Ադամ Սևանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ադամ Սևանի
Adam Sevani 1.jpg
Սևանին Step Up 2: The Streets ֆիլմի պրեմիերայի ժամանակ
ԱԱՀ՝ Ադամ Սևանի
Ծննդյան օր՝ Հունիս 29, 1992
Ծննդավայր՝ ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ամերիկացի
Հպատակություն՝ ամերիկացի
Աշխատանք՝ պարող, դերասան

Ադամ Սևանի (Ադամ Մանուչարյան) (անգլ.՝ Adam G. Sevani , ծնվ. հունիսի 29, 1992), ամերիկյան դերասան, պարող: Նկարահանվել է Step Up 2: The Streets , Step-Up 3-D և Step Up Revolution(4Ever) ֆիլմերում

Բովանդակություն

Նախապատմություն[խմբագրել]

Սևանին ունի հայկական և իտալական արմատներ: Նրա մեծ եղբայրը` Վահե Սևանին "NLT" խմբի անդամ է: Սևանին սկսել է պարել մանուկ հասակից: Պատանեկան ժամանակից այցելել է իր ծնողների (Էդիտա և Գագիկ Մանուչարյաններ) հիմնած պարի ստուդիան:

Գործունեություն[խմբագրել]

Սևանին նկարահանվել է մանկական հագուստի գովազդում, պարուհի և դերասան Էլիսոն Սթոների (անգլ.՝ Alyson Stoner ) հետ: Սևանին մասնակցել է անգլ.՝ FlyKidz հեռուստաշոուին, որը հեռաձակվում էր CBS հեռուստաալիքով: Սևանին նկարահանվեց Քայլ Առաջ 2 (անգլ.՝ Step Up 2: The Streets ) ֆիլմում, կերպարանավորելով Ռոբերդ Ալեքսանդր III-ի կերպարը: Ֆիլմի պրեմիերան կայացավ 2008 թվականի Փետրվարի 14-ին: Սևանին իր դերի համար Հոլիվուդյան Մրցանակաբաշխությանը ստացավ մրցանակ: Նա նկարահանվեց նաև Քայլ Առաջ 3 (անգլ.՝ Step Up 3 ) ֆիլմում, որը հանդիսատեսի դատին հանձնվեց 2010 թվականի Օգոստոսի 6-ին:

Պարեր[խմբագրել]

Ադամ Սևանին պարել է հետևյալ տեսահոլովակներում` Mase - Breathe, Stretch, Shake, Will Smith's - Switch, T-Pain - Church և փոքր հատվածներ NLT - That Girl տեսահոլովակում: Բեմադրել է NLT խմբի "Karma" տեսահոլովակի պարերը: Նկարել է Մայքլ Ջեքսոնի «Thriller» տեսահոլովակի ռիմեյքը: Սևանին համալրեց Ջոն Չուի (անգլ.՝ Jon Chu ) հիմնադրած պարի խմբի շարքերը, որը հայտնի է ACDC անունով, կամ Adam/Chu Dance Crew անունով:

Ֆիլմադարան[խմբագրել]

Year Title Role Notes
2002 The Emperor's Club St.Benedict Student
2003 Learn to Hip Hop: Volume 2 Himself
2005 FLY KIDZ Joey/Adam
2008 Step Up 2: The Streets Robert "Moose" Alexander III MSA Crew
Rob Dyrdek's Fantasy Factory Himself
2010 Step-Up 3-D Robert "Moose" Alexander III Pirates Crew
2012 LOL: Laughing Out Loud Wen
Step Up Revolution(4Ever) Robert "Moose" Alexander III Cameo

Աղբյուրներ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ադամ Սևանի Internet MovieDatabaseկայքում