Մռավի լեռնաշղթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մռավից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մռավ (այլ կիրառումներ)
Մռավի լեռնաշղթա
Murov mountain in Azerbaijan-Caucasus3.jpg
Տեսակլեռ
ԵրկիրԱրցախ
Վարչատարածքային միավորՔարվաճառի շրջան
ԼեռնաշղթաՓոքր Կովկաս
Բարձրություն (ԲԾՄ)3343 մետր
Երկարություն70 կիլոմետր
Մեծագույն գագաթԳոմշասար

Մռավի լեռնաշղթա, լեռնաշղթա Հայկական լեռնաշխարհում՝ Սևանի լեռնաշղթայի արևելյան շարունակությունը։ Երկարությունը մոտ 70 կմ է։ Առավելագույն բարձրությանը հասնում է Գոմշասար գագաթում (3724 մ)։ Վերջինիս անվանում են նաև Արիության լեռ։ Կազմված է հրաբխածին ապարներից, կտրտված է խոր կիրճերով ու գետահովիտներով։ Շղթան սկսվում է Մեծ Հինալ հանգուցային գագաթով (3367 մ), որում խաչի ձևով հանդիպում են իրար հետ չորս լեռնաշղթաներ՝ Մռավի, Սևանի, Կաֆլանկալայի, և Արևելյան Սևանի։ Շղթայի վրա կա մոտ քսան գագաթ, որոնց բարձրությունը անցնում է 3000 մետրից։ Ամենաուշագրավ լեռնագագաթներն են՝ Մեծ Հինալը (3367 մ), Սպիտակասարը (Ագդագ, 3200 մ), Քյոռողլուդագը (3462 մ), Օմարը (3395 մ) և շղթայի վերջին երեքհազարանոցը՝ Մռավը (3343 մ), որի անունով էլ կոչվում է լեռնաշղթան։ Կուրի միջին հոսանքի աջակողմյան վտակների և Թարթառի ջրբաժանն է։ Լանդշաֆտը լեռնամարգագետնային է, լանջերին կան անտառներ, սողանքներ, փլվածքներ, սողանքային լճակներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի բնաշխարհ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2006