Մանուել Թոլեկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանուել Թոլեկյան
անգլ.՝ Manuel Tolegian
Ջեկսոն Պոլոկը, Չարլզ Պոլոկը և Մանուել Թոլեկյանը
Ծնվել էհոկտեմբերի 18, 1911(1911-10-18)[1][2]
ԾննդավայրՖրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
Վախճանվել էօգոստոսի 4, 1983(1983-08-04)[4] (71 տարեկան)
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԱՄՆ[1]
Մասնագիտություննկարիչ
 Manuel Tolegian Վիքիպահեստում

Մանուել (Ժիրայր) Թոլեկյան (հոկտեմբերի 18, 1911(1911-10-18)[1][2], Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] - օգոստոսի 4, 1983(1983-08-04)[4]), ամերիկահայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանուել Թոլեկյանը ծնվել է Ֆրեզնոյում, ԱՄՆ։ Դպրոց հաճախել է Լոս Անջելեսում, այնուհետև 18 տարեկան հասակում տեղափոխվել է Նյու Յորք։ 1928-1932 թվականներին սովորել է Նյու Յորքի Արվեստի ուսանողների լիգայի ստուդիայում։ 1940 թվականից հաստատվել է Սակրամենտոյում (Կալիֆոռնիա

Ստեղծել է ռեալիստական բնանկարներ, կենցաղային պատկերներ («Նավակներ», «Հայկական խնջույք», «Ըմբշամարտիկներ», «Հաց թխող կինը», բոլորն էլ՝ Հ. Հազարյանի հավաքածու, Նյու Յորք)։

Նկարազարդումներ՝

  • «Օմար Խայամ»
  • «Աղավնին խաղաղություն է բերում»[5]

1935 թվականին Նյու Յորքում բացվել է Թոլեկյանի առաջին անհատական ցուցահանդեսը։ Գործերից պահվում են Լոս Անջելեսի, Ֆիլադելֆիայի, Վաշինգտոնի թանգարաններում[6]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է Ամերիկյան բանակի բժշկական կորպուսի թղթակիցը։ Պատերազմից հետո հաստավել է Շերման Օկսում, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://rkd.nl/explore/artists/98128
  2. 2,0 2,1 Manuel Tolegian (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  4. 4,0 4,1 4,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  5. Manuel Tolegian, Muralist, painter. Born in Fresno, CA on Oct. 18, 1911.
  6. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուել Թոլեկյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 196