Փենսիլվանիայի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փենսիլվանիայի համալսարան
University of Pennsylvania
լատ.՝ Universitas Pennsylvaniensis
Upenn-shield.png
Միջազգային անվանում University of Pennsylvania
Կարգախոս լատ. Leges sine moribus vanae,
անգլ. Laws without morals are in vain («Օրենքներն առանց բարոյականության ապարդյուն են»)
Հիմնադրում 1740
Տիպ Մասնավոր
Նախագահ Էմի Գուտման
Ռեկտոր Վինսենթ Փրայս
Ուսանողներ 24 630[1]
Բակալավրիատ 10 394[1]
Մագիստրատուրա 10 809[1]
Դասախոսներ 4 199[1]
Տեղագրություն Ֆիլադելֆիա,
Փենսիլվանիա, ԱՄՆ
Կամպուս քաղաքային (4,01 կմ²)
Կայք www.upenn.edu

Փենսիլվանիայի համալսարան (անգլ.՝ University of Pennsylvania), մասնավոր հետազոտական համալսարան Ամերիկայի Միացյալ Նահանգներում, գտնվում է Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում, ներառված է էլիտար «Բաղեղների լիգայի» մեջ։ Հիմնադրվել է 1740 թ. Բենջամին Ֆրանկլինի կողմից։

Փենսիլվանիայի համալսարանը ամենահին բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկն է և առաջին համալսարանը ԱՄՆ-ում[2], նաև 9 գաղութային քոլեջներից մեկը՝ հիմնադրված անկախության հռչակագրի ստորագրումից առաջ։

Չնայած անվանմանը՝ համալսարանը մասնավոր է և այն հաճախ շփոթում են Փենսիլվանիայի նահանգային պետական համալսարանի հետ (Pennsylvania State University), որը գտնվում է Սթեյթ Քոլեջ քաղաքում։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Facts and Figures»։ University of Pennsylvania։ Արխիվացված օրիգինալից 2011-08-02-ին։ http://www.webcitation.org/619PbXGhU։ Վերցված է 2014-05-10։ 
  2. «UNIVERSITY HISTORY»։ University of Pennsylvania։ Արխիվացված օրիգինալից 2011-09-06-ին։ http://www.webcitation.org/65BIGR4NQ։ Վերցված է 2014-05-10։