Հայ մարմնակրթական ընդհանուր միության ԱՄՆ-ի մասնաճյուղեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) ԱՍՆ-ի մասնաճյուղեր, 1918 թվականին Կ. Պոլսում ծնունդ առած ՀՄԸՄ-ի առաջին մասնաճյուղը ԱՄՆ-ում հիմնվել է 1921 թվականին, Նյու Յորքում՝ Մ. Խուբեսերյանի, Օ. Քեմանճյանի, Հ. Գարապեկյանի նախաձեռնությամբ։ Նպատակը հայ պատանիների և աղջիկների ֆիզիկապես առողջ դաստիարակությունն է, նրանց հայրենասիրության ոգով տոգորելը։ Կազմակերպությունը ծավալում է մարզական, սկաուաական, ընկերային գործունեություն։ 1968 թվականից սկսել են կազմակերպվել Կալիֆոռնիայի մասնաճյուղերը։ Գործում են ՀՍՌՄ Կալիֆոռնիայի և Արևելյան Ամերիկայի շրջանային վարչությունները։ Կազմակերպվում են միջմասնաճյուղային, համագաղութային ամենամյա մարզական միջոցառումներ (նավասւպպյան խաղեր), Հայաստանի և Կայիֆոռնիայի ՀՄԸՄ մասնաճյուղերի սկաուաական բանակումներ։

Մասնաճյուղեր են գործում Լոս Անջելեսում, Ֆրեզնոյում, Սան Ֆրանցիսկոյում, Փասադենայում, Գլենդելում, Օրինջ Քաունթիում, Սան Դինգոյում, Սան Ֆեռնանդո հովտում, Բոստոնում, Նյու Յորքում, Նյու Ջերսիում, Դետրոյտում, Ֆիլադելֆիայում, Բեյսայդում, Փրովիդենսում, Վաշինգտոնում, Հարավային Ֆլորիդայում, Ալբնիում։ Գրեթե բոլոր մասնաճյուղերն ունեն շախմատի, ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի, թենիսի, քոնգֆու-կարատեի, թեթև աթլետիկայի, դաշտային խաղերի խմբակներ։ Հրատարակել է «Լրատու» (1986, Լոս Անջելես), «Կոչնակ» (1980-1982, Գլենդել) պարբերականները, «Ասպարեզ» օրաթերթի «Հայասա» հավելվածը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։