Դավիթ Անանյան
Դավիթ Անանյան | |
Կրթություն՝ | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (1993) |
---|---|
Գիտական աստիճան՝ | տնտեսագիտական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ և պետական գործիչ |
Ծննդյան օր | հոկտեմբերի 10, 1971 (53 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Դավիթ Սանասարի Անանյան (հոկտեմբերի 10, 1971, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական գործիչ, տնտեսագետ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ[1]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1988-1993 թվականներին սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։ Ստացել է «ֆինանսներ և վարկ» մասնագիտացում, տնտեսագետի որակավորում։ 2003-2004 թվականներին եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Տնտեսական հետազոտությունների ինստիտուտի հայցորդ։ 2004 թվականին ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականից դասավանդել է «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամում, «Հաշվապահների ուսուցման միջազգային կենտրոն» հիմնադրամում և Երևանի պետական համալսարանում։
2016-2018 թվականներին զբաղեցրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը։
2018 թվականի մայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է ՀՀ ՊԵԿ նախագահ[2]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երկու դուստր և որդի[1]։