Հայաստանի առաքելությունը Եվրամիությունում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի առաքելությունը Եվրամիությունում
ՏեսակԴիվանագիտական ներկայացուցչություն
Կայքeu.mfa.am

Հայաստանի առաքելությունը Եվրամիությունում, հանդիսանում է Եվրոպական միությունում Հայաստանի դիվանագիտական առաքելությունը։ Այն հիմնադրված է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանը ԵՄ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ է պահպանում 1991 թվականից։ Եվրոպական Միությանը կից Հայաստանի առաքելությունը ստեղծվել է Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին առավել աջակցելու նպատակով[1]։

Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հոկտեմբերի 9-ին դեսպան Աննա Աղաջանյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ[2]։

2021 թվականի մայիսի 12-ին դեսպան Աննա Աղաջանյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։ Կողմերը քննարկել են ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման հեռանկարները[3]։

2021 թվականի նոյեմբերի 9-ին առաքելությունը միջոցառում է կազմակերպել Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի հետ։ Միջոցառմանը մասնակցել են նաև Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի անդամները[4]։

2021 թվականին նոյեմբերի 21-ին Հայաստանը միացել է «Հորիզոն Եվրոպա» ծրագրին[5]։

Դեսպան[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հուլիսի 31-ին դեսպան Աննա Աղաջանյանը նշանակվել է ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար[6]։ Աղաջանյանն այդ պաշտոնում փոխարինել դեսպան Թաթուլ Մարգարյանին[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «EUROPEAN UNION». eu.mfa.am.
  2. «Head of Mission of the Republic of Armenia to the European Union presented her Credentials to Mr. Charles Michel, President of the European Council». eu.mfa.am.
  3. «Head of the Mission of the Republic of Armenia to the European Union presented her credentials to the President of the European Commission». eu.mfa.am.
  4. «The Mission of Armenia to the European Union hosted the members of the Friendship group with Armenia in the European Parliament». eu.mfa.am.
  5. «Agreement on the association of Armenia to the Horizon Europe Program was signed». eu.mfa.am.
  6. «Ambassador, Head of Mission of the Republic of Armenia to European Union». eu.mfa.am.
  7. «Head of the Mission of the Republic of Armenia to the European Union met with the Head of the European Parliament Delegation to the Armenia-EU Parliamentary Partnership Committee». eu.mfa.am.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]