Յաշար Գյուլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յաշար Գյուլեր
 
Կրթություն՝ Կուլետի ռազմական լիցեյ, Թուրքական ռազմական ակադեմիա, Q6048349?, Army War Institute? և Joint War College?
Մասնագիտություն՝ զինվոր
Ծննդյան օր սեպտեմբերի 18, 1954(1954-09-18)[1] (69 տարեկան)
Ծննդավայր Արդահան, Թուրքիա
Քաղաքացիություն  Թուրքիա
 
Ինքնագիր Изображение автографа

Յաշար Գյուլեր (սեպտեմբերի 18, 1954(1954-09-18)[1], Արդահան, Թուրքիա), Թուրքիայի զինված ուժերի գեներալ։ 2018 թվականի հուլիսին նշանակվել է ԶՈւ ԳՇ պետ, այդ պաշտոնում փոխարինելով Հուլուսի Աքարին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին պատրաստություն է անցել Թուրքիայի ռազմական ակադեմիայում։ 1974 թվականին ծառայության է անցել Թուրքիայի ցամաքային զորքերում, որն էլ դարձավ նրա ռազմական կարիերայի սկիզբը։ 10 տարի ծառայելով հետևակային և կապի վաշտերում վերջապես դառնում է դրանցից մեկի հրամանատարը։ 1986 թվականին գերազանցությամբ ավարտել է Թուրքիայի ռազմական քոլեջը և ստացել շտաբի սպայի աստիճան։ 2001 թվականին նրան շնորհվել է բրիգադային գեներալի կոչում, նրան հանձնվեց 10-րդ հետևակային բրիգադի հրամանատարությունը, ինչպես նաև հանդիսանում է Գլխավոր շտաբի պլանավորման և համակարգման վարչության անդամ։

2005 թվականին նրան շնորհվեց գեներալ-մայորի աստիճան, Գլխավոր շտաբում աշխատելուց բացի, նա ղեկավարել է Անկարայում գտնվող Թուրքիայի զինված ուժերի կապի և էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի դպրոցը։ 2009 թվականին նշանակվել է 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, որտեղ ծառայել է երկու տարի գեներալ-լեյտենանտի կոչումով։ 2011-ից 2013 թվականներին եղել է ԶՈւ հետախուզության պետը, իսկ սկսած 2013 թվականից եղել է ԶՈւ ԳՇ պետի տեղակալը։ 2016-2017 թվականներին ստացել է գեներալի աստիճան և նշանակվել Թուրքիայի ժանդարմերիայի ղեկավար։ 2017-2018 թվականին նշանակվել է ցամաքային զորքերի հրամանատար։ 2018 թվականի հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրով նշանակվել է ԶՈւ ԳՇ պետ, այդ պաշտոնում փոխարինելով Հուլուսի Աքարին, ով հենց նույն օրը նշանակվեց Ազգային պաշտպանության նախարար[2][3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է Դեմեթ Գյուլերի հետ, ունի մեկ երեխա և երկու թոռ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]