Հակոբ Ակիսկալ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Սուրեն Ակիսկալ, ամերիկահայ հոգեբույժ, հայտնի է խառնվածքի և երկբևեռ խանգարման վերաբերյալ հետազոտություններով: Ծնվել է Լիբանանում, հայկական ընտանիքում: Բժշկի աստիճան է ստացել 1969թ. Բեյրութի Ամերիկյան համալսարանում: Վիսկոնսին-Մեդիսոն համալսարանում անցել է ռեզիդենտուրա և ստացել հոգեբույժի որակավորում: Այնուհետև մի քանի տարի աշխատել է որպես կլինիցիստ և տրամադրության խանգարումների հետազոտող Թենեսիի համալսարանում: 1990-1994 թթ. ԱՄՆ-ի Հոգեկան առողջության ազգային ինստիտուտում աշխատել է որպես ավագ գիտական խորհրդատու: Այնուհետև տեղափոխվել է Կալիֆոռնիայի համալսարան (Սան Դիեգո), որտեղ հոգեբուժության պրոֆեսոր է մինչև այսօր: