Պյոտր Սվիտալսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պյոտր Սվիտալսկի
լեհ.՝ Piotr Antoni Świtalski
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 2, 1957(1957-08-02) (66 տարեկան)
ԾննդավայրKutno, Լոձի վոյեվոդություն, Լեհաստան
Քաղաքացիություն Լեհաստան
Մայրենի լեզուլեհերեն
ԿրթությունՎարշավայի համալսարան և Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտությունդիվանագետ
ԱշխատավայրMinistry of Foreign Affairs of Poland?, Եվրոպայի Խորհուրդ և ԵԱՀԿ
Զբաղեցրած պաշտոններambassador of the European Union to Armenia?
Կայքpiotrswitalski.com
 Piotr Świtalski Վիքիպահեստում

Պյոտր Անտոնի Սվիտալսկի (լեհ.՝ Piotr Antoni Świtalski, օգոստոսի 2, 1957(1957-08-02), Kutno, Լոձի վոյեվոդություն, Լեհաստան), լեհ դիվանագետ, պատմական գիտությունների դոկտոր, Հայաստանում Եվրամիության դեսպան (2015-2019 թթ.), Լեհաստանի նախկին փոխարտգործնախարար, 2005-2010 թվականներին դեսպանի կարգում Լեհաստանի մշտական ներկայացուցիչը Եվրոպայի Խորհրդում։

Ազատ տիրապետում է անգլերենին, ռուսերենին, ինչպես նաև միջին մակարդակի գերմաներենին և ֆրանսերենին[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1957 թվականի օգոստոսի 2-ին Կուտնո քաղաքում, Լոձի վոևոդություն, Լեհաստան[1]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Վարշավայի համալսարանի լրագրության և քաղաքագիտության ֆակուլտետը, ապա՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական համալսարանը (1982)։ 1985 թվականին ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Մասնագիտացված է միջազգային հարաբերություններում[1]։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1986-1990, աշխատել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունում որպես Հետազոտությունների և ծրագրավորման բաժնի աշխատակից և բաժնի վարիչ, ապա՝ Եվրոպական ինստիտուտների բաժնում որպես բաժնի վարիչ
  • 1990-1993, աշխատել է Վիեննայում ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում Լեհաստանի ներկայացուցչի խորհրդականի պաշտոնում։
  • 1996-1999, Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունում որպես ՄԱԿ-ի համակարգի վարչությունում (որպես նախարարի խորհրդական), Անվտանգության քաղաքականության վարչությունում (որպես տնօրենի տեղակալ), Եվրոպական անվտանգության քաղաքականության վարչությունում (որպես տնօրենի տեղակալ)։
  • 1999-2002, աշխատել է Քենիայում Լեհաստանի դեսպանատանը (ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրում և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրում լեհաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ)։
  • 2002-2005, Լեհաստանի արտաքին գործերի նախարարության Ռազմավարության և արտաքին քաղաքականության ծրագրավորման վարչությունում (որպես վարչութան պետ)
  • 2005 թվականի հունվարի 11-2005 սեպտեմբեր, աշխատել է Լեհաստանի արտաքին գործերի փոխարտգործնախարարի պաշտոնում Մարեկա Բելկուի կառավարությունում։
  • 2005 թվականի սեպտեմբերի 20-2010 սեպտեմբերի 1, Եվրոպայի խորհրդում որպես Լեհաստանի մշտական ներկայացուցիչ՝ Ստրասբուրգում։
  • 2015 թվականից, Հայաստանում Եվրամիության դեսպան։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու երեխա[1]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Europe and the Spectre of Post-Growth Society, Council of Europe, Strasburg, 2014, ISBN 978-92-871-7834-3
  • Emocje, interesy, wartości. Przemiany paradygmatów polityki międzynarodowej, Wyd. Adam Marszałek, Toruń, 2013, ISBN 978-83-7780-732-3
  • Droga do Pangei: polityka międzynarodowa czasu „globalizacyjnej konwergencji”, Wyd. Adam Marszałek, Toruń, 2011, ISBN 978-83-7780-056-0
  • Niecierpliwość świata. Uwagi o polityce międzynarodowej czasu globalizacji, Wyd. Scholar, Warszawa, 2008, ISBN 978-83-7383-336-4
  • OBWE w systemie bezpieczeństwa europejskiego: szanse i ograniczenia, Instytut Spraw Publicznych, Warszawa, 1997, ISBN 978-83-9062-398-6

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]