Ջեք Գևորգյան
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Ջեք Գևորգյան | |
|---|---|
| ԱԱՀ՝ | Ջեք Գևորգյան |
| Ծննդյան օր՝ | մայիսի 26, 1928 |
| Ծննդավայր՝ | Պոնտիակ, Միչիգան, ԱՄՆ |
| Վախճանի օր՝ | հունիսի 3, 2011 (83 տարեկան) |
| Վախճանի վայր՝ | Ռոյալ Օակ, Միչիգան, ԱՄՆ |
| Քաղաքացիություն՝ | |
| Ազգություն | հայ |
Ջեք Գևորգյան (անգլ.՝ Jacob «Jack» Kevorkian; մայիսի 26, 1928, Պոնտիակ, Միչիգան, ԱՄՆ - հունիսի 3, 2011, Միչիգան), ամերիկահայ բժիշկ, հայտնի է դարձել որպես էյտանազիա կիրառող իր հիվանդների նկատմամբ: Նրան տվել են «Բժիշկ մահ» մականունը:
1989-1998 թթ. ԱՄՆ-ում նա օգտագործելով իր ստեղծած «մերսիտրոն» սարքը 130 հոգու օգնել է ինքնասպան լինել, ինչի համար 1999 թվականին ԱՄՆ-ի դատարաններից մեկը նրան դատապարտել է 10-ից 25 տարվա ազատազրկման և 2007 թվականին ազատվել է:
2010 թվականին ռեժիսոր Բարրի Լևինսոնը Ջեք Գևորգյանի մասին նկարահանել է «Դու չգիտես Ջեքին» ֆիլմը, որտեղ նրան մարմնավորել է Ալ Պաչինոն: