Հայաստանի անվտանգության խորհուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորհրդի ներկայիս քարտուղար Արմեն Գրիգորյան

Հայաստանի անվտանգության խորհուրդ, Հայաստանում պաշտպանական և իրավապահ որոշումներ կայացնող բարձրագույն մարմին։ Անվտանգության խորհրդի գրասենյակը գտնվում է Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտայի 24 հասցեում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականի նոյեմբերի 22-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով Աշոտ Մանուչարյանը նշանակել է ազգային անվտանգության հարցերով Հայաստանի նախագահի ավագ խորհրդական։ 1991 թվականի դեկտեմբերի 13-ին ստեղծվեց նախագահին կից Ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ)։ 2005 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո Հայաստանի Սահմանադրության 55-րդ հոդվածը նախատեսում էր նախագահությանն առընթեր Հայաստանի ԱԱԽ-ի ձևավորում, որն ուներ խորհրդատվական կարգավիճակ։

2008 թվականի փետրվարի 29-ին Արթուր Բաղդասարյանը նշանակվեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում՝ որպես այն ժամանակվա նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի հետ կոալիցիոն կառավարության ձևավորման մաս[2]։ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը նախկինում համարվում էր հիմնականում արարողակարգային, խորհուրդը հազվադեպ էր հանդիպում։ Նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրվելով խորհուրդն ակտիվացավ՝ նորանշանակ քարտուղար Բաղդասարյանը հնարավորություն ստացավ «լիովին ներգրավվելու երկրի կառավարման գործում»[3]։ 2018 թվականի մարտի 7-ին Ազգային ժողովն ընդունեց «ԱԽ կազմավորման և գործունեության մասին» օրենքը[4]։

Գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Սահմանադրության 155 հոդվածի 2-րդ կետով անվտանգության խորհուրդը սահմանում է պաշտպանական քաղաքականության հիմնական ուղղությունները, ինչպես նաև հաստատում է Հայաստանի զինված ուժերի և այլ ռազմականացված ուժերի զարգացման ծրագրերը։ Այն նաև Հայաստանի վարչապետի առաջարկությամբ քննարկում է Հայաստանի անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը վերաբերող հարցերը[5]։

Անվտանգության խորհրդի գրասենյակն ապահովում է.[6]

  • Անվտանգության խորհրդի նիստերի նախապատրաստական աշխատանքների կազմակերպում
  • Անվտանգության խորհրդի նիստերի վերաբերյալ առաջարկների մշակում
  • Հանրապետության անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում
  • Մոնիտորինգ և հաշվետվությունների պատրաստում
  • Առաջադրանքների կատարման նկատմամբ վերահսկողություն

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվտանգության խորհրդի անդամներն են.[7]

Խորհրդի քարտուղարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին քարտուղար Ալեքսան Հարությունյան

Միջազգային համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի մայիսի 4-ին ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հանդիպեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին։ Կողմերը քննարկել են հայ-վրացական հարաբերությունները և Հարավային Կովկասում տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը[14]։

2022 թվականի հուլիսի 15-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Վիլիան Բերնսի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստան - ԱՄՆ հարաբերությունների զարգացումը[15]։

2022 թվականի սեպտեմբերի 29-ին ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունում հանդիպել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի օգնական Լորա Կուպերին[16]։

Արմեն Գրիգորյանը 2022 թվականի հոկտեմբերի 4-ին Բրյուսելում հանդիպել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային[17]։

Վերջին զարգացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի հոկտեմբերի 14-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների հետ, որտեղ կարևորել է նրանց դերը որպես տարածաշրջանում անվտանգության հավելյալ երաշխիք[18]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Совет Безопасности Республики Армения • Армения (Ереван) • Спюр». Spyur.am. 2019 թ․ հուլիսի 22. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
  2. "Armenia: Coalition Government Takes Shape As Protests Continue", Radio Free Europe/Radio Liberty, February 29, 2008.
  3. Anna Saghabalian, "Baghdasarian Returns To Armenian Government" Արխիվացված Մարտ 16, 2008 Wayback Machine, Armenialiberty.org, February 29, 2008.
  4. Made by Hex Division. «SC Office». Seco.am. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
  5. Made by Hex Division. «SC Office». Seco.am. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
  6. Made by Hex Division. «SC Office». Seco.am. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
  7. Made by Hex Division. «SC Office». Seco.am. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
  8. «Staff - Office of the Prime Minister of the Republic of Armenia - The Government of the Republic of Armenia». Gov.am. 1983 թ․ դեկտեմբերի 25. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
  9. «Алексан Арутюнян | www.persons.am». 2007 թ․ սեպտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին.
  10. Official biography of Serzh Sargsyan. President.am. Retrieved on 21 June 2014.
  11. «Armen Gevorkyan Appointed as Secretary of Armenia's National Security Council - Armenian National Committee of America». Anca.org. 2020 թ․ ապրիլի 6. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
  12. «National Assembly of the Republic of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am.
  13. «Armen Grigoryan appointed secretary of Armenian Security Council». news.am.
  14. «SC Office». www.seco.am.
  15. «SC Office». www.seco.am.
  16. «SC Office». www.seco.am.
  17. «SC Office». www.seco.am.
  18. «Armenia sees EU as "additional guarantor of security" in region». PanARMENIAN.Net. 2022 թ․ հոկտեմբերի 15.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]