Ջոն Դոլմայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Դոլմայան
Ծնված հուլիսի 15, 1973 (1973-07-15) (39 տարեկան)
Բեյրութ, Լիբանան
Երկիր {{{2}}} Հայաստան
Գործիքներ հարվածային գործիքներ
Գործունեություն 1997 – ներկա
Լեյբլ Interscope, Serjical Strike, American, Columbia , Axis of Justice
Կապված System of a Down, Scars on Broadway , Axis of Justice , Serj Tankian
Կայք www.systemofadown.com
www.scarsonbroadway.com


Ջոն Դոլմայանը (ծնված 1973 հուլիսի 15-ին Բեյրութում, Լիբանան) հայազգի թմբկահար է, նվագել է հանրահայտ System of a Down խմբում, իսկ 2003 թ.-ին մեկ այլ հայազգի երաժիշտի ` System of a Down խմբի նախկին կիթառահար Դարոն Մալաքյանի հետ հիմնում է նոր խումբ ` Scars on Broadway:

Բովանդակություն

Կենսագրություն [խմբագրել]

Ջոն Դոլմայանը ծնվել է 1973 թ.-ի հուլիսի 15-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, հայկական ընտանիքում: Երբ Ջոն Դոլմայանը դարձավ 5 տարեկան,Լիբանանում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի պատճառով Դոլմայանների ընտանիքը տեղափոխվում է Տորոնտո, այնուհետև Լոս Անջելես:
Դոլմայանը սկսել է հետաքրքրվել հարվածային գործիքներով 2 տարեկան հասակից: Առաջին անգամ լիարժեքորեն հարվածային գործիք է նվագել 15 տարեկան հասակում: Ինքնուսույց է, անհատական ոչ մեկի մոտ չի պարապել: Օրեկան 4-6 ժամ հատկացնելով հարվածային գործիքներին ` Ջոն Դոլմայանը աստիճանաբար բարելավել է իր նվագելու որակը: Ըստ Ջոն Դոլմայանի ` նրա նվագելու ոճի մեջ մեծ ազդեցություն են թողել թմբկահարներ Կիտ Մունը (The Who), Ջոն Բոնեմը (Led Zeppelin), Ստյուարտ Կոպլենդը (The Police), Նեյլ Պիրտը (Rush):[1]
1997թ-ին, երբ System of a Down խմբի առաջին թմբկահար Էնդի Խաչատուրյանը ստանում է ձեռքի վնասվածք և լքում է խումբը, խմբին միանում է Ջոն Դոլմայանը: System of a Down խմբի հետ նա ձայնագրում է 5 ալբոմ ` System of a Down (1998), Toxicity (2001), Steal This Album! (2002), Mezmerize (2005), Hypnotize (2005): 2006թ-ին System of a Down խումբը ժամանակավորապես դադարում է իր գործունեությունը, իսկ Դարոն Մալաքյանը իրականացնում է իր հին մտահաղացումը և Ջոն Դոլմայանի հետ շարունակում է իր գործունեությունը նոր ` Scars on Broadway խմբում: Նշված խմբի հետ Ջոն Դոլմայանը ձայնագրում է 1 ալբոմ ` Scars on Broadway (2008):
Ջոն Դոլմայանի նվագելու ոճը ճանաչվել է ունիկալ: Այն մեծ ազդեցություն է թողել թմբկահարների նոր սերնդի վրա: Շատ քննադատներ նրա նվագելու ոճը անվանում են շիզոֆրենիկ: Ջոն Դոլմայանի հարվածային սոլոներին կարելի է ավելի մոտիկից ծանոթանալ ` լսելով Deer Dance, I-E-A-I-A-I-O և Question երգերը:

Ջոն Դոլմայանը և Ջոուի Ջորջիսոնը այն միակ թմբկահարներն են, որոնք մեյնսթրիմ մետալ ոճի մեջ երբեմն օգտագործում են դեթ մետալին բնորոշ էլեմետներ: Այդ էլեմենտները բավականին լավ արտահայտված են System of a Down խմբի B.Y.O.B. երգի մեջ:
Հարվածային գործիքների մեջ Ջոն Դոլմայանը նախընտրում է Tama մոդելի հարվածային գործիքներ: 2006 թ.-ի ամռանը Ջոն Դոլմայանը մի քանի հարցազրույցների ընթացքում նշեց, որ ուզում է հիմնել Torpedocomics օնլայն կազմակերպություն, որը կզբաղվի կոմիքսների վաճառքով:

Ձեռքբերումներ [խմբագրել]

2006 թ.-ին ըստ DRUM! ամսագրի Ջոն Դոլմայանը ճանաչվում է տարվա լավագույն թմբկահար:

Աղբյուրներ [խմբագրել]

Ծանոթագրություններ [խմբագրել]

  1. Հարցազրույց Ջոն Դոլմայանի հետ