Ջորջ Ավագյան
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Ավագյան (ծն. մարտի 15, 1919 թ. Արմավիր, Ռուսաստան), ամերիկահայ պրոդյուսեր, ջազի նշանավոր դեմքերից:
Սովորել է Յեյլի համալսարանում: Եղել է Դեյվ Բրուբեքի, Լուի Արմսթրոնգի, Մայլս Դևիսի և շատ այլոց պրոդյուսերը: Թողարկել է աշխարհում առաջին LP ձայնապնակները և Live ձայնագրությունը (Բեննի Գուդմեն): Կոլումբիայի համալսարանում վարել է ջազի պատմության դասընթացներ: Արժանացել է Գրեմմի մրցանակի: Columbia Records-ում ձայնագրել է Արմսթրոնգի, Բեննի Գուդմենի, Բիլլ Հեյլիի լավագույն ալբոմները: Կինն է ջութակահար Անահիտ Աճեմյանը: Մասնակցել է Երևանի առաջին միջազգային ջազ փառատոնին: