Նևդոն Ժամկոչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ժամկոչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նևդոն Ժամկոչյան
Ի ծնեՆևդոն Ժամկոչյան
Ծնվել է1971, մայիսի 3
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, ԱՄՆ
ԱզգությունԱմերիկահայ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություննկարիչ

Նևդոն Ժամկոչյան (մայիսի 3, 1971(1971-05-03), Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ նկարիչ, արվեստագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նևդոն Ժամկոչյանն ամերիկահայ արվեստագետ է, ով աշխատում է պատմական հասկացողություններ ընդգրկող պատումներով։ Բազմապրոֆիլ նկարիչ է, նրա ցուցադրություններում կա և լուսանկարչություն, և ինստալյացիա, որոնք պարուրված են հիշողությամբ և պատմությամբ։ Ժամկոչյանը իր ստեղծագործություններում բարձրացնում է մարդկանց ոչնչացման հիմնահարցը՝ սկսած ցեղասպանություններից մինչև կենդանիների ոչնչացում։ Ժամկոչյանը դարձել է Walden 3 foundation-ի «Մարս 2025» Ռիչարդ Բրանսոն մրցանակակիրը։ Ցուցահանդեսներ է ունեցել Գերմանիայում, Թայլանդում, Թուրքիայում, Ռուսաստանում, Հայաստանում, ԱՄՆ-ում[1]։

Մանկություն, կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամկոչյանը ծնվել է 1971 թվականին Սան Ֆրանցիսկոյում։ Հայրը՝ Պետրոսը, ինչպես նաև հոր պապ ու տատը՝ Վահանն ու Գերտրուդը նկարչներ են եղել։ Ժամկոչյանների ընտանիքը սերում է Խարբերդից։ Ժամկոչյանի մեծ պապը՝ Ավետիսը, թուրքերեն է թարգմանել «Կորած դրախտ» բանաստեղծությունը, ինչի համար նրան աքսորել են։ Ընտանիքի մի մասին 1896 թվականի Համիդյան ջարդերի ժամանակ ոչնչացրել են։ 1910 թվականին Ժամկոչյան ընտանիքի մնացած մասը հաստատվել է Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում։

Նևդոն Ժամկոչյանը որպես արվեստագետ մեծացել է նախ ընտանեկան միջավայրում, այնուհետև սովորել է Սավվանայի Արվեստի և դիզայնի քոլեջում[2][3]։

Նևդոն Ժամկոչյանն ապրում և ստեղծագործում է Բանգկոկում։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Բագրատյան նախագիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամկոչյանի աշխատանքներում ուշադրությունը կենտրոնացված է երկընտրական կամ կեղծ պատմության վրա՝ արտահայտելով իրական, թաքնված պատմությունը։ իր «Բագրատյան նախագծում» Ժամկոչյանը ներկայացրել է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» պատմավեպից դրվագ՝ պատմական կերպարով ներկայացնելով 20-րդ դարի հաջողակ նկարչին[4]։

Բագրատյան նախագիծը բաղկացած է նկարներից, որոնք Ժամկոչյանը ստորագրել է որպես արվեստագետ 1920-1970 թվականներին։ Նա արվեստագետին աջակցելու համար գրել է նրա 200 էջանոց «ինքնակենսագրականը» և 2015-2016 թվականներին կշրջագայի ԱՄՆ-ում «Բագրատյան» ներկայացմամբ։ 2014 թվականին նա պատրաստել է 1,500,000 հուշամեդալներ՝ յուրաքանչյուրի վրա “1 Armenian” մակագրությունը՝ ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակվածների[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nevdon Jamgochian, Lidepla on Luna
  2. REPORT OF J. B. HUBBELL, M. D. GENERAL FIELD AGENT IN CHARGE OF EXPEDITIONS IN THE INTERIOR OF ANATOLIA
  3. Merchants in Exile: The Armenians in Manchester, England, 1835-1935 Page 72 By Joan George, Gomitas Institute, U.K. 2002.
  4. Nevdon Jamgochian
  5. Paul R. Ignatius, Armenian Heritage Press, 2011, Hardcover, 226 pages

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]