Չերքեզահայեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չերքեզահայեր, նաև՝ լեռնահայեր, անդրկուբանյան հայեր, էրմելներ[1] (կաբարդ.-չերկ. Адыгэ ермэлы, ռուս.՝ Черкесогаи), 15-րդ դարում Կովկասի հյուսիս-արևմտյան մասում (ժամանակակից Կրասնոդարի երկրամասը և Ադիգեայի Հանրապետությունը) կազմավորված հայերի էթնիկ խումբ: Դարեր շարունակ ադիգական լեզվային միջավայրում բնակեցումը առաջացրել են հատուկ էթնալեքտի կազմավորում: Մարդաբանական առումով չերքեզահայերը պատկանում են հյուսիսկովկասյան տիպին (ուղիղ քիթ, բարձր հասակ): 19-րդ դարի առաջին կեսում չերքեզահայերը սկսել են տեղափոխվել Ռուսական կայսրության դաշտային տարածքները, որտեղ հիմնել են Արմավիր քաղաքը: Այժմ չերքեզահայերի կուտակումն բարձր է Արմավիրում և Մայկոպում:

Ծանոթագրություններ [խմբագրել]

Արտաքին հղումներ [խմբագրել]