Եսայի Հասան-Ջալալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Եսայի Հասան Ջալալյանից)
Jump to navigation Jump to search
Եսայի Հասան-Ջալալյան
Աղվանքի կաթողիկոս
Նախորդող Երեմիա Հասան-Ջալալյան
Հաջորդող Հովհաննես Հասան-Ջալալյան
 
Մասնագիտություն՝ պատմաբան
Ազգություն հայ
Գերեզման Լեռնային Ղարաբաղ
Թաղված Լեռնային Ղարաբաղ
Դինաստիա Հասան-Ջալալյաններ

Եսայի Հասան-Ջալալյան (ծ. թ. անհայտ-1728), եղել է 17-18-րդ դարի հայ նշանավոր հոգևորական, պատմագիր, մատենագիր, հայ ազատագրական շարժման խոշոր երախտավոր։ Արցախի Հասան-Ջալալյան իշխանական տոհմից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եսայի Հասան-Ջալալյանը 1701-1728 թվականներին եղել է Գանձասարի կաթողիկոս։ Միավորել է Ս. Էջմիածնին ենթակա Աղվանից պառակտված կաթողիկոսական աթոռը: Կաթողիկոսանալուն պես Եսայի Հասան-Ջալալյանը Գանձասարը դարձնում է քաղաքական մի կենտրոն և Արցախի լեռնային իշխողների խորհրդարան, որտեղ մշակվում էին դիվանագիտական հարաբերություններ և քննվում ռազմական ծրագրեր։ Նրան են ենթարկվել Ղարաբաղը, Բարդան (Պարտավը), Շամախին, 1920 թվականից՝ նաև Գանձակը, Շաքին, Ղաբալան (Կապաղակը) և այլն: Իսրայել Օրու մահից (1711) հետո գլխավորել է ազատագրական շարժումը, բանակցություններ վարել ռուսական կառավարության հետ: 1716 թվականին Գանձասարում ընդունել և եպիսկոպոս է ձեռնադրել Այսրկովկաս Պետրոս 1-ի ուղարկած Մինաս Վարդապետին և կարգել ռուսահայոց հոգևոր առաջնորդ: Արցախահայության անունից հատուկ նամակով Պետրոս 1-ին է փոխանցել Ռուսաստանի հովանավորությունը «յօժար սրտիւ» ընդունելու ցանկությունը: Եսայի Հասան-Ջալալյանի կազմած զորամասը և վրացական զորքը 1722 թվականին պարտության են մատնել Դաղստանի լեռնականներին: Նույն թվականին Եսայի Հասան-Ջալալյանը Գանձակում և Թիֆլիսում Վրաց թագավոր Վախթանգ 6-ի հետ մշակել է պարսկական տիրապետության դեմ համատեղ պայքարի ծրագիր: 1724 թվականին թուրքական զորքի՝ Արցախ արշավելու ժամանակ Եսայի Հասան-Ջալալյանը մերժել է Ամենայն հայոց կաթողիկոսի՝ թուրքերին հպատակվելու առաջարկը և օգնություն հայցող դիմումներ հղել ռուսական արքունիք:

Որպես Ղարաբաղի մելիքների ապստամբության (1700-1728) պարագլուխներից մեկը, գրել է իր ժամանակի անցքերի մանրամասն պատմությունը, «Պատմութիւն Աղուանից» գործը, որի համառոտ տարբերակը 1839 թվականին լույս է տեսել Շուշիում: Երկը լույս է տեսել նաև ֆրանսերեն (1876), վրացերեն (1971), ռուսերեն (1989):

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]