Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր
Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր, նշվում է ամեն տարի ապրիլի 24-ին (1915-ի այդ օրը թուրքական իշխանությունները Կ. Պոլսում ձերբակալել և աքսորել են հայ մտավորականների մի մեծ խմբի)։ Մշտապես նշվել է սփյուռքահայ համայնքներում։ Խորհրդային Հայաստանում ցեղասպանության զոհերի հիշատակի օրն առաջին անգամ պետական մակարդակով նշվել է 1965-ի ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցին։ Երևանում տեղի է ունեցել բազմահազարանոց ցույց՝ Թուրքիայի կառավարող շրջանների հրեշավոր ոճրագործության դեմ բողոքի և պատմական արդարությունը վերականգնելու պահանջի կարգախոսներով։ Ցույցն ավարտվել է Կոմիտասի գերեզմանի մոտ հանրահավաքով։ Նույն օրը կայացել է ցեղասպանության հիշատակին նվիրված ժողով, որին մասնակցել են հասարակայնության, պետական մարմինների և հոգևորականության ներկայացուցիչներ։ Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել Երևանում ցեղասպանության զոհերի հուշահամալիր կառուցելու մասին։ Մայրաքաղաքի Ծիծեռնակաբերդի բարձունքում Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի կառուցումից հետո, ամեն տարի ապրիլի 24-ին համաժողովրդական երթ է կատարվում դեպի համալիր։ 1988-ի նոյեմբերի 22-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունել է 1915-ի Հայոց Ցեղասպանությունը դատապարտող օրենք, որով ապրիլի 24-ը հայտարարվել է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր և համարվել ոչ աշխատանքային օր:
Պատկերներ[խմբագրել]
-
Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիր Մոնթեբելլոյում
-
Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիր Բուրգասում, Բուլղարիա
Տես նաև[խմբագրել]
|
|
||
|---|---|---|
| Նախադրյալ | Արևելյան հարց (Հայկական հարց) | Պանթյուրքիզմ | Առաջին համաշխարհային պատերազմ | Օսմանյան կայսրության անկում |
|
| Իրադարձություններ(1884—1922) | Համիդյան կոտորածներ (Սասունի հերոսամարտ (1894) • Էրզրումի ջարդեր) • Բանկ Օտոմանի գրավում • Երիտթուրքական հեղափոխություն • Ադանայի կոտորած • Կարմիր կիրակի • Տեղահանություն • Նեմեսիս գործողություն • Սմիռնայի մեծ հրդեհ | |
| Կազմակերպում և մասնակիցներ | Աբդուլ Համիդ Բ • Համիդիե • Երիտասարդ Թուրքեր (Թալեաթ փաշա • Ջեմալ փաշա • Էնվեր փաշա) • Մուստաֆա Քեմալ Աթաթուրք | |
| Դիմադրություն | Հայդուկ • Սասուն (1894) • Զեյթուն (1895) • Սասուն (1904) • Սասուն (1915) • Վան • Մուշ • Մուսալեռ • Ուրֆա • Շապին Կարահիսար | |
| Իրավական պատասխանատվություն | Ցեղասպանություն • Ճանաչում • Ժխտում • Ռազմական հանցագործություն • Ռազմական տրիբունալ | |
| Հիշատակ | Արվեստում • Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր • Ծիծեռնակաբերդ | |
| Կապված թեմաներ | Սփյուռք • Ասորիների Ցեղասպանություն • Պոնտոսի հույների ցեղասպանություն • Արևմտյան Հայաստան • Հայ ազատագրական շարժում | |
| Պորտալ | ||
| Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |