Jump to content

Քանդակագործություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քանդակագործություն
Սասունցի Դավթի արձանը, Երվանդ Քոչար
Մասնագիտություն
Հոմանիշներարձանագործություն
անդրիագործություն
Գործունեության ոլորտ
արվեստ

Քանդակագործություն, պլաստիկ արվեստներից մեկն է, կերպարվեստի տեսակ, որ պատկերումները կատարում է ծավալային եռաչափ մարմնավորումներով։ Որպես կանոն քանդակագործությունը պատկերում է մարդուն, սակավ՝ կենդանիներին (անիմալիստական ժանր), ավելի սակավ՝ բնությունը (բնապատկեր) և առարկաներ (նատյուրմորտԳեղանկարչության ու գրաֆիկայի համեմատ ունենալով գեղարվեստաարտահայտչական ավելի սահմանափակ միջոցներ՝ քանդակագործությունը միևնույն ժամանակ ստեղծում է ծավալների շոշափելի ու իրականակերպ դրսևորումներ և դիտողին հնարավորություն է տալիս պատկերվածն ընկալելու տարբեր դիտակետերից[1]։

Քանդակագործության պատմության ընթացքում կիրառել են փորագրություն (նյութի հեռացում) և կերտում (նյութի ավելացում, օրինակ՝ կավ), քարից, մետաղից, խեցեղենից, փայտից և այլ նյութերից։ Տարբեր նյութերը կարող են մշակվել՝ փորագրության, եռակցման կամ ձուլման միջոցով։

Անհիշելի ժամանակներից մարդը քանդակել է։ Սկզբում նա օգտագործել է իրեն հասանելի ամենապարզ նյութերը՝ քար, ցեխ և փայտ։ Հետո դրանց փոխարինել են երկաթը, բրոնզը, արճիճը, մոմը, պատի ծեփը, պլաստիլինը, պոլիեթերային խեժը և պլաստմասսաները։ Սկզբում քանդակը ստեղծվել է զուտ օգտագործման համար, հետո ստեղծվել և օգտագործվել է ծիսական, մոգական, թաղման և կրոնական նպատակներով։ Քանդակը հնարավորություն ունենալով զարգանալ որպես ամուր կամ երևութական էլեմենտ, իր ֆունկցիոնալ օգտագործումը փոխել է պատմական զարգացման հետ, ձեռք բերելով հիմանականում էսթետիկական կամ դեկորատիվ նպատակներ[2]։

Քանդակը սկզբում սովորաբար կերտվում է կավից, պլաստիլինից կամ մոմից, ապա ձուլվում գիպսից (քարակերտ ու փայտակերտ գործերում այդ փուլերը հաճախ շրջանցվում են)։ Գիպսե ձուլածոները կա՛մ ինքնուրույն գոյության իրավունք են ստանում, կա՛մ ծառայում որպես մոդել՝ քանդակը ավելի մնայուն նյութերով (քար, փայտ, մետաղ) մարմնավորելու համար։

Անտիկ շրջանում գրեթե միշտ, հետագայում՝ մերթ-մերթ, մարմարե քանդակները ներկվել են, թեև այդ վիճակում մեծ մասամբ չի պահպանվել[3]։ Կոպենհագենում տեղակայված Car Carlsberg Glyptotek թանգարանը իրականացնում է քանդակների բնօրինակ գույների ուսումնասիրության և վերականգնման աշխատանքներ[4][5]։ Մինչև 17-18-րդ դարերը հաճախ ներկվել են նաև փայտաքանդակները։ 19-20-րդ դարերի քանդակագործները սովորաբար բավարարվում են նյութի բնական գույնով կամ միագույն փառապատումով։

Քանդակագործությունն ունի երկու ենթատեսակ՝ բոլորաքանդակ (երբ ստեղծագործությունը մշակվում է բոլոր կողմերից, հետևաբար բոլոր կողմերից դիտելի է) և ռելիեֆ (երբ քանդակային պատկերը փորագրվում է կամ մեծ թե փոքր ցցունությամբ կերտվում է նրա ֆոնը հանդիսացող հարթության վրա, հետևաբար դիտելի է միայն դիմացից, մասամբ՝ կողքերից)։ Հայերեն արձանագործություն և անդրիագործություն տերմինները, որոնք գործածվում են որպես քանդակագործության հոմանիշներ, ավելի ստույգ վերաբերում են բոլորաքանդակին։ Ռելիեֆները մեծ մասամբ համադրվում են ճարտարապետությանը, հարդարում շենքերի ճակատները, գոտին, ճակտոնը, ներսում՝ առաստաղը, ներքնապատերը ն իրենց ծավալային պատկերաձևերով լինում են բարձրաքանդակ, հարթաքանդակ, խորաքանդակ[1]։

Քարի քանդակը ավելի հին պատմություն ունի, քան արվեստի այլ՝ ոչ հարատև նյութերից ստեղծագործությունները։ Հինավուրց մշակույթներից մնացած աշխատանքների մեծ մասը քարից են (բացառությամբ խեցեղենի)։

Մինչև վերջին ժամանակները շատ մշակույթներում քանդակագործությունը ստեղծվել է գլխավորապես կրոնական, պաշտամունքային թեմաներով։ Խոշոր քանդակը ծախսատար էր անհատների համար, և այդ պատճառով հիմնականում պատվիրվել է եկեղեցական և քաղաքական նպատակներով։ Պահպանվել են հիմնականում այն մշակույթների քանդակները, որտեղ դրանք մեծ քանակով պատվիրվել և ստեղծվել են։ Այդ երկրներից են Միջագետքը, Հնդկաստանը, Չինաստանը, նաև Հարավային Ամերիկայի և Աֆրիկայի մի շարք երկրներ։

Արևմտյան, դասական քանդակը ձևավորվել է Հին Հունաստանում, որի դասական շրջանում ստեղծվել են բազմաթիվ գլուխգործոցներ։ Միջին դարերում ծաղկել է գոթական քանդակը, որպես քրիստոնեական կրքերի և հավատի դրսևորում։ Սրան հաջորդած Վերածննդի շրջանում վերածնվել է դասական քանդակը։ Ժամանակակից մոդեռնիստական քանդակը շեղվել է դասական պատկերման ձևերից, հաճախ պատրաստի արտադրանքը ներկայացնում է, որպես արվեստի գործ։

Ըստ բովանդակային-գաղափարային էության, գեղարվեստաարտահայտչական միջոցների, ինչպես և կիրառման նպատակադրման՝ քանդակագործությունը տրոհվում է երեք գլխավոր բնագավառի՝ մոնումենտալ, հաստոցային, դեկորատիվ։ Կա քանդակի երկու տեսակ՝ կլոր քանդակ, որը ազատ տեղադրվում է տարածության մեջ, և ռելիեֆ՝ ծավալային պատկեր հարթության վրա[6]

Բոլորաքանդակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլորաքանդակի հիմնական և կարևոր պայմանը նրա շուրջը պտտվելու, տարբեր դիրքերից դիտելու հնարավորությունն է։ Քանդակի կերպարը տարբեր է ընկալվում տարբեր դիտանկյուններից դիտելուց, առաջանում են տարբեր տպավորություններ։

Բոլորաքանդակը լինում է մոնումենտալ, մոնումենտալ-դեկորատիվ, հաստոցային և մանր ֆորմաների։ Մոնումենտալ և մոնումենտալ-դեկորատիվ քանդակագործությունները սերտ կապված են ճարտարապետության հետ[6]։

Մոնումենտալ քանդակագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնումենտալ քանդակագործության նպատակն է նշանակալից գաղափարների, պատմական իրադարձությունների, ականավոր անձնավորությունների առաքելության պրոպագանդան և հիշատակի հավերժացումը։ Նրան հատուկ են բովանդակային ընդհանրացվածությունը, բնականից մեծ չափերը, ծավալային լայն արդվածքները, հեռվից ընկալվող կուռ ու արտահայտիչ եզրագիծը։ Մոնումենտալ քանդակները դրվում են բաց տարածության մեջ, հասարակական վայրերում։

Հաստոցային քանդակագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաստոցային քանդակագործությունը բնական կամ ճարտարապետական միջավայրից կախում չունի, դրվում է թանգարաններում, հասարակական կամ բնակելի շենքերի ներքնամասերում։ Սովորաբար ունենում է մարդու իրական չափերին մոտիկ մեծություն և գրեթե միշտ մշակվում է մանրակրկիտ։ Աչքի է ընկնում թեմատիկ և ժանրային լայն ընդգրկումով, հարուստ հնարավորություններ ունի թե՛ բոլորաքանդակում, թե՛ ռելիեֆում մարմնավորելու սյուժետային բազմապիսի իրադրություններ, հոգեբանական բնութագրություններ, կիրառելու պլաստիկական զանազանակերպ արդվածքներ։

Դեկորատիվ քանդակագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի Հանրապետության հուշադրամ Տիգրան Մեծի պատկերով

Դեկորատիվ քանդակագործությունը գերազանցապես հանդես է գալիս ճարտարապետության հետ սինթեզված, ընդ որում՝ ոչ միայն ենթակայի դերում։ Ունի հիմնականում զարդարարական նպատակ։ Սովորական քանդականյութերի կողքին այստեղ, մեր ժամանակներում, լայնորեն օգտագործվում են ալյումինը և բետոնը։ Դեկորատիվ քանդակագործությունում մեծ տեղ ու դեր է վերապահված բուսական, կենդանական, երկրաչափական զարդանախշին, որը հաճախ հանդես է գալիս որպես հուշարձանի միակ քանդակային դրսևորում։

Մանր պլաստիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակագործության մեջ հատուկ ենթախումբ են կազմում տարբեր ժանրերի մանրաքանդակները («մանր պլաստիկա», «փոքր ձևերի քանդակագործություն»), որոնք նախատեսված են ինտերիերի համար և հաճախ աղերսվում են դեկորատիվ-կիրառական արվեստի հետ։ Մանր պլաստիկայի առանձնահատուկ բնագավառին են պատկանում նաև մետաղադրամները, մեդալները, գեմմաները, ոսկերչական քանդակավոր կերտվածքները։

Քանդակազարդում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակագործության տարբեր միջոցներով զարդարվում են կենցաղային բազմազան առարկաներ, կահ-կարասի և այլն, որոնք խմբավորվում են արհեստի ու դեկորատիվ-կիրառական արվեստի յուրահատուկ մի բնագավառում, որ կոչվում է քանդակազարդում։ Քանդակագործության մեջ տարբեր նյութեր օգտագործեփս կիրառվում են քանդակման տարբեր տեխնիկաներ՝ ծեփում, կոփում, կռում, փորագրություն, դրվագում, ձուլում և այլն։ Կերտվում են նաև խեցեղեն քանդակներ (խեցեգործություն)[1]։

Ռելիեֆը (իտալ.՝ rilievo) ծավալային պատկեր է հարթության վրա և հաշվարկված է հորիզոնական դիտման համար։ Նրա կարևորագույն արտահայտչամիջոցներն են հարթության վրա կոմպոզիցիայի ծավալումը, տարածական պլանները հեռանկարչորեն կառուցելու հնարավորությունն ու ծավալների բոլորաձևության պատրանքի ստեղծումը, ձևերի նուրբ կերպավորումը հնարավորություն են ընձեռում երևակել բարդ, բազմաֆիգուր տեսարաններ, ինչպես և ճարտարապետական ու բնապատկերային մոտիվներ։ Ռելիեֆը կարող է լինել ճարտարապետության մաս՝ ներառվել պատի, թաղի, քանդակագործական հուշարձանի կոմպոզիցիայում կամ լինել հաստոցային ինքնուրույն ստեղծագործություն[7]։

Ֆոնի հարթության հետ ունեցած հարաբերությամբ տարբերակում են ուռուցիկ՝ բարձրաքանդակ, հարթաքանդակ և խոր՝ խորաքանդակ և կոնտրռելիեֆ[6]։

Բարձրաքանդակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրաքանդակ բարձր քանդակ է, որի ուռուցիկ մասի ծավալի կեսից ավելին դուրս է ցցված ֆոնի հարթությունից, երբեմն քանդակապատկերը միայն հպվում է ֆոնին, իսկ որոշ դեպքերում նրանից անջատվում է մանրամասներով։ Մոնումենտալ դեկորատիվ Բարձրաքանդակը կիրառվում է ճարտարապետության մեջ։

Խորաքանդակը հարթությունից (կամ մակերեսից) խոր ընկած քանդակապատկերն է։ Խորաքանդակը (այսպես կոչված՝ կոյլանոգլիֆ կամ «en creux» ռելիեֆը, այսինքն՝ հարթության վրա փորագրված ուրվապատկեր) կիրառվել է Հին Եգիպտոսի քանդակագործության մեջ, հին արևելյան և անտիկ գլիպտիկայում։

Խորաքանդակը ճարտարապետական կառույցների զարդարման տարածված ձև և բոլոր ժամանակների դեկորատիվ եղանակ, որն հայտնի է պալեոլիթի ժամանակներից. առաջին խորաքանդակները ժայռափոր պատկերներն էին[8]։ Խորաքանդակները նաև հաճախ տեղ են գտնում հուշարձանների պատվանդաններին, կոթողների, հուշատախտակներին, մետաղադրամներին, շքանշաններին և գեմմաներին։

Հարթաքանդակը կամ բարելիեֆը, ցածր քանդակ է, ռելիեֆ, որի ուռուցիկ պատկերը իր ծավալի կեսից ավելի դուրս չի ցցված ֆոնի հարթությունից։ Որպես հարդարման տեսակ կերպարային և զարդանախշ հարթաքանդակները մեծ տարածում ունեն ճարտարապետական շինություններում և դեկորատիվ-կիրառական արվեստում։ Հարթաքանդակային պատկերներով են պատում նաև հուշարձանների պատվանդանները, կոթողները, խաչքարերը, հուշատախտակները, դրամները, մեդալները, գեմմաները։

Ինչպես Միջնադարյան Հայաստանում, այնպես էլ ժամանակակից հայ քանդակագործության և ճարտարապետության մեջ հարթաքանդակները մեծ կիրառում ունեն։

Նպատակներ և առարկաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոայի Զատկի կղզուց, որտեղ խոշոր քանդակների նպատակաուղղված ստեղծումը ուներ քաղաքական ազդեցություն։

Դեռևս հին ժամանակներից, քանդակագործության գլխավոր նպատակներից մեկը կրոնին ծառայելն է եղել։ Պաշտամունքային կերպարների արձանները տարածված են տարբեր կրոններում, սկսած փոքր արձանիկներից և վերջացրած հսկայական արձաններով, ինչչպիսին է Օլիմպոսի Զևսի արձանը (Հին Հունաստան)։ Փաստորեն, չնայած եգիպտական տաճարների պատկառելի չափերին պաշտամունքային արձանները համեմատաբար մեծ չէին, նույնն էր նաև հինդուիզմում, որտեղ առավել տարածված էին առավել հին և պարզ ձևերը՝ լինգամները։ Արևելյան Ասիայում Բուդդիզմը առաջ բերեց կրոնական գործիչների քանդակներ, որտեղ կայուն քանդակի ավանդութ չկար, թեև կային կրոնական նշանակություն ունեցող բի և քոնգ պարզ ձևերը։

Փոքր արձանիկները, որպես անձնական իրեր հանդիպում են նախապատմական շրջանից, իսկ մեծ արձանները, որպես հանրային արվեստի նմուշներ առավելապես դիտողի վրա ազդեցություն թողնելու նպատակ ունեին և առաջին նմուշները ստեղծվել են 4500 տարի առաջ, օրինակ՝ Մեծ Սֆինքսը։ Հնագիտության, արվեստի պատմության և մշակույթի մեջ մեծ կամ մոնումենալ քանդակի դերը մեծ նշանակություն ունի, սակայն դրանց հայտնագործումը հաճախ բարդանում է ոչ հարատև նյութերից (փայտ, կավ և այլն) պատրաստված լինելու պատճառով[9]։ Դրա օրինակն է տոտեմը, որը լինելով մոնումենտալ արձան հիմնականում հնէաբանության համար նյույթ չի թողել։ Հարատև նյութերից մոնումենտալ արձաններ ստեղծելը, որը պահանջում է մեծ ծախսեր և աշխատանք, խոսում է հարաբերական զարգացած մշակույթի մասին։

Չինական բրոնզե դարի վերջի՝ մարդու հասակ ավելի քան երկու անգամ գերազանցող վերջին հայտնագործությունները, ցրել են վաղ չինական քաղաքակրթության մասին հաստատված կարծրատիպերը։ Մինչ այդ չինական քանդակագործությունը զուգորդվում էր մանր բրոնզե քանդակի հետ[10]։ Որոշ զարգացած քաղաքակրթություններ, որոնցից էր Ինդոս գետի հովտինը՝ մոնումենտալ քանդակագործություն չունեին, այնտեղ զարգացած էր փոքր, բարդ արձանիկներ և կնիքներ պատրաստելու մշակույթը։ Միսսիսիպիի մշակույթում զարգացած էր ոչ ծավալուն քարե արձանագործությունը։ Այլ մշակույթներ, ինչպիսիք էին Հին Եգիպտոսը և Զատկի կղզու մշակույթը՝ իրենց զարգացման ակունքում, մեծ միջոցներ էին տրամադրում մոնումենտալ խոշոր քանդակի ստեղծման համար։

Գիովանի Պալեոլոգոյի դիմանակարով մեդալ 1435, հեղինակ՝ Պիզանելո, առաջին դիմապատկերով մեդալը

Հունաստանում, Չինաստանում և Մեզոամերիկայում մոտավորապես 2000 տարի առաջ առաջացել է քանդակի հավաքորդությունը, որը ներառել է և՛ ավելի վաղ ստեղծված քանդակները։ Նախքան ժամանակակից թանգարանների գյուտը, շատ հավաքածուներ կիսով չափ հասանելի էին հանրությանը։ 20-րդ դարից սկսած մեծ քանդակի տեսակները ընդարձակվել են, ներառվել են ցանկացած տեսակի առարկաներ։ Այսօր շատ քանդակներ ստեղծվում են պատկերասրահներում և թանգարաններում ցուցադրվելուն հարմար չափերով։ Առավել խոշոր ստեղծագործությունները ստեղծվում են հաշվի առնելով նրանց տեղափոխման և պահպանման պայմանները։ Այսօր փոքր դեկորատիվ արձանիկները ժողովրդականություն են վայելում այնպես, ինչպես Հին Հունաստանում, երբ Տանագրայի արձանիկները արտադրության էին դրված։ Այդպիսին էր կերպարվեստը նաև Արևելյան Ասիայում և մինչկոլոմբոսյան Ամերիկայում։ Կահույքի քանդակված փոքր կցամասերը, ինչպիսին են Նեմրութում, Բեգրամում կան Թութանհամոնի դամբարանում գտնված ոսկրե փորագրությունները, հատուկ են ավելի հին ժամանակաշրջանի։

Դիմաքանդակը ծագել է Հին Եգիպտոսում, որտեղ Նամերի պալետում պատկերված է մ․թ․ա․ 32-րդ դարի տիրակալը, Միաժամանակ նաև Միջագետքում, որտեղ գտնվել են մ․թ․ա․ 2144-2124 թվականների տիրակալ Գուդեայի 27 արձանիկները։ Հին Հունաստանում և Հռոմում հասարակական վայրում տեղադրված դիմաքանդակը ընտրախավի համար բարձրագույն պատիվ էր։ Դիմապատկերները տարածվում էին նաև դրամների միջոցով[11]։ Այլ մշակույթներում, ինչպիսին էին Եգիպտոսն ու Միջին Արևելքը՝ հրապարակային վայրում քանդակը բացառապես տիրակալի մենաշնորհն էր, իսկ այլ հարուստ անձինք կարող էին պատկերվել միայն իրենց դամբարաններում։ Մինչկոլոմբոսյան Ամերիկայի տիրակալները նույնպես միակն էին ում դիմաքանդակները ստեղծվում էին, օրինակ՝ Օլմեկայի 3000 տարեկան հսկա գլուխները։ Արևելաասիական դիմաքանդակը ամբողջովին կրոնական էր։ Ստեղծում էին առաջատար հոգևորականների, մենաստանի հիմնադիրների, բայց ոչ թե տիրակալների ու նրանց նախնիների դիմաքանդակներ։ Միջերկրածովային ավանդութները վերաստեղծվել են միջին դարերում, սկզբում մոնումենտալ պատկերներում ու դրամների վրա, Վերածննդի դարաշրջանում ավելի են ընդարձակվել և գտել նոր արտահայտամիջոցներ, որոնցից է անձնական դիմանկարային մեդալը։

Կենդանիներն ու մարդկային ֆիգուրները քանդակի ամենահին թեմաներից են, և միշտ ժողովրդականություն են վայելել։ Հաճախ ռեալիստական են պատկերվել, հաճախ էլ՝ աբստրակտ՝ երևակայական հրեշների տեսքով։ Չինաստանում կենդանիներն ու հրեշները համարյա թե միակ թեմաներն են ավանդական քանդակագործության համար, դրանք պատկերված են ամենուր և՛ տաճարներում և՛ դամբարաններում, և՛ դրանց սահմաններից դուրս։ Բույսերի թագավորությունը կարևոր է ոսկերչական և դեկորատիվ բարձրաքանդակներում, բայց դրանք զբաղեցնում են բյուզանդական և իսլամական ողջ քանդակագործությունը, և շատ եվրասիական ավանդույթներում, որտեղ որոշ մոտիվներ, ինչպիսին են խաղողի որթը կամ արմավազարթի պարույրը, գոյատևել են ավելի քան երկու հազարամյակ։

Նախնադարյան ժամանակներից քանդակագործության տեսակներից էլ եղել է սովորական գործիքների, զենքերի կամ սափորների հատուկ տարբերակները, ոոնք ստեղծվել են ոչ օգտագործվող, բայց թանկարժեք նյութերով, հատուկ ծիսական նպատակների կամ նվիրատվության համար։ Նեֆրիտն ու կանաչ քարերի այլ տեսակներ օգտագործվում էին Չինաստանում, оլմեքյան Մեքսիկայում և նոր քարի դարի Եվրոպայում, իսկ վաղ Միջագետքում խոշոր կերամիկական ֆորմաներ էին քանդակում քարից։ Բրոնզը օգտագործվում էր Եվրոպայում և Չինաստանում խոշոր ծիսական թրերի համար, ինչպիսին է Օքսբորո Դիրքը։

Նյութեր և տեխնիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Խեցե աչքերով Շումերական կռապաշտի արձան մ․թ․ա․ 2750−2600

Քանդակագործության օգտագործած նյութերը տարբեր են և փոփոխվել են նրա պատմության ողջ ընթացքում։ Օգտագործվող դասական նյութերից առավել կայուն են մետաղներից հատկապես բրոնզը, քարը, և կերամիկան։ Փայտը, ոսկորն ու եղջյուրները ոչ պակաս կայուն, բայց ավելի էժան նյութեր են։

Խրիսոէլեֆանտինային քանդակագործության առավել փոքր ստեղծագործություններում օգտագործվում են թանկարժեք նյութեր՝ ոսկի, արծաթ, փղոսկր։ Մեծ քանդակների համար օգտագործվում են ավելի էժան նյութեր՝ փայտ (կաղնեփայտ, տոսախ, լորենի), տերակոտա կամ այլ տեսակի խեցեղեն, մոմ․արճիճ և ցինկ։ Հին ստեղծագործություններում օգտագործվել են նաև բազմաթիվ այլ նյութեր։

Քանդակները հաճախ ներկվում են, թեև ժամանակի ընթացքում գունազրկվում են։ Գունավորման բազմաթիվ տեխնիկաներ են կիրառվել՝ յուղաներկեր, ոսկեպատում, աէրոզոլեր, էմալ և ավազաշիթային մշակում[3][12]։

Շատ քանդակագործներ փնտրում են նոր նյութեր և ստեղծագործելու նոր միջոցներ։ Պաբլո Պիկասոյի ամենահայտնի ստեղծագործություններից մեկում օգտագործված են հեծանիվի մասեր։ Ալեքսանդր Կոլդերը և այլ մոդերնիստներ արդյունավետ օգտագործել են ներկած պողպատ։ 1960-ականն թվականներից օգտագործում են ակրիլ և պլաստմասսաներ։ Էնդի Գոլդզուորթին ստեղծում է անհարատև քանդակներ բնական նյութերից, բնական պայմաններում։ Որոշ արձաններ, ինչպիսիք են սառցե, ավազե և գազե արձանները վաղանցիկ են։ Քանդակագործները օգտագործում են ապակենախշեր, գործիքներ, մեքենայի մասեր և փաթեթավորման տարաներ։ Հաճախ օգտագործվում են պատահական գտնված առարկաներ։

Տարբեր նյութեր օգտագործելիս կիրառվում են քանդակելու տարբեր տեխնիկաներ՝ ծեփում, կոփում, կռում, փորագրում, դրվագում և այլն։ Կերտվում են նաև խեցեղեն քանդակներ։

Հին հունական արձանի գունավորման վերականգնում հիմնված պիգմենտային հետքերի վերլուծության վրա[13] մ․թ․ա․ 500

Քարե արձանագործությունը մարդկային ստեղծագործ գործունեության վաղ ձևերից է, երբ քարից հեռացվելով ավելորդ հատվածները ստացվել է ցանկալի ձևը։ Հարատևող նյութի այս տեսակին դիմել են շատ հին մշակույթներ՝ Եգիպտոսում, Հունաստանում, Հնդկաստանում և Եվրոպայի մեծ մասում, որտեղ քարի պակաս չի զգացվել։ Քարի մշակման ամենահին ձևերից է ժայռապատկերը, որտեղ խազելու, փորագրման, մաշեցման միջոցով ստացել են պատկերներ քարերի, ժայռերի վրա։ Մոնումենտալ քանդակագործությունը ընդգրկում է քարե խոշոր քանդակներ և ճարտարապետական քանդակ, որը ամրացված է կամ շինության մի մաս է։

Փորագրությունը կատարվում է կարծր կիսաթանգարժեք քարերի՝ նեֆրիտի, օնիքսի, լեռնային բյուրեղապակու վրա։ Ալեբաստրը կամ բյուրեղային գիպսը առավել ոչ կայուն և ոչ հարատև նյութեր են։

Քարե քանդակ ստեղծելու համար նախ կավից, ապա գիպսից պատրաստվում է մանրաքանդակը, այնուհետև ստեղծագործությունը տեղափոխվում է քարի վրա։ Քարի հետ աշխատելու մեթոդը կերտումն է որի համար օգտագործվում է հատուկ գործիքներ և ունի աշխատանքային փուլեր որոնցում օգտագործվում է մուրճը։

  1. - Քարի բեկորից արձանափորիչով հեռացվում են ավելորդ, խոշոր բեկորները։ Արձանափորիչը պողպատից է, ունի սուր ծայր, վերևի մասում քառանկյուն կամ կլորավուն է։
  2. - Շերտավորման փուլում մանրամասն հեռացվում են մանր կտորները։ Այս փուլում աշխատում են ատամնավոր հատիչով[14] (անգլ.՝ tooth chisel, ռուս.՝ троянка), որը նույնպես պողպատից է, վերևի մասում կլորավուն ատամնավոր ծայրով։
  3. - Հեռացվում են ավելորդ շերտերը հատիչով (առանց ատամների)։
  4. - մանր հատիչով մշակում են ականջի խոռոչը, մազերը, աչքերը և այլն[15]։

Բնօրինակ արձանի պատճենումը, որ շատ կարևոր էր հին հունական քանդակների համար, կատարվում էր համեմատաբար ազատ ոճով։ Բնօրինակը շրջապատվում էր փայտե շրջանակի վրա ձգված լարերով, որոնցից չափումներ կատարելով ստեղծվում էր պատճենը։ Հաճախ, որ պատճենելուց քիչ կետեր էին օգտագործում, որի պատճառով հաճախ վերջնական արդյունքը տարբերվում էր բնօրինակից[16]։

Լյուդվիգ Գիս, «Փախստականներ», 8 x 9.8 սմ, 1915

Բրոնզը և նրան վերաբերող այլ համաձուլվածքները ամենահին և ամենից շատ օգտագործվողներն են ձուլածո քանդակում առ այսօր։ Հաճախ բրոնզե քանդակը պարզապես «բրոնզ» են անվանում։ Բրոնզի փոշին և նուրբ թերթիկները ծառայում են փայտը, ոսկրը, սև մետաղները և գիպսը բրոնզապատելու համար։

Բրոնզի հատկությունները (ճկունություն, կպչունություն, պլաստիկություն) հնարավորություն են ընձեռում արձանի ամենամանր մասերը վերարտադրել, առանց հավելյալ նեցուկի ստեղծել ծավալային կոմպոզիցիաներ, ստանալ սնամեջ, համեմատաբար թեթև ձուլվածքներ։ Բրոնզն օքսիդանալով ձեռք է բերում կայուն երանգներ (բնական բրոնզափայլ), լավ է ենթարկվում ոսկեզօծման, դրվագման, փորագրման, որոնք բազմազան են դարձնում առարկայի գույնն ու ֆակտուրան։

Մ․ թ․ ա․ III հազարամյակում Միջագետքում և 2-րդ հազարամյակում Եգիպտոսում բաց կաղապարներով ձուլումը փոխարինվել է կավե երկփեղկ փակ կաղապարներով ձուլմամբ։ Միջին Արևելքում I հազարամյակի վերջին բրոնզյա իրերը դրվագազարդվել են պղնձով, արծաթով, երբեմն՝ նաև ոսկով։ Չինաստանում, ուր բրոնզը հայտնի էր մ․ թ․ ա․ 2-րդ հազարամյակից, կիրառվել է, այսպես կոչված, մոմե ձուլման եղանակը։ Հունաստանում մ․ թ․ ա․ V–IV դդ․ բրոնզե մեծ արձաններ ձուլելիս կիրառել են «մոմե մոդելը կորուսելու» եղանակը, որը մինչև օրս էլ կիրառվում է մոնումենտալ քանդակագործության բնագավառում[17]։ Հին Հռոմում հուշարձանները (Մարկոս Ավրելիուսի հեծյալ արձանը Հռոմի Կապիտոլիումում, մ․ թ․ II դ․), կիսանդրիները, կանթեղները ձուլում էին մեծ հատվածներով։ Միջին դարերում բրոնզից ձուլել են եկեղեցական և պալատական սպասք, կահույքի մասեր, տաճարների քանդակազարդ դռներ, կաթսաներ, կենցաղային առարկաներ։ Վերածնության դարաշրջանում շատ արձաններ ձուլվել են «մոմե մոդելը կորուսելու» եղանակով։

Ամենահին պահպանված ձուլված քանդակը մ․թ․ա․ 3200 թվականի պղնձե գորտն է (Միջագետք)[18]։

Մահացած Քրիստոսը, Իսպանիա, ներկած փայտ, 1793.

Փայտը, որպես քանդակի նյութ, օգտագործվել է շատ մշակույթներում դեռևս անհիշելի ժամանակներից[9], բայց առանձնապես գնահատվել է միջին դարերում և գերմանական վաղ վերածննդի ժամանակ, երբ տաճարների ներքին հարդարանքում մեծ մասամբ տեղադրվել են ներկված և ոսկեջրած սրբերի արձաններ, ամբիոնների, երգչախմբի նստարանների դետալներ, փորագիր միջնորմներ (ժյուբե)։ Օգտագործվել է հիմնականում փափուկ փայտանյութ, որը հեշտ է ենթարկվում մշակման։

Չնայած փայտե արձանների տարածմանը, նրանք ավելի քիչ են պահպանվել քան քանդակի այլ հիմնական նյութերից ստեղծվածները, քանի որ ենթակա են քայքայման, կրակի և միջատների ազդեցությանը։ Դրսում տեղադրված փայտե արձանների մեծ մասը չի պահպանվել։ Չինաստանում և Ճապոնիայում, ինչպես նաև Օկեանիայի և Աֆրիկայի շատ քանդակներ փայտից են։

Բաց գույնի փայտը հարմար է դիմակների և քանդակների համար։ Քանդակների մեծ մասը փորագրելուց հետո ներկվում է, բայց ներկը ավելի քիչ է դիմանում քան փայտը։ Այդ պատճառով հին ժամանակներից մեզ հասած քանդակները հիմնականում գունաթափված են։ Շատ անգամ ներկելուց առաջ փայտը գիպսով պատել են ու նոր ներկել։

Նիկոլո դա Ուզանոյի կիսանդրին, հեղ․՝ Դոնատելլո (ներկած տերակոտա)

Կավը քանդակի ամենահին նյութերից է, որը օգտագործվում է և՛ որպես քանդակի հիմնական նյութ, և՛ որպես նյութ նախնական մոդելի համար[19]։ Կավը քանդակի համար շատ հարմար նյութ է, այն հասանելի է ողջ աշխարհով մեկ, քարի կամ փայտի նման չունի հիմնական ձև։ Նրանով աշխատելու համար պետք չեն կտրող, հատող հատուկ գործիքներ։ Թրջելուց և հունցելուց հետո, կարելի է միայն ձեռքով քանդակ ստեղծել։ Միջին և մեծ քանդակ ստեղծելու քանդակագործները օգտագործում են փայտե թիակներ, որոնց մի մասի վրա ամրացվում են տարբեր հաստության, շրջանագծի և ձևի մետաղյա օղակներ[20]։ Շատ մշակույթներում կավից պատրաստված խեցեղենը պարունակել է քանդակի տարրեր, իսկ փոքր կավե քանդակները մեծ ժողովրդականություն են վայելել։ Հին Հռոմից, Միջագետքից մինչև Չինաստան ստեղծել են կավե քանդակներ օգտագործելով տարբեր տեխնոլոգիաներ[21]։

Չորանալուց հետո կավը պնդանում է, բայց թրջվելուց հետո նորից է փափկում։ Ջուրը կավի քիմիական կառուցվածքի մեջ է։ Դեռևս նոր քարի դարի դարաշրջանում, ստեղծված ֆորման պահպանելու համար սկսել են կավը թրծել և նրան ամրություն տալ։ Սովորական չորացման ժամանակ գոլորշիանում է ավելացված ջուրը, իսկ 500-600C° ջերմաստիճանում թրծման ժամանակ կավը փոխում է քիմիական բաղադրությունը, «կորցնում է ջուրը», դառնում քարի պես պինդ և այլևս չի ենթարկվում ջրի ազդեցությանը[20]։

Քանդակագործների սոցիալական կարգավիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ադամ Կրաֆթ, ինքնաքանդակ Նյուրենբերգի Սրբ․ Լորենց եկեղեցում, 1490-ականներ

Աշխարհահռչակ քանդակագործները սովորաբար եղել են արհեստավորներ, որոնց աշխատանքները անստորագիր էին։ Որոշ մշակույթներում, օրինակ՝ Չինաստանում, քանդակը չի կիսել գրականության կամ գեղանկարչության հեղինակությունը, և դա ազդել է քանդակագործներիի կարգավիճակին[22]։ Նույնիսկ հին Հունաստանում, անգամ Ֆիդիասի նման հայտնի քանդակագործները ունեին արհեստավորի կարգավիճակ, և շատ չէին վարձատրվում, թեև նրանցից շատերը ստորագրում էին իրենց ստեղծագործությունները[23]։ Միջնադարում նկարիչները, ինչպիսիք են 12-րդ դարում ստեղծագործած Գիսլեբերտուսը, երբեմն ստորագրում էին իրենց աշխատանքները և պահանջարկ ունեին տարբեր քաղաքներում, հատկապես Իտալիայում սկսած Վաղ վերածննդից այնպիսի քանդակագործներ՝ Առնոլֆո դի Կամբիոն և Նիկոլա Պիզանոն եւ նրա որդին՝ Ջովաննին։ Թանկարժեք մետաղներով և քարերով աշխատող վարպետները մեծ գումարներ էին ստանում, պատկանում էին հզոր համքարությունների և սոցիալական բարձր կարգավիճակ ունեին։ Շատ քանդակագործներ զբաղվում էին տարբեր արվեստներով՝ Անդրեա դել Վերոկկիոն նկարչությամբ, իսկ Միքելանջելոն և Յակոպո Սանսովինոն՝ ճարտարապետությամբ։ Որոշ քանդակագործներ մեծ արվեստանոցներ ունեին։ Նույնիսկ Վերածննդի ժամանակ Լեոնարդո դա Վինչիի և այլ հայտնիների կողմից քանդակագործությունը ընկալվում էր, որպես ֆիզիկական աշխատանք և արվեստների ցուցակում չէր, միայն Միքելանջելոյի հեղինակությունն է այս կարծիքին վերջ դրել։

Բարձր Վերածննդի արվեստագետներից, ինչպիսիք են Միքելանջելոն, Լեոնե Լեոնին և Ջիամբոլոլնան, կարողացել են հարստանալ և ազնվական տիտղոսներ ստանալ[24]։ Շինությունները զարդարող դեկորատիվ քանդակը շարունակել է համարվել արհեստ, բայց առանձին առարկաներ քանդակող քանդակագործները ներգրավվել են նկարիչների շարքերը։ 18-րդ դարից կամ ավելի վաղ քանդակը նույնպես սկսել է հետաքրքրել հասարակության միջին դասին, թեև ավելի դանդաղ, քան նկարչությունը։ Կին քանդակագործները ավելի ուշ են հայտնվել քան կին նկարիչները, և մինչև 20-րդ դարը քիչ են հայտնի եղել։

Անիկոնիզմը բացասական դիրքորոշումն է կրոնական քանդակագործությանը։ Դա շարունակում է սահմանափակումներ ունենալ միայն հուդայականությունում, որը չի ընդունել կերպարային քանդակը մինչև 19-րդ դարը[25]։ Վաղ բուդդայականությունը և վաղ քրիստոնեությունը նույնպես չէին ընդունում մեծ քանդակները։ Այս երկու դավանանքները հետագայում վերանայեցին իրենց վերաբերմունքը քանդակին և այն սկսեց մեծ դեր խաղալ՝ հատկապես բուդդայականությունում։ Արևելյան ուղղափառ քրիստոնեությունը երբեք չի ընդունել մոնումենտալ քանդակագործությունը։ Իսլամը հետևողականորեն մերժել է ֆիգուրատիվ քանդակը, բացառությամբ շատ փոքր արձանիկների և բարձրաքանդակներում կենդանիների կերպարների, որոնք օգտակար դերակատարում ունեն, ինչպես՝ Ալհամբրայի շատրվանները պահող առյուծները։ Բողոքականության շատ ճյուղեր նույնպես ընդունում կրոնական քանդակագործությունը։ Կրոնական դրդապատճառներով քանդակների դեմ պայքարելու և ոչնչացնելու շատ դեպքեր են հայտնի՝ սկսած վաղ քրիստոնեական պատկերամարտությունից, և միջնադարյան Ռեֆորմացիայի սրբապատկերների դեմ պայքարից, և վերջացրած Բամիանի Բուդդաների ոչնչացումով։

Նախապատմական շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախապատմական Վեներա

Քանդակագործության վաղ նմուշներն ստեղծվել են դեռևս պալեոլիթի ժամանակահատվածում, երբ մարդը սկսել է քարով քար մշակել։ Ամենավաղ անվիճելի օրինակները պատկանում են Աուրինյակ մշակույթին, որը ծավալվել է Եվրոպայում ու հարավ-արևմտյան Ասիայում և ակտիվ է եղել Վերին պալեոլիթի սկզբում։ Քարանձավային ամենավաղ ստեղծագործություններից բացի այս մշակույթի մարդիկ ստեղծել են նուրբ ձևավորված քարե գործիքներ, արտադրության կախազարդեր, ապարանջան, փղոսկրային պսակներ եւ ոսկորներ, ինչպես նաեւ եռաչափ պատկերներ[26][27]։

Գերմանիայի Հոհլենշտեյնի Ստադել շրջանում հայտնաբերվել է մոխրագույն մամոնտի փղոսկրից պատրաստված 30 սմ բարձրության անթրոպոմֆորտ առյուծ-մարդու արձանիկը։ Այն թվագրված է մոտ մ․թ․ա․ 35-40 դարերով, այն և Հյոլ Ֆելսի Վեներայի հետ համատեղ համարվում է կերպարային արվեստի հայտնի ամենավաղ թվագրված անվիճելի օրինակը[28]։

Մարդն սկսել է փորագրել, ռելիեֆներ ստեղծել քարի և ոսկորի վրա։ Մեզոլիթի, նեոլիթի շրջանում արդեն ունեցել են բավականին լայն աշխարհագրական ընդգրկում։ 27000-32000 տարի առաջ մարդը սկսել է փորագրել ժայռապատկերներ։ Նախապատմական արվեստից գոյատևել են փոքր դյուրակիր կնոջ մարմնով բոլորաքանդակներ՝ այդ արձանիկները պայմանականորեն կոչվում են «Նախապատմական Վեներաներ», օրինակ՝ Վիլենդորֆի Վեներա (մ․թ․ա․ 24-26,000)։ Լեսպուգի Վեներա[29]։ Սրանք խորհրդանշել են պտղաբերությունը։

Մոտավորապես 13000 տարի առաջ ստեղծված Լողացող եղջերուն հանդիսանում է Վերին պալեոլիթի արվեստի ոսկորի կամ եղջյուրների փորագրության մադլենյան քանդակների լավագույն նմուշներից մեկը, չնայած որ այստեղ գերազանցում է փորագրությունը, բայց դասվում են որպես քանդակ[30]։ Ամենահայտնի նախապատմական խոշոր քանդակներից երկուսը գտնվել են Ֆրանսիայում գտնվող Տրուա Ֆրեր քարանձավներում, որտեղ մոտ 12-17.000 տարի առաջ հմուտ քանդակագործները մատների և քանդակագործի թիակ օգտագործելով կավից ստեղծել են մի զույգ զուբրի քանդակ[31]։

Մադլենյան մշակույթին Մադլենյան մշակույթի ժամանակ տիրապետող են դարձել կայծքարե բազմազան հատիչները, ծակիչները, քերիչները։ Բարձր զարգացման է հասել ոսկրի մշակումը։ Բնորոշ են ոսկորների և եղջյուրների վրա փորագիր պատկերները» եղջյուրներից, մամոնտի ոսկորներից ու ժանիքներից քանդակները, միագույն և բազմագույն պատկերները քարայրերի պատերին ու առաստաղներին[32]։ Վաղ պալեոլիթի պարզ փորագիր առարկաները զարգանալով հետագայում վերածվել են ոսկորի կազմությանը հարմարեցված ավելի սխեմատիկ զարդարանքների, անիմալիստական ֆիգուրների։ Բրոնզի դարում քանդակագործությունը մասնագիտացել է, կիրառականի կողքին ձեռք բերել նաև գեղագիտական նշանակում՝ որոշակի գաղափարական կողմնորոշմամբ։

Մեզոլիթի սկզբի հետ Եվրոպայում կերպարային քանդակագործությանը մեծապես կրճատվել է[33], մինչև հռոմեական ժամանակաշրջանը մնացել է որպես արվեստի քիչ տարածված տարրերից, քան գործնական առարկաների բարձրաքանդակային ձևավորումները։ Չնայած դրան ստեղծվել են այնպիսի գործեր, ինչպիսիք են Եվրոպական երկաթե դարաշրջանի Գունդեստրուպ ավազանը և բրոնզի դարի Տրոնդհոլմի արևի կառքը[34]։

Քանդակագործության ամենավաղ կենտրոններն են եղել Հին Եգիպտոսը, Չինաստանը, Հնդկաստանը և Միջագետքը, որտեղ մ․թ ա․ 4000 թվականին կային խեցեգործական վառարաններ[35]։ Եգիպտոսում մասնագիտացված քանդակագործություն վկայված է դեռևս մ․թ․ա․ IV հազարամյակից, սակայն բուռն ծաղկումն սկսվում է մ․թ․ա․ 18-րդ դարից՝ տալով բոլորաքանդակի ու ռելիեֆի անգերազանցելի նմուշներ։ Մ.թ.ա. IV հազարամյակից քանդակագործությունը զարգացել է նաև Միջագետքում՝ Շումերում, Աքքադում, Բաբելոնում, Ասորեստանում։ Փոքր Ասիայում և Մերձավոր Արևելքում նկատելի ժառանգություն են թողել նաև խեթերը, Միտաննին, Իրանը (հատկապես Աքեմենյան հարստության օրոք, մ․թ․ա․ VI–IV դդ․)։ Նույնքան հին է Հնդկաստանի, Ճապոնիայի, Չինաստանի քանդակագործությունը, որոնցից յուրաքանչյուրում ակնհայտորեն դրսևորված են ուրույն մեկնաբանություն գտած և հաճախակի սիմվոլիկայի ու այլաբանությունների օգնությամբ արտահայտված տեղական թեմաներն ու կրոնական պատկերացումները։

Հին Մերձավոր Արևելք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջագետքի Պրոտոլիտրատի շրջանում, որտեղ գերակշռում էր Ուրուկի շրջանը, ստեղծվել են այնպիսի բարդ գործեր, ինչպիսին են Վարկի սափորը և գլանաձև կնիքները։ Բաղդադին մոտ Էլամում հայտնաբերվել է մ․թ․ա․ 3000-2800 թվականներին ստեղծված 8 սմ բարձրություն ունեցող կրաքարե Guennol Lioness արձանիկը՝ մկանուտ մարդակերպ էգ-առյուծը[36]։ Գտնվել են ավելի ուշ շրջանի խոշոր աչքերով կրոնավորների մինչև 30 սմ բարջրությամբ ալեբաստրե արձանիկներ, որոնցից շատ քիչ են պահպանվել[36]։ Շումերա-աքքադյան շրջանի տղամարդկանց արձանիկները սովորաբար ունեին ընդգծված մեծ աչքեր և երկար մորուքներ։ Շատ քանդակներ են գտնվել Ուրի թագավորական դամբարանում (մոտավորապես՝ մ․թ․ա․ 2650թ․), նրանց թվում «Խոյը թփերում» թեմայով երկու արձանիկ, Պղնձե ցուլը և ցլի գլուխը Ուրի քնարներից մեկի վրա[36]։

Մինչև մ․թ․ա․ 10-րդ դարի Նորասորական կայսրությունը եղած շրջաններում Միջագետքյան արվեստը պահպանվել է մի քանի ձևերով՝ գլանաձև կնիքներ, փոքր բոլորաքանդակներ և հարթաքանդակներ, և տների համար նախատեսված՝ կրոնական և աշխարհիկ թեմաներով խեցեղեն սալիկներ[37]։ Գիշերվա թագուհի (Բարնիի բարձրաքանդակ) բարձրաքանդակը համեմատաբար մեծ (50 х 37 սմ) տերակոտայից սալ է։ Պատկերված է բվերով և առյուծներով շրջապատված, գիշատիչ թռչունի ոտքերով մերկ աստվածուհի։ Թվագրվում է մ․թ․ա․ 19-18-րդ դարերով[38]։ տաճարներում գտնվել են նաև քարե սյուներ, նախատեսված կամ զոհաբրությունների համար կամ նշանավորելու համար հաղթանակները կամ նվիրված տարբեր տոնակատարությունների, բայց քանի որ գրառումներ չկան, ապա նրանց օգտագործմման նպատակները պարզաբանված չեն[39]։ Այդպիսին են Ոսկրկուլների ստելան և Սալմանասար III-ի սև կոթողը[40]։

Ասորացիները գրավելով ողջ միջագետքը և հարակից տարածքները ստեղծեցին հզոր և հարուստ պետություն, ինչպիսին մինչ այդ չէր եղել այդ շրջանում։ Նրանց ստեղծած պալատաների և հասարակական վայրերի արվեստը նախատեսված էր համեմատվելու համար Եգիպտական կայսրության հիասքանչ արվեստի հետ։ Մեծ թագավորությունը Ասորեստանին թույլ էր տալիս քանդակում օգտագործել հյուսիսային Իրաքի քարը, ինչը որ նրանք անում էին մեծ քանակությամբ։ Ասորեստանցիները մշակել էին պալատական պատերի վրա փորագրության ուրույն ոճ՝ պատերազմների կամ որսի տեսարաններով։ Բրիտանական թանգարանը ունի հիասքանչ հավաքածու, այդ թվում՝ «Առյուծի որս»-ը Աշուրբանիպալից և Լաքիշի բարձրաքանդակները[41]։

Թութմոս, Նեֆերտիտիի կիսանդրին[42], 1351-1334 մ.թ.ա, Բեռլինի եգիպտական թանգարան

Հին Եգիպտոսի մոմումնենտալ քանդակը հայտնի է ողջ աշխարհով, բայց նուրբ և փոքր ստեղծագործությունները գերկշռում են։ Եգիպտացիները օգտագործել են խորաքանդակի հատուկ տեսակ՝ այսպես կոչված՝ կոյլանոգլիֆ կամ «en creux» ռելիեֆը, այսինքն՝ հարթության վրա փորագրված ուրվապատկեր, որը շատ լավ հարմարեցված է վառ արևի տակ դիտելու համար։ Խորաքանդակում, ինչպես նաև գեղանկարչությունում եգիպտացիները մարդկային ֆիգուրների համար օգտագործում էին հատուկ կանոն, որտեղ կանգնածները լայն դրված ոտքերն ու գլուխը՝ կիսադեմ, կրծքավանդակը դիմացից։ Մարմնի մասերի հարաբերությունը ենթարկվում էր «18 բռունցքի» կանոնին (ոտնաթաթերից մինչև մազերի գիծը ճակատին)[43] Այս կանոնը հայտնվել է առաջին դինաստիայի Նարմերի տախտակում, բայց այնտեղ նույնպես, ինչպես միշտ կանոնը գործում է միայն գլխավոր «հերոսների» համար, ետին պլանի երկրորդական դեմքերն՝ ստրուկները, գերիներն ու դիակները այս կանոնին չեն ենթարկվում[44]։ Մյուս պայմանականությունից է տղամարդկանց ավելի մուգ պատկերելը, քան կանանց։ Շատ ավանդականացված դիմանկարային արձանները հայտնվել են դեռեւս Երկրորդ դինաստիայի ժամանակ՝ մինչև մ․թ․ա․ 2780 թվականը[45], բացառությամբ Էխնաթոնի կառավարման շրջանի Ամարնա արվեստի ժամանակ[46]։ և XII դինաստիայի ժամանակ։ Տիրակալների դեմքերի իդեալականացումը և մյուս կանոնները պահպանվել են մինչև հույների ներխուժումը[47]։

Եգիպտական փարավոնները միշտ աստվածներ են համարվել։ Մյուս աստվածները ավելի քիչ են պատկերվել խոշոր քանդակներում, բացառությամբ այն քանդակների, որտեղ նրանք ներկայացնում են փարավոնին, բայց մյուս աստվածները հաճախ են պատկերված այլ պատկերներում և բարձրաքանդակներում։ Աբու Սիմբալի տաճարին կից չորս հսկա արձանները պատկերում են Ռամզես II -ին[48]։ Աստվածների փոքր ֆիգուրները կամ կենդանիներ անձնավորված արձանիկները շատ էին տարածված Եգիպտոսում և հանդիպում են տարբեր նյութերով կատարված։ Ավելի խոշոր քանդակներ են պահպանվել Եգիպտական IV դինաստիայի (մ․թ․ա․ 2680-2565.) տաճարներում, ամրագրվել էր Կա արձանի գաղափարը։ Այդ արձանները դրվում էին դամբարաններում, որպես հոգու հանգստավայր։ Պահպանվել են բազմաթիվ վարչական աշխատողների և նրանց կանանց պայմանականացված արձանիկներ, որնց մեծ մասը կատարված է փայտով, մի նյութով, որը Եգիպտոսի չորային պայմաններում հիասքանչ հարատևում է դարերի ընթացքում։ Դամբարաններում պահպանվել են անմազ և նատուրալիստական քանդակված, այսպես կոչված «պահեստային գլուխները»։ Վաղ դամբարաններում գտնվել են ստրուկների, կենդանիների, շենքերի և տարբեր առարկաների փոքր մոդելներ, որոնք նախատեսված էին հուղակավորվածի անդրշիրիմյան կյանքի համար[49]։

Հին Հունաստանի քանդակագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հին հունական բրոնզե քանդակ, Դելֆիի կառապան (հատված)

Հին Հունաստանում քանդակագործությունն արվեստների առաջատար բնագավառ էր․ նրա բուռն զարգացման համար զաղափարական հող են ծառայել ստրկատիրական Հունաստանի դեմոկրատական ու մարդասիրական իդեալները՝ իրենց աշխարհիկ ու կրոնական մարմնավորումներով։ Սաղմնավորվելով «Հոմերոսյան դարաշրջանում» (մ. թ. ա. XI–IX դդ․), հունական քանդակագործությունն արխաիկայի փուլում (մ․թ․ա․ VII–VI դդ․) սահմանել է իր մարդամեծար ռեալիստական կողմնորոշումն ու պրոֆեսիոնալիզմի նորմերը, և այդ հիմնահարկի վրա ստեղծել դասական շրջանի (մ. թ. ա. V–IV դդ․) իր մեծ արվեստը, որի հանճարեղ ներկայացուցիչներն էին քանդակագործներ Միրոնը, Պոլիկլետոսը, Ֆիդիասը, Սկոպասը, Պրաքսիտելեսը և Լիսիպպոսը, որոնք կերտել են հոգևոր և ֆիզիկական միասնությամբ օժտված կատարյալ մարդկանց և մարդակերպ աստվածների կերպարներ։ Հելլենիստական շրջանի քանդակագործության մեջ ուժեղացել են մի կողմից միապետներին մեծարելու, մյուս կողմից՝ դեկորատիվ–զարդարարական հակումները, բայց և ստեղծվել են հունական դասական ավանդույթներին հարող այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են՝ «Սամոթրակյան Նիկեն», «Միլոսյան Աֆրոդիտեն», Պերգամոնի Զևսի մեծ զոհարանի գոտու բարձրաքանդակները, «Լաոկոոնը» և այլն։ Ի տարբերություն Հունաստանի, Հին Հռոմում առավել մեծ զարգացում է գտել դիմաքանդակը, որի ակունքներից մեկն էտրուսկյան արվեստն էր։ Հռոմեական քանդակագործությունը հանրապետական շրջանում կերտել է անհատի ու քաղաքացու խստաշունչ ռեալիստական կերպարներ, իսկ կայսերական շրջանում հաճախակի իդեալականացրել տիրակալներին։

Հին հունական քանդակագործության առաջին յուրահատուկ ոճը մշակվել է վաղ բրոնզե դարաշրջանի Կիկլադյան ժամանակաշրջանում (մ. թ. ա. 3-րդ հազարամյակ), որում մարմարե ֆիգուրները՝ հիմնականում կանացի և փոքր, ներկայացված են պճնագեղ երկրաչափական ոճով։ Առավել տարածված է կանգնած դիրքը առջևում խաչած ձեռքերով։ Մնացած ֆիգուրները տարբեր դիրքերով են, ներառյալ աթոռին նստած տավղահարի բարդ ֆիգուրը[50]։

Հաջորդող Մինոյան և Միկենյան քաղաքակրթությունները էլ ավելի են զարգացրել քանդակը, բայց մոտավորապես մ․թ․ա 650 թվականին հայտնվել են կուրոսները։ Սրանք դամբարաններում և տաճարներում հայտնաբերված մերկ երիտասարդների արձաններ են։ Հայտնվել են նաև կուրոսներին համարժեք կորա արձանները, որոնք հագնված և խնամքով հարդարված մազերով կանացի արձաններ են։ Այս երկու տիպի արձաններն էլ ունեն արխայիկ ժպիտ։ Թվում է, թե այս երկու տիպերը կատարում են մի շարք դերեր։ Հնարավոր է հաճախ ներկայացնում են աստվածություններ, հաճախ էլ թաղված մարդկանց։ Դրանց վրա վառ զգացվում է եգիպտական և սիրիական արձանագործության ազդեցությունը, բայց հույն քանդակագործները ավելի պատրաստ են եղել փորձեր անել այս ոճում։

Մ. թ. ա. 6-րդ դարում հունական քանդակը արագ զարգացել է, դարձել է ավելի բնական, ավելի շատ ակտիվ և բազմազան ֆիգուրներով, օգտագործվել է պատմողական պատկերներում, բայց իդեալականացված կերպարներով։ Աթենքի պարթենոնի քանդակային ճակտոնները պարունակել են մինչև 520 ֆիգուր, որոնք հույն-պարսկական պատերազմից (մ․թ․ա․ 480) հետո օգտագործվել են այլ շինություններում, բայց բարեբախտաբար 1880-ական թվականներին վերականգնվել են։ Ճարտարապետական քանդակի այլ արժեքներ ստեղծվել են Պեստումում (Իտալիա) Կորֆույում, Դելֆիում, Էգինի Աֆայի տաճարում (այժմ Մյունխենում)[51]։

Դասական հունական քանդակագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլգինիմարմարով բարձր դասական բարձրաքանդակ Պարթենոնից, մ․ թ․ ա․ 447-433 թթ.

Դասական ժամանակաշրջանի առաջին փուլը հաճախ կոչվում է խիստ ոճ։ Բոլորաքանդակները այդ շրջանում հիմնականում պատրաստվում էին բրոնզից, որը միշտ նյութական արժեք է ներկայացրել ու վերաձուլվել և այդ պատճառով այդ արձաններից քիչ է պահպանվել։ Խիստ ոճի բարձրաքանդակներից պահպանվել է մոտ 500 հատ, իսկ արձաններից մոտ 480-ը։ Նախկին շրջանի քանդակների խիստ դիրքերը այժմ փոխվել էին, դարձել ավելի ասիմետրիկ և դինամիկ։ Սա կապված էր մարդկային անատոմիայի, քանդակների կառուցվածքի ներդաշնակության էլ ավելի լավ ուսումնասիրությամբ և կերպարների նատուրալիստական ներկայացնելը, որպես առաջնային խնդիր սահմանելու հետ, որը նախկինում չկար։ 1829 թվականի Օլիմպոսում Զևսի տաճարի պեղումների ժամանակ գտնվել են 460-ից ավելի քանդակով արձանախումբ, որոնցից շատերը գտնվում են Լուվրում[52]։

«Բարձր դասական» շրջանը տևել է մի քանի տասնամյակ՝ մոտավորապես 450-400 թվականները, և չնայած բնօրինակ քանդակների շատ քիչ թվով պահպանվելուն, մեծ ազդեցություն է ունեցել արվեստի զարգացման վրա և մեծ հեղինակություն է վայելում։ Ամենահայտնի ստեղծագործություններից են՝ Պարթենոնի քանդակները, ավանդաբար (սկսած Պլուտարքոսից), որոնք ստեղծվել են Ֆիդիասի ղեկավարությամբ, որը գործել է մ․ թ․ ա․ 465-525 թվականներին և հայտնի է իր աշխարհի յոթ հրաշալիքներից մեկով՝ Զևսի խրիսոէլեֆանտինային հսկայական քանդակով և Աթենաս Պարթենոսի (մ․ թ․ ա․ 438) պաշտամունքային կերպարի հսկայական բրոնզե արձանով, որը Կանգնած էր Աթենքի Պարթենոնում։ Այս ստեղծագործությունները կորսվել են, բայց հայտնի են բազմաթիվ նկարագրություններով։ Ֆիդիասին են վերագրում նաև մի քանի մարդաչափ բրոնզե արձաններ[53]։

Դասական քանդակագործությունը շարունակել է զարգացնել մարդկային մարմնի պատկերման ռեալիզմը, լավացրել է հագուստի պատկերման տեխնիկան, որը կարևորվել է արձաններին ավելորդ շարժում հաղորդելու համար։ Քանդակների դեմքերի արտահայտությունները սովորաբար շատ զուսպ էին, անգամ մարտական տեսարաններում։ Ճակտոնների արձանախմբերի ֆիգուրները կատարված էին բարդ դասավորվածությամբ և ներդաշնակորեն, որը մեծ ազդեցություն է ունեցել արևմտյան արվեստի վրա։ Բարձրաքանդակը կարող էր լինել շատ բարձր, անգամ որոշ մարմնի հատվածներ լիովին առանձնացած էին ֆոնից, և կարող էին բարձրությամբ չառանձնանալ[54]։ Դասական ոճի ուշ շրջանում հայտնվել է կանացի մերկ բոլորաքանդակը, ինչը ենթադրաբար Պրաքսիտելեսի նորարարությունն էր։ Հետագայում զարգացել է, ստանալով էլ ավելի բարդ և նուրբ դիրքեր, ինչը հնարավորություն է տվել գնահատել արձանները տարբեր տեսանկյուններից։ Արձանների դեմքերը Պրաքսիտելեսի ստեղծագործություններում դարձել են արտահայտիչ; Այս երկու նորարարությունները հետագայում էլ ավելի են զարգացել հելենիստական արվեստում[55]։

Հելենիստական շրջանի Պերգամի ոճի բարձրաքանդակ Պերգամի զոհարանից, 2-րդ դարի սկիզբ

Հելենիստական քանդակագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելլենիստական մշակույթ հասկացությունն օգտագործվում է երկու իմաստով. ժամանակագրական՝ հելլենիզմի ժամանակաշրջանի մշակույթը, և տիպաբանական մշակույթ, որն առաջացել է հունական (հելլենական) և տեղական տարրերի փոխազդեցության հետևանքով։ Տիպաբանական իմաստն ընդգրկում է ժամանակագրական և աշխարհագրական ավելի լայն շրջանակներ՝ այդ հասկացության մեջ մտցնելով ամբողջ անտիկ աշխարհի մշակույթը՝ սկսած Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից (մ. թ. ա. 4-րդ դար) կամ Ալեքսանդր Մեծի մահից՝ մ. թ. ա. 323 թվականին մինչև հռոմեական սրբավայրերի վերջնական նվաճմամբ, մ.թ.ա 146 թվականին կամ Հռոմեական կայսրության անկումը (մ. թ. V դար)[56]։ Հելլենիստական աշխարհում ձևավորված մշակույթը միակերպ չէր։ Յուրաքանչյուր վայրում այն ձևավորվում էր մշակույթի տեղական, առավել հաստատուն, ավանդական տարրերի և նվաճողների ու վերաբնակների (հույների և ոչ հույների) մշակույթի փոխազդեցությունից։ Ընդհանրապես կտրուկ բաժանումներ անելը այս ոճերի մեջ դժվար է, քանի որ քանդակների մասին կարելի է դատել միայն պահպանված կրկնօրինակներով։

Առաջին՝ Պերգամենե ոճը, կապված է Պերգամոնի հետ, որից էլ ստացել է անունը։ Այս թագավորության ամենահարուստ տիրակալները առաջիններից էին, որ սկսեցին հավաքել և կրկնօրինակել դասական քանդակի օրինակները, և պատվիրեցին բազմաթիվ նոր ստեղծագործություններ, այդ թվում նաև Պերգամոնի զոհարանը, որը (այժմ պահպանվում է Բեռլինում) օրինակ է ծառայել Հալիկառնասի դամբարանի (աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը), Լաոկոն որդիների հետ արձանախմբի (այժմ Վատիկանի թանգարան), «Մեռնող գալիացին» արձանի և «Ֆարնեզի ցուլը» արձանախմբի համար[57]։

Փոքր տերակոտայից արձանիկ, ինչպիսինները շատ էին օգտագործվում տների զարդարման ժամանակ

Հելենիստական քանդակը մեծացրեց իր անդրադարցած թեմաների շարքը։ Առաջացել էր հարուստ դասակարգ, որոնց մեծ տները, տաճարները և այլ հասարակական վայրերը զարդարելու համար նոր թեմաներ էին առաջացել, ինչպիսին էր օրինակ՝ կենդանիներով երեխաները։ Շուկայում մեծ ժողովրդականություն էին վայելում մեծաանակ արտադրվող Տանագրայի, կենդանիների, շքեղ հագուստներով կանանց փոքր արձանիկները։ Քանդակագործները տեխնիկապես հմտացել էին դեմքի արտահայտությունը քանդակելու մեջ։ Կարողանում էին ստանալ տարբեր տրամադրություններ, կերպարային անհատականություններ, նաև տարբեր տարիքներ և ռասաներ։ Մավզոլեումի բարձրաքանդակները այս առումով առանձնահատուկ են՝ մի մասը առանձին կանգնած բոլորաքանդակներ են, մյուս մասը մի քանի ֆիգուրներով կոմպոզիցիաներ, ինչպիսին են «Լաոկոնը և որդիները» և «Պերգամոնի» արձանախումբը։ Հայտնվել են գալիացիների նկատմամբ տարած հաղթանակին նվիրված արձաններ, ինչը չկար նախկինում։ Ըստ Ֆաբերն Բարբերինիի հարբած սատիրի քանդակները օրինակ են ժամանակաշրջանի բարոյական հյուծման, և մեծ և թանկարժեք առարկաներ ստեղծելու պատրաստակամության[58]։

Եվրոպան հույներից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հռոմեական քանդակագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Դաքյան պատերազմի տեսարաններով Տրագանի սյան հատված, 113թ․

Վաղ հռոմեական արվեստը Հունաստանի և նրա հարևան էտրուսկների արվեստի ազդեցության տակ էր։ Էտրուսկները հմտացել էին տերակոտայից մարդաչափ մահարձաններ պատրաստելու մեջ։ Հանգուցյալի արձանը տեղադրվում էր սարկոֆագի կափարիչին, սովորաբար պառկած կողքի վրա, հենված արմունկին, գինու թասով և ուտելիքներով։ Քանի որ ընդարձակվող հռոմեական կայսրությունը սկզբում գրավել է հունական տարածքները, ապա հարավային Իտալիայում, ապա ողջ հելենիստական աշխարհում՝ բացառությամբ Պարթևական թագավորության հեռավոր արևելյան տարածքների պաշտոնական և պատրիկյան քանդակագործությունը մեծ մասամբ դարձել է հելենիստական ոճի շարունակությունը, որից շատ դժվար է տարանջատել հռոմեական քանդակին ներհատուկ տարրերը, մանավանդ որ հունական քանդակը պահպանվել է միայն հռոմեական պատճեններում[59]։ Մեր թվարկությունից առաջ 2-րդ դարում Հռոմում աշխատող քանդակագործների մեծ մասը գերեվարված (օրինակ Կորինթոսի գրավումից հետո) հույներ էին[60]։Հետագայում էլ քանդակագործների մեծ մասը հույներ էին, և նրանց անունները անհայտ են մնացել։ Մեծ քանակությամբ հունական արձաններ տեղափոխվել են Հռոմ, և նրանցով զարդարում էին տաճարները[61]։

Հռոմեական գերեզմանատներում ձևավորվել է ավանդական իտալական ոճը, որտեղ տեղադրվել են միջին դասի հաջողակ հռոմեացիների կիսանդրիներ։ Դիմաքանդակը անտարակույս հռոմեական քանդակի ամենաուժեղ կողմն էր։ Հռոմեական մշակույթում տարածված են եղել հայտնի մարդկանց թաղման ժամանակ օգտագործվող դիմակները։ Գերեզմանատներում հայտնաբերված ոչ մեծ քանակի դիմակները հավանաբար պատկերում են հանգուցյալներին։ Հայտնի «Կապիտոլիական Բրուտոս» անվանված Լուցիոս Յունիոս Բրուտոսի բրոնզե կիսանդրին, ամենալավ պահպանված իտալական դիմաքանդակի լավագույն օրինակներից է[62]։ Նմանատիպ ուժեղ և վճռական դեմքեր են պատկերված հանրապետության ուշ և կայսերական շրջանների դրամների վրա։ Նման դիմաքանդակների տեղադրումը գավառական քաղաքների բազիլիկներում կայսերական պրոպագանդայի տեսանելի միջոցներից էր։ Ներոնի հսկայական քանդակները զարդարել են Լոնդինիումի, Հռոմի և այլ քաղաքների հրապարակները[63]։

Արա Պաչիսի Խաղաղության խորան, մ․ թ․ ա․ 13

Հռոմեացիները չեն փորձել մրցել հույների հետ առանձին կանգած կամ հերոսական, խմբակային արձանների ստեղծման հարցում, բայց ստեղծել են բարձրարժեք բարձրաքանդակներ, որոնց բարձրակետն են հանդիսացել չընդհատվող պատմողական բարձրաքանդակներով հռոմեական հաղթական սյուները։ Սրանց լավագույն պահպանված օրինակներն են Տրայանոսի (113) և Մարկոս Ավրելիոսի (մոտ 193) սյուները։ Արա Պաչիսի զոհարանը («Խաղաղության խորան», մ․ թ․ ա․ 13.) պաշտոնական հունա-հռոմեական դասական ոճի ամենանրբաճաշակ օրինակն է։ Այլ հայտնի օրինակներից են Կոստանդիանոսի հաղթակամարի բարձրաքանդակները, Անտոնինիոս Պիոսի սյան հիմքը (161)[64]։

Չնայած կավից սարքված լինելու բարձրաքանդակի գերազանց օրինակներ են պահպանվել, որոնցից էին Կամպանայի բարձրաքանդակները։ Փոքր քանդակի ձևերը զարգացել են Հռոմում։ Գտնվել են արվեստի հիասքանչ գործեր՝ ամենախոշոր պահպանված կամեան, որտեղ պատկերված է Տիբերիոսի ընտանիքը, Ուորենի արծաթյա և, Լիկուրգուսի ապակյա գավաթները[65]։ Բնակչության ավելի լայն շերտի համար մեծ քանակությամբ և հաճախ զգալի որակով արտադրվել են խեցեղեն անոթներ և փոքր արձանիկներ[66]։

Անցնելով 2-րդ դարի «բարոկկո» ոճով[67], 3-րդ դարում հռոմեական արվեստը մերժում է դասական ոչ, գուցե և արդեն չեն կարողանում քանդակել դասական ոճով (պատճառները առայժմ քննարկվում են)։ Անգամ կայսրության համար շատ կարևոր արձանները այս շրջանում դիտվում էին խոշոր և անտաշ, խոշոր աչքերով, պարզ կոմպոզիցիաներում, որտեղ իշխանությունը ընդգծվում էր երանությամբ։ Երկու ոճերի հակադրությունը պարզ երևում Հռոմի Կոստանտինոսի հաղթական կամարի վրա (315), որտեղ համադրված են երկու՝ հունա-հռոմեական ոճն ու նոր ոճը։ Կոստանդնուպոլսում գտնված և այժմ Վենետիկում պահվող Չորս տետրարխների արձանը (մոտ 305թ) նույնպես լրիվ նոր ոճով է։ Էրնստ Կիտցինգերը այս երկու հուշարձաններում նշում է դասական ոճի լրիվ մերժում՝ «աղքատ համամասնություններ, անկյունային շարժումներ, սիմետրիայի և կրկնության միջոցով մասերի պատկերավորում և ծալքերի ստացում կտրվածքներով, այլ ոչ մոդելավորմամբ ... ոճի ծանրություն և անկարողություն, մի խոսքով, դասական ավանդույթի գրեթե ամբողջությամբ մերժում »[68]։

Այս ոճական հեղափոխությունը նախորդել է հռոմեկան կայսրության քրիստոնեություն ընդունելու ժամանակաշրջանին։ Քրիստոնեություն ընդունեց հռոմեական կայսրությունը և ժողովրդի մեծամասնությունը, ինչը հանգեցրեց խոշոր կրոնական քանդակի ավարտին, որոշ ժամանակ մեծ հուշարձաններ էին դրվում միայն կայսրերի համար։ Այնուամենայնիվ, հարուստ քրիստոնյաները շարունակում էին պատվիրել սարկոֆագի քանդակներ։ Վաղ քրիստոնեական շրջանում շարունակել են փղոսկրից փոքր քանդակներ ստեղծել[69]։

Վաղ միջնադարյան և բյուզանդական քանդակագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրեշ արծաթե դաստապանին, շոտլանդական կամ անգլո-սաքսոնական,, սրբ Նինյանի կղզու գանձերից, մոտ 800
Գերոյի Խաչը (Խաչված Քրիստոս), 965-970թթ․, Քյոլն, Գերմանիա

Առաջին քրիստոնյաները դեմ էին մոնումենտալ կրոնական քանդակին, թեև շարունակում էին դիմաքանդակի և սարկոֆագների ստեղծման ժամանակ հետել հռոմեական ավանդույթներին։ Շատ արժեքավոր քանդակագործական ավանդույթներ քրիստոնեաները փոխառել են բարբարոս ցեղերից ժողովուրդների մեծ գաղթի ժամանակ։ Սրա օրինակներից են Սաթըն Հու գերեզմանատանը հայտնաբերված իրերը, որոնց քրիստոնեական և սկյութական արվեստի բհիբրիդ են։Շարունակելով բյուզանդական մշակույթի ավանդութները կարոլինգկյան վերաշնունդը նորից է վերականգնել է փղոսկրի փորագրությունը, որպես գանձատուփերի կափարիչներ կամ մատյանների կազմ։

Բյուզանդական արվեստը չնայած ստեղծել է հիասքանչ բարձրաքանդակներ փղոսկրից և ճարտարապետական դեկորատիվ փորագրություններ, բայց երբեք չի վերադարձել մոնումենտալ կամ խմբակային քանդակի[70]։ Բայց արևմուտքում կարոլինհյան և սաքսոնական հարստությունների ժամանակ սկսվել է մոնումենտալ քանդակների արտադրությունը պալատներում և մեծ եկեղեցիներում տեղադրելու համար։ Սա կամաց-կամաց տարածվել է և կան հիշատակություններ 10-11-րդ դարերի անգլոսաքսոնական եկեղեցիներում տեղադրված մարդաչափ, հավանաբար փայտից, թանկարժեք մետաղի շերտով պատված արձանների մասին՝ ինչպիսինն է Էսսենի Տիրամայրը։ Անգլոսաքսոնական և ոչ մի օրինակ չի պահպանվել[71], իսկ ճարտարապետական մեծ քանդակի մնացորդներ 1000-ական թվականներից համարյա թե չի պահպանվել։ Պահպանված լավագույն օրինակներից են՝ Գերոյի Խաչը (965-970), որը պատկերում է խաչված Քրիստոսին, Կառլոս առաջին Մեծի կառուցած Աախենի կաթոլիկական մատուռը (մոտավորապես՝ 800)։ Այս տիպի քանդակները շարունակվել են ստեղծվել հատկապես Գերմանիայում և Իտալիայում։ Հյուսիսային աշխարհի ռունական քարերը, Խոտլանդիայի պիկտերի քարերը, Բրիտանիայի քրիստոնեական փորագրված խաչերը հյուսիսային քանդակի ավանդույթներն էին, որոնք տարածվել են Բրիտանիայի քրիստոնեացման շրջանը։

Ռոմանական քանդակագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրունշվեյգի առյուծ, 1166թ․, անտիկ շրջանից հետո առաջին խոշոր բրոնզե ձուլածո քանդակը, 1.78X2.79 մ

Մոտավորապես 1000 թվականի ողջ Եվրոպայում սկսել է գեղարվեստական արտադրանքի վերածնունդը, ինչին նպաստել է ընդհանուր տնտեսական վերելքը առևտրում և արտադրությունում։ Ռոմանական ոճը առաջին միջնադարյան ոճն էր, որ օգտագործվել է ողջ Արևմտյան Եվրոպայում։ Նոր տաճարներն ու եկեղեցիները հաճախ զարդարվում էին ճարտարապետական քարե բարձրաքանդակներով, իսկ քանդակի համար նոր հարթություններ առաջացան, որոնցից էին եկեղեցական դռների վերևի ճակատամասերը (տիմպան) 12-րդ դարում, և բազմաթիվ ֆիգուրներով և պատմողական տեսարաններով խոյակները[72]։

Ռոմանական արվեստը շատ գործուն էր և՛ քանդակում, և՛ գեղանկարում։ Որևէ ոճի ժամանակ սյուներ խոյակները այսքան նրբագեղ չեն եղել։ Դրանց վրա մի քանի ֆիգուրներով և տեսարաններով բարձրաքանդակներ էին փորագրվում[73]։ Ոճի ծագման սկզբին, որպես նորարարություն է հայտնվել գերմանակն փայտե խաչելությունը, ինչպես նաև արձանիկները Տիրամոր գահին։ Բարձրաքանդակը այդ շրջանի հիմնական արտահայտամիջոցն էր։ Կոմպոզիցիաները հիմնականում խորը չէին և կատարման ճկունություն էին պահանջում, որ կարողանային տեղավորվել խոյակների սահմանափակ մակերեսին։ Ֆիգուրները չափսերով կարող էին տարբեր լինել, կապված կերպարի նշանակելիությունից, դիմաքանդակներ համարյա չկային։

Թանկարժեք քարերից և մետաղներից, փղոսկրից քանդակված իրերը ռոմանական արվեստում ավելի բարձր էին գնահատվում, քան մոնումենտալ քանդակները։ Մեզ են հասել ավելի շատ խոշոր արհեստավորների, քան քանդակագործների, նկարիչների կամ ճարտարապետների անուններ։ Պահպանվել են մետաղից, էմալից ստեղծված բազմաթիվ ճարտար ստեղծագործություններ՝ նախա թվականներին պատրաստված տեսված մասունքների պահպանման համար։ Սրանցից -ամենահայտնիներն են Քյոլնի տաճարում գտնվող Վերդենցի Նիկոլասի ստեղծած Երեք քրմերի մասունքների տապանակը, Գլոստերի մոմակալը, Լիեժում պահվող մկրտության ավազանը։ Հիշատակման արժանի գործեր են Հիլդեսհայմի տաճարի բրոնզե դռները, հաղթական սյունը, Վերոնայի Սան Զենո բազիլիկի դռները։ 11-րդ դարում Եվրոպայում հայտնված ձեռնլվայի սկիհը ստացել ֆանտաստիկ կենդանակերպ ձևեր, որոնցից պահպանվել են հիմանականում արույրե օրինակներ; Կանակարգերում և փաստաթղթերում պահպանվել են տարբեր տեսակի դրոշմներ և կնիքներ։ Ռոմանական դրամները հիմնականում չունեն մեծ գեղագիտական արժեք[74]։

Փղոսկրի փորագրության աշխատանքներից կարելի է նշել երկուսը։ Գլոստերի խաչը մարգարեների և այլոց ֆիգուրներով, բարդ փորագրությամբ փղոսկրե անսովոր մեծ խաչելություն է։ Այն վերագրվում է այդ շրջանի հայտնի այն քիչ նկարիչներից մեկին՝ Վարպետ Հյուգոյին, որը նաև ձեռագրեր է ծաղկել։ Լյուիսի շախմատային ֆիգուրները փղոսկրի մանր աշխատանքի լավագույն օրինակներն են։

Գոթական քանդակագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիրամայրը մանկան հետ, փղոսկր, 25սմ, Ֆրանսիա, 13-րդ դարի վերջ

Գոթական շրջանը ըստ էության որոշվում է ճարտարապետությամբ և լիովին չի համապատասխանում քանդակագործության զարգացմանը։ Խոշոր եկեղեցիների ճակատային մասերը, հատկապես դռների շուրջ, շարունակում են ունենալ մեծ արձանների շարքեր։ Շարտրի տաճարի արևմտյան շքամուտքի (մոտավորապես՝ 1145) քանդակները նուրբ են, բայց առավել ձգված և սյունաձև, բայց այն քանդակները, որ գտնվում են տրանսեպտի շքամուտքի (1215-1220) վրա, ունեն ավելի բնական տեսք և առավել մոտ են կերպարների ստեղծման դասական ավանդույթներին։ Այս ավանդույթը մի քանի տարի անց էլ ավելի է զարգացել Ռեյմսի մայր տաճարր արևմտյան շքամուտքի վրա[75]։

Իտալիայում Նիկոլա Պիզանոն (1258–1278) և իր որդին Ջովանին նոր ոճ մշակեցին, որը հաճախ անվանում են նախավերածնունդ։ Նրանց ստեղծած Սիենայի տաճարի (1265-1268), Ֆոնտանա Մաջորե Պերուջիայի և Պիստոյիայի Ջովանիի (1301) ամբիոների բարձրաքանդակներում առկա էին հռոմեական սարկոֆագի և հնարամիտ ու բազմամարդ կոմպոզիցիաների ազդեցությունը, մերկության գրավիչ մշակումը[76][77]։ Դասական ոճի ևս մեկ վերածննդի օրինակ կարելի է տեսնել Կլաուս Սլյուտերի և Բուրգունդիայում ու Ֆլանդրիայում նրա հետևորդների մոտավորապես 1400 թվականի Միջազգային գոթիկայի աշխատանաքներում[78]։ Ուշ գոթական քանդակը շարունակել է գոյատևել հյուսիսում։ Նրանում գերակշռում էին բազմաթիվ ֆիգուրներով և մեծահմուտ փորագրություններով փայտյա խոշոր քանդակազարդ եկեղեցական բեմերը։ Սրանց բազմաթիվ օրինակներ կան Գերմանիայում և հայտնվել են մեծ պատկերամարտությունից հետո նաև այլ վայրերում։ Տիլման Ռիմենշնայդերը, Ֆայտ Շտոսը և ուրիշները կամաց-կամաց կլանելով իտալական վերածննդի ազդեցությունը, շարունակել են աշխատել այս ոճով ընդհուպ մինչև 16-րդ դարը[77]։

Քարից կամ ալաբաստրից, իրական չափով դամբարանները ժողովրդականություն էին վայելում հարուստների մոտ և աստիճանաբար զարգանալով վերածվել են բազմամաշերտ դամբարանների, որոնցից էր Վերոնայի Սկալիգերի դամբարանը։ Դրանք այնքան խոշոր էին, որ ստիպված կառուցվում էին եկեղեցու տարածքից դուրս։ 15-րդ դարի սկզբին Նոթինգհեմում արտադրություն կար, որը Նոթինգեմի ալաբաստերից բարձրաքանդակներ էր արտահանում մեծ մասամբ Եվրոպա, քանի որ շատ եկեղեցական ծխեր իրենց չէին կարող թույլ տալ բեմի քարե դետալներ ունենալ[79]։

Կանանց շուկայի համար նախատեսված փոքր փորագրությունը Փարիզում և մի քանի այլ կենտրոններում առանձին արտադրության ճյուղ էր։ Փղոսկրյա փորագրություններով պոլիպտիխները, տարբեր՝ հատկապես Տիրամոր արձանիկները, հայելիներով պահարանները, սանրերը, հովերգական տեսարաններով արկղերը օգտագործվում էին որպես նշանդրության նվերներ[80]։

Վերածննդի քանդակագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Միքելանջելո, Պիետա, 1499
Միքելանջելո, Հուլիոս Երկրորդի դամբարան, մոտ. 1545

Ընդունված է համարել, որ Վերածննդի քանդակի սկիզբը դրել է Ֆլորենցիայի մկրտարանի դռների 1403 թվականի հայտնի մրցակցությունը, որի ժամանակ հաղթեցին Լորենցո Գիբերտիի և Ֆիլիպո Բրունելեսկիի առաջարկած դռների տարբերակները։ Գիբերտիի դռները մինչ այժմ կանգուն են, բայց անկասկած նրա մեկ այլ, 1425-1452 թվականների ստեղծած գործը՝ «Դրախտի դարպասները» առավել հայտնի է իր խորը ռելիեֆով, վստահ դասակարգված կոմպոզիցիայով և ընդհանուր ֆոներով[81]։ Հաջորդող տարիներին Գիբերտիի աշակերդ Դոնատելլոն է առաջ եկել իր իր արձաններով, որոնցից առանձնանում են Դավիթի մարմարե (1408-1409) և բրոնզե (1440-ականներ) արձանները և Գատամելատայի ձիավոր արձանը[82]։ Հաջորդ շրջանում վերածննդի քանդակագործությունում առանձնացել է Անդրեա դել Վերոկկիոն՝ առավել հայտնի Վենետիկում Բարտոլոմեո Կոլեոնիի ձիավոր արձանով[83], նրա աշակերտ Լեոնարդո դա Վինչին 1482 թվականին կավից ծեփել է «Միլամ ձիու» 7,3 մ բարձրությամբ մոդելը, որը 1499 թվականին ավերել են ֆրանսիացի նետաձիգները։ Նրա հաջորդ քանդակի նկրտումներով լի այլ պլանները այդպես էլ չեն իրագործվել[84]։

Այս ժամանակաշրջանը նշանավորվել է պետության և մեծահարուստների կողմից քանդակագործության հովանավորչության մեծ աճով։ Հատկապես Իտալիայում, հասարակական քանդակը շարունակում էր մնալ կարևոևրագույն տարր քաղաքների պատմական կենտրոնների համար։ Եկեղեցական և ընդհանրապես հասարակական քանդակը հիմնականում փողոցից տեղափոխվում էր ներս։ Մոտավորապես 1450-ական թվականներից դիմանկարային քանդակը, սովորաբար կիսանդրիների տեսքով սկսում է ժողովրդականություն վայելել Իտալիայում։ Նեապոլիտանացի Ֆրանչեսկո Լաուրանը մասնագիտացել էր երիտասարդ կանանց դիմաքանդակներում, մինչդեռ Անտոնիո Ռոսելինոն և մյուսները ավելի հաճախ պատկերում էին գործարար տղամարդկանց և փոքր երեխաների[85]։ Պիզանելլոյի կողմից հորինված դիմանկարային մեդալը նույնպես հաճախ պատկերում էր կանանց։ Զարգացել է նաև դրվագամեդալի ժանրը, որը փոքր քանդակի ևս մեկ նոր ձև էր։

Միքելանջելոն ակտիվ գործող քանդակագործ էր 1500-1520 թվականներին, և նրա մեծ գլուխգործոցները, ներառյալ՝ Դավիթը, Պիետան, Մովսեսը և Հռոմի Պապ Հուլիոս Երկրորդի դամբարանի և Մեդիչիների մատուռի առանձին քանդակներ, չէին կարող անտեսվել հետագա քանդակագործների կողմից։ Նրա պաշտամունքային Դավիթը (1504) պատկերված է կոնտրապոստով, որը փոխառված է դասական քանդակից։ Այն տարբերվում է առարկայի նախորդ պատկերացումներից այն առումով, որ Դավիթը պատկերված է Գողիաթի հետ իր ճակատամարտից առաջ և ոչ թե հսկայի պարտությունից հետո։ Հաղթանակը ցույց տալու համար փոխարեն, ինչպես դա արել էին Դոնատելոն և Վերոկիոն, Դավիթը լարված ու մարտի պատրաստ տեսք ունի[86]։

Ադրիան դե Վրիս, Հերմես և Փսիխեա Հյուսիսային մաներիզմ, բրոնզ, 1593, Լուվր, Փարիզ

Ինչպես մաներիստական գեղանկարչությունը, այնպես էլ քանդակագործությունը հիմնականում Բարձր Վերածննդի հաջողությունները գերազանցող սեփական արտահայտչականության ոճ գտնելու փորձ էր։ Մաներիզմի գեղագիտական հիմնական չափանիշ է դարձել ոչ թե բնությանը հետևելը, այլ արվեստագետի ներաշխարհում ծնված գեղարվեստական կերպարի սուբյեկտիվ «ներքին գաղափարը»։ Ոճական ելակետ ընդունելով Միքելանջելոյի, Ռաֆայելի և Վերածննդի այլ վարպետների ստեղծագործությունները՝ մաներիստները խեղաթյուրում էին դրանց հիմքում ընկած ներդաշնակության սկզբունքները, արմատավորում աշխարհի վաղանցիկության և իռացիոնալ ուժերին հլու մարդկային ճակատագրի երերունության մասին պատկերացումները։ Մաներիզմի քանդակագործությանը (Բ. Ամմանատի, Բ. Չելլինի) բնորոշ էին մարմնաձևերի ոճավորումը, ծավալների մանրատվածությունը, ինչպես և բացարձակ կլոր քանդակի պրոբլեմների համարձակ լուծումը։ 1534 թվականին Միքելանջելոյի Դավիթի դիմաց Ֆլորենտիկայի Պիացա դելլա Սիգորիա հրապարակում Բաչչո Բանդինելլին տեղադրեց Հերկուլեսը և Կակուսը արձանը[87] Շատ մաներիստների նման, նա հեռացնում է բնօրինակ բլոկից շատ ավելին, քան կաներ Միքելանջելոն[88]։ Բենվենուտո Չելինիի բրոնզե Պերսևսը Մեդուզայի գլխով, անշուշտ, գլուխգործոց է, ի տարբերություն Միքելանջելոյի և Դոնաթելոյի Դավիդների այս գործը նախատեսված է ութ տարբեր անկյուններից դիտելու համար, ինչը մաներիզմը բնութագրող ևս մեկ գիծ է[89]։ Սկզբնապես ոսկերիչ Չելինիի 1543 թվականին Ֆրանցիսկ Առաջինի համար ստեղծած աղամանը լավագույնս է ցույց տալիս նրա՝ քանդակագործի տաղանդը[90]։ Ինչպես ցույց են տալիս այս օրինակները, ժամանակաշրջանը ընդլայնում էր աշխարհիկ սյուժեները՝ սկսելով դիմաքանդակներից և ավարտելով խոշոր ստեղծագործություններով, ընդ որում դիցաբանական թեմաներն ու կերպարները նախկինու հիմանականում փոքր ստեղծագործություններում էին հանդիպում։

«Պարող Շիվան», XI դարի քանդակ (Չոլա)

Միջին դարերում վերելք է ապրել Հնդկաստանի, Չինաստանի, Ինդոնեզիայի, Հնդկաչինի, Ճապոնիայի քանդակագործությունը։ Միջնադարյան քանդակագործությունը Եվրոպայում գերազանցապես հանդես է եկել ճարտարապետական կոթողներում և կրել սպասարկու բնույթ։ Իր զարգացման գերագույն աստիճանին նա հասել է գոթական արվեստում՝ մի կողմից մարմնավորելով քրիստոնեության հոգևոր իդեալը, մյուս կողմից դրսևորելով որոշակի աշխարհիկ ւքիտումներ։ Ռուսաստանում միջնադարյան քանդակագործություն ներկայանում է հատկապես Վլադիմիր-Սուզդալյան տաճարների քանդակային հարդարանքով. դրանց կառուցմանն ու քանդակազարդմանը մասնակցել են հայ վարպետներ։ Իտալիայում XIII դարի կեսերից, նախ և առաջ քանդակագործության մեջ, սկսել են երևակվել Վերածննդի նախանշանները (Ն․ Պիզանո և Պրոտոռենեսանսի մյուս վարպետները)։ Վերածննդի քանդակագործությունն արագ աճի զգալի ազդակներ է ստացել անտիկ արվեստից և հակադրվել ֆեոդալական-կղերական մշակույթին։ XV դարում այստեղ արդեն գործել է նվաճումներ արձանագրած քանդակագործների մի հոծ ջոկատ (Դոնատելլո, Յակոպո դելլա Քվերչա, Լ․ Գիբերտի, Ա․ Վեռոկքիո և ուրիշներ), որը նույնիսկ կրոնական սյուժեներին տվել է աշխարհիկ մեկնաբանություն, մեծարել գունեղ անհատականությամբ ու զգաստ բանականությամբ օժտված կենսահաստատ, ակտիվ մարդուն։ Այդ ամենը կատարելության է հասել XVI դարում Միքելանջելոյի հանճարեղ ստեղծագործություններում։

Առավելաբար դեկորատիվ խնդիրների լուծման էին հակված Ուշ Վերածննդի և մաներիզմի քանդակագործները (Բենվենուտո Չելինի և ուրիշներ)։ Մյուս երկրների Վերածննդի քանդակագործներից հայտնի են Կլաուս Սլյուտերը (Բուրգունդիա), Ժան Գուժոնը, Ժ․ Պիլոնը (Ֆրանսիա), Պ․ Ֆիշերը (Գերմանիա) և ուրիշներ։ XVII դարի քանդակագործության գլխավոր ուղղությունը բարոկկոն էր․ ճոխամոլ, շարժառատ ու պաթետիկ այդ ոճի գլխավոր կրողներն էին Լորենցո Բեռնինին (Իտալիա), Պիեռ Պյուժեն (Ֆրանսիա), Անդրեաս Շլյուտերը (Գերմանիա)։ Նույն դարում նշելի է Իսպանիայի ռեալիստական փայտաքանդակը (Գ․ Ֆեռնանդես, Խ․ Մոնտանյես)։ XVIII դարի առաջին կեսին Ֆրանսիայում (ապա և այլուր) զգալի տիրապետություն է հաստատել ռոկոկոյի մանրախնդիր ու քնքշամոլ արիստոկրատական ոճը, որին դարի կեսերից սկսել է հակադրվել լուսավորիչների գաղափարներին հարող և դեպի ռեալիզմ զարգացող քանդակագործությունը (Էթիեն Մորիս Ֆալկոնե, Ժան Բատիստ Պիգալ, Ժան Անտուան Հուդո)։ Դրան զուգահեռ վերելք է ապրել XVIII դարի վերջերի-XIX դարի սկզբի կլասիցիզմը (Անտոնիո Կանովան Իտալիայում, Բերտել Տորվալդսենը Դանիայում, Գ․ Շադովը Գերմանիայում), որը, սակայն, շուտով հանգել է ակադեմիզմի կամ տեղի է տվել ռոմանտիզմին։ XVIII դարի կեսերից կազմավորվել է ռուսական նոր քանդակագործությունը հանձին բարոկկոյի (Բ․ Կ․ Ռաստրելլի), ռեալիզմի (Ֆեդոտ Շուբին), կլասիցիզմի (Միխայիլ Կոզլովսկի, Ի․ Պ․ Մարտոս, Ֆ․ Ֆ․ Շչեդրին, Ա․ Ս․ Պիմենով, Բ․ Ի․ Օռլովսկի, Պ․ Կ․ Կլոդտ) ներկայացուցիչների։ XIX դարում քանդակագործությունը հիմնականում զարգացել է ռոմանտիզմի և ռեալիզմի նշանաբանի տակ և առաջ մղել դեմոկրատական դիրքորոշում ունեցող այնպիսի ներկայացուցիչների, ինչպիսիք էին Ֆրանսուա Ռյուդը, Ա․ Լ․ Բարին, Ժ․ Դալուն Ֆրանսիայում, Յոսեֆ Վացլավ Միսլբեկը Չեխիայում, բանվոր դասակարգի առաջին արձանագործ Կ․ Մենիեն Բելգիայում և ուրիշներ։

XIX դարի 2-րդ կեսի ռուսական արվեստում քանդակագործությունը զարգացել է գլխավորապես պերեդվիժնիկների գաղափարական ազդեցության ոլորտում (Մարկ Անտոկոլսկի)։ XIX դարի վերջի-XX դարի սկզբի խոշորագույն քանդակագործը ֆրանսիացի Օգյուստ Ռոդենն էր, որի բազմաշեղ արվեստում ռեալիստական հենքի վրա դրսևորվել են իմպրեսիոնիստական ձևերը, մերթ-մերթ՝ նաև սիմվոլիստական մտածողությունը։ Եվրոպական ետռոդենյան քանդակագործության առաջատար ուժերն էին ազատագրական պայքարի կրքոտ երգիչ Էմիլ Անտուան Բուրդելը, պլաստիկայի նրբագույն վարպետ Արիստիդ Մայոլը, Շառլ Դեսպիոն (Ֆրանսիա), Է․ Բառլախը (Գերմանիա), Իվան Մեշտրովիչը (Խորվաթիա)։ Այդ շրջանում ռուսական քանդակագործությունը նոր ուղի են դուրս բերել Պավել Տրուբեցկոյը, Ա․ Տ․ Մատվեևը, իրենց արվեստով բանվորական շարժմանը հարած Աննա Գոլուբկինան և Սերգեյ Կոնյոնկովը։ Բուրժուական մշակույթի ճգնաժամի պայմաններում XX դարի մոդեռնիստական գրեթե բոլոր ուղղություններն իրենց դրսևորումը գտել են նաև քանդակագործության մեջ՝ հրապարակ բերելով կենսազուրկ, իրականը քմածին ձևերով փոխարինող բազմաթիվ քանդակներ։

Մոդեռնիզմի անկումային ու ձևապաշտական արվեստին հետևողականորեն հակադրվում է սովետական քանդակագործությունը, որ զարգանում է սոցիալիստական ռեալիզմի ուղիով։ Նոր, սոցիալիստական քանդակագործություն ստեղծելու գործում պատմական նշանակություն է ունեցել մոնումենտալ պրոպագանդայի լենինյան ծրագիրը, որի իրականացմանը 1918 թվականից լուծընկեց են եղել Սերգեյ Կոնյոնկովը, Հակոբ Գյուրջյանը, Իվան Շադրը, Նիկոլայ Անդրեևը, Սերգեյ Մերկուրովը, Մատվեյ Մանիզերը, Ա․ Տ․ Մատվեևը, Լ․ Վ․ Շերվուդը և ուրիշներ։ Նրանց հետ միասին և նրանց սկսածը շարունակելով՝ սովետական քանդակագործության մնայուն արժեքներ են ստեղծել Վերա Մուխինան, Նիկոլայ Տոմսկին, Սառա Լեբեդևան և ուրիշներ։ Հայրենական մեծ պատերազմի և ետպատերազմյան տարիներին նրանց հետ միասին սովետական քանդակագործության առաջընթացը շարունակել և մոնումենտալ, հաստոցային ու դեկորատիվ քանդակների ստվար ու բարձրարժեք նմուշներ են հրապարակ բերել Եվգենի Վուչետիչը, Ա․ Պ․ Կիբալնիկովը, Լև Կերբելը, Միխայիլ Անիկուշինը, Ֆ․ Դ․ Ֆիվեյսկին, Ե․ Ֆ․ Բելաշովան, Մ․ Ֆ․ Բաբուրինը, Ա․ Պ․ Ֆայդիշը, Վ․ Ե․ Ցիգալը, արտասահմանից հայրենադարձված Սերգեյ Կոնյոնկովը, Ս․ Դ․ Էրզյան և ուրիշներ։ Սովետական բազմազգ արվեստի զարգացմանն իրենց ծանրակշիռ նպաստն են բերել Ուկրաինայի (Վ․ Զ․ Բորոդայ, Ա․ Ա․ Կովալյով, Ի․ Մ․ Գոնչար, Պ․ Ֆ, Մովչուն, Ի․ Ս․ Զնոբա, Գ․ Ն․ Կալչենկո), Բելառուսիայի (Զ․ Ի․ Ազգուր, Ա․ Օ․ Բեմբել, Ա․ Կ․ Գլեբով), Վրաստանի (Յա․ Նիկոլաձե, Թամար Աբակելիա, Կոնստանտին Մերաբիշվիլի, Նիկոլայ Կանդելակի, Վալենտին Թոփուրիձե, Էլգուջա Ամաշուկելի), Լիտվայի (Գ․ Յոկուբոնիս, Պ․ Ռիմշա, Յուոզաս Յուկոբո Միկենաս, Պյատրաս Ալեքսանդրավիչյուս, Բ․ Վիշնյաուսկաս), Լատվիայի (Թ․ Զալկալն, Յա․ Զարին, Լ․ Վ․ Բուկովսկի), Էստոնիայի (Յա․ Սոանս, Է․ Ռոոս, Մ․ Վարիկ, Ա․ Կաազիկ, Յ․ Հերվ) և մյուս միութենական հանրապետությունների քանդակագործները։

XX դարի քանդակագործության մեջ առանձնապես մեծ, պատմական ու գեղարվեստական նշանակություն ունեն ժամանակի առաջադիմական գաղափարները մեկնաբանող, կոմունիցմ կառուցողների կերպարները, ֆաշիզմի դեմ սովետական ժողովրդի հաղթանակը մարմնավորող համալիրային մոնումենտալ կերտվածքները (Վերա Մուխինայի «Բանվորը և կոլտնտեսուհին», Եվգենի Վուչետիչի՝ սովետական բանակի մարտիկներին նվիրված հուշարձանախմբերը Բեռլինի Տրեպտով զբոսայգում և Վոլգոգրադում և այլն), որոնք ի հակակշիռ մոդեռնիզմի անկումային արվեստի՝ շարունակում են դասական ավանդույթները և նոր գաղափարական ու գեղարվեստական կողմնորոշում տալիս համամարդկային քանդակագործությանը։ Նման ուղիով է ընթանում սոցիալիստական մյուս երկրների քանդակագործությունը (քանդակագործ Դունիկովսկին Լեհաստանում, Ֆ․ Կրեմերը ԳԴՀ–ում, Ա․ Ավգուստինչիչը Հարավսլավիայում, Ժ․ Կիշֆալուդի-Շտրոբլը Հունգարիայում և ուրիշներ)։ Հակադրվելով ֆաշիզմի և պատերազմի սպառնալիքին՝ եվրոպական շատ երկրների առաջադեմ քանդակագործներն ստեղծել են հումանիստական պաթոսով ներթափանցված գործեր (Մ․ Մաձակուրատին, Ջ․ Մանցուն Իտալիայում, Վ․ Աալտոնենը Ֆինլանդիայում և ուրիշներ)։

Քանդակագործությունը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիշապ

Քանդակագործությունը Հայաստանում սկզբնավորվել է հնուց։ Քարի մշակումը հայկական տարածքներում վկայված է դեռես պալեոլիթից, սակայն մեզ հասած հնագույն քանդակները (ժայռապատկերներ) վերաբերում են նեոլիթին։ Բրոնզի դարում արդեն կար հետզհետե ստվարացող բոլորաքանղակ ու բարձրաքանդակ՝ ոչ միայն քարից (վիշապներ), կավից, փայտից, այլև գունավոր մետաղներից (բրոնզե արձանիկներ Լճաշենից, առյուծապատկեր ոսկե գավաթ Վանաձորից և այլն)։ Երկաթի դարի քանդակագործությունն իր բարձր զարգացմանն է հասել և ստեղծել մոնումենտալ արձաններ, հարթաքանդակներ ու քանդակազարդ իրեր՝ ուրարտական արվեստում, որի ավանդույթներն իրենց շարունակությունն են գտել մ.թ.ա. VI-IV դարերի քանդակագործության մեջ։ Հելլենիստական շրջանում քանդակագործությունը տակավին եղել է կերպարվեստի առաջատար բնագավառ, հարստացել մեծ մասամբ Հունաստանից բերված և սրբավայրերում ու քաղաքներում կանգնեցված բարձրարվեստ կոթողներով։ Տեղում ստեղծված արձաններում հաճախ առկա է հունականի սինթեզը տեղական ավանդույթների և ազգագրական առանձնահատկությունների հետ։ Դրա ակնառու նմուշներից են Նեմրութ լեռան վրա մ.թ.ա. I դարում Երվանդունիների դրած մոնումենտալ քանդակները, որոնցում արտացոլվել է նաև հունական և հայկական դիցարանների ի մի գալը։ Պատմական և գեղարվեստական մեծ արժեք են ներկայացնում այդ շրջանի արծաթագործության նմուշները, դրամները (Տիգրան Բ Մեծի, Արտավազդ Բ-ի դիմաքանդակներով), Գառնիի տաճարի զարդաքանդակները։ Ֆեոդալիզմի և քրիստոնեության հաստատումը, միջնադարյան քաղաքների զարգացումը արվեստներին առաջադրել են նոր գաղափարական-գեղարվեստական խնդիրներ։ Զանգվածային եկեղեցաշինության հետ կապված՝ քանդակագործությունը հիմնականում զարգացել է որպես ենթակայի ֆունկցիաներով ճարտարապետության հետ սինթեզված արվեստ։ Եղիշեի վկայությամբ՝ եղել են նաև ինքնուրույն դիմաքանդակներ, բայց դրանցից ոչ մի նմուշ մեզ չի հասել։

Եկեղեցաշինության մեջ լայն տարածում է գտել դեկորատիվ զարդաքանդակը՝ որոշ հուշարձաններում համադրված սյուժետային բարձրաքանդակների հետ։ Դրա վաղ նմուշները վերաբերում են դեռես V դարին (Դվին, Տեկոր, Երերույք)։ VII դարում այդ պրոցեսն իր փայլուն պսակումն է գտել Զվարթնոցում, Մրենում, իսկ X-XIII դարերում՝ Անիի հուշարձաններում, Աղթամարում (ճարտարապետ և քանդակագործ Մանուել), Գանձասարում, Սաղմոսավանքում։ Ճարտարապետության մեջ հաճախ քանդակազարդվել է նաև փայտը՝ դռների (Մշո Առաքելոց վանքի (1134), Սևանի Առաքելոց եկեղեցու (1486) դռները), երբեմն խոյակների (Սևանի Առաքելոց եկեղեցու գավթի խոյակը (874)) համար։ Եղել են թեմատիկ փայտաքանդակներ («Խաչից իջեցումը» Հավուց Թառից, XI դ․)։ Ճարտարապետության հետ են կապված նաև նվիրատուների պատկերաքանդակները (Աղթամար, Գագկաշեն (Գագիկ Ա թագավորի տուֆակերտ արձանը), Հաղպատ, Սանահին), որոնցում ցայտուն դրսևորում են գտել ժողովրդական արձանագործության ձևերը։ Միջնադարյան Հայաստանում քանդակագործության լայնորեն տարածված մյուս բնագավառը հուշակոթողներն են՝ դրված հանգուցյալների շիրիմներին կամ կանգնեցված ի հուշ կարևոր իրադարձությունների։ Դրանց վաղ նմուշները (IV-VII դարեր՝ Աղց, Օձուն, Թալին) ունեն թեմատիկ քանդակապատկերներ և աղերսվում են հեթանոսական շրջանի արվեստի հետ։ IX դարից սկսել են տիրապետող դառնալ խաչքարերը, որոնք բուն հայկական երևույթ են և իրենց մեջ են ներառել ազգային զարդամոտիվների անսպառ հարստություն։ Միջնադարում քանդակագործության զարգացած բնագավառներից էր նաև մետաղների գեղարվեստական մշակումը, ինչը լայնորեն կիրառվում էր եկեղեցական ու կենցաղային իրեր, ինչպես նաև գրքի կազմեր պատրաստելիս։

Նոր ժամանակների հայկական պրոֆեսիոնալ քանդակագործության երփնագրի համեմատ հապաղել է և հանդես է եկել XIX դարի վերջերին Կ․ Պոլսում, որտեղ ստեղծագործում էր իտալական ակադեմիզմին մոտ կանգնած Երվանդ Ոսկանը։ Հաջորդ սերնդի ներկայացուցիչները՝ Անդրեաս Տեր-Մարուքյանը, ինչպես և Միքայել Միքայելյանը, որոշակիորեն դեմոկրատական կողմնորոշում ունեցող ռեալիստներ էին և դիմաքանդակի ու կենցաղային ժանրերում արվեստ բերին ազգային թեմաներ ու կերպարներ։ Նույն սերնդին են պատկանում ԱՄՆ-ում հանգրվանած և բազմաթիվ հուշարձաններ կերտած Հայկ Բադիկյանն ու Հակոբ Փափազյանը։

Կժով աղջիկը, Այծեմնիկ Ուրարտու, 1939 թվական

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումը հնարավորություն է ստեղծել, որպեսզի հայ քանդակագործության ազգային դպրոցը զարգանա սեփական հողի վրա։ 1921-22 թվականներից Խորհրդային Հայաստանում սկսել է իրականացվել մոնումենտալ պրոպագանդայի լենինյան ծրագիրը, որը դարձել է սովետահայ քանդակագործության սկզբնավորման փուլը։ Հայ քանդակագործությունը՝ որպես պրոֆեսիոնալ արվեստ, Խորհրդային Հայաստանում ձևավորվել և իր հասունությունը դրսևորել է նախ և առաջ Արա Սարգսյանի և նրանից փոքր-ինչ հետո Հայաստան տեղափոխված Սուրեն Ստեփանյանի, Ստեփան Թարյանի, Այծեմնիկ Ուրարտուի, ապա և Երվանդ Քոչարի հայրենանվեր ջանքերով։ Նրանց շնորհիվ հայկական քանդակագործությունը հարստացել է մի ստվար շարք բարձրարվեստ մոնումենտալ, հաստոցային ու դեկորատիվ ստեղծագործություններով ու իր պատշաճ տեղն է գրավել սովետական բազմազգ արվեստում։ Սովետահայ քանդակագործության զարգացմանը, նրանում սոցիալիստական ռեալիզմի մեթոդի հաստատմանը մեծ նպաստ են նաև բերել Մոսկվայում ու Լենինգրադում ապրող հայազգի արձանագործներ Սերգեյ Մերկուրովը, Գրիգոր Քեպինովը, Տիգրան Դավթյանը, Ա․ Ստեփանյանը և ուրիշներ։

Հայրենական մեծ պատերազմի և ետպատերազմյան տարիներին սովետահայ քանդակագործությունը համալրվում է միութենական բուհերում և հիմնականում արդեն Երևանում գեղարվեստական կրթություն ստացած բազմաթիվ կարող արվեստագետներով՝ Նիկողոս Նիկողոսյան, Սարգիս Բաղդասարյան, Ղուկաս Չուբարյան[91], Արա Հարությունյան, Թերեզա Միրզոյան, Արտաշես Հովսեփյան[92], Ադիբեկ Գրիգորյան, Խաչատուր Իսկանդարյան, Դերենիկ Դանիելյան, Կարապետ Մեծատուրյան, Արշամ Շահինյան, Ռաֆայել Եկմալյան, Հովհաննես Բեջանյան, Գրիգոր Բադալյան, Երեմ Վարդանյան, Ռաֆայել Համբարձումյան, Արա Շիրազ, Տարիել Հակոբյան, Լևոն Թոքմաջյան, Սուրեն Նազարյան, Ֆրիդ Սողոյան, Կառլեն Նուրիջանյան, Ֆերդինանտ Առաքելյան և ուրիշներ։ Բուլղարիայից հայրենադարձվել է Գրիգոր Ահարոնյանը։ Խեցեգործական քանդակներ են ստեղծել Ռուբեն Շահվերդյանը, Հռիփսիմե Սիմոնյանը, Հմայակ Բդեյանը[93] և ուրիշներ։ Նրանց բոլորի գործունեությամբ է, որ սովետահայ քանդակագործությունը դարձել է մասսայական բնագավառ, ընդլայնել իր ոչ միայն ստեղծագործական հնարավորությունները, այլև աշխարհագրական ընդգրկումը, հուշարձաններ է կանգնեցրել նաև Հայաստանից դուրս՝ Կիևում, Ղրիմում, Ուլյանովսկում, Ղազախստանում, Միջին Ասիայում, Մոսկվայում, Փարիզում և այլուր։ Մոսկվայի կենտրոնում է դրվել Ռաֆայել Համբարձումյանի քանդակած Յակով Սվերդլովի հուշարձանը[94]։ Սփյուռքում քանդակագործների թիվը համեմատաբար մեծ չէր, սակայն այստեղ էլ եղել են մնայուն արժեքներ ստեղծած ականավոր դեմքեր։ Նրանցից միջազգային համբավ է վայելում 1921 թվականից Փարիզում հանգրվանած Հակոբ Գյուրջյանը։ Դիմաքանդակի ու սոցիալական-մարդասիրական հարցեր բարձրացնող կոմպոզիցիաների ճանաչված հեղինակներ են Դարիա Կամսարականը Ֆրանսիայում, Նվարդ Զարյանը Իտալիայում, Մորիս Սարկիսովը Շվեյցարիայում։ 1930-ական թվականներից ԱՄՆ-ում լայն ասպարեզ են դուրս եկել Նշան Թուրը (Թուրունճյան), Հ․ Լիոնը (Արսլանյան), Ռուբեն Նակյանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Հայկական Սովետական Հանրագիտարան, էջ 412
  2. Sureda, Joan. Historia Universal del Arte: Las primeras civilizaciones (en castellà). I. Barcelona: Planeta, 1988. ISBN 84-320-6681-8.
  3. 3,0 3,1 "Gods in Color: Painted Sculpture of Classical Antiquity" September 2007 to January 2008, The Arthur M. Sackler Museum Արխիվացված 2009-01-04 Wayback Machine
  4. «Research - Glyptoteket». Glyptoteket (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  5. «Tracking Colour». www.trackingcolour.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Скульптура. Классификация и разновидности». art-katalog.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
  7. Հայկական սովետական հանրագիտարան. Երևան. 1983. էջ 628.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  8. Ա. Ի. Սոմով (1890–1907). «Ваяние». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  9. 9,0 9,1 See for example Martin Robertson, A shorter history of Greek art, p. 9, Cambridge University Press, 1981, 978-0-521-28084-6
  10. NGA, Washington Արխիվացված 2013-02-15 Wayback Machine feature on exhibition.
  11. The Ptolemies began the Hellenistic tradition of ruler-portraits on coins, and the Romans began to show dead politicians in the 1st century BC, with Julius Caesar the first living figure to be portrayed; under the emperors portraits of the Imperial family became standard. See Burnett, 34-35; Howgego, 63-70
  12. Article by Morris Cox
  13. "Gods in Colour"
  14. Ատամնավոր հատիչի մասին ակադեմիական բառարանում
  15. Техники и материалы скульптуры из камня
  16. Cook, R.M., Greek Art, Penguin, 1986 (reprint of 1972), ISBN 0140218661, page 147
  17. «Flash animation of the lost-wax casting process». James Peniston Sculpture. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 30-ին.
  18. Ravi, B. (2004). «Metal Casting – Overview» (PDF). Bureau of Energy Efficiency, India. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  19. V&A Museum, Sculpture techniques: modelling in clay Արխիվացված 2012-08-02 Wayback Machine, accessed August 31, 2012
  20. 20,0 20,1 Елена Кукина (2015). Золотой век глины. Скульптурные группы из раскрашенной терракоты в художественной культуре раннего итальянского Возрождения. Грифон. էջ 290. ISBN 978-5-98862-054-9.
  21. Rawson, 140–144; Frankfort, Henri, The Art and Architecture of the Ancient Orient, Pelican History of Art 112–113; Henig, 179–180
  22. Rawson, 140–144; Frankfort, Henri, The Art and Architecture of the Ancient Orient, Pelican History of Art 112–113; Henig, 134–135
  23. Burford, Alison, "Greece, ancient, §IV, 1: Monumental sculpture: Overview, 5 c)" in Oxford Art Online, accessed August 24th, 2012
  24. Olsen, 150–151; Blunt
  25. Jewish virtual library, History of Jewish sculpture
  26. P.Mellars, Archeology and the Dispersal of Modern Humans in Europe: Deconstructing the Aurignacian, Evolutionary Anthropology, vol. 15 (2006), pp. 167–182.
  27. de Laet, Sigfried J. (1994). History of Humanity: Prehistory and the beginnings of civilization. UNESCO. էջ 211.
  28. Cook, J. (2013) Ice Age art: arrival of the modern mind, The British Museum, 978-0714123332
  29. DDAA. La Gran enciclopèdia en català. VII. Barcelona: Edicions 62, 2004. ISBN 84-297-5435-0
  30. Hahn, Joachim, "Prehistoric Europe, §II: Palaeolithic 3. Portable art" in Oxford Art Online, accessed August 24, 2012; Sandars, 37–40
  31. Kleiner, Fred (2009). Gardner’s Art through the Ages: The Western Perspective, Volume 1. էջ 36.
  32. Հայկական Սովետական Հանրագիտարան, էջ 127
  33. Sandars, 75–80
  34. Kleiner, Fred (2009). "id=mBrvazPDFoYC&pg=PT36 Gardner’s Art through the Ages: The Western Perspective, Volume 1. էջ 36.
  35. Midgley, Barry. Escultura, modelado y cerámica (en castellà). Madrid: Hermann Blume, 1982. ISBN 84-7214-259-0
  36. 36,0 36,1 36,2 Frankfort, Henri, The Art and Architecture of the Ancient Orient, Pelican History of Art, 45–59
  37. Frankfort, Henri, The Art and Architecture of the Ancient Orient, Pelican History of Art, Chapters 2–5
  38. Frankfort, Henri, The Art and Architecture of the Ancient Orient, Pelican History of Art, 110–112
  39. Frankfort, Henri, The Art and Architecture of the Ancient Orient, Pelican History of Art 66–74
  40. Frankfort, Henri, The Art and Architecture of the Ancient Orient, Pelican History of Art, 66–74; 167
  41. Frankfort, Henri, The Art and Architecture of the Ancient Orient, Pelican History of Art, 141–193
  42. Милица Эдвиновна Матье, Во времена Нефертити. — Л., М.: Искусство, 1965.
  43. Smith, 33
  44. Smith, 12–13 and note 17
  45. Smith, 21–24
  46. Smith, 170–178; 192–194
  47. Smith, 102–103; 133–134
  48. Smith, 4–5; 208–209
  49. Smith, 89–90
  50. images of Getty Villa 85.AA.103
  51. Cook, 72, 85–109; Boardman, 47–59
  52. Cook, 109–119; Boardman, 87–95
  53. Lapatin, Kenneth DS, Ֆիդիդասը, Oxford Art Online, հասանելի է Օգոստոսի 24, 2012
  54. Cook, 119-131
  55. Cook, 131-141
  56. Alexander The Great and the Hellenistic Age, p. xiii. Green P. 978-0-7538-2413-9
  57. Cook, 142–156
  58. Cook, 142–154
  59. Strong, 58–63; Hennig, 66-69
  60. Hennig, 24
  61. Henig, 66–69; Strong, 36–39, 48; At the trial of Verres, former governor of Sicily, Cicero's prosecution details his depredations of art collections at great length.
  62. Henig, 23–24
  63. Henig, 66–71
  64. Henig, 73–82;Strong, 48–52, 80–83, 108–117, 128–132, 141–159, 177–182, 197–211
  65. Henig, Chapter 6; Strong, 303–315
  66. Henig, Chapter 8
  67. Strong, 171–176, 211–214
  68. Kitzinger, 9 (both quotes), more generally his Ch 1; Strong, 250–257, 264–266, 272–280
  69. Strong, 287–291, 305–308, 315–318; Henig, 234–240
  70. Robinson, 12, 15
  71. Dodwell, Chapter 2
  72. Calkins, 79–80; 90–102
  73. Calkins, 107–114
  74. Calkins, 115–132
  75. Honour and Fleming, 297–300; Henderson, 55, 82-84
  76. Olson, 11–24; Honour and Fleming, 304; Henderson, 41.
  77. 77,0 77,1 Snyder, 305–11.
  78. Snyder, 65–69.
  79. V&A Museum feature on the Nottingham alabaster Swansea Altarpiece.
  80. Calkins, 193–98.
  81. Olson, 41–46, 62–63.
  82. Olson, 45–52, և տես ինդեքսը։
  83. Olson, 114–18, 149–50.
  84. Olson, 149–50.
  85. Olson, 103–10, 131–32.
  86. Olson, Chapter 8, 179–81.
  87. Մաներիզմ, Հայկական Սովետական հանրագիտարան, Երևան, 1976, հատոր 7, էջ 220
  88. Olson, 179–82.
  89. Olson, 183–87.
  90. Olson, 182–83.
  91. ЧУБАРЯН Гукас Григорьевич, cкульптор, почетный зарубежный член Российской академии художеств Արխիվացված 2020-12-01 Wayback Machine (ռուս.)
  92. «Ով ով է. Հայեր», կենսագրական հանրագիտարան, հատոր Ա., Երևան, 2005։
  93. «Հմայակ Բդեյան». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
  94. Памятники Свердлову Я. М.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ազարյան Լ․, Վաղ միջնադարյան հայկական քանդակը, Ե․, 1975։
  • Մնացականյան Ս․, Հայկական աշխարհիկ պատկերաքանդակը IX–XIV դարերում, Ե․, 1976։
  • Кепинов Г․, Технология скульптуры, М․, 1936.
  • Либман М․ Я․, О скульптуре, М․, 1962.
  • Всеобщая история искусств, т․ 1–6, М․, 1956–66.
  • Молева Н․, Скульптура․ Очерки зарубежной скульптуры, М․, 1975.
  • Basin G․, The History of World Sculpture, L․, 1970․
  • Райс Г. Глины, их залегание, свойства и применение. М., 1932
  • Филиппов А. В., Филиппова С. В., Брик Ф. Г. Архитектурная терракота. М., 1941, с. 83–85
  • Rich J. C. The Materials and Methods of Sculpture. New York, 1947, p. 25–26
  • Slobodkin L. Sculpture: Principles and Practice. Cleveland, 1949, p. 141–153
  • Одноралов Н. В.Скульптура и скульптурные материалы. М., 1965, с. 5–10
  • Mills J. W. The Technique of Sculpture. London, 1965, p. 62
  • Emiliani T. La tecnologia della ceramica. Faenza, 1968
  • Le tecniche artistiche. Milano, 1973 Wittkower R. Sculpture: Processes and Principles. London, 1977
  • Cole B. The Renaissance Artist at Work. From Pisano to Titian. N.-Y., 1983, p. 129
  • Виппер Б. Р. Введение в историческое изучение искусства. М., 1985, с. 82–84
  • Головин В. П. От амулета до монумента. Книга об умении видеть и понимать скульптуру. М., 1999, с. 68–72
  • Ильина Т. В. Введение в искусствознание. М., 2003, с. 128 Лантери Э. Лепка. М., 2006, с. 189–190

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Boucher, Bruce, Italian Baroque Sculpture, 1998, Thames & Hudson (World of Art), 0500203075
  • Anthony Blunt|Blunt Anthony, Artistic Theory in Italy, 1450–1660, 1940 (refs to 1985 edn), OUP, 0198810504
  • John Boardman (art historian)|Boardman, John ed., The Oxford History of Classical Art, 1993, OUP, 0198143869
  • Burnett, Andrew, Coins; Interpreting the Past, University of California/British Museum, 1991, 0520076281
  • Calkins, Robert G.; Monuments of Medieval Art, Dutton, 1979, 0525475613
  • Cherry, John. The Holy Thorn Reliquary, 2010, British Museum Press (British Museum objects in focus), 0-7141-2820-1
  • Robert Manuel Cook|Cook, R.M., Greek Art, Penguin, 1986 (reprint of 1972), 0140218661
  • Charles Reginald Dodwell|Dodwell, C. R., Anglo-Saxon Art, A New Perspective, 1982, Manchester UP, 0-7190-0926-X
  • Frankfort, Henri, The Art and Architecture of the Ancient Orient, Pelican History of Art, 4th ed 1970, Penguin (now Yale History of Art), 0140561072
  • Harle, J.C., The Art and Architecture of the Indian Subcontinent, 2nd edn. 1994, Yale University Press Pelican History of Art, 0300062176
  • Henderson, George. Gothic, 1967, Penguin, 0-14-020806-2
  • Henig, Martin (ed), A Handbook of Roman Art, Phaidon, 1983, 0714822140
  • Robert Treat Paine|Paine, Robert Treat, in: Paine, R. T. & Soper A, The Art and Architecture of Japan, 3rd ed 1981, Yale University Press Pelican History of Art, 0140561080
  • Hugh Honour and John Fleming, A World History of Art, 1st edn. 1982 (many later editions), Macmillan, London, page refs to 1984 Macmillan 1st edn. paperback. 0333371852
  • Howgego, Christopher, Ancient History from Coins, Routledge, 1995, 041508993X
  • Ernst Kitzinger|Kitzinger, Ernst, Byzantine art in the making: main lines of stylistic development in Mediterranean art, 3rd–7th century, 1977, Faber & Faber, 0571111548 (US: Cambridge UP, 1977)
  • Olson, Roberta J.M., Italian Renaissance Sculpture, 1992, Thames & Hudson (World of Art), 978-0-500-20253-1
  • Jessica Rawson|Rawson, Jessica (ed). The British Museum Book of Chinese Art, 2007 (2nd edn), British Museum Press, 9780714124469
  • Piotrovsky M.B. and Rogers, J.M. (eds), Heaven on Earth: Art from Islamic Lands, 2004, Prestel, 3791330551
  • Robinson, James, Masterpieces of Medieval Art, 2008, British Museum Press, 978-0-7141-2815-3
  • Sandars, Nancy K., Prehistoric Art in Europe, Penguin (Pelican, now Yale, History of Art), 1968 (nb 1st edn.; early datings now superseded)
  • Scholten, Frits (2011). European sculpture and metalwork. New York: The Metropolitan Museum of Art. ISBN 9781588394415.
  • Sickman, Laurence, in: Sickman L & Soper A, "The Art and Architecture of China", Pelican History of Art, 3rd ed 1971, Penguin (now Yale History of Art), LOC 70-125675
  • Smith, W. Stevenson, and Simpson, William Kelly. The Art and Architecture of Ancient Egypt, 3rd edn. 1998, Yale University Press (Penguin/Yale History of Art), 0300077475
  • James Snyder (art historian)|Snyder, James. Northern Renaissance Art, 1985, Harry N. Abrams, 0136235964
  • Strong, Donald, et al., Roman Art, 1995 (2nd edn.), Yale University Press (Penguin/Yale History of Art), 0300052936
  • Williams, Dyfri. Masterpieces of Classical Art, 2009, British Museum Press, 9780714122540
Ընթերցե՛ք «քանդակագործություն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քանդակագործություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։