Ջորջ Դոքմեջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Դոքմեջյանի պաշտոնական դիմանկարը

Ջորջ Դոքմեջյան (լրիվ անունը` Դյոկմեջյան Գուրգեն Ջորջ կրտսեր (անգլերեն` Courken George Deukmejian, Jr.), ծննդյան թվականը` 6 հունիսի 1928թ, Օլբանի (Նյու Յորք), Նյու Յորք նահանգ), հայազգի ամերիկյան պետական և քաղաքական գործիչ: Հայրը Այնթապից էր, մայրը՝ Էրզրումից, վերապրել են Ցեղասպանությունը, տեղափոխվել ԱՄՆ[1]: Ավարտել է Նյու Յորքի Սենթ Ջոն համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 1955թ. տեղափոխվել է Կալիֆորնիա, որտեղ 1963թ, ընտրվել է նահանգային ժողովի անդամ (առ 1967թ.), 1967-79 թթ. նահանգային սենատոր, 1979-88թթ. Կալիֆորնիայի ընդհանուր դատախազ: 1982-91թթ զբաղեցնում էր Կալիֆորնիայի նահանգապետի պաշտոնը: 1985թ. Դոքմեջյանի նախաձեռնությամբ ապրիլի 24-ը Կալիֆորնիայում հայտարարվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: 1990թ. Դոքմեջյանը հատուկ հայտարարագրով ապրիլի 24-ը հռչակեց Հիշատակի պետական օր և կոչ արեց համայն մարդկությանը միանալ հայ զոհերի հիշատակի հարգանքի այդ տուրքին[2]:

Հղումներ [խմբագրել]

Արտաքին հղումներ [խմբագրել]

«ԵՍ, ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ ՋՈՐՋ ԴՈՔՄԵՋՅԱՆՍ...»