Փոքր Հայաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոս Անջելեսի թաղամաս
Փոքր Հայաստան
Little Armenia
Little Armenia Los Angeles view.jpg
Երկիր ԱՄՆ
[[նահանգ]] Կալիֆորնիա
Շրջան Լոս Անջելես
Տվյալ կարգավիճակում 1970-ից
Խոսվող լեզուներ Հայերեն, անգլերեն
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցին
Ժամային գոտի UTC-8
Պաշտոնական կայք www.littlearmenia.com

Փոքր Հայաստան (անգլ.՝ Little Armenia), Լոս Անջելես քաղաքի Արևելյան Հոլիվուդ շրջանի թաղամաս է: Անվանումը ծագել է այստեղ բնակվող ամերիկահայերից: Թաղամասում 1970-ականներից սկսած տեղակայված են բազմաթիվ հայկական խանութներ, սռճարաններ և հիմնարկներ: Նաև այստեղ է գտնվում 1978 թվականին կառուցված հայկական Սուրբ Կարապետ եկեղեցին, որի առջևում է «Ռոզի և Ալեքս Փիլիփոս» հայկական դպրոցը: Թաղամասը սպասարկվում է Լոս Անջելեսի մետրոպոլիտենի «Red Line» գիծը:

Ամեն տարի ապրիլի 24-ին այստեղ տեղի են ունենում Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հանրահավաքներ:

Ներկայումս թաղամասում, ինչպես և ողջ Արևմտյան Հոլիվուդուդ շրջանում անշարժ գույքը ամենաթանկարժեքն է համարվում՝ Լոս Անջելես քաղաքի այլ շրջաններին համեմատ: