Հայերը ԱՄՆ-ում
Հայերը ԱՄՆ-ում, ԱՄՆ-ում բնակվող հայերը: Հայերը ԱՄՆ-ում բնակվել են 19-րդ դարից: Այժմ նրանց թիվը շուրջ 1.400.000 է: ԱՄՆ-ի ամենահայահոծ նահանգը Կալիֆորնիան է հաճախ նրան անվանում են Ամերիկյան Հայաստան:
|
|
|||||||
| Տարի | Հայերի բնակչությունը | %± | |||||
|---|---|---|---|---|---|---|---|
| 1890 |
|
||||||
| 1898 |
|
833.3 | |||||
| 1900 |
|
78.6 | |||||
| 1914 |
|
163.8 | |||||
| 1920 |
|
33.3 | |||||
| 1930's |
|
50 | |||||
| 1945 |
|
7.5 | |||||
| 1972 |
|
109.3 | |||||
| 1979 |
|
22.3 | |||||
| 1983 |
|
27.3 | |||||
| 1986 |
|
14.3 | |||||
| 1994 [2] |
|
25 | |||||
| 2003 [2] |
|
20 | |||||
| 2009 [2] |
|
5.8 | |||||
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմություն
Հայ-ամերիկյան առնչություններն իրենց վաղեմի պատմությունն ունեն. դեռևս XIX դարի սկզբներին ամերիկացի միսիոներները (կրոնական քարոզիչներ) Արևմտյան Հայաստանում բացել են բազմաթիվ դպրոցներ (քոլեջներ), որտեղ սովորել են հայ երեխաներ: Ամերիկյան այդ կրոնավորներն էլ հենց ականատես են եղել այնտեղ ապրող հայ ժողովրդի հալածանքներին և իրենց կառավարության առջև հարց բարձրացրել՝ հանդես գալու հայերի պաշտպանությամբ: Ամերիկացի շատ գործիչներ, ինչպես, օրինակ, բանաստեղծուհիներ Ջուլյա Ուորդ Հաուն և Ալիս Բլեքուելը, լրագրողներ Սամյուել Բարրոուն և Հենրի Բլեքուելը, գիտնականներ Հենրի Ալենը, Վիլյամ Ուորդը և ուրիշներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել հայերի նկատմամբ թուրքական իշխանությունների գործադրած գազանությունների դեմ: Ամերիկյան հասարակայնությունը զայրույթով արձագանքեց 1915 թ-ի Մեծ Եղեռնին: Այդ բռնություններից ցնցված` ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Վուդրո Վիլսոնը 1920 թ-ին նույնիսկ փորձ արեց ստանձնել Հայաստանի մանդատը, այսինքն հայ ժողովրդի հովանավորությունը: Սևրի պայմանագրի համաձայն՝ կազմվեց Հայաստանի քարտեզը` ըստ Վուդրո Վիլսոնի, որը Արևմտյան Հայաստանի տարածքում նախատեսում էր հայկական ինքնավարություն՝ դեպի Սև ծով ելքով: Սակայն Եվրոպայի մեծ տերությունների և ԱՄՆ-ի միջև ծագած ներհակությունները խանգարեցին այդ ծրագրի իրականացմանը: ԱՄՆ-ը սահմանափակվեց Թուրքիայից փախած հայ գաղթականներին սոսկ նյութական օգնություն ցուցաբերելով, որը շարունակվեց մինչև 1930-ական թվականները: Այդպիսի բարեգործական կազմակերպություններից էր Ամերկոմը (Ամերիկյան օգնության կոմիտե), որը բազմաթիվ որբանոցներ էր պահում Հայաստանում և հարակից երկրներում:
Ամերիկյան Կոնգրեսն այժմ էլ պարբերաբար քննարկում է 1915 թ-ի Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը: ԱՄՆ-ը շոշափելի օգնություն ցուցաբերեց նաև Սպիտակի 1988 թ-ի դեկտեմբերյան երկրաշարժի աղետյալներին:
Հայերի գաղթն ԱՄՆ շարունակվել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ապա և 1950-70-ական թվականներին, երբ Մերձավոր Արևելքի երկրներում գլուխ բարձրացրեց արաբական ազգայնամոլությունը, և Լիբանանում բռնկեց քաղաքացիական պատերազմ: Ցավոք, այդ գաղթականության շարքերն այսօր համալրում են նաև Հայաստանից մեկնող մեր հայրենակիցները:
|
|
||||||||
| # | Քաղաք | Թիվը | ||||||
| 1 | Լոս Անջելես | 600.000 | ||||||
| 2 | Գլենդեյլ | 165.600 | ||||||
| 3 | Նյու Յորք | 100.000 | ||||||
| 4 | Բոստոն | 60.000 | ||||||
| 5 | Սան Ֆրանցիսկո | 40.000 | ||||||
| 6 | Նյուարկ | 35.000 | ||||||
| 7 | Չիկագո | 10.000 | ||||||
| 8 | Հյուստոն | 4.000 | ||||||
[խմբագրել] Ներկայումս
Ներկայումս ԱՄՆ-ում հայերի թիվը շուրջ 1 մլն 400 հզ. է. բնակվում են հիմնականում Կալիֆորնիա, Նյու Յորք, Նյու Ջերսի, Ռոդ Այլենդ, Միչիգան, Մասաչուսեթս, Իլինոյս, Ֆլորիդա, Կոնեկտիկուտ, Տեխաս նահանգներում: Միացյալ Նահանգներում այժմ կարելի է հանդիպել տարբեր զբաղմունքի տեր հայերի՝ մանր ու խոշոր ձեռնարկատերեր, ծառայողներ, առևտրականներ, արհեստավորներ, բանվորներ, գիտնականներ, բժիշկներ: Հայ գործիչներ կան ԱՄՆ-ի կառավարական շրջանակներում, Կոնգրեսում, առանձին նահանգների օրենսդիր և գործադիր մարմիններում: Երկար ժամանակ ամենամեծ նահանգի՝ Կալիֆորնիայի նահանգապետն էր (1981-92) Ջորջ Դոքմեջյանը, որի աջակցությամբ 1985 թ-ին (Հայոց Ցեղասպանության 70-ամյակի նախօրյակին) ապրիլի 24-ը նահանգում հայտարարվել է Հայոց Ցեղասպանության հիշատակի օր: Զինվորական բարձր աստիճանի հասած ամերիկահայերից հիշատակության արժանի են գեներալ Հայկ Շեքերջյանը, ծովակալ Ռոբերտ Իգնատիոսյանը:
[խմբագրել] Կրոն և հասարակական կազմակերպություններ
Ամերիկահայ գաղութի հոգևոր կյանքում առանցքային դեր ունի Հայ Առաքելական Եկեղեցին: Առաջին Հայ Առաքելական Եկեղեցին՝ Ս. Փրկիչը, հիմնվել է 1851 թ-ին Ուստրում: Ներկայումս ԱՄՆ-ում գործում են մոտ 90 հայկական եկեղեցիներ: Ամերիկահայ համայնքի ձևավորումից ի վեր ազգային կյանքը կազմակերպելու, հայրենակիցներին համախմբելու և օգնելու նպատակով ստեղծվել են բազմաթիվ հասարակական-քաղաքական, բարեգործական, մշակութային, հայրենակցական, երիտասարդական, մարզական կազմակերպություններ: Առաջին կազմակերպությունը՝ Հայկական միությունը, հիմնվել է 1886 թ-ին Նյու Յորքում, որը կարևոր դեր է կատարել ԱՄՆ-ում աստիճանաբար ստվարացող հայությանը ձուլման վտանգից զերծ պահելու, նրանց ազգային ինքնագիտակցությունը պահպանելու գործում: Նշանակալի դեր են կատարում հայ ավանդական կուսակցությունների (ՍԴՀԿ, ՀՀԴ, ՌԱԿ) տեղական կազմակերպությունները, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Հայ դատի հանձնախումբը, Հայ իրավանց խորհուրդը, Ամերիկայի հայկական համագումարը, Վարդանանց ասպետներ կազմակերպությունը:
[խմբագրել] Կրթություն
ԱՄՆ-ում գործում են 26 ամենօրյա և 131 մեկօրյա հայկական վարժարաններ, որտեղ մանուկ ամերիկահայերն ստանում են հայեցի կրթություն: ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում գործում են հայագիտական ամբիոններ և դասընթացներ: Այստեղ հրատարակվում են բազմաթիվ հայերեն ու անգլերեն հայկական թերթեր և ամսագրեր, գործում են երգի ու պարի խմբեր, մի խոսքով՝ արվում է ամեն հնարավորը հային Ամերիկայում հայ պահելու նպատակով:
[խմբագրել] Հայտնի ամերիկահայեր
Հայտնի ամերիկահայերից են Վիլյամ Սարոյանն ու Մայքլ Առլեն Կրտսերը, Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերային թատրոնի մեներգչուհիներ Լիլի Չուգասզյանն ու Լուսին Ամարան, աշխարհահռչակ կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանը, գեղանկարիչներ Հովսեփ Փուշմանը և Արշիլ Գորկին (Ոստանիկ Ադոյան), երգահան Ալան Հովհաննեսը, գործարար, բարերար Քըրք Քըրքորյանը:
ԱՄՆ-ի գիտության և տեխնիկայի զարգացման գործում նշանակալի ավանդ ունեն ամերիկահայ գիտնականները: Դեռևս 1843 թ-ին քիմիկոս Քրիստափոր Տեր-Սերոբյանը ստացել է ամերիկյան դոլարի հատուկ կանաչ և սև գույները, Միհրան Ղասաբյանը Ֆիլադելֆիայում 1903 թ-ին հիմնադրել է ԱՄՆ-ի առաջին ռենտգենյան լաբորատորիան, կենսաքիմիկոս Միհրան Կյուլյանը Չիկագոյի համալսարանում (1967 թ-ին) ստացել է ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու), պրոֆեսոր Վարազդատ Գազանճյանը գեղավիրահատության հիմնադիրներից է: Նշանավոր գիտնականներ են ԱՄՆ-ի ակադեմիայի պատվավոր անդամ Վերգինիա Աբգարը, վիրաբույժ-գյուտարար Ջոն Նաջարյանը, աստղագիտության և տիեզերագնացության մասնագետ Ա. Գանտոյանը (ինքնաթիռների անօդաչու վայրէջքի սխեմայի հեղինակ), կենսաքիմիկոս Մանասե Սևակը, էլեկտրատեխնիկայի քաջագիտակ Հրաչ (Չառլզ) Փափազյանը, պատմաբաններ Հրանտ Արմենը, Ռիչարդ Հովհաննիսյանը և շատ ուրիշներ: Տիեզերագիտության և աստղագիտության բնագավառում հատնի անուններ են Դոնալդ Մինասյանը, Ջոն Կիրակոսյանը, Պոլ Ալեպյանը, Երվանդ Թերզյանը: Ակնառու է Առնոլդ Նիկողոսյանի ավանդը տիեզերական բժշկագիտության զարգացման գործում: Ամերիկյան աստղագնացների խմբում է Ջեյմս Բաղյանը, որը թռիչք է կատարել ամերիկյան «Դիսքավերի» (1989 թ-ի մարտ) և «Կոլումբիա» (1991 թ-ի հունիս) տիեզերանավերով: Ամերիկահայ գաղութն ամենասերտ հարաբերություններն է պահպանում մայր հայրենիքի՝ ՀՀ-ի հետ:
[խմբագրել] ԱՄՆ-ի հայաբնակ նահանգները
| Վայր | Նահանգ | Հայկական բնակչությունը | Հայերի բնակավայրերը |
|---|---|---|---|
| 1 | Կալիֆորնիա | 865.000 | Լոս Անջելես, Գլենդեյլ, Բերբանկ, Ֆրեզնո, Փասադենա, Սան Ֆրանցիսկո |
| 2 | Նյու Յորք | 100.000 | Նյու Յորք |
| 3 | Մասաչուսեթս | 80.000 | Բոստոն, Ուոթերթաուն, Ուորչեսթեր |
| 4 | Նյու Ջերսի | 35.000 | Նյուարկ |
| 5 | Միչիգան | 20.000 | Դետրոյթ |
| 6 | Ֆլորիդա | 15.000 | Մայամի, Տամփա |
| 7 | Փենսիլվանիա | 10.000 | Ֆիլադելֆիա |
| 8 | Իլինոյս | 9.000 | Չիկագո |
| 9 | Ռոդ Այլենդ | 8.000 | Փրովիդենս |
| 10 | Տեխաս | 7.000 | Դալաս, Հյուստոն, Սան Անտոնիո |
[խմբագրել] Խոշոր հայկական համայնքները Կալիֆորնիայում
| 1. | Լոս Անջելես | 600.000 |
| 2. | Գլենդեյլ | 150.000 |
| 3. | Սան Ֆրանցիսկո | 40.000 |
| 4. | Բերբանկ | 30.000 |
| 5. | Ֆրեզնո | 22.000 |
| 6. | Փասադենա | 16.000 |
| 7. | Մոնթեբելլո | 11.000 |
| 8. | Ալտադինա | 8.000 |
| 9. | Սան Դիեգո | 7.500 |
| 10. | Լա Կրեզենտա Մոնրոուզ | 5.600 |
| 11. | Սան Խոսե | 4.500 |
Ծանոթագրություններ և նշումներ
- ↑ Վիկտոր Համբարձումյան, ՀՍՀ, Հայաստանի ԳԱԱ, 1974-1987, Երևան։
- ↑ 2,0 2,1 2,2 Տիգրան Գալստյան, «Հայերն ԱՄՆ-ում» (Armenians in the USA), «Նորավանք գիտահետազոտական հիմնադրամ, 2009 թ., Երևան
- ↑ M. Vartan Malcom, The Armenians in America, 1919, The Pilgrim Press, Boston, pp.71
|
|||||||||||||||||||||||