Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանում
ՏեսակԴիվանագիտական ներկայացուցչություն
Երկիր Հայաստան

Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանում, հանդիսանում է Եվրոպական Միության դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում Եվրոպական միության ներկայացուցչությունը ստեղծվել է 2012 թվականի փետրվարի 21-ին Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին աջակցելու նպատակով և պաշտոնապես ներկայացնում է ԵՄ-ն Հայաստանում։ 2019 թվականի սեպտեմբերի 17-ից Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպանն է Անդրեա Վիկտորինը[2]։

Գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵՄ պատվիրակությունը պատասխանատու է ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացման համար, այդ թվում ՝ առևտրի, տնտեսական և քաղաքական հարաբերությունների ոլորտներում։ Պատվիրակությունը ձգտում է առաջ մղել ԵՄ հիմնական արժեքները Հայաստանում մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում՝ միաժամանակ ստեղծելով ցանցեր և գործընկերություններ և աջակցելով քաղաքացիական հասարակությանը։ Բացի այդ, պատվիրակություններին հանձնարարվել է իրականացնել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման մոնիթորինգ և ապահովում[3]։

Պատվիրակությունը կազմակերպում է ՀՀ կառավարության ներկայացուցիչների հանդիպումները ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի ղեկավարների հետ[4]։

Պատվիրակությունն աջակցել է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի ստեղծմանը[5]։

Պատվիրակությունը Եվրոպայի օրվա կապակցությամբ Ամեն տարի տարբեր միջոցառումներ է ծրագրում և անցկացնում Հայաստանի ողջ տարածքում[6]։ TՊատվիրակությունն աջակցում է տեղական բարեգործական կազմակերպություններին և ՀԿ-ներին, ինչպիսին է Հայաստան ծառատունկ ծրագիրը[7]։ Պատվիրակությունը կազմակերպում է նաև երիտասարդական, կրթական և մշակութային միջոցառումներ, գործարար համաժողովներ և անցկացնում տեղեկատվական սեմինարներ Erasmus և Horizon Europe ծրագրով հետաքրքրված ուսանողների համար։ 2014 թվականին պատվիրակությունը օգնել է AEGEE-Երևան-ին պլանավորել մոդելային ուսանողական կոնֆերանսը[8][9]։

2018 թվականի նոյեմբերին պատվիրակությունը կազմակերպել էր միջոցառում Հայաստանում Եվրոպայի երիտասարդ դեսպանների համար։ Քննարկվել են ԵՄ-ում հայ երիտասարդներին ներգրավելու նախաձեռնությունները[10]։

Դեսպաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում ԵՄ դեսպանները՝

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]