Հայկ Փրիստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկ (Հարրի) Փրիստ
Հայկ Քեշիշյան
Դիմանկար
103-ամյա Հայկ Փրիստը օլիմպիական դրոշով, 2000 թվական
Ծնվել էնոյեմբերի 23, 1896(1896-11-23)
ԾննդավայրՖրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էապրիլի 19, 2001(2001-04-19) (104 տարեկան)
Մահվան վայրՔեմդեն, Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ և  Հայաստան
Մասնագիտությունկինոդերասան, ջրացատկորդ և frogman

Հայկ (Հարրի) Փրիստ (անգլ.՝ Hal Haig (Harry) Prieste, հայկական ազգանունը՝ Քեշիշյան, նոյեմբերի 23, 1896(1896-11-23), Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - ապրիլի 19, 2001(2001-04-19), Քեմդեն, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկահայ ջրացատկորդ, 1920 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ Ժամանակակից օլիմպիական խաղերի հայազգի առաջին մրցանակակիրը։

Հայտնի է հինգ օղակներով օլիմպիական առաջին դրոշի անհետացման հետ կապված պատմությամբ[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկ Փրիստը ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում, հայ գաղթականներ Հայկանուշի և կոշկակար Մամասի (Մարկ) ընտանիքում։ Նրանց իսկական ազգանունը Քեշիշյան էր, որը թուրքերենից թարգմանվում է քահանա։ Հայկի ծնողներն Ամերիկա էին գաղթել Հայկի ծնվելուց առաջ՝ 1896 թվականին՝ փախչելով Օսմանյան կայսրության ջարդերից, և հավանաբար ազգանվան փոփոխությունն էլ (Փրիստ` անգլերենով` քահանա) հալածանքից զգուշանալու նպատակ է հետապնդել[2]։

Ջրացատկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Փրիստը ծառայել է նավատորմում, որտեղ էլ ի հայտ են եկել նրա լողալու և սուզվելու բնատուր կարողությունները։ Նավատորմից հեռանալիս նրան խորհուրդ են տվել ուժերը փորձել Օլիմպիական խաղերում։ Նա այդպես էլ արել է. մասնակցել է լսումներին Ալամեդայում (Կալիֆոռնիա) և ջրացատկում դարձել առաջինը՝ հաղթելով ազգային չեմպիոն Կլայդ Սվենդսենին (Clyde Swendsen): Լոս Անջելեսի Սպորտային ակումբը վճարել է Նյու Յորք նրա ուղևորության համար՝ Նյու Յորքի Աթլետիկ ակումբում մարզվելու և Օլիմպիադային նախապատրաստվելու համար։

1920 թվականի խաղերին Փրիստը ներկայացրել է ԱՄՆ-ի ջրացատկի թիմը և նվաճել բրոնզե մեդալ աշտարակացատկում։ Նրա մեդալը երրորդն էր՝ իր թիմակից Կլարենս Փինքսթոնից (Clarence Pinkston) և շվեդ Էրիկ Ադլերզից (Erik Adlerz) հետո[2]։

Շոու բիզնեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետագա տարիներին Փրիստն իր գործունեությունը շարունակել է շոու բիզնեսում։ Նա կատարել է ինքնատիպ Քեյստոուն կոպերի (Keystone Kops - ոչ կոմպետենտ ոստիկան, որոնց նկարահանում էին տարբեր համր ֆիլմերում) դերեր, խաղացել է վոդևիլներում, կատակերգական դեր կատարել Բրոդվեյում, շրջիկ կրկեսում ակրոբատի և սառցե շոուում գեղասահորդի դերերում է հանդես եկել։

Նա նաև նկարահանվել է 25 ֆիլմերում՝ աշխատելով Հարոլդ Լլոյդի (Harold Lloyd) և Չարլի Չապլինի կողքին։ Նա ստուդիայում էր, երբ ստեղծվել է «Լորել և Հարդի» (Laurel and Hardy) կատակերգական դուետը[2]։ Նա ակտիվ ֆիզիկական վիճակում է եղել մինչև խորը ծերություն[2]։

Օլիմպիական դրոշի անհետացման առեղծված[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամառային օլիմպիական խաղեր, Անտվերպեն, 1920

Հայկ Փրիստը Անտվերպենի օլիմպիական խաղերին (1920) ԱՄՆ-ի հավաքականի կազմում աշտարակացատկի մրցումներում (10 մ աշտարակացատկ) զբաղեցրել է երրորդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի[3]։

Նրա անունը կապված է մի հետաքրքրաշարժ պատմության հետ։ Չպարզված պատճառով Անտվերպենի Ամառային օլիմպիական խաղերի ավարտից հետո մարզադաշտից անհետացել էր 1920 թվականի օլիմպիական խաղերի գլխավոր դրոշը, որն այդպես էլ չէր գտնվել մինչև 1977 թվականը։ Հայկ Փրիստը դրոշի ձողի վրա մագլցելով հանել էր այն և Բելգիայից ԱՄՆ էր տարել իր հետ։ Այդպիսով, Իռլանդիայի քաթանե դրոշը, Փրիստի բրոնզե օլիմպիական մեդալի հետ միասին, հասել է Լոս Անջելես[2]։

Եվ ահա, 77 տարի անց՝ 1997 թվականին, երբ Փրիստը 100 տարեկան էր, որպես աշխարհի օլիմպիական խաղերի մեդալակիրներից ամենատարեց՝ հրավիրված էր ԱՄՆ-ի օլիմպիական կոմիտեի կազմակերպած ճաշկերույթին։ Միջոցառման ավարտին, երբ լրագրողները 1920 թվականի խաղերին մասնակցած և ողջ մնացած միակ մասնակցին հարցրել են անհետացած օլիմպիական դրոշի մասին, Փրիստը բացահայտել է առեղծվածը[2]։

Այդ հարցում ես ձեզ կարող եմ օգնել։ Դրոշն իմ ճամպրուկում է։

Այդպիսով պարզվում է, որ խաղերի վերջում թիմակից Դյուկ Կահանամոկուի դրդմամբ նա բարձրացել էր ձողի վրա և գողացել դրոշը, որը 77 տարի խնամքով պահել էր իր ճամպրուկում։ Նա չէր կարծում, որ դրոշը արժեքավոր է կամ վերադարձնելու արժանի, քանի դեռ լրագրողը նրան չէր տեղեկացրել, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն չի կարողացել գտնել Անտվերպենի կորած դրոշը՝ հինգ օղակներով առաջին դրոշը[1]։

Իմ ընկերներից շատերն են տեսել այն։ Նման իրերի հարցում չես կարող եսասեր լինել։

Երբ նրան հայտնել են, որ դրոշը պետք է հանձնել Օլիմպիական կոմիտեի նախագահին, նա հետաքրքրվել է, թե «ինչ է պատրասվում նա անել դրա հետ»։ Դրոշը` ձողից պոկելու հետքերով, մի փոքր գունաթափ, սակայն ընդհանուր առմամբ բարվոք վիճակում, նա վերադարձրել է 3 տարի անց՝ 2000 թվականին, Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում Օլիմպիական կոմիտեի տարեկան հանդիպման սկզբում[4]` նախքան այդ տարվա Ամառային օլիմպիական խաղերի մեկնարկը։ Սիդնեյում կայացած հատուկ արարողության ժամանակ 103-ամյա Փրիստը դրոշը հանձնել է կոմիտեի նախագահ Խուան Անտոնիո Սամարանչին[5]։ Վերջինս էլ հայ մարզիկին նվիրել է օլիմպիական հուշամեդալ։

Անտվերպենի օլիմպիական դրոշն այժմ ցուցադրվում է Շվեյցարիայի Լոզան քաղաքում գտնվող օլիմպիական թանգարանում։

Հայկ Հարրի Փրիստը վախճանվել է 2001 թվականի ապրիլի 19-ին Նյու Ջերսի նահանգի Քեմդեն քաղաքում։ 104-ամյա հայ մարզիկն այդ պահին աշխարհում օլիմպիական ամենատարեց մրցանակակիրն էր[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Lennartz, Karl (2016 թ․ հունվարի 7). «THE STORY OF THE RINGS» (PDF). web.archive.org. JOURNAL OF OLYMPIC HISTORY ◆ VOLUME 10 ◆ DECEMBER 2001/JANUARY 2002. էջեր 40–41. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «How an Armenian Athlete Stole the First Olympic Flag, Returned It 80 Years Later & Got a Medal». Ara the Rat (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 2-ին.
  3. Հայկ Փրիստի մասին էջը.
  4. Դրոշի վերադարձը ՄՕԿ-ին
  5. Դրոշի վերադարձը ՄՕԿ-ի նախագահին
  6. «Ամենատարեց օլիմպիականները». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 19-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]