Ռոբ Քարդաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբ Քարդաշյան
անգլ.՝ Rob Kardashian
Ծնվել էմարտի 17, 1987(1987-03-17)[1] (37 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունամերիկահայ
Մայրենի լեզուամերիկյան անգլերեն
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարանի Մարշալ բիզնեսի դպրոց (2009) և Ուիլյամ Ֆլոյդի ավագ դպրոց
ԵրկերՔարդաշյանների ընտանիքը և Rob & Chyna?
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, բարձրաշխարհիկ հեղինակություն, մոդել և գործարար
Ծնողներհայր՝ Ռոբերտ Քարդաշյան, մայր՝ Քրիս Ջեններ
ԵրեխաներDream Kardashian?

Ռոբերտ Արթուր «Ռոբ» Քարդաշյան (անգլ.՝ Robert Arthur "Rob" Kardashian, մարտի 17, 1987(1987-03-17)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ հեռուստատեսային դեմք և բիզնեսմեն։ Dancing With The Stars հաղորդման տասներեքերորդ եթերաշրջանի և «Քարդաշյանների ընտանիքը» (Keeping Up with the Kardashians) ռեալիթի շոուի մասնակից։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբ Քարդաշյանը ծնվել է 1987 թվականին մարտի 17-ին ԱՄՆԿալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Հոր կողմից նա ունի հայկական արմատներ, իսկ մոր կողմից՝ շոտլանդական, հոլանդական և անգլիական արմատներ։ Ռոբի հայրը իրավաբան Ռոբերտ Քարդաշյանն է, իսկ մայրը՝ պրոդյուսեր և հեռուստատեսային դեմք Քրիս Ջեններն է։ Նա ունի երեք քույր՝ Քորթնին, Քիմը և Քլոյին։ Նա նաև ունի երկու խորթ քույր՝ Քենդալ և Քայլի Ջեններները։ Հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003 թվականի սեպտեմբերին՝ քաղցկեղից։

Քարդաշյանը 2009 թ.-ին ավարտել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Բիզնեսի դպրոցը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարդաշյանը 2011 թվականին մասնակցել է «Պարեր աստղերի հետ» հաղորդման տասներեքերորդ եթերաշրջանին։ Նրա զույգը երկակի չեմպիոն, ամերիկացի պարուհի և մոդել Շերիլ Բերկն էր։ Եթերաշրջանի ընթացքում Ռոբերտը դարձավ ամենալավ պարողը։ Զույգը գրավեց երկրորդ տեղը։

2012 թվականի Օգոստոսին Քարդաշյանը հայտարեց, որ նա կվերադառնա Հարավային Կալիֆորնիայի համալսարան և կսովորի իրավագիտություն։ Սակայն ՀԿՀ-ի Իրավագիտության դպրոցը իր Թվիթերյան էջով ժխտեց և տեղեկացրեց, որ Ռոբը անգամ չի դիմել դպրոցին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականից մինչև 2009 թվականը Ռոբը հանդիպել է դերասանուհի Էդրիենա Բեյլոնի հետ։ 2012 թվականին Ռոբը Թվիթերով հայտարարեց, որ հանդիպում է երգիչ Ռիտա Օրայի հետ։ Սակայն նույն թվականի հոկտեմբերին պարզվեց, որ հարաբերությունները ավարտվել են։ 2016 թվականին Քարդաշյանը սկսեց հանդիպել մոդել Բլաք Չայնայի հետ։

2015 թվականին հաղորդվեց, որ Ռոբ Քարդաշյանի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.usmagazine.com/celebrities/rob-kardashian/biography
  2. Respers France, Lisa (2015 թ․ դեկտեմբերի 30). «Rob Kardashian reportedly hospitalized with diabetes». CNN. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.