Դեննի Թարխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թարխանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դեննի Թարխանյան
Danny Tarkanian
 
Կուսակցություն՝ Հանրապետական կուսակցություն (ԱՄՆ)
Կրթություն՝ Դիքսիի պետական քոլեջ (Յուտա)
Նևադայի համալսարան (Լաս Վեգաս)
Սան Դիեգոյի իրավունքի համալսարան
Մասնագիտություն՝ բասկետբոլիստ, փաստաբան, բասկետբոլի մարզիչ և քաղաքական գործիչ
Ծննդյան օր դեկտեմբերի 18, 1961 (62 տարեկան)
Ծննդավայր Ռեդլենդս, Կալիֆորնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Հայր Ջերրի Թարխանյան
Ամուսին Էմմի Հենսոն Թարխանյան
Զավակներ Լուիս, Էշլի, Ավա, Ջերրի
 
Կայք՝ dannytarkanian.com

Դեննի Թարխանյան (դեկտեմբերի 18, 1961(1961-12-18), Ռեդլենդս, Սան Բերնարդինո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ քաղաքական գործիչ և բիզնեսմեն, Հանրապետական կուսակցության անդամ։ 2004 և 2006 թվականներին գլխավոր ընտրությունների ժամանակ Թարխանյանը եղել է Նևադա նահանգից Հանրապետական կուսակցության թեկնածու։ 2010 թվականին զիջելով միայն Շերոն Էնջելին և Սյու Լաուդենին՝ ԱՄՆ Սենատի անդամ լինելու հանրապետական թեկնածու էր։ Այժմ Դեննի Թարխանյանը ԱՄՆ Սենատի Նևադա նահանգի հանրապետական թեկնածուն է։

Վաղ տարիներ, կրթություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարխանյանը ծնվել է Ռեդլենդում (Կալիֆորնիա)․ ընտանիքի 4 երեխաններից երրորդն է։ Հայրը՝ Ջերրի Թարխանյանը, Լաս Վեգասի Նևադայի համալսարանի բասկետբոլի թիմի նախկին մարզիչն էր, մայրը՝ Լուի Թարխանյանը[1]՝ սահմանափակ կարողություններով երեխաների ուսուցչուհի է, Կալիֆորնիայի խուլերի համար նախատեսված առաջին մասնավոր դպրոցի համահիմնադիրը։

Երբ Դեննին դեռահաս էր, ընտանիքը 3 անգամ տեղափոխվեց Կալիֆորնիայի տարբեր քաղաքներ՝ Ռիվերսայդ, Փասադենա, Հանթինգտոն Բիչ, քանի որ հայրը կարիերայում մասնագիտական առաջընթաց ուներ։

Թարխանյանների ընտանիքը տեղափոխվեց Նևադա 1973 թվականին, երբ Դեննին 12 տարեկան էր։ Նա հաճախում էր Հայդ Փարկ Ջունիոր, իսկ ավելի ուշ Բիշոփ Գորման ավագ դպրոցները։ Սովորում էր բարձր առաջադիմությամբ։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո մեկ տարի ուսանեց Դիքսի քոլեջում, այնուհետև ընդունվեց Նևադայի համալսարան, որտեղ ուսանող-աթլետի մարզիչը հայրն էր։

Բիշոփ Գորման ավագ դպրոցում խաղում էր և բասկետբոլ և ֆուտբոլ։ Երկու թիմերն էլ դարձան նահանգային չեմպիոններ։ Բասկետբոլում նա խաղարկողի (փլեյմեյքեր) դիրքում էր հանդես գալիս, ֆուտբոլում՝ քուորթերբեք։ Համարվում էր Նևադայի ամենարժեքավոր խաղացողը։

Դիքսի նահանգում բասկետբոլ խաղաց միայն մեկ խաղաշրջան։ Թիմը դուրս եկավ եզրափակիչ, իսկ նրան անվանեցին դպրոցի տարվա առաջինկուրսեցի։

1981-1984 թվականներին՝ 3 խաղաշրջան խաղաց Նևադայի համալսարանի Ռանինգ Ռեբելս բասկետբոլային թիմում[2]։ Նա խաղարկող էր և թիմի կապիտանը։ Երկրորդ կուրսում թիմը հաղթեց 24 խաղում և համարվում էր բացարձակ առաջատար։

Համալսարանն ավարտելուց հետո Դեննին ընդունվեց Սան Դիոգոյի իրավաբանական համալսարան։ Ավարտելուց հետո 8 տարի աշխատում էր իր մասնագիտությամբ իր սեփական ընկերությունում։

1995 թվականին Ջերրի Թարխանյանը դարձավ Ֆրեզնո նահանգի Ֆրեզնոյի պետական Բուլդոգս բասկետբոլային թիմի գլխավոր մարզիչը։ Դեննին միացավ հորը որպես մարզչի օգնական։ Թարխանյանի կողմից թիմը մարզվելուց հետո, ամեն տարի դուրս եկավ փոսթ-մրցաշրջան։

Դեննին վերադարձավ Լաս Վեգաս 2002 թվականին, երբ հայրը թոշակի անցավ։ Սկսեց անշարժ գույքի բիզնեսով զբաղվել և համահիմնադրեց Թարխանյան բասկետբոլի ակադեմիան։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նևադայի սենատի ընտրություններ (2004)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրարշավ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի մայիսի 4-ին Թարխանյանը Նևադայի 11-րդ շրջանի թեկնածուն էր, ով Մայքլ Ա․ Շնայդերի հակառակորդն էր[3]։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի Նևադայի 11-րդ՝ Քլարկ քաունթի շրջանի՝ սենատի ընտրություններ[4]
Կուսակցություն Թեկնածու Ձայներ % ±%
Դեմոկրատական կուսակցություն Մայքլ Ա․ Շնայդեր 13,649 54%
Հանրապետական կուսակցություն Դեննի Թարխանյան 11,746 46%

Նահանգային քարտուղարի ընտրություններ (2006)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրարշավ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի դեկտեմբերին Թարխանյանը հայտարարեց իր՝ Նևադա նահանգի քարտուղարի ընտրություններին թեկնածությունը դնելու մասին[5]։ Նա պարտության մատնեց հանրապետական Բրայան Սկրոգինսին և հանդիպեց դեմոկրատ Ռոս Միլլերին, ով Նևադայի նահանգապետ Բոբ Միլլերի որդին էր։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նևադա նահանգի քարտուղարի ընտրություններ (2006)[6]
Կուսակցություն Թեկնածու Ձայներ % ±%
Դեմոկրատական կուսակցություն Ռոս Միլլեր 279,510 48.7%
Հանրապետական կուսակցություն Դեննի Թարխանյան 232,705 40.6%
Նևադայի անկախ ամերիկյան կուսակցություն Ջենին Հանսեն 38,757 6.8%
Վերոնշյալ թեկնածուներին ձայն չեն տվել 22,666 4.0%

ԱՄՆ Սենատի ընտրություններ (2010)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրարշավ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Թարխանյանը հայտարարեց, որ առաջադրվելու է ԱՄՆ սենատոր դեմոկրատ Հարրի Ռեյդի դեմ։ Մինչև մնացած թեկնածուները պայքարի մեջ կմտնեին, Թարխանյանը Հանրապետական կուսակցության առաջատար թեկնածուն դարձավ։ Նևադայի նախկին ղեկավար հանրապետական Սյու Լոուդենը և օրենսդիր մարմնի նախկին ղեկավար Շարոն Էնջելը Թարխանյանի հայտարարությունից քիչ անց մտան ընտրապայքարի մեջ և շուտով շրջանցեցին վեջինիս։ Մայիսի 28-հունիսի 3-ն ընկած քվեարկության արդյունքում Թարխանյանը երրորդ տեղը զբաղեցրեց հանրապետականների ցուցակում։ Նևադա նահանգից սենատոր առաջադրվեց Հարրի Ռեյդը։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրապետական կուսակցության առաջադրվող թեկնածուներ[7]
Կուսակցություն Թեկնածու Ձայներ %
Հանրապետական կուսակցություն Շարոն Էնջել 70,422 40.1%
Հանրապետական կուսակցություն Սյու Լոուդեն 45,871 26.1%
Հանրապետական կուսակցություն Դեննի Թարխանյան 40,926 23.3%
Հանրապետական կուսակցություն Ջոն Չաչաս 6,925 3.9%
Հանրապետական կուսակցություն Չադ Քրիստենսեն 4,803 2.7%
Հանրապետական կուսակցություն Վերոնշ․ թեկն․ ձայն չեն տվել 3,090 1.8%
Հանրապետական կուսակցություն Բիլ Փարսոն 1,483 0.8%
Հանրապետական կուսակցություն Գարի Բեռնշտեյն 698 0.4%
Հանրապետական կուսակցություն Գարն Մաբեյ 462 0.2%
Հանրապետական կուսակցություն Սեսիլիա Շտերն 355 0.2%
Հանրապետական կուսակցություն Բրայան Նադել 235 0.1%
Հանրապետական կուսակցություն Թերի Սուոմինեն 223 0.1%
Հանրապետական կուսակցություն Գարի Մարինչ 178 0.1%
Ընդհանուր 175,691 100%

Կոնգրեսի ընտրություններ (2012)[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունվարին Թարխանյանը հայտարարեց, որ մտադիր է առաջադրվել կոնգրեսի ընտրություններին Նևադայի նորաստեղծ 4-րդ շրջանից[8]։ Շրջանն ընդգրկում էր հյուսիսային Քլարկ քաունթին, ինչպես նաև Էսմերալդայի, Լինքոլնի, Լիոնի, Միներալի, Նայի և Ուայթ Փայնի քաղաքամերձ ավանները[9]։ 2008 թվականին Օբաման այստեղ հավաքել է ձայների 56%-ը։ ԱՄՆ սենատոր Հարրի Ռեյդը պարտության մատնեց հանրապետական Շերոն Էնջելին 51%-44% հարաբերակցությամբ։ Շրջանում սպիտակամորթները կազմում են 62%, սևամորթները՝ 16%, իսպանախոսները՝ 27%։ Բնակչության 46%-ը դեմոկրատներ են, 33%-ը՝ հանարպետականներ[10]։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական արդյունքներ
Հանրապետական կուսակցության նախնական արդյունք
Կուսակցություն Թեկնածու Ձայներ %
Հանրապետական կուսակցություն Դեննի Թարխանյան 7,605 31.5%
Հանրապետական կուսակցություն Բարբարա Սեգավսկի 6,674 27.7%
Հանրապետական կուսակցություն Քեննեթ Վագներ 5,069 21.0%
Հանրապետական կուսակցություն Դեն Շվարց 2,728 11.3%
Հանրապետական կուսակցություն Կիրան Հիլ 666 2.8%
Հանրապետական կուսակցություն Դայանա Անդերսոն 607 2.5%
Հանրապետական կուսակցություն Մայք Դելառոսա 370 1.5%
Հանրապետական կուսակցություն Սիդ Զելլեր 252 1.0%
Հանրապետական կուսակցություն Ռոբերտ Իքս Լիդս 165 0.7%
Ընդհանուր 24,136 100%
Ընդհանուր ընտրություններ
Նևադայի 4-րդ շրջանի կոնգրեսական ընտրություններ (2012)[11]
Կուսակցություն Թեկնածու Ձայներ %
Դեմոկրատական կուսակցություն Ստիվեն Ա․ Հորսֆորդ 120,501 50.11%
Հանրապետական կուսակցություն Դեննի Թարխանյան 101,261 42.11%
Նևադայի անկախ ամերիկյան կուսակցություն Ֆլոյդ Ֆիցգիբոնս 9,389 3.90%
Լիբերտարիական կուսակցություն Ջոզեֆ Փ․ Սիլվեստրի 9,341 3.88%
Ընդամենը 240,492 100.0%

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի հոկտեմբերին Դեննին ամուսնացավ Էմմի Հանսոնի հետ; Զույգն այժմ ապրում է Լաս Վեգասում և ունի 3 դուստր, 1 որդի՝ Լուին, Էշլին, Ավան, Ջերրի կրտսերը։ 2011 թվականին Էմմի Թարխանյանը Նևադայի հանրապետական կուսակցությունից ընտրվեց ղեկավար, աշխատեց մոտ 8 ամիս և 2012 թվականի փետրվարին՝ ամուսնու ընտրարշավի ժամանակ, հրաժարվեց պաշտոնից[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Danny Tarkanian - Conservative Columnist and Political Commentator». Townhall.com. 2009 թ․ օգոստոսի 27. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 21–ին-ին.
  2. «UNLV Official Athletic Site - Men's Basketball». Unlvrebels.cstv.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 21–ին-ին.
  3. Kirsten Searer. «Assemblyman from Henderson says he won't run this year - Wednesday, May 5, 2004 | 11:29 a.m.». Las Vegas Sun. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 21–ին-ին.
  4. «Las Vegas Review-Journal archive search - 2004 election results». Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 21–ին-ին.
  5. «UNLV Ex-Coach's Son Seeking State Office». The America's Intelligence Wire. 2005 թ․ դեկտեմբերի 2.
  6. «2006 Secretary of State General Election Results - Nevada». Uselectionatlas.org. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 21–ին-ին.
  7. «Nevada Senate Primary Results». NV Secretary of State. 2010 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 8-ին.
  8. «Danny Tarkanian to join race for new district seat - News - ReviewJournal.com». Lvrj.com. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 13–ին-ին.
  9. Waldron, Molly (2012 թ․ հունիսի 12). «Tarkanian to face Horsford in CD4 House race». www.ktnv.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 13–ին-ին.
  10. 2011 Districts State of Nevada Population Reports
  11. «Nevada General Election 2012 - U.S. Congress». Nevada Secretary of State. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 27-ին.
  12. Hostetler, Krista (2012 թ․ ապրիլի 22). «New Nevada GOP chairman elected». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]