Արշիլ Գորկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշիլ Գորկի
Gorky1.jpg
գեղանկարիչ
Բնագիր ԱԱՀ՝
Ծննդյան օր՝ 5,04,1904
Ծննդավայր՝ Խորգոմ (Թուրքիա)
Վախճանի օր՝ 21,07,1948
Վախճանի վայր՝ Նյու Յորք

Արշիլ Գորկի (հայկական անունը՝ Ոստանիկ Սեդրակի Ադոյան) ապրիլի 15 1904հուլիսի 21 1948: Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ, ծնվել է արևմտյան Հայաստանում՝ Վանի Հայոց ձոր նահանգի Խորգոմ գյուղում։[1]

Արշիլ Գորկին 1930-ական թ.թ.

Բովանդակություն

[խմբագրել] Կենսագրություն

Նախնական կրթություն ստացել է Խորգոմի և Վանի հայկական դպրոցներում։ 1914 թ. մոր՝ Շուշանիկ Տեր-Մարտիրոսյանի և երեք քույրերի հետ գաղթում են Էջմիածին, ապա տեղափոխվում Երևան։ Ոստանիկը սովորում է Երևանի թեմական դպրոցում, որտեղ ուսանում է նկարչություն և փայտի փորագրություն։ 1916 թ. մեծ քույրերը մեկնում են ԱՄՆ, 1919 թ. մահանում է մայրը։ Ոստանիկը և քույրը տեղափոխվում են Թիֆլիս, հետո Բաթում, իսկ 1920 թ. մեկնում են ԱՄՆ։ 1922 թ. Բոստոնի նկարչական դպրոց։ 1924 թ. տեղափոխվում է Նյու Յորք, սկզբում սովորում է Ազգային Ակադեմիայում, ապա Արվեստի Կենտրոնական դպրոցում, որտեղ էլ 1926-ից 5 տարի դասավանդում է գծանկար և գեղանկար։ [ [1924]] թ. Ոստանիկ Մանուկ Ադոյանը անվանափոխվում է Արշիլ Գորկու։ 1933 միանում է նկարիչներին օգնության կառավարական ծրագրին (PWAP) և պատվերով ստեղծում Նյու Յորքի օդանավակայանի որմնանկար պանոն։ 1935 թ. ամուսնանում է Մարնի Ջորջի հետ, սակայն մեկ տարուց ամուսնալուծվում է։ 1939 թ.մասնակցում է Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսի դեկորատիվ աշխատանքներին։ 1941 թ. ամուսնանում է Ագնես Մակգրոդերի հետ։ 1945 թ. տեղափոխվում է Ռոքբուրի Կոնեկտիկուտ։ Պատրաստվում է Ջուլիան Լևի պատկերասրահում բացվելիք ցուցահանդեսին. սակայն 1946 թ. այրվում են արվեստանոցը, 36 նկար և գրադարանը։ Նույն թվականին տանում է քաղցկեղի վիրահատություն։ 1948 թ. ավտովթարից վնասվում է ողնաշարը, որի պատճառով աջ ձեռքը դառնում է անաշխատունակ։ Չդիմանալով վերջի տարիների դժվարություններին 1948 Գորկին ինքնասպան է լինում։

ՀՀ ոսկե դրամ նվիրված Արշիլ Գորկուն (դիմերես)
ՀՀ ոսկե դրամ նվիրված Արշիլ Գորկուն (դարձերես)

[խմբագրել] Ստեղծագործությունները

  • Նկարիչն ու իր մայրը 1926-1932 թ.թ. Վիտնեյ ամերիկյան արվեստի թանգարան Նյու Յորք
  • Պարտեզներ Սոչիում 1940 թ.
  • Ջրվեժ 1943 թ.
  • Ծաղիկներ, ջրաղացի ջրերը 1944 թ. Մետրոպոլիտեն թանգարան Նյու Յորք
  • Ինչպես մորս ասեղնագործ գոգնոցը բացվում է իմ կյանքում 1944 թ.
  • Հանգիստ գիշեր 1945 թ.
  • Արորը և երգը (Խորգոմի սարերին նվիրված նկարաշար)1944-1947 թ.թ.


[խմբագրել] Անհատական ցուցահանդեսներ

  • 1934 թ. Մելոն պատկերասրահ Ֆիլադելֆիա
  • 1939 թ. Բոյեր պատկերասրահ Նյու Յորք
  • 1945 թ. Լևի պատկերասրահ
  • 1941 թ. Սան Ֆրանցիսկոյի արվեստների թանգարան

[խմբագրել] Արտաքին հղումներ

Wikiquote-logo-en.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝


Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով