Հայաստան ծառատունկ ծրագիր
Հայաստան ծառատունկ ծրագիր | |
---|---|
![]() | |
Տեսակ | կազմակերպություն |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1994 |
Գլխադասային գրասենյակ | Երևան, Հայաստան |
Վերադաս կազմակերպություն | Armenian Assembly of America |
Անձնակազմ | 80 մարդ |
Հիմնադիր | Քերոլայն Մուգար |
Կայք | armeniatree.org(անգլ.) |
Հայաստան ծառատունկ ծրագիր (անգլ.՝ Armenia Tree Project, ՀԾԾ, պաշտոնական անվանումը «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ), հիմնադրվել է 1994 թվականին Քերոլայն Մուգարի կողմից։ Տեղակայված է Ուոթերթաուն (Մասաչուսեթս) և Երևան քաղաքներում։
Իրականացնում է կենսական նշանակություն ունեցող բնապահպանական ծրագրեր՝ Հայաստանի աղքատ և անտառազուրկ գոտիներում։ 1994 թվականից ՀԾԾ-ը աշխատանքներ է իրականացրել անապատացման դեմ պայքարում՝ գործելով կենսաբազմազան, սակայն առավել վտանգված Կովկասյան տարածաշրջանում։ Ծրագրի շրջանակներում տնկվել և վերականգվել են միլիոնավոր ծառեր և ստեղծվել են բազմաթիվ աշխատատեղեր։
ՀԾԾ-ի ծրագրերից են՝
- ծառերի տնկում քաղաքային և գյուղական վայրերում
- բնապահպանական կրթություն
- կայուն զարգացում և աղքատության կրճատում

ՀԾԾ-ն ունի շուրջ 60 աշխատակից։ Երևանյան մասնաճյուղն ապահովված է երեք ժամանակակից տնկարաններով և բնապահպանական կրթության համար նախատեսված կենտրոնով։ Երևանյան մասնաճյուղը համագործակցում է գյուղի բնակչության հետ՝ ծառերի համար միկրո ձեռնարկությունների(տնամերձ տնկարաններ) ստեղծման միջոցով, հիմնում է կանաչ գոտիներ հանրային օգտագործման համար, անտառապատման միջոցով վերականգում է էռոզացված անտառային հողերը։
2015 թվականին ծրագիրն սկսել է Կենաց դար նախաձեռնությունը, որի շրջանակներում տնկվում են ծառեր՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ATP Honors Genocide Centennial by Launching ‘Living Century Initiative’ (չաշխատող հղում)