն Ստեփանակերտի բենզինի պահեստում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պայթյուն Ստեփանակերտի բենզինի պահեստում
Տեսակպայթյուն և աղետ
ՎայրՍտեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին՝ Հայկազովի զորամասում
ՏեղադրանքԲերքաձոր
ԵրկիրԱրցախ Արցախ
Տարեթիվսեպտեմբերի 25, 2023
Զոհվածներ170 մարդ[1]
Վիրավորներ290[2]

Պայթյուն Ստեփանակերտի բենզինի պահեստում, խոշոր պայթյուն Արցախի Հանրապետության Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքի բենզինի պահեստում, որը տեղի է ունեցել 2023 թվականի սեպտեմբերի 25-ին[3]։ Նույն օրվա դրությամբ վիրավորների մեծամասնության վիճակը գնահատվել է ծանր և ծայրահեղ ծանր[4]։

Սեպտեմբերի 29-ի դրությամբ պայթյունի հետևանքով հաստատված մահերի թիվը 170 է։ Վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ ռազմական ագրեսիայի հետևանքով անհնարին է դարձել էթնիկ հայ բնակչության անվտանգ գոյությունը Արցախի Հանրապետության ողջ տարածքում։ Արցախի տեղեկատվական շտաբը սեպտեմբերի 25-ի առավոտյան հայտնել է, որ Արցախից ՀՀ տեղափոխվել ցանկացող բոլոր քաղաքացիներին տրվելու է այդ հնարավորությունը և ժամը 14:00-ից Ստեփանակերտի թվով 5 բենզալցակայանում նրանց կտրամադրվի անվճար վառելիք[5]։ Օրվա ընթացքում հայտնի դարձավ նաև, որ վառելիքի ստացման նպատակով քաղաքացիների մեծ խցանումներ են առաջացել բենզալցակայանների մերձակա տարածքներում։

Իրադարձությունների ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի սեպտեմբերի 25-ի 19։00-ի հատվածում Արցախից տելեգրամյան ալիքները հաղորդեցին, որ ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում այն քաղաքացիներին, որոնք ցանկանում էին Արցախից մեկնել Հայաստան[6]։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Արցախի բժշկական հնարավորությունները բավարար չեն մարդկանց կյանքը փրկելու համար։ Նա նշել է, որ մարդկանց կյանքեր փրկելու համար անհրաժեշտ է, որ սանիտարական ավիացիան շատ շտապ վայրէջք կատարի Ստեփանակերտում[7]։

ՀՀ առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 26-ի առավոտյան հայտնել է, որ ուղղաթիռով բժիշկների թիմը՝ անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով մեկնել է դեպի Ստեփանակերտ[8]։

Շրջանառվող վարկածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսրայելցի բլոգեր-լրագրող Ալեքսանդր Լապշինն անդրադարձել է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունին՝ այն համարելով Ադրբեջանի կողմից իրականացված կանխամտածված ահաբեկչություն[9]։ Ըստ Լապշինի, այս ահաբեկչական գործողությունը տեղավորվում է Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող ցեղասպանության սցենարի մեջ։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստան ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ցավակցում է պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.rferl.org/a/karabakh-ethnic-armenians-fleeing-13-000-azerbaijan/32609606.html
  2. https://edition.cnn.com/2023/09/25/europe/nagorno-karabakh-ethnic-armenians-evacuation-intl/index.html
  3. Ռ/Կ, «Ազատություն» (2023 թ․ սեպտեմբերի 25). «Պայթյուն Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից տարածքում. կան զոհեր, 200-ից ավելի վիրավոր (լրացվող)». Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
  4. «Ստեփանակերտում պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը, ծայրահեղ ծանր վիճակում են». lurer.com. 2023 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
  5. «Արցախից ՀՀ տեղափոխվել ցանկացող բոլոր քաղաքացիները կունենան այդ հնարավորությունը. Արցախի շտաբ». news.am. 2023 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
  6. «Ստեփանակերտի հարակից տարածքի բենզինի պահեստում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր եւ վիրավորներ». news.am. 2023 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
  7. «Ստեփանակերտում պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը, ծայրահեղ ծանր վիճակում են». lurer.com. 2023 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 25-ին.
  8. Ռ/Կ, «Ազատություն» (2023 թ․ սեպտեմբերի 26). «Ուղղաթիռով բժիշկների թիմը՝ անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով Երևանից մեկնեց Ստեփանակերտ․ ԱՆ». Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 26-ին.
  9. «ԲԱՔՈՒՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ․ ԼԱՊՇԻՆԸ՝ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՄԱՍԻՆ».