Հայկ Բադիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկ Բադիկյան
Ծնվել էհունվարի 22, 1876(1876-01-22)[1][2][3][…]
ԾննդավայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[4][5]
Մահացել էսեպտեմբերի 19, 1950(1950-09-19)[2][4][5] (74 տարեկան)
Վախճանի վայրըՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6][4][5]
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունհայ
Ստեղծագործություն(ներ)Ուիլյամ ՄաքՔինլիի արձան և Աբրահամ Լինքոլնի հուշարձան
Մասնագիտությունքանդակագործ
ԱնդամությունԲոհեմական ակումբ և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
 Haig Patigian Վիքիպահեստում

Հայկ Ավետիսի Բադիկյան, (հունվարի 22, 1876(1876-01-22)[1][2][3][…], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[4][5] - սեպտեմբերի 19, 1950(1950-09-19)[2][4][5], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6][4][5]), հայազգի ամերիկյան քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վանում։ 1891 թվականին մեկնել է ԱՄՆ և հաստատվել Ֆրեզնոյում։ 1899 թվականին սովորել է Հոպկինսի արվեստի ինստիտուտում։ 1906-1907 թվականներին կատարելագործվել է Փարիզում Ալբեր Մարկեի մոտ։ 1907 թվականին ֆրանսիական արվեստագետների սրահում ցուցադրվել է Բադիկյանի «Հին պատմություն» բրոնզե այլաբանական քանդակը։ 1908 թվականից ապրել է Սան Ֆրանցիսկոյում։ Ստեղծագործել է դասական ոճով, հարել ռեալիստական ուղղությանը, վճռաբար հանդես է եկել մոդեռնիզմի դեմ։ Բադիկյանը կերտել է ամերիկյան հայտնի անձանց բրոնզե և մարմարե հուշարձաններ, կիսանդրիներ, ինչպես և հասարակական վայրերի համար այլաբանական սյուժեներով դեկորատիվ քանդակներ։ Բադիկյանն ընտրվել է Կալիֆորնիայի մշակութային և պատմական մի շարք ընկերությունների անդամ, արժանացել շքանշանների և պատվո դիպլոմների։

Գլխավոր գործերից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աբրահամ Լինքոլնի հուշարձան, Սան Ֆրանցիսկո (1923),
  • Փերշինգի հուշարձան, Սան Ֆրանցիսկո (1921),
  • Չեստեր Ռոուվելի հուշարձան, Ֆրեզնո (1914),
  • Թոմաս Սթար Քինգի արձան, Վաշինգտոնի Կապիտոլիումի քանդակների դահլիճ (1931),
  • «Բարեկամություն» այլաբանական արձանախումբ, Սան Ֆրանցիսկո (1925),
  • «Աեորոնոթիկ» ճակտոնը Վաշինգտոնի առևտրի դեպարտամենտի շենքի համար (1931),
  • Գեներալ Ֆյունստոնի կիսանդրին Սան Ֆրանցիսկոյի քաղաքային դահլիճ (1917),
  • Էդուարդ Ռոբսոն Թեյլորի կիսանդրին, Սան Ֆրանցիսկոյի հանրային գրադարան (1917)։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկ Բադիկյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 206